10 լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմերը համր կինոյում


Տարիների հեռվից դիտելով այս ֆիլմերը՝ ապշում ես, թե որքան հեռատես են եղել կինեմատոգրաֆիստները՝ ասես կանխագուշակելով ապագան։


Կինեմատոգրաֆի ստեղծվելուն պես նորաթուխ ռեժիսորները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել գիտաֆանտաստիկայի ժանրի նկատմամբ, ինչն ամենամեծ խիզախությունն էր, եթե հաշվի առնենք այն տարիների տեխնիկայի հնարավորությունները, տեսարանների նկարահանման բարդությունը և այլն։ Այդուհանդերձ, ռեժիսորները ցուցաբերում էին անհավատալի հնարամտություն և կարողանում էին իրականացնել իրենց մտահղացումները։ Առաջին գիտաֆանտաստիկ ֆիլմերի համար թեմատիկ հիմք էին ծառայում գրական ստեղծագործությունները․ ի դեպ, գրականության համար այս ժանրը ևս գրեթե նորություն էր, և գիտաֆանտաստիկ վեպերի ստեղծման ուղղությամբ արվում էին առաջին քայլերը։ Նրանք բնազդաբար զգում էին, որ 20֊րդ դարը հասարակությանն ուղղորդում է դեպի տիեզերք, ուրբանիզացիա, տեխնոլոգիական հեղափոխություն, և անհատին դիտարկում էին այդ զարգացումների համատեքստում։ 

1.«Ճանապարհորդություն դեպի Լուսին»․ Ժորժ Մելիես

1902թ֊ին նկարահանված այս ֆիլմը գիտաֆանտաստիկայի ժանրում ամենաառաջին կինեմատոգրաֆիական աշխատանքն է՝ ռեժիսոր Ժորժ Մելիեսի գլուխգործոցը։ Ֆիլմը կարճամետրաժ է, նկարահանվել է Մելիեսի սցենարի հիման վրա, վերջինս էլ իր հերթին երգիծանքով օգտագործել է Ժյուլ Վեռնի «Թնդանոթից դեպի Լուսին» և Հերբերտ Ուելսի «Առաջին մարդիկ Լուսնի վրա» վեպերի սյուժեները։ Դեկորների ստեղծմամբ ու հատուկ էֆեկտների իրականացմամբ իր մասնավոր ստուդիայում զբաղվել է անձամբ Մելիեսը։ Ֆիլմի հերոսը մի աստղագետ է, ով զեկուցում է ներկայացնում դեպի Լուսին ուղևորվելու հնարավորության մասին։ Տիեզերանավը, որով պիտի թռչի արշավախումբը, հանդիսանում է թնդանոթի արկ։ Դեպի Լուսին արձակված այդ արկը բարեհաջող վայրէջք է կատարում, և տիեզերական ճանապարհորդները ծանոթանում են լուսնաբնակների հետ։ Տեղացիները հյուրերին դիմավորում են թշնամաբար, սակայն վերջիններս կարողանում են հաղթել նրանց և հապճեպ վերադառնալ Երկիր։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1902թ֊ի սեպտեմբերի 1֊ին։ Հետագայում, արդեն մեր օրերում, վնասված կինոժապավենը վերականգնվել է և 2011թ֊ին ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում։  

2.«Ճանապարհորդություն դեպի Մարս»․ Էշլի Միլեր

1910թ֊ին նկարահանված այս փոքրիկ ֆիլմը ամերիկյան առաջին գիտաֆանտաստիկ կինոնկարն է։ Իհարկե, այն անհամեմատելիորեն զիջում է ֆրանսիականին, սակայն ուշագրավ է երկու առումով․ նախ՝ որպես առաջին փորձ, երկրորդ՝ որպես հայտնի գյուտարար Թոմաս Էդիսոնի կինեմատոգրաֆիական փորձ։ Հայտնի է, որ Էդիսոնը հետաքրքրված էր կինոարդյունաբերությամբ և իր ստուդիայում ծավալել էր այն տարիների համար բավականին լայնածավալ կինոարտադրություն։ Սյուժեն մոտավորապես նույնն է․ գիտնականը հայտնաբերում է անշունչ առարկաներն ու մարմիններն օդ բարձրացնելու մեթոդ և սեփական անձի վրա կիրառում է այն՝ հայտնվելով տիեզերքում և վայրէջք կատարելով Մարս մոլորակում։ Այստեղ ամեն ինչ վտանգավոր է ու հսկայական, իսկ գիտնականը՝ լիլիպուտի չափ փոքր։ Ի վերջո, նա կարողանում է անվնաս վերադառնալ Երկիր մոլորակ։ Ֆիլմի ռեժիսորն Էշլի Միլերն էր, ում միջոցով Էդիսոնն իրագործում էր իր մտահղացումները։ Միլերն իր հետագա գործունեության ընթացքում շարունակաբար անդրադարձել է գիտաֆանտաստիկայի ժանրին։ Որպես նկարահանման տեխնիկա օգտագործվել է Թոմաս Էդիսոնի ստեղծած կինետոսկոպ սարքը։     

