$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Ժակ Բրել. տրուբադուր, ասպետ, փիլիսոփա

«Մենք չենք մեռնում անկումներից, մենք չենք մեռնում ստորացումներից։ Մենք մեռնում ենք թիկունքին ստացած հարվածից»։ Ժակ Բրել


1965-ի ամռանը Երևանում երկու երեկո երգեց Ժակ Բրելը և․․․ արժանի ընդունելություն չգտավ։ Դահլիճը նախապատրաստված չէր, քչերը գիտեին նրա մասին, երգչի էությունն, ինքնըստինքյան, անսպասելի էր ու արտակարգ։ Բացի այդ՝ Երևանը դեռ ամբողջովին ազնավուրյան անվերապահ հմայքի տակ էր և․․․ այդպես էլ պետք է լիներ։ «Աշխարհի առաջին քաղաքը, որտեղ ինձ հարցրեցին, թե իմ մասին ինչ կարծիքի է Ազնավուրը, Երևանն է»,- հետագայում կատակով այսպես ասաց Բրելը։ Արդարև, հարցն անիմաստ է եղել՝ դասակարգելու և բաղդատելու անտեղի միտումով։ Տարբեր մեծություններ են նրանք, խիստ ինքնատիպ և միմյանց ոչնչով չնմանվող, իհարկե՝ եթե չհաշվենք, որ երկուսն էլ երգում են ու հրաշալի են երգում։ Իր հերթին, Բրելի երգարվեստի մասին խոսք բացվելուն պես, Ազնավուրն այնքան արտահայտիչ «Օ՜օ»-ով սպառեց վերը շարադրածն ու առաջ անցավ։

Շառլ Ազնավուրը, պրոդյուսեր Էդի Բարքլին և Ժակ Բրելը, 1960թ
Ափսոսալ կարելի է լոկ, որ մեծ երգչին այլևս բեմի վրա չպիտի տեսնենք ոչ Երևանում, ոչ մեկ ուրիշ տեղ։ Նա սկսեց 1952 թվականից, երգեց 15 տարի, 400 երգ գրեց, 125-ը հրատարակեց և 1967-ի սկզբներին թողեց բեմը։ «Ես կշարունակեմ երգեր գրել, կձայնագրվեմ, բայց այլևս բեմ դուրս չեմ գա։ Միայն քաղցից պիտի մեռնեմ որոշումս փոխելու համար»,- հայտարարեց նա։ Կփորձենք պատճառաբանել այդ որոշումը, բայց այժմ անդրադառնանք նրա երևանյան համերգներին։ 

․․․ Բարձրահասակ, ոտքերը լայն բաց արած, նա մեխվեց բեմեզրին։ Մեծ, արտահայտիչ բերան, ուժեղ ծնոտներ, ճկուն, գեղեցիկ ձեռքեր, անփոխարինելի շարժմունք։ Ծափահարություններ չէր սիրում և երգում էր անընդմեջ, մեկը մյուսի ետևից, ասես երկյուղ ուներ, թե չի կարող բոլորը երգել։ Լարումից և հուզմունքից քրտինք էր թափում սևագործ բանվորի պես և դահլիճին նույնպես ստիպում էր քրտնել։ Բրելի կենդանի երգն ունկնդրելիս ամենահարմար համեմատությունը, որ առաջանում է, իմ կարծիքով, ականանետն է։ Այո, անընդմեջ, իրար վրա նա երգ-ականներ էր պարպում մարդկանց գլխին, դրանք պայթում էին անվրեպ, և, հավանաբար, այդչափ պայթյունի չվարժված դահլիճը չկարողացավ լիովին հասկանալ երգչի ինքնամոռաց սպառումը, երգով այրվելու և այրելու պոռթկումը, երգերից ու հենց իրենից բխող տղամարդկային ուժի անդիմադրելի հմայքը։ 

Այնինչ հատկապես Բրելի երգը գերագույն հարգանք է պահանջում, կամ՝ ավելի լավ է չլսել։ Չի կարելի երկու գործի արանքում, կես ականջով, կես սրտով լսել նրան, մեկ է՝ ոչինչ չի ստացվի։ Նրանք, ովքեր արդեն սիրում են, կապված են Բրելի երգարվեստին, նման ծանոթության կարիքը չունեն․ անհնար է նրանից հրաժարվելը։ Նրանք, ովքեր երկմտում ու վարանում են, թե ե՞րգ է, արդյոք, դա իսկական իմաստով, օտարոտի և տարօրինակ ոչինչ չկա՞, պետք է նկատի ունենան, որ գործ ունեն, այո, անչափ ինքնատիպ երևույթի հետ։ Բանաստեղծ-կոմպոզիտոր-կատարող երջանիկ միասնության կատարյալ դրսևորումներից մեկը՝ ուրույն խոսքով, ուրույն հնչմամբ, անթերի ձևով, խորին բովանդակությամբ։ Իսկ նման երգն անպայման պահանջում է հարմարվել, ենթարկվել, լարվել նույն տրամադրությամբ, զգացմամբ, անգամ՝ խառնվածքով:


