$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Աշունը Կապուցինների պուրակում. 14 յուրօրինակ աշնանային ֆիլմ

«Աշունը երկրորդ գարունն է, երբ ամեն մի տերևը մի ծաղիկ է»։ Ալբեր Քամյու


«Անախորժություններ Հարիի հետ» (1955)
ռեժ.` Ալֆրեդ Հիչքոկ

Սասփենսի դասական օրինակ դարձած այս ֆիլմը միաժամանակ դասվում է Ալֆրեդ Հիչքոկի ամենագեղեցիկ աշխատանքների շարքը։ Նկարահանումները կատարվել են ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում՝ Վերմոնտ նահանգում։ Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են անտառում հայտնաբերված ոմն Հարի Ուորփի դիակի շուրջ։ Հարևան գյուղակի միանգամից մի քանի բնակիչներ հիմք ունեն իրենց համարելու Հարիի մահվան մեղավորը։ Իրավիճակը հանգեցնում է այն կետին, որ ֆիլմի հերոսները չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ անեն դիակի հետ՝ հայտնեն դրա մասին ոստիկանությա՞նը, թե՞ գաղտնի թաղեն անտառում։ Արդյունքում՝ խեղճ Հարիին մեկ թաղում են, մեկ նորից դուրս բերում լույս աշխարհ․․․

«Աշնանային տերևներ» (1956)
ռեժ.` Ռոբերտ Օլդրիչ

Ֆիլմը սկսվում է Ռորշախի հոգեբանական թեստ հիշեցնող աշնան մռայլ տերևների պատկերներով՝ հանրահայտ Նեթ Քինգ Քոուլի "Autumn Leaves" երգի հնչյունների ներքո։ Տեսախցիկը դանդաղորեն սահում է բունգալոների կողքով՝ շեշտելով դատարկությունն ու միայնությունը։ Ապա մենք հետևում ենք Միլիի՝ քառասնամյա մեքենագրուհու աշխատանքին։ Նրա՝ ինքնավստահ կնոջ դիմակի տակ թաքնված է խոր միայնությունը, իսկ նրա վախերը վաղուց արդեն խեղդել են բոլոր հույսերը։ Օրերից մի օր Միլին ծանոթանում է լռակյաց և համեստ Բերթի հետ։ Սիրո և ջերմության կարիք ունեցող Միլիին արդյունքում բաժին է հասնում մի շիզոֆրենիկ․․․

«Ուշ աշուն» (1960)
ռեժ.` Յասուձիրո Օձու

Ճապոնական կինոյի լեգենդ Յասուձիրո Օձուի 52-րդ ֆիլմի սյուժեն, ինչպես և «Հիգանի ծաղիկները» ֆիլմի դեպքում, գրող Տոն Սատոմիի հետ համատեղ աշխատանքի արդյունքն էր, և, ըստ էության, իրենից ներկայացնում է «Ուշ գարնան» սյուժեի մի վարիացիա։ Պատմության կենտրոնում կրկին դստեր ամուսնությունն է, միայն թե այս անգամ պատկերված են նրա հարաբերությունները ոչ թե հոր, այլ մոր հետ։ Էական տարբերություններից կարելի է առանձնացնել հանգուցյալ հոր երեք ընկերների կերպարները, որոնք կատակերգական երանգ են հաղորդում ֆիլմին։ Ընդհանուր առմամբ՝ սա ֆիլմ է ճապոնական ընտանիքի, ծնողների և երեխաների, ավանդույթների և դրանց դանդաղ, բայց անդառնալի ոչնչացման մասին․․․