3.«Ֆրանկենշտեյն»․ Ջեյմս Սիրլ֊Դոուլի

«Ֆրանկենշտեյն» ֆիլմը նույնպես նկարահանվել է 1910թ֊ին, սակայն իր գեղարվեստական արժանիքներով ու կինեմատոգրաֆիական հնարքներով անհամեմատ ավելի բարձր է, քան «Ճանապարհորդություն դեպի Մարս» ֆիլմը։ Այս կարճամետրաժ կինոնկարը «Էդիսոն» ստուդիայի հերթական արտադրանքն է։ Սյուժեի հիմքում անգլիացի գրող Մերի Շելլիի «Ֆրանկենշտեյն, կամ Ժամանակակից Պրոմեթևս» վեպն է, որը գրականության պատմության մեջ առաջին գիտաֆանտաստիկ ստեղծագործությունն է։ Անհավատալի է, որ այս վեպը գրվել է ընդամենը 18 տարեկան աղջկա կողմից։ Վեպը հրատարակվել է 1818թ֊ին և առաջին անգամ էկրանավորվել է գրեթե 100 տարի անց՝ հետագայում ևս, մինչև մեր օրերը, բազմիցս էկրանավորվելով։ Երիտասարդ ազնվական և գիտնական Վիկտոր Ֆրանկենշտեյնը ստեղծում է առաջին արհեստական մարդուն՝ հրեշավոր արտաքինով մի արարածի, որն ամենուր սկսում է հետապնդել նրան։ Վեպում Ֆրանկենշտեյնը վախճանվում է՝ այդպես էլ չկարողանալով վերացնել իր իսկ ստեղծած արարածին, որը հասցրել էր ոչնչացնել նրա ողջ ընտանիքը, իսկ ֆիլմում Ֆրանկենշտեյնն իր կնոջ հետ միասին ականատես է լինում հրեշի անհետացմանը հայելիների աշխարհում։ Այս ֆիլմում առաջին անգամ օգտագործվել է հայելային արտացոլման էֆեկտը, որը մինչ այժմ էլ հանդիսանում է կինոստեղծողների ամենասիրելի հնարքներից մեկը։ Ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Սիրլ֊Դոուլին 150 համր ֆիլմերի հեղինակ է։  

4.«Դոկտոր Ջեքիլ և միսթր Հայդ»․ Լյուսիուս Հենդերսոն

Կինեմատոգրաֆի էջերում հազիվ թե գտնվի մի սյուժե, որը էկրանավորվել է նույնքան հաճախակի, որքան «Դոկտոր Ջեքիլի և միսթր Հայդի տարօրինակ պատմությունը»։ Շոտլանդացի գրող, նեոռոմանտիզմի ներկայացուցիչ Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի՝ 1886թ֊ին հրատարակված վիպակը գիտաֆանտաստիկ ժանրի ամենաինքնատիպ գործերից էր և առաջին անգամ ի դերև էր հանում անձի երկատվածության գաղափարը, որը հետագայում դարձավ 20֊րդ դարի հոգեբանության և հոգեբուժության կենտրոնական թեմաներից մեկը։ Եթե դիտարկենք վիճակագրության տեսքով, ապա կարող ենք ասել, որ վիպակն էկրանավորվել է յուրաքանչյուր տասնամյակի ընթացքում մի քանի անգամ՝ ընդհուպ մինչև մեր օրերը։ Ամերիկացի ռեժիսոր, ավելի քան 8 տասնյակ ֆիլմերի հեղինակ Լյուսիուս Հենդերսոնի՝ 1912թ֊ին նկարահանված 12 րոպեանոց տարբերակն առաջին էկրանավորումը չէր, բայց սյուժեն գրագետ համառոտագրելու և համոզիչ մատուցելու առումով ամենահաջողվածներից էր համր կինոյում։ Դոկտոր Ջեքիլի և միսթր Հայդի դերերում հանդես է եկել այն տարիների ամենապահանջված դերասաններից մեկը՝ Ջեյմս Քրուզը։ Ֆիլմում առաջին անգամ օգտագործվել է ստոպ֊կադրի տեխնիկական հնարքը՝ Ջեքիլի կերպարանափոխությունը ցույց տալու նպատակով։  

