$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

«Լարովի նարինջ». նոր ժամանակների հայելին

«Նա ագրեսիվ է, նա ինքնավստահ է, նա երիտասարդ է, համարձակ և այլասերված։ Նա մեզ հարմար է»։ «Լարովի նարինջ», ռեժ․՝ Սթենլի Կուբրիկ, 1971թ


Մայքլ Քիմենթի հարցազրույցը Սթենլի Կուբրիկի հետ, 1980թ

Մայքլ Քիմենթ․- «Լարովի նարնջի» մասին կան բազմաթիվ, միմյանցից տարբերվող մեկնաբանություններ։ Դուք ինչպե՞ս եք ընկալում Ձեր սեփական ֆիլմը։ 

Սթենլի Կուբրիկ.- Ֆիլմի առանցքային գաղափարը կապված է ազատ կամքի հիմնախնդրի հետ։ Արդյո՞ք մենք կորցնում ենք մարդկային հատկանիշները, երբ ստիպված ենք լինում ընտրություն կատարել չարի և բարու միջև։ Արդյո՞ք մենք դառնում ենք, ինչպես վերնագիրն է ասում, լարովի նարինջ։ Մտքի կառավարման վերաբերյալ ԱՄՆ-ի բանտարկյալ-կամավորների շրջանում անցկացված վերջին գիտափորձերը այս հարցը դուրս բերեցին գիտական ֆանտաստիկայի ոլորտից։ Միևնույն ժամանակ, ֆիլմի դրամատիկ ազդեցությունն ուղղակիորեն կապված է Ալեքսի տարօրինակ կերպարի հետ, որը ներկայացված է Էնթոնի Բըրջեսի փայլուն վեպում։ ԱՄՆ MPAA գնահատման կենտրոնի նախկին ղեկավար, պրակտիկ հոգեբան Ահարոն Սթերնի կարծիքով` Ալեքսը ներկայացնում է անգիտակցականը, մարդուն իր բնական վիճակում։ Բուժվելուց հետո նա դառնում է «քաղաքակիրթ», իսկ հետագայում առաջ եկող հիվանդությունը կարելի է դիտարկել որպես հասարակության կողմից հարուցված նևրոզ։ 

- Ֆիլմում հոգևորականը կենտրոնակա՞ն կերպար է:

- Գոդֆրի Քուիգլիի մարմնավորած բանտի հոգևորականը, չնայած մասամբ թաքնված է երգիծական դիմակի հետևում, ֆիլմի բարոյական ձայնն է։ Նա մարտահրավեր է նետում պետության անխիղճ օպորտունիզմին, որի նպատակն է հոգեբանական ազդեցության միջոցով հանցագործներին բարեփոխելը։ Գոդֆրիի հերոսն իր խաղով պետք է պահպաներ շատ նուրբ հավասարակշռություն երգիծական կերպարի ու կարևոր գաղափարներ ներկայացնելու միջև։ 

- Քաղաքական տեսանկյունից՝ ֆիլմի ավարտը ցույց է տալիս համախմբում խուլիգանների և հեղինակությունների միջև։

- Կառավարությունն, ի վերջո, օգտագործում է հասարակության ամենադաժան անդամների գործազրկությունը՝ մյուսներին կառավարելու նպատակով․ սա հին և փորձված գաղափար է։ Այս առումով, Ալեքսի վերջին նախադասությունը՝ «Ես բուժվեցի», կարելի է դիտարկել դոկտոր Սթրեյնջլովի վերջին նախադասության հետ նույն հարթության վրա․ «Իմ առաջնորդ, ես կարող եմ քայլել»։ Վերջին պատկերները, որոնք Ալեքսին ցույց են տալիս որպես կոռուպցիայի, տոտալիտար հասարակության գդալից սնվողի, և Սթրեյնջլովի վերածնունդը հիվանդությունից հրաշքով բուժվելուց հետո, որպես գաղափարի արտահայտման միջոց՝ դրամատիկ առումով լավ են աշխատում։  

- Ինձ մտահոգում է այն, որ շատ քննադատներ այս հասարակությունը համարում են կոմունիստական, մինչդեռ այդ կերպ մտածելու պատճառներ չկան։ 

- Էնթոնի Շարփի խաղացած նախարարն աջերին բնութագրող կերպար է։ Գրող Պատրիկ Մեգին բնութագրում է ձախերին։ «Հասարակ մարդկանց պետք է առաջնորդել, ուղղորդել, ճնշել»,- ասում է նա հեռախոսով։ «Նրանք կվաճառեն իրենց ազատությունը հանուն ավելի հեշտ կյանքի»։

- Բայց սրանք նման են ֆաշիստական մեջբերումների։ 

- Այո, իհարկե, տարբեր է միայն դոգման։ Նրանց միջոցներն ու ցանկությունները նույնն են։ 

- Դուք բռնությունը ներկայացնում եք այնպես, որ այն, կարծես, տարբերակվում է: 

- Եթե դա տեղի ունենա, ապա կլինի այն պատճառով, որ և՛ վեպում, և՛ գրքում պատմությունը պատմում է Ալեքսը, և մենք ամեն ինչ տեսնում ենք նրա աչքերով։ Քանի որ նա ամեն ինչ տեսնում է յուրովի, դա ազդում է բռնությունը տարբերակելու վրա։ Ոմանք պնդում էին, թե սա բռնությունը գրավիչ է դարձրել: Կարծում եմ՝ այս տեսանկյունը բոլորովին սխալ է։