«Սպանել ծաղրասարյակին» (1962)
ռեժ.` Ռոբերտ Մալիգան

Ամերիկուհի Հարփեր Լիի դաստիարակչական վեպի այս էկրանավորումը պատմում է Ատտիկուս Ֆինչի՝ Ալաբամայում բնակվող փաստաբանի մասին, ով միայնակ մեծացնում է իր երկու երեխաներին։ Գրեգորի Պեկի հերոսը՝ իմաստուն և փափկասիրտ Ատտիկուսը պետք է զբաղվի մի աֆրոամերիկացու դատապաշտպանությամբ․ վերջինիս սուտ մեղադրանք է առաջադրվել սպիտակամորթ կնոջը բռնաբարելու համար։ Ատտիկուսը բախվում է հարավային բնակավայրի թշնամության և նախապաշարումների հետ։ Սյուժեն զուգահեռաբար պատմում է նրա հասունացող երեխաների մասին․ նրանց մեջ ձևավորվում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են արդարությունը, պատասխանատվությունը, կարեկցանքը՝ ի հակադարձություն սոցիալական և ռասայական անհավասարության։

«Հարոլդ և Մոդ» (1971)
ռեժ.` Հել Էշբի

Հարոլդի մայրը՝ մեծահարուստ մի կին, որդուն չի ընդունում որպես ինքնուրույն անհատի՝ նախընտրելով նրա մեջ տեսնել իր իսկ կողմից ստեղծված կերպարը։ Տառապելով միայնությունից՝ Հարոլդը բացահայտում է մոր ուշադրությունը գրավելու հավանաբար միակ տարբերակը՝ ինքնասպանության բեմադրումը։ Ժամանակի ընթացքում սա դառնում է հոբբի․ Հարոլդն իրականացնում է ինքնասպանության տարատեսակ բեմադրություններ։ Հարոլդի հետաքրքրության մյուս առարկան թաղումներն են։ Նա ջանում է բաց չթողնել իր քաղաքում ընթացող բոլոր հուղարկավորությունները, որոնցից մեկի ժամանակ էլ ծանոթանում է ութսունամյա Մոդի հետ, ով կյանքով և դրա բոլոր դրսևորումներով տարված է նույնքան, որքան Հարոլդը՝ մահով։ Միասին նրանք անցնում են մի շարք արկածներով, և արդյունքում Մոդը դառնում է Հարոլդի ամենահարազատ մարդը․ նա սիրահարվում է Մոդին․․․

«Հյուսած մարդը» (1973)
ռեժ.` Ռոբին Հարդի

Իրականում այս ֆիլմի գործողությունները տեղի են ունենում գարնանը՝ ապրիլի վերջին և մայիսի առաջին օրերին, այնինչ նկարահանումները կատարվել են նոյեմբերին, ինչը յուրահատուկ աշնանային երանգ է հաղորդել կինոնկարին։ Օկուլտիզմի մասին այս ֆիլմը ժամանակի հետ դարձավ կուռքային, իսկ 2004թ-ից ֆիլմի նկարահանման վայրում սկսեցին անցկացնել երաժշտական փառատոն, որի ավարտին այրում են Հյուսած մարդու հսկայական խրտվիլակը՝ ի նշանավորումն զոհաբերության փառատոնի աստվածների։ Սյուժեի համաձայն՝ Շոտլանդիայի ափամերձ կղզիներից մեկն է ժամանում խուզարկու Հոուվին՝ տեղացի դեռահաս աղջկա խորհրդավոր անհետացումը հետաքննելու նպատակով։ Կղզու վրա, սակայն, Հոուվին բախվում է տեղացիների սառնությանն ու թշնամությանը։ Ավելին՝ նրան հաջողվում է պարզել, որ կղզու անխտիր բոլոր բնակիչներն իրենց առաջնորդի՝ լորդ Սամերայլի գլխավորությամբ զբաղվում են հին կելտական հեթանոսական ծիսակատարմամբ․․․