5.«Քսան հազար լյո ջրի տակ»․ Սթյուարտ Փեյթոն

1916թ֊ին նկարահանված այս ֆիլմը հանդիսանում է Ժյուլ Վեռնի համանուն գիտաֆանտաստիկ վեպի առաջին էկրանավորումը։ Վեպը հրատարակվել է 1870թ֊ին և բազմիցս էկրանավորվել է։ Սթյուարտ Փեյթոնի լիամետրաժ ֆիլմի տևողությունը 105 րոպե է, նկարահանումների վայրը՝ Բահամյան կղզիները։ Այստեղ կինեմատոգրաֆի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել են իսկական ստորջրյա նկարահանումներ։ Ֆիլմի բյուջեն ևս տպավորիչ էր՝ 200 հզ դոլար, որ այն ժամանակվա համար կազմում էր պատկառելի գումար։ Չշեղվելով վեպի սյուժետային գծից՝ Փեյթոնը ներկայացրել է Բունդելխանդի արքայազն Դակարի վրեժխնդրության պատմությունը։ Հնդիկների ազատագրման համար բրիտանացիների դեմ պայքարող Դակարը, կորցնելով ընտանիքը, սկսում է ներկայանալ որպես կապիտան Նեմո և կառուցում է հսկայական սուզանավ՝ «Նաուտիլուս» անվանմամբ։ Նա հետապնդում է կապիտան Չառլզ Դենվերին, ով առևանգել էր իր դստերը և թաքցրել էր հեռավոր մի կղզում։ Ծովում հարձակում գործելով նավերից մեկի վրա՝ Նեմոն գերի է վերցնում պրոֆեսոր Արոնաքսին և նրա ուղեկիցներին՝ հետագայում բարեկամանալով նրանց հետ։ Ֆիլմում օգտագործվել են տեխնիկական մի շարք նորամուծություններ։ 

6.«Մեխանիկական մարդը»․ Անդրե Դիդ

Ֆրանսիացի հանրահայտ կատակերգակ դերասան Անդրե Դիդն առավելապես ճանաչված է համր ֆիլմերում իր տասնյակ դերակատարումներով, սակայն նա նաև ռեժիսոր էր ու սցենարիստ։ Իտալական առաջին գիտաֆանտաստիկ ֆիլմը՝ «Մեխանիկական մարդը», որը նկարահանվել է 1921թ֊ին, Դիդի ռեժիսորական աշխատանքներից է։ 80 րոպե տևողությամբ այս ֆիլմը երկար տարիներ համարվում էր կորսված և միայն վերջերս է հայտնաբերվել Սան Պաուլու քաղաքի ստուդիական պահուստներից մեկում, այն էլ՝ առանձին դրվագների տեսքով, որոնք հնարավորինս վերականգնվել ու ամբողջացվել են։ Դիդը ֆիլմում հանդես է եկել դերակատարմամբ։ «Մեխանիկական մարդը» ֆիլմն ուշագրավ է հատկապես այն առումով, որ այստեղ առաջին անգամ ներկայացվել է «ռոբոտ» երևույթը։ Չափազանց դինամիկ այս ֆիլմում պատմվում է հսկայական մարդանման մեքենա հայտնագործած գիտնականի և այդ մեխանիկական հրեշին իրենց շահերին ծառայեցնել ցանկացող հանցախմբի մասին։ Ռոբոտը կառավարվում է էլեկտրամագնիսական ալիքների միջոցով, և վտանգավոր մի կնոջ կողմից ղեկավարվող հանցախումբը սպանում է գիտնականին՝ նպատակ ունենալով տիրանալ և՛ ռոբոտին, և՛ գիտական փաստաթղթերին։ Փախչելով ոստիկանությունից՝ կինը կարողանում է փաստաթղթերի օգնությամբ սովորել ռոբոտի կառավարման եղանակը և դրանով իսկ ահաբեկել ողջ քաղաքը։ Ի վերջո, գիտնականի եղբորը հաջողվում է ստեղծել երկրորդ ռոբոտին՝ վերջինիս հրահանգելով, որ մարտնչի առաջինի դեմ։ Հետաքրքիր է նկարահանված երկու ռոբոտների կռվի տեսարանը։ Ֆիլմն ավարտվում է հանցագործ կնոջ մահով․ այլևս չկարողանալով կառավարել պարտվող հրեշին՝ նա ինքն է դառնում էլեկտրական հոսանքի զոհ։ 

