$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Ռենուարների սիրելի կինը

«Ես շեշտում եմ այն փաստը, որ կինոյի աշխարհ մուտք գործելիս առաջնորդվել եմ միայն մեկ ակնկալիքով՝ կինոաստղ դարձնել իմ կնոջը»։ Ժան Ռենուար, «Իմ կյանքն ու իմ ֆիլմերը» ինքնակենսագրական գրքից


Ճակատագրի շրջադարձերն անկանխատեսելի են․ ոմանց նույնիսկ ամենահավակնոտ ցանկություններն իրականություն են դառնում, ոմանց նպատակներն էլ մնում են անկատար։ Երկրորդների շարքն է դասվում բնորդուհի և համր կինոյի դերասանուհի Կատրին Հեսլինգը, ում մասին մարդիկ այսօր հազիվ թե հիշեին, եթե նրա անունը չառնչվեր մեծ գեղանկարիչ Օգյուստ Ռենուարի և մեծ ռեժիսոր Ժան Ռենուարի կենսագրությանը։ Ժան Ռենուարն իր գրավոր հուշերում անդրադարձել է Կատրինի հետ համատեղ կյանքին, նրա կարճատև կինոկարիերային և նրա կերպարին։ Կատրին Հեսլինգ բեմական անվամբ հանդես եկող Անդրե Մադլեն Հեսլինգը կամ, պարզապես, Դեդեն Նիցցայի Գեղարվեստի ակադեմիայի դեռատի բնորդուհիներից էր։

Ժան և Օգյուստ Ռենուարները
Ժան Ռենուարը գրում է․ «Դեդեն պաշտում էր հորս, ով նրան պատասխանում էր նույնպիսի վերաբերմունքով։ Նա ամեն առավոտ սրընթաց ներխուժում էր արվեստանոց, որտեղ նրան արդեն սպասում էր հայրս։ Աշխատանքին նախապատրաստվելիս Դեդեն բարձր ձայնով երգում էր որևէ փողոցային երգ։ Դա հիացնում էր հորս, ով համարում էր, որ առանց երգի տունը գերեզմանի է նման։ Հորս մահվանից հետո ես ամուսնացա Դեդեի հետ, և այդ քայլին դիմելու ամենակարևոր դրդապատճառներից մեկը նաև մեր երկուստեք մեծ սերն էր կինոյի հանդեպ։ Դեդեն շատ գեղեցիկ էր, և դա տարօրինակ, անսովոր գեղեցկություն էր։ Նրան բոլորն էին ասում այդ մասին, և նա ինքն էլ գիտեր։ Մենք գրեթե ամեն օր հաճախում էինք կինո և, ի վերջո, սկսեցինք ապրել ամերիկյան ֆիլմերի անիրական աշխարհում։ Դեդեն իր գեղեցկությամբ շատ նման էր այն աստղերին, որոնք փայլում էին մեծ էկրանին։ Նա նաև ընդօրինակում էր այդ աստղերի շարժուձևը և հագնվում էր նույն ոճով։ Փողոցում անցորդները նրան հաճախ էին մոտենում ու հարցնում, թե նկարահանվե՞լ է, արդյոք, այս կամ այն ամերիկյան ֆիլմում։ Մենք հարգանք չէինք տածում ֆրանսիական կինոյի հանդեպ։ Հավատում էինք, թե հենց որ Դեդեն հայտնվի մեծ էկրանին, անմիջապես կընդունվի ինչպես Գլորիա Սվենսոնը, Մեյ Մյուրեյը կամ Մերի Փիքֆորդը․․․»։

Սակայն, փաստերի հաջորդականությունը չխախտելով, թերևս, արժե վերադառնալ 1903թ, երբ Օգյուստ Ռենուարը կնոջ՝ Ալինայի և երեք որդիների՝ Պիեռի, Ժանի ու Կլոդի հետ հեռացավ Փարիզից ու բնակություն հաստատեց Կան-սյուր-Մեր փոքրիկ քաղաքում գտնվող «Կոլետ» կալվածքում։ Նա արդեն համաշխարհային ճանաչման արժանացած նկարիչ էր, սակայն առողջական խնդիրներն այլևս հնարավորություն չէին տալիս բնակվել Փարիզում։ Ռևմատիզմի պատճառով Ռենուարը գամված էր հաշմասայլակին և դժվարությամբ էր նկարում․ կինը վրձինը տեղավորում էր նրա խեղված, ծռմռված մատների արանքում, և նա փորձում էր ստեղծագործել։ Այդպիսի վիճակում աշխատելն իսկական հերոսություն էր, բայց նրա ընտանիքը գիտեր, որ եթե նա տրվի ցավին ու դադարեցնի նկարելը, ապա պարզապես չի կարողանա ապրել։