«Աշնանային սոնատ» (1978)
ռեժ.` Ինգմար Բերգման

Իր «Նկարներ» գրքում Բերգմանը գրում է․ «Ես ուզում եմ ֆիլմ ստեղծել մոր և դստեր, դստեր և մոր մասին, և այդ երկու դերերի համար պետք է հրավիրեմ Ինգրիդ Բերգմանին և Լիվ Ուլմանին․ նրանց և միմիայն նրանց»։ Հոլիվուդյան աստղ և ռեժիսորի ազգանվակից, բայց ոչ ազգական Ինգրիդ Բերգմանը մինչ այդ երբևէ չէր աշխատել մեծ ռեժիսորի հետ («Աշնանային սոնատը» դարձավ նրա վերջին ֆիլմերից մեկը), իսկ Լիվ Ուլմանն այս ֆիլմից հետո երկար ժամանակ չնկարահանվեց Բերգմանի ֆիլմերում՝ ընդհուպ մինչև «Սարաբանդա» ֆիլմը։ «Աշնանային սոնատում» Բերգմանը հետազոտում է հարազատների փոխադարձ չհասկացվածության թեման։ «Նկարներում» նա գրում է․ «Ի վերջո, դուստրը ծննդաբերում է մորը․․․ Սակայն այս միտքն ինձ դատարկ թվաց, և ես այն դեն նետեցի։ Չէ՞ որ կերպարները գործում են սեփական տրամաբանությամբ։ Նախկինում ես փորձում էի նրանց սանձել և հրահանգել, բայց տարիների հետ խելոքացա և սովորեցի թույլ տալ նրանց՝ գործելու այնպես, ինչպես իրենք կցանկանան։ Սա հանգեցրեց այն իրողությանը, որ ատելությունը քարացավ․ դուստրն ի վիճակի չէ ներել մորը։ Մայրն ի վիճակի չէ ներել դստերը։ Ներումը հիվանդ աղջկա ձեռքերում է»։ «Աշնանային սոնատում» սիրելու և ներելու ունակ են լոկ տառապող, թույլ մարդիկ․․․ 

«Հունձքի օրերը» (1978)
ռեժ.` Թերենս Մալիք

«Հունձքի օրերը» հաճախ են անվանում կինոյի պատմության մեջ ամենագեղեցիկ պատկեր ունեցող ֆիլմ։ Սյուժեն, ինչպես և այն ամենը, ինչ կապված է մարդկանց հետ, Մալիքի համար ավելի կարևոր չէ, կամ, նույնիսկ, պակաս կարևոր է, քան բնապատկերները, լույսի և ստվերի խաղը, տարվա եղանակների հաջորդականությունը։ Պատահական չէ, որ նկարահանումներն ընթանում էին չափազանց դանդաղ․ նկարահանող խումբն աշխատում էր առավելապես մայրամուտին նախորդող քսանրոպեանոց ժամանակահատվածի ընթացքում, որն անվանում են «ոսկե լույսի» ժամանակահատված։ Պատկերը կառուցելիս Մալիքը և օպերատոր Նեստոր Ալմենդրոսը (ում օգնում էր, այնուհետև փոխարինեց Հասկել Ուեքսլերը) հաճախ էին հիմնվում դասական (Վերմեեր, Հոփեր) և ժամանակակից (Էնդրյու Ուայեթի «Քրիստինայի աշխարհը») կտավների վրա։ Մոնտաժին Մալիքը տրամադրեց ավելի քան մեկ տարի․ Ժակ Ռիվետի պես նա էլ նախընտրում էր «ծեփել» իր ֆիլմերը մոնտաժային սենյակում։ Ֆիլմի վրա տարված տիտանական աշխատանքը և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես հալումաշ արեց պերֆեկցիոնիստ Մալիքին, ով ֆիլմի պրեմիերայից հետո մեկնեց Փարիզ և 20 տարով հեռացավ կինոարտադրությունից։ Միայն 1998թ-ին էկրան բարձրացավ նրա հաջորդ՝ վիետնամական պատերազմի մասին պատմող «Բարակ կարմիր գիծ» ֆիլմը։