7.«Աելիտա»․ Յակով Պրոտազանով

Երբ Ալեքսեյ Տոլստոյը 1923թ֊ին հրատարակեց իր գիտաֆանտաստիկ վեպը՝ «Աելիտան», Ռուսաստանի գրական շրջանակներում այն ընդունեցին առանց մեծ ոգևորության։ Սակայն այս վեպը մինչ օրս էլ վերահրատարակվում է, իսկ Յակով Պրոտազանովի՝ վեպի հիման վրա 1924թ֊ին նկարահանված ֆիլմը մինչ օրս էլ դիտում են աննվազ հետաքրքրությամբ։ «Աելիտան» միանշանակ կարելի է համարել համր կինոյի դարաշրջանի ամենաոճային ֆիլմերից մեկը՝ թե՛ հերոսների կերպարների ու հագուստի և թե՛ դեկորների առումով։ Եթե այս ամենին գումարենք նաև Պրոտազանովի նորարարական տաղանդը և համր կինոյի աստղեր Յուլյա Սոլնցևայի ու Իգոր Իլյինսկու դերասանական տպավորիչ խաղը, ապա պարզ կդառնա, թե ֆիլմն ինչու է դասվում հին կինեմատոգրաֆի գլուխգործոցների շարքը։ Ֆիլմում պատմվում է այն մասին, թե ինչպես են երկրաբնակները հայտնվում հումանոիդներին պատկանող Մարս մոլորակում և խթանում վաղուց հասունացած սոցիալական պայթյունը։ Մարսի գերագույն խորհրդի ղեկավարի դուստր Աելիտան սիրահարվում է Երկիր մոլորակից ժամանած ինժեներին։ Ի վերջո, ժողովրդական ապստամբությունը պարտություն է կրում, և երկրաբնակները ձեռնունայն վերադառնում են իրենց մոլորակ։ Խորհրդային առաջին գիտաֆանտաստիկ ֆիլմի տևողությունը գրեթե 2 ժամ էր։ Պրեմիերայից դեռևս կես տարի առաջ ֆիլմն արդեն լայնորեն գովազդվում էր, և պատահական չէր, որ ցուցադրությունները 10 շաբաթ շարունակ ընթանում էին լեփլեցուն դահլիճներում։ Քննադատները, սակայն, պակաս ոգևորված էին և Պրոտազանովին մեղադրում էին վեպի սյուժեն խեղաթյուրելու համար։ Խոշոր հաշվով՝ նրանք, թերևս, և՛ Տոլստոյին, և՛ Պրոտազանովին չէին կարողանում ներել այն, որ հեղափոխությունը պարտություն էր կրել, նույնիսկ՝ Մարս մոլորակում։