- Գրքում կատու կինը շատ ավելի ծեր էր։ Ինչո՞ւ փոխեցիք նրա տարիքը։ 

- Նա նույն նպատակին է ծառայում, ինչ գրքում, սակայն ֆիլմում նա ավելի հետաքրքիր է։ Ճիշտ է, նա ավելի երիտասարդ է, սակայն անհամակրելի է ու սարսափելի ագրեսիվ։ 

- Դուք նաև հանել եք Ալեքսի կատարած սպանությունը բանտում։

- Դա կապված է ֆիլմի տևողության հետ։ Ֆիլմն, ամեն դեպքում, երկու ժամ տասնյոթ րոպե է տևում, իսկ դա այնքան էլ անհրաժեշտ տեսարան չէր։ 

- Ֆիլմում Ալեքսն այլևս պատանի չէ։

- Ֆիլմում հեշտ չէ գուշակել Մալքոլմ ՄըքԴաուելի տարիքը, և նա, անկասկած, լավագույնն էր այդ դերի համար։ Իհարկե, լավ կլիներ, եթե Մալքոլմը լիներ 17 տարեկան, սակայն նրա տաղանդը չունեցող որևէ այլ 17-ամյա դերասան ավելի լավը չէր լինի։ 

- Բանտն ամբողջ ֆիլմում ամենաընդունելի վայրն է։ Իսկ պահակը տիպիկ բրիտանական կերպար է, ով շատ այլ կերպարներից ավելի գրավիչ է։

- Մայքլ Բեյթսի խաղացած բանտի պահակը նոր կարգի հին պահապաններից է։ Նա լավ չի կարողանում լուծել առաջացած խնդիրները, չի հասկանում ո՛չ հանցագործներին, ո՛չ էլ բարեփոխիչներին։ Չնայած բոլոր կրակոցներին և բռնությանը՝ նա իր տերերի նման չար չէ։

- Ձեր ֆիլմերում պետությունը հանցագործներից վատն է, սակայն գիտնականները պետությունից էլ վատն են։

- Ես այդպես չէի ասի։ Ժամանակակից գիտությունը շատ վտանգավոր է, քանի որ մեզ տալիս է ինքնաոչնչացվելու իշխանություն՝ մինչ մենք կհասկանանք, թե ինչպես պետք է վարվել նման իրավիճակում։ Մյուս կողմից՝ հիմարություն է գիտությանը մեղադրել իր հայտնագործությունների համար։ Այնուամենայնիվ, ո՞վ կկառավարի այն։ Քաղաքական գործիչները բավականաչափ գիտելիք չունեն տեխնիկական որոշումների կայացման համար։ Լոս Ալամոսում առաջին ատոմային ռումբի փորձարկման ժամանակ շատ ֆիզիկոսներ դեմ էին դրան, քանի որ վախենում էին շղթայական ռեակցիայից, որը կկործաներ ամբողջ մոլորակը։ Սակայն ֆիզիկոսների մեծամասնությունը նրանց հետ չհամաձայնեց և թույլ տվեց փորձարկումն իրականացնել։ Փորձարկումն իրականացնելու որոշումը կայացվեց քաղաքական գործիչների ու զինվորականների կողմից, ովքեր ֆիզիկայից գաղափար չունեին։ Գոնե մեկը պետք է մտածեր, որ եթե ֆիզիկոսների գոնե մի փոքր հատված կարծում էր, թե փորձարկումը կկործանի մոլորակը, ոչ մի գիտակից մարդ այն չէր իրականացնի։ Այն փաստը, որ Երկիրը մինչև այժմ գոյություն ունի, չի արդարացնում այդ անհեթեթ որոշումը։ 

- Ալեքսին հոգեհարազատ է արվեստը (Բեթհովենը), ինչը չի կարելի ասել մյուս կերպարների մասին: Կատու կինը հետաքրքրվում է ժամանակակից արվեստով, սակայն, փաստացի, դա այլ է: Իսկ ինչպիսի՞ն է Ձեր սեփական մոտեցումը ժամանակակից արվեստի նկատմամբ։  

- Իմ կարծիքով՝ ժամանակակից արվեստի կլանվածությունը սուբյեկտիվիզմով հանգեցրեց անարխիայի և անպտղության ամբողջ արվեստում: Այն գաղափարը, թե իրականությունը գոյություն ունի միայն արվեստագետի ուղեղում, և որ մեզ շրջապատող ամեն ինչն իլյուզիա է, արդյունքում բերեց շատ օրիգինալ, սակայն չափից դուրս անհետաքրքիր աշխատանքների: Կոկտոյի «Բանաստեղծի արյունը» ֆիլմում բանաստեղծը հարցնում է, թե ինչ է պետք անել: «Ապշեցրու ինձ»,- ի պատասխան լսում է նա: Ժամանակակից արվեստի շատ փոքր մասն է կարողանում դա անել, իհարկե՝ ոչ այն իմաստով, որ պետք  է ստիպի մտածել, թե ինչպես կարող էր դա ստեղծվել հասարակ մահկանացուի կողմից: Դժբախտաբար, ֆիլմերն այս խնդիրը չունեն, և ոչ ոք չի կարող քննադատել ֆիլմերի ընդհանուր ձանձրալի վիճակը` ելնելով օրիգինալությունից և սուբյեկտիվիզմից: 

- Չե՞ք կարծում, որ Ձեր ֆիլմերը կարող են օրիգինալ կոչվել: 

- Ես խոսում եմ ձևի, այլ ոչ թե որակի, բովանդակության կամ գաղափարների նորարարության մասին: Այս իմաստով՝ իմ ֆիլմերն այնքան էլ հեռու չեն ավանդական ձևից և կառուցվածքից, որը գոյություն ունի ձայնի առաջանալու պահից ի վեր: 