Ռենուարը միշտ պատկերել էր կանանց, պատկերել էր նույնպիսի սիրով, ինչպես Տիցիանը, ում ֆրանսիացի նկարիչը երկրպագում էր։ Նա սիրում էր նկարել փարթամ մարմին ունեցող երիտասարդ գեղեցկուհիների, և նիհարակազմ Դեդեն ամեն անգամ զարմանում էր՝ նկարչի կտավներում տեսնելով իր «խմբագրված» ու գիրացված կառուցվածքը։ Այս բնորդուհուն Ռենուարի մոտ էր ուղարկել Անրի Մատիսը։ Շատ շուտով Անդրե Հեսլինգը դարձավ նկարչի մուսան, իսկ կնոջ՝ Ալինայի մահվանից հետո՝ նաև անբաժան ընկերակիցը։ Նա մերկանում էր հեշտությամբ՝ առանց ամոթխածության ու քմահաճության։ Ռենուարը նկարելիս զմայլվում էր նրա նուրբ մաշկով, դեմքի գծագրությամբ և երիտասարդական թարմությամբ։ Սակայն նա գաղափար անգամ չուներ այն մասին, թե ինչպիսի հավակնոտ երազանքներ են պտտվում այդ աղջկա գլխում։ Դեդեն ուզում էր դառնալ հանրահայտ և ծեր ու հիվանդ նկարչի դայակի դերը նրան ամենևին չէր ոգևորում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներն էին, և նկարչի որդին՝ Ժանը, ռազմի դաշտում վիրավորում ստանալուց հետո վերադարձել էր տուն։

բնորդուհի Դեդե Հեսլինգը Ռենուարի կտավում
Երիտասարդն անմիջապես սիրահարվում է բնորդուհուն, և վերջինս խրախուսում է նրա սիրահետումները։ Նա առաջինն է, ով Ժանի հետ խոսում է կինոյի մասին՝ ուղղորդելով նրան դեպի կինեմատոգրաֆը։ Դեդեն նպատակասլաց կին էր և կարողանում էր կառավարել էությամբ ռոմանտիկ Ժանին։ Նրանք իրենց սիրավեպի մասին չեն բարձրաձայնում մինչև 1919թ-ը, երբ վախճանվում է Օգյուստ Ռենուարը։ 1920թ-ին Ժանն ու Դեդեն ամուսնանում են։ Նրանց համատեղ կյանքը տևել է 11 տարի։ 1924թ-ին Ժանը նկարահանում է իր առաջին համր ֆիլմը՝ «Կատրին, կամ Կյանքն առանց ուրախության» անվանմամբ։ Դեդեն, իհարկե, հանդես է գալիս գլխավոր դերում։ Եվ շտապում է ի ցույց դնել իր փառասեր ու ինքնիշխան բնավորությունը։ Նա մերժում է այն բոլոր սցենարները, որոնք գրվել էին Ժանի խնդրանքով։ Ժանը ստիպված է լինում հրաժարվել պրոֆեսիոնալների օգնությունից և ինքնուրույն գրել մի պարզունակ սցենար, որի մասին հետագայում ասել է, թե կցանկանար տափակության այդ գլուխգործոցն ընդմիշտ կորսված տեսնել։