8.«Կորուսյալ աշխարհը»․ Հարի Օ․ Հոյթ

Արթուր Կոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհ» վեպը հանդիսանում է կինեմատոգրաֆիստների ամենասիրելի ստեղծագործություններից մեկը, որն առաջին անգամ էկրանավորվել է 1925թ֊ին Մ․ Նահանգներում։ Կոնան Դոյլն անձամբ է մասնակցել սցենարի մշակման աշխատանքներին, իսկ ֆիլմի պրեմիերայից հետո այնքան ոգևորված է եղել, որ հանրությանը փորձել է համոզել, թե դինոզավրերի պատկերով կադրերը վավերագրական են, և այդ արարածներն իրականում գոյություն ունեն։ Ի դեպ, ֆիլմի խաղալիք դինոզավրերին ստեղծել է հատուկ էֆեկտների վարպետ Ուիլիս Օ՛Բրայենը, ով ավելի ուշ ստեղծել է նաև առաջին Քինգ Քոնգին՝ 1933թ֊ին նկարահանված համանուն ֆիլմի համար։ Նրանք, ովքեր դիտել են այս երկու ֆիլմերը, անշուշտ, նկատել են անհերքելի նմանություն «Կորուսյալ աշխարհում» երևացող հսկայական կապիկի և Քինգ Քոնգի միջև։ «Կորուսյալ աշխարհի» հաջողությունը շլացուցիչ էր։ Թերևս, փոքր֊ինչ անարդարացի է, որ այդ հաջողության գլխավոր պատճառը դինոզավրերն էին, որովհետև ֆիլմն ուներ նաև այլ արժանիքներ, օրինակ՝ դերասանների հիանալի խաղը, բնության տեսարանների գեղեցիկ նկարահանումները և այլն։ «Կորուսյալ աշխարհը» առաջին ֆիլմն է, որ ցուցադրվել է ինքնաթիռի ուղևորների համար՝ Լոնդոն֊Փարիզ չվերթի ընթացքում։ Չնայած հանրության ծափողջույններին՝ այս ֆիլմը տխուր ապագա ունեցավ, որովհետև ընդամենը մի քանի տարի անց ի հայտ եկավ հնչյունային կինոն, և ստուդիայի ղեկավարությունը որոշեց հնչյունավորել «Կորուսյալ աշխարհը»՝ վերացնելով համր տարբերակները։ Արդյունքում՝ հնչյունավորված տարբերակն այդպես էլ չստեղծվեց, իսկ համր տարբերակները ոչնչացվեցին։ 106 րոպե տևողությամբ այս ֆիլմն այժմ հնարավոր է դիտել միայն կրճատ տարբերակով, որը պահպանվել է արտերկրի կինովարձույթներում առկա մի քանի պատճենների շնորհիվ։ Սյուժեի հիմքում պրոֆեսոր Չելենջերի ղեկավարած արշավախմբի արկածներն են․ մուտք գործելով Ամազոն գետի մերձակայքում գտնվող անծանոթ մի տեղանք՝ նրանք սեփական աչքերով տեսնում են այն արարածներին, որոնց մասին մինչ այդ գիտեին լոկ գրքերի միջոցով։ 

                                   9.«Փարիզը քնած է»․ Ռենե Կլեր

Ռենե Կլերի ստեղծագործական յուրօրինակ ոճն անհնար է չճանաչել տասնյակ ուրիշների թվում, և նրա «Փարիզը քնած է» կարճամետրաժ ֆիլմը ևս բացառություն չէ։ 1923թ֊ին Կլերը գրում է «Կախարդական ճառագայթ» անվանմամբ սցենարը, իսկ երկու տարի անց այդ սցենարով ֆիլմ է նկարահանում։ «Փարիզը քնած է» էքսցենտրիկ կատակերգության սյուժեում կան գիտաֆանտաստիկ տարրեր․ խելագար գիտնականն իր հայտնագործած կախարդական ճառագայթը գործարկելով՝ ձեռքի մեկ շարժմամբ քարացնում է ողջ Փարիզը, այնուհետև հակառակ շարժմամբ վերստին կենդանություն է պարգևում մարդկանց։ Այն հատուկենտ մարդիկ, ում վրա ճառագայթը չի ազդում, սկսում են անպատիժ պտտվել քարացած քաղաքում, դատարկել այլոց դրամապանակները, զվարճանալ ռեստորաններում ու Էյֆելյան աշտարակի վրա, կարճ ասած՝ վայելել իրենց անսանձ ազատությունը։ Հայտնի չէ, թե 1920֊ականների նորարար գիտնականներն ինչպես են արձագանքել Ռենե Կլերի՝ իրենց հասցեին ուղղված նուրբ ծաղրին, սակայն ավանգարդիստ արվեստագետները ցնծությամբ են ընդունել ռեժիսորի նոր ստեղծագործությունը։ Ի դեպ, այս ֆիլմում նկարահանվել են 20֊րդ դարասկզբի ամենաանվանի կոմպոզիտորներից երկուսը՝ Էրիկ Սաթին և Դարիուս Միյոն։ Ֆիլմը հանդիսանում է ընկերական համագործակցության արդյունք․ որևէ ֆինանսավորում չի արվել, նկարահանումներն իրականացվել են գրեթե զրոյական բյուջեով։ Ռենե Կլերի նորամուծություններից մեկն էլ կադրի բազմապատկման հնարքն էր՝ քնած քաղաքի պատկերը տպավորիչ մատուցելու նպատակով։  