- Ֆիլմում մեջբերումներ կան Քրիստոսից: 

- Ալեքսը բանտի գրադարանում Աստվածաշունչ կարդալիս պատկերացնում է իրեն հռոմեացի զինվորի դերում խաչելության ժամանակ: Որոշ ժամանակ անց նա բանտի քահանային ասում է, թե ուզում է փոխվել և դառնալ լավը: Քահանան, ով այս պատմության միակ պարկեշտ մարդն է, հավատում է Ալեքսի կեղծ ապաշխարանքին: Այս տեսարանն Ալեքսի մութ հոգու ևս մեկ արտացոլումն է: 

- Բայց ինչո՞ւ խաչելության այդ տեսարանը նկարահանեցիք վատ հոլիվուդյան ֆիլմերի նման:

- Իմ կարծիքով՝ Ալեքսը հենց այդպես կպատկերացներ: Ահա թե ինչու է նա «Գնացեք այնտեղ» խոսքերն ասում ամերիկյան շեշտադրումով, որն այդքան օգտագործվել է աստվածաշնչյան թեմաներով ֆիլմերում: 

- Արդյո՞ք սա որևէ կապ ունի «Սպարտակ» ֆիլմում անտիկ ժամանակաշրջանի Ձեր մեկնաբանման հետ:

- Ոչ այդքան: «Սպարտակում» ես փորձում էի ամեն ինչ ցույց տալ իրականությանը հնարավորինս մոտ, սակայն սցենարը դա այնքան էլ թույլ չէր տալիս: Պատմությունից հայտնի է, որ նա երկու անգամ ստրուկների իր բանակով հասել է Իտալիայի հյուսիսային սահմաններ և կարող էր դուրս գալ երկրից: Սակայն, փոխարենը, նա իր բանակը տարավ հռոմեական քաղաքները կողոպտելու: Այս ամենի պատճառները կարող էին լինել ֆիլմի ամենահետաքրքիր հարցադրումներից: Արդյո՞ք ապստամբության նպատակները փոխվեցին: Արդյո՞ք Սպարտակը կորցրեց իր առաջնորդներին, ում համար պատերազմն ազատությունից ավելի կարևոր դարձավ: 

- Դուք այնպիսի տեխնիկական սարքավորումներ եք օգտագործում, որոնք փոքրացնում են պատմության հոսունությունը և իրականության իլյուզիան` արագացված շարժում, դանդաղեցրած կադր և չափից դուրս մեծ օբյեկտիվների անսովոր կիրառում: 

- Ես փորձել եմ գտնել Բըրջեսի գրական ոճի և Ալեքսի խիստ սուբյեկտիվ աշխարհայացքի համարժեքը կինոյում: Սակայն ցանկացած ֆիլմի ոճն ավելի շատ կապված է ինտուիցիայի հետ:  

- Օրգիայի տեսարանն ինչո՞ւ նկարեցիք արագացված կադրերով: 

- Ինձ համար դա հնարավորություն էր՝ կիրառելու երգիծական մոտեցում այն ամենի նկատմամբ, ինչի վերածվել է դանդաղեցրած կադրերի օգտագործումը, ինչպես նաև՝ այն «Արվեստի» վերածելու հնարավորություն էր: «Վիլհելմ Թել» նախերգանքը նույնպես լավ երաժշտական կատակ էր` ի հակադրումն Բախի ստանդարտ նվագակցության:

- Առաջին երեք տեսարանները շատ տպավորիչ են. սկսվում են խոշոր պլանով և ավարտվում ընդհանուրով: Ինչպե՞ս եք պատրաստվել նման նկարահանումների: 

- Հատուկ պատրաստություն չի եղել: Բացառությամբ որոշ դեպքերի, կարծում եմ, կարևոր է գաղափարները պահել մինչև նկարահանման կոնկրետ վայր հասնելը: Նախևառաջ անհրաժեշտ է փորձեր կատարել, մինչև ինքդ կհասկանաս, թե ինչը պետք է ներառել ֆիլմի մեջ: Միայն դրանից հետո պետք է մտածել, թե ինչպես է պետք նկարել: Ինչ-ը միշտ պետք է նախորդի ինչպես-ին: Ինչպես էլ որ պլանավորած լինեք տեսարանը, նկարահանման ժամանակ կան դերասաններ, ովքեր պետք է սովորեն իրենց խոսքը, հագնեն ճիշտ հագուստը, և օգտակար է նախապես իմանալ, թե ֆիլմում ինչ պետք է լինի։ Տեսարանների հետ կապված միշտ կլինեն ճշգրտումներ, որոնք անհրաժեշտ են լավագույն արդյունքին հասնելու համար: 

- Ֆիլմում կան բազմաթիվ տեսարաններ, որտեղ տեսախցիկը շատ կայուն է, և մոնտաժի կարիք գրեթե չկա (օրինակ, երբ Ալեքսը վերադառնում է ծնողների տուն)։ 

- Կարծում եմ՝ մոնտաժը միշտ պետք է հիմնավորված պատճառ ունենա: Եթե տեսարանը կարելի է լավ նկարել մի տեսախցիկով, առանց կտրելու, անհրաժեշտ չէ այն մոնտաժել: Ես աշխատում եմ խուսափել մոնտաժի մեխանիկական ռիթմից, որն ազդում է դրա արդյունքի վրա: 

- Դուք ինքներդ տեսախցիկը ձեռքով պահած շատ եք աշխատել, հատկապես՝ մարտի տեսարանների ժամանակ:  