Կինոասպարեզ մուտք գործած Կատրին Հեսլինգը սպասում է նոր սցենարի, և Ռենուարը 1925թ-ին նկարահանում է «Ջրի դուստրը» ֆիլմը։ Իր հուշերում նա գրում է․ «Կատրինն ինձ համար դերասանի ամենակատարյալ տեսակն էր։ Նրա հաջողությունը կլիներ շռնդալից, եթե խաղար հին ու ընդունված ոճով, բայց նա չափազանց նորաոճ էր, ինչը վախեցնում էր մարդկանց։ Նորը պետք է մատուցել աստիճանաբար, ոչ միանգամից։ Կատրինը մնջախաղի թատրոնի դերասանի և բալետի պարուհու պես ճկուն էր։ Նկարահանվելիս նա շարժվում էր պարուհու և ոչ թե կինոդերասանուհու պես։ Ես համարում էի, որ ֆրանսիական ֆիլմերը լուսանկարչական առումով չափից դուրս գունազուրկ են և կտրուկ տարբերվող երանգների կարիք ունեն։ Այդպիսով, ես որոշեցի փոխել Կատրինի դիմահարդարման ոճը՝ նրա գրիմը սահմանափակելով մաշկի թանձր սպիտակով և աչքերի ու շուրթերի թանձր սևով։ Նա վերածվեց մի հանճարեղ մարիոնետի, որը հիանալի էր դիտվում մեծ էկրանին»։

«Ջրի դուստրը» ֆիլմը չի ընդունվում կինեմատոգրաֆիստների ու կինոքննադատների կողմից, սակայն հանդիսատեսի արձագանքը բացասական չէր, և Ռենուարն ու Կատրինը որոշում են շարունակել իրենց կինոգործունեությունը։ 1926-ին նա նկարահանում է «Նանա» ֆիլմը՝ Էմիլ Զոլայի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերում վերստին Կատրինն էր։ «Նանայի» նկարահանումները տեխնիկական առումով բարդ էին ու ծախսատար, և Ժանը ֆիլմն ավարտին հասցնելու նպատակով ստիպված էր վաճառել հոր կտավներից մի քանիսը։ Ֆիլմը, սակայն, ձախողվում է, և ցուցադրություններն առիթ են դառնում քննադատության մի նոր ալիքի համար։ Այդ կապակցությամբ Ռենուարը գրում է․ «Կոմերցիոն առումով այս ֆիլմը դատապարտված էր անհաջողության, և պատճառը Կատրինի մաներային ու ոճավորված խաղն էր, որն արդեն ծայրահեղության էր հասնում, ինչի մասին ես նրան ասում էի։ Նա արդեն կին չէր, այլ մարիոնետ։ Հանդիսատեսին օտար էր այդօրինակ խաղը»։

կինոդերասանուհի Դեդե-Կատրին Հեսլինգը
«Նանայի» ձախողումից հետո ամուսինները սկսում են մտածել կինոն թողնելու մասին։ Այդուհանդերձ, Ժանը գործադրում է հաջողության հասնելու ևս մի քանի ճիգ՝ Կատրինին նկարահանելով «Չառլսթոն» կարճամետրաժ ավանգարդիստական ֆիլմում։ Նա վերստին համոզված է, որ Կատրինն անկրկնելի դերասանուհի է։ Թեպետ մամուլի արձագանքը դրական էր, բայց հանդիսատեսին կինոդահլիճ «բերել» չհաջողվեց։ Ռենուարը «Նանան» նկարահանելու պատճառով մեծ պարտքեր էր կուտակել, և երբ նրան առաջարկում են նկարահանել «Մարքիթա» ֆիլմը, անմիջապես համաձայնում է։ Սա առաջին ֆիլմն էր, որ Ռենուարը նկարահանում է առանց Կատրինի մասնակցության։ Դերասանուհին չի նկարահանվում նաև նրա «Անբանը» ֆիլմում։ Հետզհետե Կատրինը սկսում է հասկանալ, որ Ժանը կինոաշխարհում ցանկալի անձ է, իսկ ինքը՝ ոչ։ Նրանց հարաբերություններում ճեղք է գոյանում։

Փորձելով փրկել այդ հարաբերությունները՝ Ռենուարը Հանս Քրիստիան Անդերսենի համանուն ստեղծագործության հիման վրա 1928թ-ին նկարահանում է «Լուցկի վաճառող աղջնակը» կարճամետրաժ ֆիլմը։ Բայց այս ֆիլմը դառնում է նրանց վերջին համատեղ աշխատանքը։ Առանց Կատրինի մասնակցության նկարահանելով ևս երեք ֆիլմ՝ Ռենուարը 1931թ-ին ստանում է խոստումնալից առաջարկություն՝ «Քածը» դրաման նկարահանելու վերաբերյալ։ Սակայն նրան առաջարկով դիմած կինոստուդիան պահանջում է, որ Կատրինը չնկարահանվի այդ ֆիլմում։ Ռենուարը հայտնվում է դժվարին իրավիճակում՝ ստիպված լինելով ընտրություն կատարել նկարահանվելիք ֆիլմի և իր կնոջ միջև։ 