10.«Մետրոպոլիս»․ Ֆրից Լանգ

«Մետրոպոլիս» ֆիլմը, որն արդարացիորեն համարվում է համր կինոյի ամենամեծ գլուխգործոցներից մեկը, նկարահանվել է 1927թ֊ին՝ Թեա վան Հարբոուի համանուն վեպի և սցենարի հիման վրա։ Ռեժիսոր Ֆրից Լանգն իր կնոջ՝ Թեայի հեղինակած սցենարներով ստեղծել է մի շարք ֆիլմեր։ «Մետրոպոլիսը» գերմանական համր կինոյի ամենաթանկ նախագիծն է։ Լանգն այսօրինակ ֆիլմ նկարահանելու գաղափարը մտահղացել է Նյու Յորքն առաջին անգամ տեսնելու պահին, սակայն որպես նկարահանման վայր ընտրվել է Բեռլինը։ Մետրոպոլիսը հանդիսանում է ապագայի քաղաք, որտեղ բանվորներն ապրում են իրենց ստորգետնյա կացարաններում՝ քաղաքը սնուցող մեքենաների հարևանությամբ, իսկ հարուստ խավը՝ վերգետնյա շքեղ ու լուսավոր աշխարհում։ Քաղաքը պատկանում է մագնատ Յոհան Ֆենդերսոնին, ում միակ որդին՝ Ֆրեդերը պատահմամբ տեսնում է ստորգետնյա բնակիչների կյանքը և որոշում է պայքարել իր հոր դեմ՝ հանուն արդարության։ Մասսայական տեսարանների նկարահանումներում ընդգրկվել է 27֊37 հզ ստատիստ։ Ֆիլմի բյուջեն կազմել է շուրջ 1,7 մլն դոլար, նկարահանումները տևել են երկու տարի։ Լանգի նպատակն էր՝ այս մասշտաբային նախագծի միջոցով մթագնել ամերիկյան կինոն։ Այդուհանդերձ, նրան չի հաջողվում նվաճել ամերիկյան շուկան, որովհետև ֆիլմի՝ Գերմանիայում ունեցած հաջողությունը բավարար չէր նկարահանումների ծախսերը գոնե կիսով չափ փակելու համար․ ձախողվելով տեղական կինովարձույթում՝ Լանգն ակամա դառնում է «Մետրոպոլիսը» ֆինանսավորած կինոստուդիայի սնանկացման պատճառ և կորցնում է երբեմնի հեղինակությունը։ Ֆիլմի սկզբնական տևողությունը 3,5 ժամ էր, սակայն ստուդիաների մի քանի կամայական կրճատումների հետևանքով տեսանյութի զգալի մասը ոչնչացվում է։ 2008թ֊ին Բուենոս Այրեսում պատահաբար գտնվում է ֆիլմի ամբողջական տարբերակը, որն էլ վերականգնվում է և պաշտոնապես ներկայացվում 2011թ֊ին։   

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն Քինգսլի Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լարս ֆոն Թրիեր Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Ավետիսյան Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիչարդ Աթենբորո Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: 10 լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմերը համր կինոյում
10 լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմերը համր կինոյում
Տարիների հեռվից դիտելով այս ֆիլմերը՝ ապշում ես, թե որքան հեռատես են եղել կինեմատոգրաֆիստները՝ ասես կանխագուշակելով ապագան։
https://3.bp.blogspot.com/-GyAOsdMQGoA/VsxwtPgfL6I/AAAAAAAAApc/I5pHR8Jv6YQ/s640/00.jpg
https://3.bp.blogspot.com/-GyAOsdMQGoA/VsxwtPgfL6I/AAAAAAAAApc/I5pHR8Jv6YQ/s72-c/00.jpg
KINOVERSUS
http://www.kinoversus.com/2016/02/10.html
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/2016/02/10.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy