$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Հրաշալի եռյակը․ Տոտո, Լուի դը Ֆյունես, Ֆերնանդել

Հերոսը, սյուժեից անկախ, սիրվում է կամ չի սիրվում։ Սիրվում է, եթե անկեղծ է և սրտամոտ է մարդկանց։ Տոտոյի, Ֆերնանդելի, Լուի դը Ֆյունեսի հերոսները հենց այդպիսին են․․․


Կինոկատակերգությունը չի կարող լինել իսկապես ծիծաղաշարժ, եթե կատակերգակ դերասանը վառ կերպար չէ։ Կինոյի պատմությունը լի է այդօրինակ կերպարներով, որոնցից յուրաքանչյուրը մի ուրույն անհատականություն է՝ Չապլինից մինչև Կիտոն, Բուրվիլից մինչև Ուիզդոմ, Լինդերից մինչև Դիդ... Նրանք ստեղծել են իրենց հերոսին և ճանաչելի են դարձել այդ հերոսի միջոցով։ 

Տոտո.

«Հասարակական կարծիքի ուսումնասիրություններն ապացուցում են, որ հասարակությունը կարծիք չունի»։ 



Տոտոյի իսկական անունը շատ ավելի երկար է, քան նրա բեմական հակիրճ կեղծանունը։ Պաշտոնական տեղեկատուներում նա հորջորջվում է Նորին արքայական մեծություն Անտոնիո Ֆլավիո Ֆոկաս Նեպոմուչենո դը Կուրտիս Գալյարդի դուքս Կոմնին Բյուզանդացի։ Տոտոն հին տոհմի շառավիղ է, նա իսկապես սերում է Կոմնինների դինաստիայից և նույնիսկ շահել է անեկդոտային մի դատ գերմանացի ազնվականի դեմ, ով վիճարկում էր բյուզանդական կայսրության գահաժառանգի նրա իրավունքը, կայսրություն, որը, ինչպես հայտնի է, դադարել է գոյություն ունենալ դեռևս 15֊րդ դարում։ Այդուհանդերձ, Անտոնիո դը Կուրտիսը դերասանական կյանքում ընտրեց Տոտո անունը և իր բոլոր բարձր տիտղոսներին գերադասեց «ծիծաղի արքա» տիտղոսը։ 

«Ես իմ կարիերան սկսել եմ շատ վաղուց, բայց իմ աշխատանքն այժմ էլ սիրում եմ ճիշտ այնպես, ինչպես առաջին ելույթիս օրը։ Ես չեմ կարող ապրել կինոյի աշխարհից հեռու, ինչը կարող է անիմաստ թվալ նրանց, ովքեր բավականաչափ լավ չեն ճանաչում այդ աշխարհը, բայց սա ինձ գոհունակություն պատճառող միակ աշխարհն է»,֊ ասել է Տոտոն։ Նա օժտված էր բոլոր տվյալներով՝ իր ժամանակի մեծագույն կատակերգուն դառնալու համար։ Սակայն իր երկարատև կարիերայի ընթացքում նրան հաջողվել է ընդամենը մի քանի անգամ նկարահանվել մեծ ռեժիսորների ֆիլմերում։ Նա մասնակցել է ավելի քան 100 կինոկատակերգությունների նկարահանումներին, նրա ժողովրդականությունը վիթխարի է, նրա յուրօրինակ դեմքը՝ նիհար, սապատավոր խոշոր քթով, բարակ շրթունքներով, ծանր ու ծուռ կզակով, սև տխուր աչքերով, ծանոթ է ողջ աշխարհին։ Եվ, միևնույն է, նրա դերասանական հազվագյուտ ունակություններն այդպես էլ ամբողջությամբ չեն դրսևորվել։ 