- Ես սիրում եմ տեսախցիկը ձեռքիս ինքս նկարել: Երբ տեսախցիկը սայլակի վրա է, կարելի է օպերատորի հետ գնալ տեսարանով և ցույց տալ, թե յուրաքանչյուր կետում ինչ կոմպոզիցիա ես ցանկանում ստանալ: Սակայն սա հնարավոր չէ անել, երբ տեսախցիկը ձեռքիդ է: Որոշ էֆեկտներ կարելի է ստանալ միայն տեսախցիկը ձեռքին, ու երբեմն ստիպված ես այն բռնել տարածքի փոքր լինելու կամ այնտեղ առկա խոչընդոտների պատճառով: 

- Նկարահանումների մեծ մասը կատարվել է մե՞կ տեղանքում:

- Ամբողջ ֆիլմը նկարահանվել է մեկ տեղանքում՝ բացառությամբ մի քանի տեսարանների, որոնք նկարահանվել են հատուկ վարձակալված գործարանում: Ստուդիայում ոչինչ չի նկարահանվել: Տեղանքները պետք է մի փոքր ֆուտուրիստական տեսք ունենային, և ընտրություն կատարելիս մենք օգտվել ենք բրիտանական մի շարք ճարտարապետական ամսագրերից, որտեղից էլ գտել ենք դրանցից շատերը:  

- Milk Bar-ի գաղափարը Ձե՞րն էր: 

- Մասամբ: Ես տեսել էի քանդակների ցուցահանդես, որտեղ կնոջ մարմինն օգտագործված էր որպես կահույք: Այստեղից է գալիս բարում մերկ մարմինները որպես սեղաններ օգտագործելու գաղափարը: Ֆիլմի արտադրական դիզայներ Ջոն Բերին դրանք ստանալու համար լուսանկարում էր մերկ մարմիններ բոլոր հնարավոր դիրքերով: Իրականում ավելի քիչ դիրքեր կան, քան կարող եք պատկերացնել: 

- Առաջին անգամ «Դոկտոր Սթրեյնջլովում» էր, որ երաժշտությունն օգտագործեցիք որպես մշակութային վկայակոչում: Ինչպե՞ս եք վերաբերում ֆիլմի երաժշտությանն ընդհանրապես: 

- Որևէ պատճառ չեմ տեսնում նվագախմբային հիանալի երաժշտությունը չօգտագործելու համար: Այն կարելի է օգտագործել թե՛ օրիգինալ տարբերակով և թե՛ փոփոխված, ինչպես «Լարովի նարինջում»: Որևէ իմաստ չեմ տեսնում նվագախմբային, ներառյալ՝ ժամանակակից և ավանգարդ, գործերը թողած՝ ֆիլմի համար կոմպոզիտոր վարձելը: Նա Բեթհովեն կամ Մոցարտ չէ, որքան էլ որ տաղանդավոր լինի: Սա հնարավորություն է տալիս փորձարկումներ անել երաժշտության հետ դեռևս մոնտաժի փուլում:  

- Երաժշտությունն ընտրվել է ֆիլմի նկարահանումներն ավարտելուց հետո՞: Եվ ի՞նչ չափանիշով: 

- Հիմնականում՝ այո՛, բայց որոշ մասն իմ մտքում կար դեռ սկզբում: Մի փոքր դժվար է ասել, թե ինչու ընտրեցի այս կամ այն երաժշտությունը: Գաղափարները ծնվում են, դու փորձում ես դրանք և ընտրում ճիշտ տարբերակը: Դա ճաշակի, բախտի ու երևակայության հարց է: 

- Ձեր երաժշտական ճաշակը որևէ կապ ունի՞ այն հանգամանքի հետ, որ Ձեր հայրը Վենետիկից է:  

- Հայրս ծնվել է Ամերիկայում, նա Քալիֆոռնիայում բնակվող բժիշկ է: Նրա մայրը ռումինացի է, իսկ հայրը` լեհ: Այսպիսով, կարծում եմ, իմ երաժշտական ճաշակն ավելի շուտ ձեռքբերովի է, քան ժառանգական: 

- Կարելի է ասել, որ Ձեր վերջին երեք ֆիլմերը ապագայի մասին եռերգություն են: Երբևէ այդ մասին մտածե՞լ եք:  

- Իմ ֆիլմերի պատմությունները հատուկ ընտրված չեն: Քանի որ պատմություն գտնելը հեշտ գործ չէ, ես կարդում եմ այն ամենը, ինչ գտնում եմ: Կարդում եմ որքան հնարավոր է ազատ, որպեսզի զգամ պատմության էմոցիոնալ կապը: Եթե գիրքը բավականաչափ հետաքրքիր է, այն նորից եմ կարդում՝ ավելի ուշադիր և նշումեր կատարելով: Սակայն վերջնական որոշումն արդեն իսկ կայացնում եմ առաջին անգամ ընթերցելիս: Ֆիլմը նկարելուց հետո ամեն ինչ այնքան հոգեհարազատ է դառնում, որ կա վտանգ՝ ծառերի հետևից անտառը չնկատելու: Ահա թե ինչու է առաջին տպավորությունը կարևոր՝ հետագայում որոշումները կայացնելու գործում: Ով էլ որ լինի ռեժիսորը, նա իր ֆիլմն առաջին անգամ դիտելիս երբեք նույնը չի զգա, ինչ հանդիսատեսը: Պատմությունն առաջին անգամ կարդալու ժամանակ զգացածը ռեժիսորի համար առանցքային է մինչև ֆիլմի նկարահանման ավարտը: Բարեբախտաբար, ես երբեք չեմ ընտրել այնպիսի պատմություններ, որոնք այդ առումով թույլ են եղել: Դա շատ սարսափելի կլիներ:  