«Թեսս» (1979)
ռեժ.` Ռոման Պոլանսկի

Ռոման Պոլանսկին իր այս ֆիլմը նվիրել է հանգուցյալ կնոջ՝ Շերոն Թեյթի հիշատակին, ով 1969թ-ին գազանաբար սպանվեց ահաբեկիչների բանդայի կողմից։ Հայտնի է, որ իրենց վերջին հանդիպման ժամանակ Շերոնը Պոլանսկուն է նվիրել Թոմաս Հարդիի «Թեսսը դ’Էրբերվիլների տոհմից» վեպը՝ նկատելով, որ դրանից հիանալի ֆիլմ կստացվի։ Ֆիլմի գործողությունները, ինչպես և Հարդիի վեպում, տեղի են ունենում Վիկտորիական ժամանակաշրջանի Անգլիայում։ Երիտասարդ գեղեցկուհի-գեղջկուհի Թեսսին հանկարծ հայտնում են, որ նրա երակներով նորմանդական ասպետների արյուն է հոսում, և նա ծնողների կամքով մեկնում է նորահայտ ազգականների կալվածքում ապրելու, որտեղ ծանոթանում է իր սիրառատ զարմիկի՝ Ալեքի հետ, ով դեմ չէ օգտվել զարմուհու անմեղությունից։ Նկարահանումները ամբողջությամբ կատարվել են Ֆրանսիայի հյուսիսում՝ Նորմանդիայում և Բրետանում, քանի որ Պոլանսկին գտնվում էր հետախուզման մեջ և վախենում էր Մեծ Բրիտանիայից ԱՄՆ արտաքսվելուց։ Ռեժիսորի պնդմամբ՝ բնապատկերները նախօրոք (երբեմն նկարահանումներից ամիսներ առաջ) բերվում էին մինչարտադրական տեսքի․ եզրափակիչ տեսարանի համար նույնիսկ կարիք եղավ Սթոունհենջի մակետը կառուցել։ Չնայած Պոլանսկին պնդում է, որ XIX դարի գյուղական կյանքի տեսարանների վերակերտման համար ոգեշնչվել է լեհական գյուղակի (որտեղ նա թաքնվել է կրակովյան գետտոյից փախչելուց հետո) մասին պահպանած իր մանկական հիշողություններից, ֆիլմի գեղարվեստական լուծումներում նկատելի է նմանությունը Գուստավ Կուրբեի և Ժան Ֆրանսուա Միլլեի ռեալիստական կտավների հետ։

«Սեպտեմբեր» (1987)
ռեժ.` Վուդի Ալեն

Իր այս ֆիլմի սցենարի վրա աշխատելիս Վուդի Ալենը ոգեշնչվել է Անտոն Չեխովի ստեղծագործություններից, ինչպես նաև դերասանուհի Լանա Թյորների կյանքի ողբերգական պատմությունից։ Ֆիլմի գլխավոր հերոսուհի Լեյնը որոշում է իր ընկերներ Սթեֆանիի, Հովարդի և Փիթերի հետ ամռանը մեկնել քաղաքից դուրս և ապրել ամառանոցում։ Այնտեղ ձևավորվում է սիրային եռանկյունի, որում Հովարդը սիրահարվում է Լեյնին, ով իր հերթին անտարբեր չէ Փիթերի հանդեպ, մինչդեռ Փիթերը սիրում է Սթեֆանիին, ով խուսափում է նրանից։ Ամառվա վերջին երկու օրերի ընթացքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կտրուկ փոխում են հերոսների կյանքը։ Բայց գալիս է սեպտեմբերը, և Լեյնը որոշում է վաճառել բնակարանն ու մեկնել Նյու Յորք․․․ Բացի այն, որ «Սեպտեմբերը» Չեխովի նշանավոր պիեսների վերաիմաստավորման փորձ է, ֆիլմում առկա են նաև բազում հղումներ Բերգմանի «Աշնանային սոնատին»։ Այսպես՝ Միա Ֆերոուի հերոսուհին որոշ տեսարաններում ճիշտ նույն ակնոցով և սանրվածքով է, ինչ Լիվ Ուլմանի հերոսուհին Բերգմանի ֆիլմում։