«Պրոֆեսիոնալ ռիսկ», 1967թ
Ժակ Բրելը ծնվել է 1929թ-ին Բրաբանտում (Բելգիա), ֆաբրիկանտի ընտանիքում։ Կաթոլիկ բուրժուայի շարքային, սովորական ճակատագիրն էր սպասում նրան՝ խնամքոտ դաստիարակություն, լավ կրթություն, ապահով կյանք ու հանգիստ ծերություն։ Պատանի Բրելը ճիշտ ժամանակին համոզվեց, որ ստացել է ամեն ինչ, որ պետք չէ իրեն։ Պատերազմական տարիների մռայլ ու տրտում Բրյուսելն իր կնիքը դրեց նրա դեռատի հոգու վրա, և բուրժուական միջավայրում հասակ առած տղան չմերվեց շրջապատին։ Ծնողներին չվշտացնելու համար փորձեց շփվել արդյունաբերական, գործարար շրջանակների հետ, բայց դրանից անդունդն ավելի խորացավ։ Նրա դեմ ծառացավ ճակատագրական հարցը՝ «Հնարավոր չէ՞ կանգնած ապրել»։ Մի՞թե ինքը հավերժ գերի պիտի դառնա այս ամենին, մի՞թե մինչև վերջ պիտի զբաղվի լուծումներով, որոնք սեր ու սիրտ չեն պահանջում։

Նա մերժեց այդ «խաղը»՝ իր մեջ զգալով գրականության, երաժշտության վիթխարի պահանջ ու ծարավ, որն էլ հենց փրկել կարող էր պայմանականությունների, հաշվի, առուծախի սպառնացող վտանգից։ Նա չցանկացավ հաջողակ լինել կյանքում, այլ աշխատեց հաջողությունը հարմարեցնել իր կյանքին ու խառնվածքին։ Սևեռ, ինքնամփոփ, երկար մտածելու և վերլուծելու հակված պատանին դեպքից դեպք երգում էր հավաքույթներում, բարեգործական հանդեսներում։ Նա սիրում էր երգը։ Ու ետդարձն անհնար էր։ Գիտեր, որ ամիսների, տարիների զրկանք, աշխատանք է սպասում իրեն, գիտեր, որ անհայտությունն է իր դեմ, բայց ըմբոստացավ։ 

Եվ ահա 23-ամյա Բրելը մեկնեց Փարիզ՝ արվեստների և երգի այդ Մեքքան։ Թեև, ինչպես նշել է քննադատներից մեկը, Փարիզը նրան ամենևին չէր սպասում և դեռ երկար ժամանակ ուներ՝ նրա անունը հերթի դնելու։ Բրելը երգի աշխարհ մտավ ուխտավորի ջերմեռանդությամբ ու հավատով, զինվորագրվեց քնարերգությանը անձնազոհությամբ ու անվերադարձ և սկսեց աշխատել տաժանակրության դատապարտվածի պես։ Սկսեց երգել ֆլամանդական, ֆրանսիական ժողովրդական երգեր ու ձախողվեց։ Փարիզի բեմը դեռ փակ էր պահում իր դարպասները։ Բրելը ձեռնունայն վերադարձողներից չէր։ Սկսեց ինքը հորինել, գործի դրեց բանաստեղծական ակնառու ձիրքը, որ դեռ հապաղում էր դրսևորել։


Ժակ Բրելը ստեղծագործելիս
Հանդես եկավ իր երգերով՝ նպատակ ունենալով ներկայացնել մի նոր որակ, երգը դարձնել բանաստեղծական պատկերների ու մտորումների հենարան, պոեզիայի գեղեցկությանն ու անհրաժեշտությանը խորթացած մարդկանց ստիպել երգի միջոցով հաղորդվել ճշմարիտ բանաստեղծությանը, միաժամանակ երգին տալ հենց այն թևերը, որոնք նրան ճախրել են տալիս բանականի, արդարի և անխուսափելիի ոլորտներում։ Նա չցանկացավ դառնալ սոսկ սիրո, սոսկ բողոքի, սոսկ ապրումի երգիչ, այլ աշխատեց ու կարողացավ յուրովի իմաստավորել սերը, ապրումը, բողոքը։

Ե՛վ խոսքով, և՛ երաժշտութամբ, և՛ կատարմամբ նրան ծափահարեցին։ Սկզբում հատուկենտ, զգուշավորությամբ, ապա ուժգնացավ օվացիան, և մի գեղեցիկ օր էլ պարզվեց, որ Փարիզն անկարող է յոլա գնալ առանց այդ համառ բելգիացու։ Ֆրանսիան, ապա և աշխարհն ընդունեցին տաղանդավոր երգչին։ Ընդ որում՝ որքան միահամուռ, ջերմ և անառարկելի է նրա երկրպագուների հիացմունքը, նույնքան սառը, թերահավատ ու տարակուսական է հակառակ արձագանքը։ Օրինաչափ վերաբերմունք է դա։ Ժակ Բրելը մարդկանց պարտադրեց իր աշխարհը, երգեց իրեն հուզած, ցավ կամ հաճույք, անհանգստություն պատճառած ու վստահություն ներշնչած ամեն ինչի մասին։ Իրեն և կյանքին շիփ-շիտակ նայող բանաստեղծ-կոմպոզիտորը երգեց ամբողջ մարմնով ու հոգով՝ ուղղակի, անվախ, աներկդիմի։ Բանաստեղծության ու երգի դաշինքը հրապարակ հանեց մեր դարի մոլեգին, ամեհի տրուբադուրին։