Տոտոն ծնվել է 1898թ֊ին և արվեստում առաջին քայլերն արել է 17 տարեկան հասակում։ Նա խաղում էր Նեապոլի թատրոններում։ Հետագայում Տոտոն երկարատև մարզումների արդյունքում հասավ մարմնի առանձին մասերի այնպիսի «ինքնավարության», որ նրա ձեռքերը, ոտքերը, աչքերը, գլուխը սկսեցին ապրել, ասես, ողջ մարմնից անկախ՝ ցուցաբերելով ապշեցուցիչ ճկունություն։ Իր էքսցենտրիկ ոճի շնորհիվ Տոտոն լայն ճանաչում ձեռք բերեց Հռոմի և Նեապոլի 1920֊ական թթ֊ների հասարակության շրջանում։ Հասարակությունը ցնծագին ծափահարում էր, երբ նա, ֆաշիստական Իտալիայում հանդգնելով առաջինը թատերաբեմ հանել քաղաքական սատիրան, պատերազմի ամենաթեժ օրերին երգում էր․ «․․․ Նրանք հոգեհան արեցին մեզ իրենց բարբաջանքով․․․»։ Ֆաշիստները 1940թ֊ին փորձեցին ձախողել Տոտոյի ելույթը Հռոմում, սակայն այդպես էլ չկարողացան խլացնել հանդիսականների ծափողջույնները։ Հռոմի ազատագրումից հետո Տոտոն ամբողջությամբ կլանվեց կինոյով։ 1950֊ականներին նա նկարահանվում էր տարեկան 5֊6 ֆիլմում։   


Տոտոյի մարմնավորած հերոսները պատահական վաստակով ապրող ձախողակներ են, ովքեր ցանկացած պարագայում չեն կորցնում իրենց մարդկային նկարագիրը։ Այդ հերոսները հոգեհարազատ էին հասարակ ժողովրդին։ Հետպատերազմյան Իտալիայում տիրող տրամադրությունները հենց այսպիսի հերոսների կարիք ունեին։ Իտալիայի առաջադեմ արվեստագետները պայքարում էին հանուն ժողովրդավարության և մարդասիրության սկզբունքների, և պատահական չէ, որ Տոտոն միացավ նրանց՝ հարելով նաև նեոռեալիզմին։ Այդ տարիներին նա նկարահանվեց «Նեապոլը միլիոնատերերի քաղաք է» և «Ոստիկաններ ու գողեր» ֆիլմերում, որոնք համարվում են նրա լավագույն կինոաշխատանքները։ 1957թ֊ին Քրիստիան֊Ժակը Տոտոյին հրավիրեց նկարահանվելու իր «Օրենքն օրենք է» ֆիլմում, որը «Ոստիկաններ և գողերի» ֆրանսիական տարբերակն էր։ 
Երբ մեծ էկրան էր բարձրանում որևէ թանկարժեք ֆիլմ, Տոտոն, ի պատասխան, անմիջապես ներկայացնում էր այդ ֆիլմի երգիծական տարբերակը․ «Լոուրենս Արաբացի» ֆիլմին, օրինակ, հաջորդեց նրա «Տոտո Արաբացին», «Կլեոպատրային»՝ «Տոտոն և Կլեոպատրան», «Քաղցր կյանքին»՝ «Տոտոն, Պեպինոն և քաղցր կյանքը»։ 1960֊ականներին մամուլը հաճախ էր գրում, թե Տոտոյի տաղանդը մնում է չբացահայտված։ Հենց այդ տարիներին էլ նա հնարավորություն ստացավ նկարահանվելու Պիեռ Պաոլո Պազոլինիի «Թռչուններ մեծ ու փոքր» ֆիլմում՝ մարմնավորելով թռչուններ վարժեցնողի կերպարը։ Պազոլինին Տոտոյի մասին ասել է․ «Նա մեծ դերասան է։ Նրա հետ կարելի է աշխատել այնպես, ինչպես մի ճկուն գործիքի հետ»։ 

Ֆերնանդել.

«Երբ ես եկա ապագա աներոջս հետ ծանոթանալու, շատ էի ուզում ի սկզբանե դուր գալ նրան և անընդհատ ժպտում էի։ Ի վերջո, նա չդիմացավ և գոռաց՝ «Փակի՛ր բերանդ, ես ուզում եմ տեսնել քո դեմքը»։  


Ֆերնանդելը՝ Ֆերնան Ժոզեֆ Դեզիրե Կոնտանդենը, դեռևս մինչև կինո մուտք գործելը արդեն կատակերգու էր՝ իր խառնվածքով, արտաքինով ու նախասիրություններով։ Նա աշխատում էր Մարսելի բանկերից մեկում, սակայն օրերից մի օր ամեն ինչ թողեց և միացավ շրջիկ արտիստների խմբին։ Թատերախմբում Ֆերնանդելն արագորեն դարձավ թիվ 1 կատակերգուն, իսկ հետո անդառնալիորեն սիրահարվեց կինեմատոգրաֆին։ Նա նկարահանվում էր գրեթե առանց ընդմիջումների՝ Իտալիայում, Իսպանիայում, Անգլիայում և Մ․ Նահանգներում, իսկ Ֆրանսիայում ավելի հեշտ է հիշել այն ռեժիսորներին, ում ֆիլմերում Ֆերնանդելը չի նկարահանվել, քան նրանց, ում ֆիլմերում նկարահանվել է։ Նրա ֆիլմացանկը հարուստ է՝ ավելի քան 150 կինոնկար։ Ֆերնանդելի կերպարը չափազանց ներդաշնակ է իր հերոսների կերպարներին․ նա բարեսիրտ է, սակայն դժվարությամբ է հարմարվում մարդկանց, միջավայրին ու հասարակության օրենքներին։ Ինչպես Տոտոյին, Ֆերնանդելին էլ մեծ ճանաչում պարգևեց «Օրենքն օրենք է» ֆիլմը, որտեղ նա խաղում էր միամիտ ու ազնիվ ոստիկանի, իսկ Տոտոն՝ համակրելի օրինազանցի դերը։ 