«Երբ Հարին հանդիպեց Սալիին» (1989)
ռեժ.` Ռոբ Ռայներ

Այս ֆիլմում գործողությունների մեծ մասը տեղի է ունենում աշնանը, ֆիլմը ավարտվում է Ամանորից տասը վայրկյան առաջ («Նոր տարվան մնաց տասը վայրկյան» արտահայտությունը հնչում է ռեժիսոր Ռոբ Ռայների ձայնով), սակայն ֆիլմի ամենահայտնի տեսարանը համեմված է գարնան շնչով․ Հարին և Սալին նստած են ռեստորանում, և Մեգ Ռայանի հերոսուհին, գրազ գալով Բիլի Քրիստալի հերոսի հետ, սկսում է ձևացնել օրգազմ։ Նույն պահին ռեստորանի հաճախորդներից մեկը Էսթել Ռայների՝ ռեժիսորի մոր մարմնավորմամբ, մատնացույց անելով Սալիին՝ արտասանում է լեգենդար «Ինձ էլ նույնից, ինչ նրան» (անգլ․՝ I’ll have what she’s having) արտահայտությունը, որը հետագայում Ամերիկյան կինոինստիտուտի կողմից կազմված բոլոր ժամանակների 100 լավագույն կինոմեջբերումների ցանկում կզբաղեցնի 33-րդ հորիզոնականը։ Ովքե՞ր են, սակայն, Հարին և Սալին։ Նրանք միասին սովորել են, միասին անցել են բազում փորձությունների միջով ու ամեն հարցում օգնել են իրար, նրանք ծանոթ են արդեն հազար տարի, սակայն նրանց ընկերությունը վտանգի տակ է․ երկուսին էլ նույն հարցն է տանջում՝ արժե՞, արդյոք, դառնալ ավելին, քան ընկերներ։ Կարո՞ղ են տղամարդն ու կինն ընկերություն անել, թե՞ ընկերությունը կանհետանա գիշերվա գալուն պես․․․

«Մեռած պոետների միությունը» (1989)
ռեժ.` Փիթեր Ուիր

Ֆիլմը պատմում է լեզվի և գրականության ուսուցիչ Ջոն Քիթինգի մասին, ով պոեզիայի և գրականության հանդեպ հետաքրքրություն սերմանելով՝ ոգեշնչում է իր աշակերտներին՝ փոխելու սեփական կյանքը։ Գործողությունները տեղի են ունենում 1950-ականների ավարտին՝ Վերմոնտ նահանգի Վելթոն քաղաքի մտացածին մի ակադեմիայում։ Առաջին իսկ օրվանից աշակերտները նկատում են Քիթինգի դասավանդման մեթոդի յուրօրինակությունը, որ արմատապես տարբերվում է դպրոցում տասնամյակներ շարունակ կիրառվող ավանդական մեթոդից։ Իր բոցաշունչ ճառում Քիթինգը խոսում է կյանքի անցողիկության մասին և կոչ է անում հետևել Carpe diem-ի (լատ․՝ «որսա պահը», այսինքն՝ ապրիր այսօրվա օրով․ հռոմեացի պոետ Հորացիոսի բանաստեղծական կոչն է) սկզբունքին, իսկ իրեն ուսուցիչը խնդրում է անվանել «Օ՜, կապիտա՛ն, իմ կապիտան»։ Բոլորից գաղտնի՝ երիտասարդները վերակենդանացնում են «Մեռած պոետների միություն» գրական խմբակը, որի անդամներից է ժամանակին եղել նաև Ջոն Քիթինգը։ Սա ֆիլմ-զարթոնք է, որը հիշեցնում է՝ հեղինակություն ունեցող մարդիկ մշտապես պետք է հանդես գան որպես «քարոզողներ»։ 