- Որո՞նք են այն նախագծերը, որ Դուք կիսատ եք թողել:

- Մեկը Ստեֆան Ցվայգի «Այրվող գաղտնիքը» ստեղծագործության հիման վրա գրված սցենարն էր, որը Քելդեր Վիլինգհեմն ու ես գրել ենք 50-ականների կեսերին: Պատմությունը մի կնոջ մասին է, ով առանց ամուսնու, իր դեռահաս որդու հետ գնում է հանգստանալու: Հյուրանոցում նրան գրավում է մի տղամարդ, ինչի մասին իմանում է տղան, սակայն տուն վերադառնալուց հետո նա այդ մասին հորը չի ասում: Դա լավ պատմություն է, սակայն չեմ կարող ասել, թե որքանով էր սցենարը հաջողված: Մի քանի տարի անց ես կիսատ սցենար գրեցի Մոսբիի ռեյնջերների մասին Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այդ շրջանում նաև «Ես 16 մլն դոլար գողացա» անվանումով սցենար գրեցի` անվտանգության պահարաններ բացող հայտնի Հերբերտ Էմերսոն Ուիլսոնի ինքնակենսագրության վրա հիմնված: Սցենարը գրված էր Քըրք Դուգլասի համար, ով, սակայն, չհավանեց այն: Պետք է ասեմ, որ նշված սցենարներից ոչ մեկն ինձ իսկապես չի հետաքրքրել: Կա նաև Արթուր Շնիցլերի կողմից գրված նովելը՝ «Ռապսոդիա. Երազի նովել», որը ես ցանկանում եմ գրել, սակայն դեռ չեմ սկսել: Դժվար է նկարագրել այդ գիրքը, չնայած՝ ո՞ր մի լավ գիրքն է հեշտ: Այն երջանիկ ամուսնության սեռական երկակիության մասին է: Շնիցլերի աշխատանքը հոգեբանական առումով փայլուն է: Այն շատ է հավանել Ֆրեյդը, ով նրանից ներողություն է խնդրել անձնական հանդիպումներից խուսափելու համար: Կատակելով (կատակելո՞վ) Ֆրեյդն ասել է, որ դա հայտնի սնահավատության հետևանք է, համաձայն որի՝ քո կրկնօրինակին (Doppelgänger) տեսնելու դեպքում կմահանաս: 

- 60-ականներին Դուք նկարե՞լ եք Լինքոլնի մասին ֆիլմ ամերիկյան հեռուստատեսության համար: 

- Դա 50-ականների սկզբին էր: Ես միայն մեկ շաբաթ աշխատել եմ պրոդյուսեր Ռիչարդ դե Ռոչմոնթի համար, Կենտուկիում ընթացող նկարահանումների ժամանակ: 

- Ձեր ֆիլմերում որոշակի համակրանք կա Գերմանիայի հանդեպ. գերմանական երաժշտությունը, դոկտոր Սթրեյնջլովի կերպարները, պրոֆեսոր Զեմպֆը «Լոլիտայում»։ 

- Ես գերմանական երաժշտությունն այդ ցանկում չէի ներառի, ոչ էլ կխոսեի համակրանքի մասին: Սակայն կասեմ, որ կա որոշակի համակրանք ֆաշիստական ժամանակաշրջանում տիրող սարսափի նկատմամբ: Սթրեյնջլովը և Զեմպֆը ֆաշիստների մասին ֆիլմերի կլիշեների իսկական նմանակումներ են: 

- Դուք, կարծես թե, մեծ հետաքրքրություն ունեք լեզուների նկատմամբ: «Լոլիտան» և «Լարովի նարինջը» երկու ֆիլմեր են, որոնցում բառերի հետ խաղի մանիպուլյացիան էական դեր է կատարում։  

- Այո, իհարկե, դա այդպես է: Սակայն «Լարովի նարինջում» ինձ համար կարևոր էր ոչ այնքան լեզուն, որքան պատմությունը, կերպարներն ու գաղափարները: Իհարկե, լեզուն շատ կարևոր է վեպում, և այն մեծապես օգնեց նաև ֆիլմին: «Լարովի նարինջն» այն փոքրաթիվ գրքերից է, որտեղ հեղինակը խաղացել է շարահյուսության հետ և ներառել նոր բառեր, որոնք աշխատել են։ Այնուամենայնիվ, ֆիլմում պատկերները, երաժշտությունը, մոնտաժը և դերասանների զգացմունքներն այն սկզբունքային գործիքներն են, որոնց հետ դուք աշխատում եք: Լեզուն կարևոր է, սակայն ինձ համար այն նշված տարրերից երկրորդական է: Նույնիսկ հնարավոր է նկարել ֆիլմ, որտեղ երկխոսություններ ընդհանրապես չեն լինի: Դժբախտաբար, ֆիլմերի պատմությունների հետ կապված շատ քիչ գիտափորձեր են իրականացվել՝ բացառությամբ ավանգարդ կինոյի, որն էլ, սակայն, շատ բան ցույց տալու համար քիչ տեխնիկա և փորձ ունի: Լավագույն ֆիլմերի ամենահիշարժան տեսարանները գլխավորապես կազմված են պատկերներից ու երաժշտությունից:  

- Մենք կարող ենք նման փորձերի օրինակներ գտնել ամերիկյան որոշ անդերգրաունդ ֆիլմերում:  