«Սատանան և տասը պատվիրանները» ֆիլմի «Քեզ համար կուռք մի՛ ստեղծիր» նովելում Ֆերնանդելը մարմնավորել է մարդկության նորահայտ մի փրկչի կերպարը, ով աղքատների հետ խոսում է իր ամենակարողության մասին, հավատացնում է, թե կարող է ապաքինել ու երջանկացնել նրանց։ Ի վերջո, պարզվում է, որ նա մոտակա հոգեբուժարանի հիվանդներից է։ Մի՞թե մեր ժամանակներում բարիք կարող են գործել միայն խելագարները․ այս հարցը Ֆերնանդելը հիանալի է փոխանցել իր կերպարի միջոցով։ Նրա հերոսները բոլոր ֆիլմերում ըմբոստանում են, երբ իրենց արգելում են օգնել մարդկանց։ Նա անշահախնդիր է թե՛ կյանքում, թե՛ կինոյում։ 


Տարբեր կատակերգուներ ծիծաղ պարգևելու իրենց միջոցներն ունեն․ Տատին բարձրահասակ է ու անճարպիկ, Կիտոնի դեմքը գրեթե զուրկ է դիմախաղից և միշտ թախծոտ ու անշարժ է, իսկ Ֆերնանդելն, ընդհակառակը, շատ աշխույժ է։ Նրա համար դիմախաղը մեծ կարևորություն ունի։ Պատահական չէ, որ Ֆերնանդելի հետ համագործակցող ռեժիսորները գերադասում էին իրենց ֆիլմերը կառուցել խոշոր պլաններով՝ կադրում հետևելով նրա դեմքի նույնիսկ ամենաաննշան փոփոխությանը։ Ֆերնանդելն արդարացիորեն կրում էր «Ֆրանսիայի ամենածիծաղելի կերպարանքը» տիտղոսը։

Հայտնի է, որ նա խանդով էր վերաբերվում Լուի դը Ֆյունեսին և չէր թաքցնում հակակրանքը՝ վերջինիս համարելով իր մրցակիցը։ Ֆյունեսի ուշացած փառքն ինչ֊որ առումով իսկապես խանգարեց Ֆերնանդելին, ով հարկադրված եղավ նրա հետ կիսել լավագույն կատակերգուի համբավը։   

Լուի դը Ֆյունես.

«Ես սիրում եմ զբոսնել գերեզմանատներում։ Այնտեղ գոնե հանդիպում ես լռակյաց մարդկանց, ովքեր չեն հակաճառում»։ 


Լուի դը Ֆյունեսին ճանաչում են բոլորը, և դժվար է հավատալ, որ նա իր կինոկարիերայի զգալի մասն անցկացրել է ստվերում՝ երկրորդական դերերով բավարարվելով։ Ֆյունեսը հանրահայտ դարձավ 1950֊ականներին՝ «Հայրիկը, մայրիկը, աղախինը և ես» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Մինչև 1941թ֊ը՝ կինոյի աշխարհ մուտք գործելը, նա փոխել էր ամենատարբեր զբաղմունքներ, իսկ դերասանի մասնագիտությունն ընտրելուց հետո նկարահանվել էր 75 ֆիլմում՝ առանց ըստ արժանվույն գնահատվելու։ Վերջապես, արդեն հասուն տարիքում, հաջողությունն այցելեց նրան։ «Բռնված չէ՝ գող չէ» ֆիլմում Ֆյունեսը հանդիսատեսին մատուցեց մի հերոսի, ում նկարագիրը, այցեքարտի պես, նրան ուղեկցելու էր իր մյուս բոլոր ֆիլմերում։ 