Նա գրում է․ «Ես Կատրինին խնդրում էի հրաժարվել այդ դերից և իմ կարիերան չզոհել հանուն իր համառ հավակնությունների, բայց նա անհողդողդ էր։ Նա ակնկալում էր, որ կզիջեմ և, բանակցելով կինոստուդիայի հետ, կստիպեմ հաստատել իր թեկնածությունը։ Սակայն ես չպնդեցի, և դա դարձավ մեր համատեղ կյանքի ավարտը։ Կյանք, որը կարող էր շարունակվել երջանկության նշանի ներքո․․․»։ Կինոն նրանց միավորեց, կինոն էլ բաժանեց։

Օգյուստ Ռենուարը՝ Պաբլո Պիկասոյի պատկերմամբ
Պիեռ Օգյուստ Ռենուարի վերջին սերը և Ժան Ռենուարի առաջին սերը՝ Դեդեն մինչև 1935թ-ը նկարահանվեց ևս մի քանի ֆիլմում՝ աշխատելով այլ ռեժիսորների հետ, սակայն այդպես էլ չդարձավ իր երազած մեծ աստղը։ Բացի այդ՝ ավարտվում էր համր կինոյի դարաշրջանը, իսկ հնչյունային կինոյին արդեն բոլորովին այլ անձինք ու կերպարներ էին պետք։ Ռեժիսորական փայլուն տաղանդը Ռենուարին հնարավորություն տվեց սահուն անցում կատարելու դեպի հնչյունային կինոն, և կյանքի այդ նոր փուլում էլ նա ստեղծեց իր լավագույն ֆիլմերը՝ «Մեծ պատրանքն» ու «Խաղի կանոնները»։ 1975թ-ին նա արժանացավ «պատվավոր Օսկարի» և այսօր էլ համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆի մեծագույն ռեժիսորներից մեկը։ Ռենուարը վախճանվեց 1979թ-ին՝ որպես ճանաչված ու գնահատված մեծություն, 1979-ին վախճանվեց նաև Կատրին Հեսլինգը՝ անհայտության մեջ ու մոռացված։

Ռենուարը, գրելով Կատրինի մասին, մինչև վերջին պահը շարունակում էր մեծարել նրան և քննադատել ինքն իրեն․ «Իմ առաջին կինոաշխատանքներն, ըստ իս, ոչ մի հետաքրքրություն չէին ներկայացնում։ Դրանց միակ արժեքավոր առանձնահատկությունը ապշեցուցիչ դերասանուհի Կատրին Հեսլինգն էր, ով չափից ավելի վառ անհատականություն էր՝ ֆրանսիացի վախվորած ու զգուշավոր պրոդյուսերների կողմից գնահատված լինելու համար։ Հենց դա էլ հանդիսացավ նրա՝ կինոասպարեզից անհետացման պատճառը»։

Անուշ Բաբայան

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Ռենուարների սիրելի կինը
Ռենուարների սիրելի կինը
«Ես շեշտում եմ այն փաստը, որ կինոյի աշխարհ մուտք գործելիս առաջնորդվել եմ միայն մեկ ակնկալիքով՝ կինոաստղ դարձնել իմ կնոջը»։ Ժան Ռենուար, «Իմ կյանքն ու իմ ֆիլմերը» ինքնակենսագրական գրքից
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhPanFI-kK3vjXRCnWuBfYWjxDoFXmeHh3rgFCt_mdVz8wj82z1JNu7OYnaEbxluOUNETz577VI_P0A7Z1vedn44-oX12eh78PiR7K39AhRHbW0OK8LL-O38bXrM0sDu1kEziBDPYoKxbjP/s640/14285759_2116730788551257_1147909034_o.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhPanFI-kK3vjXRCnWuBfYWjxDoFXmeHh3rgFCt_mdVz8wj82z1JNu7OYnaEbxluOUNETz577VI_P0A7Z1vedn44-oX12eh78PiR7K39AhRHbW0OK8LL-O38bXrM0sDu1kEziBDPYoKxbjP/s72-c/14285759_2116730788551257_1147909034_o.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/09/auguste-renoir-jean-renoir-catherine-hessling.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/09/auguste-renoir-jean-renoir-catherine-hessling.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content