- Այո, իհարկե: Սակայն, ինչպես արդեն նշեցի, այնտեղ տեխնիկան թույլ է շատ բան ցույց տալու համար: 

- Ամենահիշարժանը, միգուցե, պատկերներն են, սակայն դրանց ուժը հիմնված է նախորդող բառերի վրա: Ֆիլմի սկզբում Ալեքսի խոսքը պատկերներն ավելի ազդեցիկ է դարձնում:

- Չի կարելի սահմանել կանոն և ասել, թե բառերը պատկերներից ավելի օգտակար լինել չեն կարող: Եվ, իհարկե, Ձեր նշած տեսարանում Ալեքսի մտքերն առանց խոսքերի արտահայտելն անհնար կլիներ: Սցենարիստների մոտ հին ասացվածք կա. եթե ստիպված ես խոսք օգտագործել, ուրեմն սցենարի մեջ մի բան սխալ է: Ես միանգամայն համոզված եմ, որ դա սխալ տեսակետ է: Եթե անհրաժեշտ է փոխանցել մտքեր, հատկապես՝ այնպիսի մտքեր, որոնք մարդը չէր ասի ուրիշին, ապա որևէ այլ` խոսքից ավելի լավ այլընտրանք գոյություն ունենալ չի կարող:  

- Այս անգամ Դուք սցենարը միայնակ եք գրել: Ինչո՞վ է տարբերվում սցենար գրելը վեպ գրելուց: 

- Սցենար գրելն էապես տարբերվում է վեպ կամ օրիգինալ պատմություն գրելուց: Լավ պատմությունը հրաշքի նման մի բան է․ ես այդպես կբնութագրեի Բըրջեսի նովելը: «Լարովի նարինջն» ունի հրաշալի սյուժե, ուժեղ կերպարներ և պարզ փիլիսոփայություն: Նման գիրք գրելն իսկապես մեծ ձեռքբերում է: Մյուս կողմից՝ գրքի հիման վրա սցենար գրելն ավելի տրամաբանական գործընթաց է, որը գտնվում է գրելու և կոդը կոտրելու միջև: Այն ոգեշնչում կամ հայտնագործություններ չի պահանջում: Չեմ ասում, որ լավ սցենար գրելը հեշտ է, իհարկե՝ ոչ: Բազմաթիվ լավ գրողներ այդ գործում ձախողվել են։ Որքան էլ ձեր գաղափարը լուրջ լինի կամ կարևոր, այնուամենայնիվ, ֆիլմի վրա ծախսվող գումարը ստիպում է ներգրավել առավելագույն թվով լսարան, որպեսզի հովանավորները շահույթ ստանան: Ոչ ոք չի ժխտի, որ լավ պատմությունն այս հարցում առանցքային նշանակություն ունի: Սակայն, բացի այդ, որքան ավելի լավն է պատմությունը, այնքան ավելի հավանական է, որ դուք կհասնեք ձեր ուզածին։ Դոկտոր Սթրեյնջլովը սրա լավ օրինակն է: Այն հիմնված է Փիթեր Ջորջի «Կարմիր նախազգուշացում» հիանալի նովելի վրա: Նովելի հիմնական գաղափարները պահպանվել են նույնիսկ երբ այն վերածվել է սև կոմեդիայի: 

- «Լարովի նարնջի» վերջաբանը տարբերվում է գրքի վերջաբանից: 

- Վեպն ունի երկու տարբերակ: Մեկում կա լրացուցիչ մաս: Մինչ սցենարն ավարտելը ես այն չէի կարդացել: Այդ մասում նկարագրված է Ալեքսի առողջացումը: Բայց այն չի արտացոլում գրքի ոճն ու նպատակը: Չեմ զարմանա, եթե պարզվի, որ հրատարակիչը Բըրջեսին պատվիրել է գրել ավելի դրական նոտայով վերջաբան: Ես երբեք այն օգտագործելու լուրջ նպատակ չեմ ունեցել:   

- «Լարովի նարինջում» Ալեքսը դոկտոր Սթրեյնջլովի նման բացասական կերպար է, սակայն նա, կարծես, ավելի վանող է: 

- Ալեքսը կենսունակ է, քաջ և խելացի, սակայն այդ ամենը չի թաքցնում նրա բացասական կողմը: Միևնույն ժամանակ, նրա հետ տեղի է ունենում որոշակի հոգեբանական նույնականացում՝ անկախ այն բանից, թե որքան վանող է նրա վարքը: Կարծում եմ՝ սա ունի մի քանի պատճառ: Նախ՝ Ալեքսը միշտ ազնիվ է, նույնիսկ, երևի, չափից դուրս ազնիվ: Բացի այդ՝ անգիտակցական մակարդակում մենք բոլորս ունենք որոշակի գծեր Ալեքսի բնավորությունից: 

- Ձեզ գրավո՞ւմ են բացասական կերպարները: 

- Իհարկե՝ ոչ: Սակայն նրանք պատմությունների համար կարևոր են: Ֆաշիստների մասին գրքերը մեծ տարածում են ստանում, թերթերի վերնագրերը վատ լուրերի մասին են: Պատմություններում բացասական կերպարները հաճախ ավելի հետաքրքիր են, քան դրականները։ Իհարկե, այսօր ամենաբարդ հասարակական խնդիրներից մեկը հետևյալն է. ինչպե՞ս կարող է պետությունը պահել կառավարման անհրաժեշտ սահմանը հասարակության վրա` միաժամանակ չդառնալով ռեպրեսիվ, և ինչպե՞ս կարելի է դա անել ավելի ու ավելի անհամբեր դարձող ընտրազանգվածի հետ, որի համար իրավական ու քաղաքական լուծումները չափից դուրս դանդաղ են դարձել: 