Ֆյունեսը, ինչպես և Տոտոն, ուներ ազնվական ծագում, սակայն նրանց բեմական կերպարները չափազանց տարբեր էին։ Տոտոյի խաղը բարձր կատակերգություն է, և նրա ծիծաղն անբաժան է տխրությունից, իսկ Ֆյունեսի խաղը պարզապես ծիծաղ է պարգևում՝ հանդիսատեսին չդրդելով ավելի լուրջ խորհրդածությունների։ Նա ինքն էլ գիտակցում էր դա՝ ասելով․ «Ես զվարճություն եմ վաճառում առավոտյան իննից մինչև երեկոյան յոթը»։ Նրա հերոսները հիմնականում կա՛մ օրինազանցներ են, կա՛մ ոստիկաններ։ 
Թեպետ Ֆյունեսը երբեք չի աշխատել կրկեսում, սակայն նրա խաղին բնորոշ են ծաղրածուական արվեստի տարրերը։ Փութկոտ շարժումները, աշխույժ դիմախաղը, անսպառ էներգիան նրա գլխավոր առանձնահատկություններն են։ Իր կարիերայի սկզբում Ֆյունեսը սիրում էր գրիմավորվել, կրել կեղծամ ու արհեստական բեղեր, սակայն հետագայում նա հասկացավ, որ այդ ամենը խանգարում է իրեն․ նրա լավագույն դիմակը սեփական դեմքն էր։ 


Մտերիմների և հենց իր՝ Ֆյունեսի վկայությամբ՝ իրական կյանքում ինքն այնքան էլ ուրախ մարդ չէ։ «Ես չեմ սիրում լինել հասարակության մեջ և ունեմ փոքրաթիվ բարեկամներ, իսկ ազատ ժամանակս տրամադրում եմ միայն ընտանիքին»,֊ խոստովանել է նա։ Ֆրանսիացի լրագրողներից մեկը Ֆյունեսի հետ հանդիպելուց և հարցազրույց վարելուց հետո տարակուսանքով գրել է․ «Դժվար է պատկերացնել, որ այդ փոքրամարմին, չափազանց լուրջ մարդը կարողանում է ծիծաղեցնել ողջ Ֆրանսիան»։ 

Ֆյունեսի որդին, ով նրա հետ նկարահանվել էր մի քանի ֆիլմերում, չնայած հոր խնդրանքներին՝ ընտրեց այլ մասնագիտություն․ լեգենդար կատակերգուի զավակ լինելը նրա համար չափից դուրս պարտավորեցնող էր։ Ինքը՝ Ֆյունեսը հեշտ ճանապարհ չէր անցել, ինչի մասին ասել է․ «Ես չեմ զղջում իմ կարիերայի դանդաղ աճի համար, քանի որ այդ դանդաղկոտությունն ինձ օգնեց հիմնավորապես ուսումնասիրելու և հասկանալու իմ մասնագիտությունը։ Երբ ես դեռևս անհայտ էի, փորձում էի իմ խաղով զարդարել այն դերերը, որոնք ինձ վստահում էին։ Հենց այդ կերպ էլ ձեռք բերեցի իմ վարպետությունը։ Եթե ստիպված լինեի ճանապարհս սկսել սկզբից, կանցնեի նույն երթուղով»։ 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Հրաշալի եռյակը․ Տոտո, Լուի դը Ֆյունես, Ֆերնանդել
Հրաշալի եռյակը․ Տոտո, Լուի դը Ֆյունես, Ֆերնանդել
Հերոսը, սյուժեից անկախ, սիրվում է կամ չի սիրվում։ Սիրվում է, եթե անկեղծ է և սրտամոտ է մարդկանց։ Տոտոյի, Ֆերնանդելի, Լուի դը Ֆյունեսի հերոսները հենց այդպիսին են․․․
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiPc9iA_k1pIgR4XSvRF1Ua3BiI9E7YlroLmUEnvnFQHh423dERSLovr7UmjaJx77WmBpl0pSYDp7FzZjQlzCH1yu45jdrsLjzv5gb_S_AepPOueowExmREOpnyg1bHp15Lvbf63cC55KA/s640/77.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiPc9iA_k1pIgR4XSvRF1Ua3BiI9E7YlroLmUEnvnFQHh423dERSLovr7UmjaJx77WmBpl0pSYDp7FzZjQlzCH1yu45jdrsLjzv5gb_S_AepPOueowExmREOpnyg1bHp15Lvbf63cC55KA/s72-c/77.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/03/blog-post_10.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/03/blog-post_10.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content