«Աշնանային հեքիաթ» (1998)
ռեժ.` Էրիկ Ռոմեր

Բարոյախրատական մելոդրամների անգերազանցելի վարպետ, ֆրանսիական կինոյի դասական Էրիկ Ռոմերի «Տարվա չորս եղանակների հեքիաթները» ցիկլի չորրորդ՝ վերջին ֆիլմն է սա, որի գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայի հարավում՝ սեպտեմբերին, խաղողի այգեքաղի շրջանում։ 45-ամյա այրի Մագալին մասնագիտությամբ խաղողագործ է, ում երեխաները, հասունանալով, թողել են հայրենի տունը և իրենց միայնակ մորը։ Մագալիից գաղտնի՝ նրա լավագույն ընկերուհի Իզաբելը որոշում է Մագալիի համար ամուսին գտնել և տեղական թերթում հայտարարություն է տեղադրում։ Հայտնվում է հաճելի մի թեկնածու՝ Ժերալդ անունով։ Միաժամանակ՝ Մագալիի որդու ընկերուհի Ռոզինն իր պոտենցիալ սկեսրոջն ուզում է ծանոթացնել իր նախկին դասախոսի (ինչպես նաև նախկին սիրեկանի)՝ փիլիսոփա Էտիենի հետ։ Արդյունքում ստացվում է այնպես, որ, Իզաբելի դստեր հարսանիքի ժամանակ, ամեն ինչից անտեղյակ Մագալին ծանոթանում է միանգամից երկու տղամարդկանց հետ․․․

«Անզուգական միսթր Ֆոքսը» (2009)
ռեժ.` Ուես Անդերսոն

Ռոալդ Դալի համանուն գրքի հիման վրա նկարահանված այս տիկնիկային մուլտֆիլմը թողարկվել է 2009թ-ի աշնանը։ Գլխավոր հերոսներին հնչյունավորել են հոլիվուդյան աստղեր Ջորջ Քլունին, Մերիլ Սթրիփը, Ջեյսոն Շվարցմանը, Բիլ Մյուրեյը և Ուիլեմ Դեֆոն, իսկ բնության ձայները, ռեժիսոր Ուես Անդերսոնի որոշմամբ, ձայնագրվել են ոչ թե ստուդիայում, այլ բնական միջավայրում։ Մուլտֆիլմի գլխավոր գործող անձը՝ ճարպիկ մի աղվես, որին բոլորը կոչում են միսթր Ֆոքս, իր կնոջ հետ ֆերմայի ուղղությամբ կատարվող հերթական արշավանքի ժամանակ իմանում է, որ իր սիրելին հղի է։ Այդ առիթով նա ստիպված է լինում խոստում տալ, որ այլևս երբեք մարդկանցից ուտելիք չի գողանալու։ Անցնում է երկու տարի։ Միսթր Ֆոքսն ապրում է կնոջ ու որդու հետ և ունի պարկեշտ աշխատանք․ նա սեփական սյունակն է վարում տեղական թերթերից մեկում։ Մի օր, երբ միսթր Ֆոքսն ուսումնասիրում է իր ապագա տան տարածքը, պատուհանից նկատում է դեպի երեք հայտնի ֆերմերների կալվածքներ բացվող գեղատեսիլ տեսարանը և, հիշելով հին ժամանակները, երբ հավ էր գողանում, մի խորամանկ ծրագիր է մշակում․․․

Արամ Հակոբյան

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Աշունը Կապուցինների պուրակում. 14 յուրօրինակ աշնանային ֆիլմ
Աշունը Կապուցինների պուրակում. 14 յուրօրինակ աշնանային ֆիլմ
«Աշունը երկրորդ գարունն է, երբ ամեն մի տերևը մի ծաղիկ է»։ Ալբեր Քամյու
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjWsT3cl1hCJKZYqex6LBysWhdqwxStaC1EJxN4BPl9jvZIiVxTaW62CO9mFwlBH2lV0ZDXFuQvfHKXIgbr51SZdM12PkKLffJF5fLqAwyXx0GrJZ-sr9DMk-3jojX3T7mAMkKkSE0ueQy7/s640/autumn.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjWsT3cl1hCJKZYqex6LBysWhdqwxStaC1EJxN4BPl9jvZIiVxTaW62CO9mFwlBH2lV0ZDXFuQvfHKXIgbr51SZdM12PkKLffJF5fLqAwyXx0GrJZ-sr9DMk-3jojX3T7mAMkKkSE0ueQy7/s72-c/autumn.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/10/ashnanayin-filmer.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/10/ashnanayin-filmer.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content