- Ինչպե՞ս կբացատրեք այն հմայքը, որն ունի Ալեքսը հանդիսատեսի շրջանում։

- Կարծում եմ՝ պատճառն այն է, որ անգիտակցական մակարդակում մենք մեզ նույնացնում ենք Ալեքսի հետ: Հոգեբաններն ասում են, որ անգիտակցականը գիտակցություն չունի, և, հնարավոր է, անգիտակցականում մենք բոլորս պոտենցիալ Ալեքսներ ենք: Միայն բարոյականության, օրենքի և երբեմն էլ մեր բնավորության պատճառով է, որ մենք նրա նման չենք դառնում: Գուցե սա ոմանց անհանգստացնում է և ֆիլմի նկատմամբ դժգոհության պատճառ դառնում: Գուցե նրանք հրաժարվում են ընդունել մարդու բնույթի վերաբերյալ այս մոտեցումը: Նույն հոգեբանական երևույթը կարելի է գտնել Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդում»: Ռիչարդին հնարավոր է միայն ատել, սակայն երբ դերը խաղում են փոքր-ինչ հումորով ու հմայքով, աստիճանաբար սկսում ես նույնականանալ նրա հետ․ ոչ այն պատճառով, որ կիսում ես նրա նպատակներն ու կողմ ես գործողություններին, այլ քանի որ նա աստիճանաբար սկսում է ներազդել անգիտակցական մակարդակում: Միևնույն ժամանակ, ոչ ոք դահլիճը չի լքում՝ մտածելով, թե Ռիչարդ Երրորդը կամ Ալեքսը այն տիպի մարդիկ են, ում պետք է նմանվել:  

- Ոմանք այդ հմայքը քննադատում են հնարավոր վտանգների պատճառով: 

- Այդ մարդիկ սխալվում են: «Լարովի նարինջը» դիտելուց հետո Ռիչարդ Երրորդն այլևս ոչ մեկի վրա չի ազդի: «Լարովի նարինջն» արվեստի գործ է և ստացել է համաշխարհային ճանաչում: Այն Նյու Յորքի կինոքննադատների կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ, ես ստացել եմ լավագույն ռեժիսորի մրցանակը: Ֆիլմն արժանացել է Դավիթ Դոնաթելոյի իտալական մրցանակին, բելգիացի կինոքննադատների մրցանակի, German Spotlight մրցանակի, չորս անվանակարգում ներկայացվել է «Օսկարի» և յոթ անվանակարգում՝ Բրիտանական ակադեմիայի մրցանակի, նվաճել է Hugo մրցանակ՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ: Այս ֆիլմն արժանացել է Ֆելինիի, Բունյուելի և Կուրոսավայի բարձր գնահատականին, ինչպես նաև դրական արձագանքների կրթական, գիտական, քաղաքական, կրոնական և նույնիսկ իրավական խմբերի կողմից: Եվ սա դեռ ամենը չէ: Սակայն ես ցանկանում եմ ընդգծել, որ ֆիլմն ընդունվել է որպես արվեստի գործ, իսկ արվեստի գործը հասարակությանը երբեք վնաս հասցնել չի կարող՝ ի տարբերություն այն մարդկանց, ովքեր ձգտում են հասարակությունը պաշտպանել իրենց կողմից վտանգավոր համարվող արվեստի գործերից: 

- Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր ֆիլմում առկա բռնությանը և էրոտիկային:  

- Էրոտիկ մասը ֆիլմում կապված է ֆուտուրիստական ժամանակաշրջանի հետ, կապված է այն իրողության հետ, որ էրոտիկ արվեստը մի օր դառնալու է պոպուլյար արվեստ: Իսկ բռնությունը պատմությանը հաղորդում է բավականաչափ դրամատիզմ՝ այնպես, որ բարոյական երկընտրանքն ընկալվի ճիշտ ենթատեքստում: Չափազանց կարևոր է, որ Ալեքսը որպես մեղավոր դիտարկվի հասարակության դեմ կատարած ծանր հանցանքների համար՝ այնպես, որ երբ պետությունը նրան դարձնում է անվնաս զոմբի, հնարավոր լինի իմաստալից եզրահանգումներ կատարել ճշտի ու սխալի մասին: Եթե մենք սկզբից նրան այդպիսին չտեսնենք, հետո կարող է թվալ, թե պետությունը, որը սահմանափակում է նրա ազատությունը, չարիք է: 

- Ի՞նչ եք մտածում վերջին տարիներին բռնության աճող տեսարանների մասին մեծ էկրանի վրա:  

- Արվեստում բռնությունը եղել է միշտ: Այն կա Աստվածաշնչում, Հոմերոսի, Շեքսպիրի մոտ, և շատ հոգեբանների կարծիքով՝ այն ավելի շատ ծառայում է որպես կատարսիս, քան որպես մոդել: Էկրաններին բռնության աճի հարցը կապված է մեդիայի հետ: Շատերն են կարծում, թե ֆիլմերն ու հեռուստատեսությունը բռնություն են քարոզում, սակայն այս թեմայով իրականացված բոլոր հետազոտությունները դա չեն բացահայտել: Մյուս կողմից՝ մեդիան, կարծես, սրում է իրավիճակը, քանի որ թույլ է տալիս ցուցադրել բարոյականության տեսանկյունից, այսպես կոչված, վնասակար երևույթներ: Սակայն բռնություն իրականացնողներն այն մարդիկ չեն, ովքեր այդպիսին են դարձել ֆիլմերի կամ հեռուստատեսության ազդեցությամբ: Իրականում այդ մարդիկ երկար ժամանակ հակասոցիալական վարք են ցուցաբերել կամ հոգեկան շեղումներ են ունեցել, թվացել են «լավ տղա», սակայն, փաստացի, ամբողջ կյանքի ընթացքում նրանց ինչ-որ բան մղել է դեպի այդ վտանգավոր կետը:  

- Ալեքսը սիրում է բռնություն և Բեթհովեն: Ձեր կարծիքով՝ դա ի՞նչ է նշանակում:

- Կարծում եմ՝ սա ցույց է տալիս, որ հասարակության վրա որևէ բարոյական ազդեցություն ունենալու հարցում մշակույթը ձախողվել է: Հիտլերը սիրում էր լավ երաժշտություն, շատ նշանավոր ֆաշիստներ մշակութային առումով զարգացած էին և իմաստուն, սակայն դա նրանց որևէ կերպ ավելի լավը չդարձրեց: 

- Ի հակադրումն Ռուսոյի` արդյո՞ք համարում եք, որ մարդն ի ծնե վատն է, և հասարակությունը նրան ավելի վատն է դարձնում: 

- Ես այդպես չէի ասի: Կարծում եմ` Ռուսոն փոխակերպել է նախնական մեղքի գաղափարը մարդուց դեպի հասարակություն: Նա պատասխանատու է բազմաթիվ ոչ ճիշտ մտքերի համար, որոնք շատ հետևորդներ ունեցան: Մարդը ավելի շուտ ոչ կատարյալ կառուցվածք ունեցող հասարակության արդյունք է, որքան իր բնույթով է այդպիսին: Մարդու բնույթի վերաբերյալ ոչ ճիշտ մոտեցում ունեցող ոչ մի փիլիսոփայություն հասարակության համար լավ արդյունքներ տալ չի կարող: 

- Ձեր ֆիլմը իշխանության և ազատության սահմանների մասին է: 

- Ֆիլմը միավորում է անհատի ազատության և սոցիալական կարգի միջև կոնֆլիկտում առկա դժվարությունները: Ալեքսն իր ազատությունն օգտագործում է` լինելով արատավոր ավազակ, մինչև որ պետությունը նրան դարձնում է անվնաս զոմբի, ով այլևս ընդունակ չէ ընտրություն կատարելու բարու և չարի միջև: Ֆիլմի եզրակացություններից մեկն, իհարկե, այն է, որ գոյություն ունեն սահմաններ, որոնք հասարակությունը պետք է գծի` օրենք ու կարգ պահպանելու համար: Հասարակությունը չպետք է սխալ վարվի ճիշտ պատճառներից ելնելով, նույնիսկ եթե հաճախ նա ճիշտ է վարվում սխալ պատճառներից ելնելով: 

- Ի՞նչն է Ձեզ գրավել Բըրջեսի նովելում: 

- Ամեն ինչ: Սյուժեն, կերպարները, գաղափարները: Ինձ նաև հետաքրքրել է այն, թե որքանով է պատմությունը մոտ հեքիաթներին ու առասպելներին, մասնավորապես՝ զուգադիպությունների նպատակային օգտագործման և սյուժեի համաչափության տեսանկյունից: 

- Ձեր ֆիլմերում դուք քննադատորեն եք վերաբերվում քաղաքական կուսակցություններին: Դուք Ձեզ համարում եք վատատե՞ս, թե՞ անարխիստ: 

- Ես ոչ անարխիստ եմ և ոչ էլ վատատես: Ես միանշանակ հավատում եմ պառլամենտական ժողովրդավարությանը և համարում եմ, որ պետության իշխանությունը անհրաժեշտ է օպտիմալացնել և կիրառել միայն ամեն ինչ քաղաքակրթության սահմաններում պահելու նպատակով: Պատմությունը ցույց է տվել, թե ինչ է լինում, երբ փորձում են հասարակությունը չափից դուրս քաղաքակիրթ վիճակում պահել: Նաև ցույց է տվել այն մոլորյալ հավատի սխալ լինելը, թե ժողովրդավարական կառույցների վերացման արդյունքում ի հայտ կգան ավելի լավ կառույցներ։   

թարգմանությունը՝ Անահիտ Հակոբյանի 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: «Լարովի նարինջ». նոր ժամանակների հայելին
«Լարովի նարինջ». նոր ժամանակների հայելին
«Նա ագրեսիվ է, նա ինքնավստահ է, նա երիտասարդ է, համարձակ և այլասերված։ Նա մեզ հարմար է»։ «Լարովի նարինջ», ռեժ․՝ Սթենլի Կուբրիկ, 1971թ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhD84Rhb7qgxE85eDvFwKzMtu0ZKq_bWGfkPI6H7Vlu5JFpW7SeaE1jWTowYdMxrFN-9pRFYJCE3C5byTIwrE1TyEXIxbiUDzYoJRx5u9J73zTkzLp3LN-hVXmCbxJITuxeahu2Tr7ajpXD/s640/14159250_2103748119849524_632993539_n.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhD84Rhb7qgxE85eDvFwKzMtu0ZKq_bWGfkPI6H7Vlu5JFpW7SeaE1jWTowYdMxrFN-9pRFYJCE3C5byTIwrE1TyEXIxbiUDzYoJRx5u9J73zTkzLp3LN-hVXmCbxJITuxeahu2Tr7ajpXD/s72-c/14159250_2103748119849524_632993539_n.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/08/larovi-narinj-stenli-kubrik-interview.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/08/larovi-narinj-stenli-kubrik-interview.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content