․․․ Ինչո՞ւ են շեփորահարում, և կառամատույցի վրա քառաշար զինվորներն ինչո՞ւ են սպասում կոտորածների։ Ո՞ւմ է պետք այս գնացքը, որ հառաչում է՝ նախքան մեզ հասցնելը սխալին։ 
Մենք էլ երբեք անտառ չենք գնա, աղավնին վիրավոր է, մենք չենք գնում անտառ, գնում ենք աղավնուն սպանելու։ 
Ինչի՞ համար պիտի պատերազմի այս գնացքը և ո՞ւմ համար։ Ո՞ւմ է պետք այս գերեզմանոցը, որ գնում է դեպի խավար։ Ո՞ւմ են պետք կոթողները, որ ելնում են պարտություններից, և արդեն ասված նախադասությունները, որոնց թաղումը պիտի հետևի։ Ի՞նչ է փառքը, որի դիմաց ուրիշներն են վճարել, և ինչո՞ւ են երկրի լույսերը հրացաններով հանգցնում։ 
Մենք էլ երբեք անտառ չենք գնա, աղավնին վիրավոր է, մենք չենք գնում անտառ, գնում ենք աղավնուն սպանելու։

(«Աղավնին»)

Պատերազմի դաժան խելահեղության ու մոլուցքի դեմ Բրելը հանդես եկավ որպես տրիբուն, որպես խորազգա և աննկուն մարտիկ։ Նրա ուշադրության կենտրոնում մարդն է, հենց այն թնդանոթի միսը, որ հյուլե է միլիոնների մեջ, բայց մի աշխարհ, մի կյանք։ Նա ապրելիք ունի, հույսեր ունի, որի համար հենց այդ միլիոններն են պատասխանատու։ Այս տեսակետից Բրելի ամենացնցող երգերից մեկը «Հետևյալն է»։ «Հետևյա՛լը»՝ բղավում են զորակոչիկների վրա, և այդ բղավոցը սպանում է իր նվաստացմամբ, մարդն ստորանում, փոքրանում է իր անուժությունից, անելանելի վիճակից։

Բրել դերասանն ու ռեժիսորը 
Բրելը նույն կրքով հանդես է գալիս նաև առօրյա կյանքում մարդու իրավունքների, արժանապատվության, զգացմունքների ոտնահարման դեմ, նրա երգերն ավելի լավ են մեզ հասկացնել տալիս կյանքը, մեր իսկ զգացմունքների մեջ շատ բան վերանայել են տալիս, ստիպում նոր աչքով նայել ընկերոջը, սիրած աղջկան, երկնքին, ծնողին․․․ 
«Հարբածը», «Մահամերձը», «Զանգրա», «Արձանը», «Բուրժուաները», «Կապիկները»՝ երգ-նովելներ են սրանք, երգ-պամֆլետներ, երգ-խորհրդածություններ։ Ներքին մեծ կապ ու ներդաշնակություն կա սրանց մեջ, տարբեր երևույթների ճշմարիտ ու անխնա արտացոլում լինելուց զատ՝ դրանք ներանձնական որոշակի և միշտ անփոփոխ վերաբերմունք են բովանդակում։ Մտորումների ու խոհերի բեռով իմաստնացած վերաբերմունք։

․․․ Մնաս բարով, Էմիլ, քեզ շատ էի սիրում, գիտես, միևնույնը երգեցինք՝ գինի, վիշտ ու աղջիկներ․․․ 
Մնաս բարով, տեր հայր, քեզ շատ էի սիրում, գիտես, նույն ափից, նույն ճամփից չէինք ամենևին, նույն նավահանգիստն էինք փնտրում սակայն․․․ 
Մնաս բարով, Անտուան, քեզ այնքան էլ չէի սիրում, գիտես, և ահա զայրանում եմ, որ զայրացել եմ դրա համար․․․ 
Մնաս բարով, իմ կին, գարնանը դժվար է մեռնել, գիտես, բայց հոգիս խաղաղ է ու աչքերս փակ, որովհետև աչքերս հաճախ եմ փակել․․․ Մնաս բարով․․․

(«Մահամերձը»)

Բրելի մահամերձին հատուկ է փիլիսոփայական հանգստությունը, հուղարկավորությանը տոնախմբության երանգ հաղորդելու փոքր-ինչ անբնական պահանջը, հատկապես՝ արտակարգ անկեղծությունը։ Այս ամենին լրացնելու է գալիս երաժշտությունն իր շարժուն, կարելի է ասել նաև՝ զվարթ բնույթով։

Նույնպիսի շնչով է տոգորված և «Արձանը»։ Պարզ ու անկեղծ, անմիջական ու տպավորիչ կատարմամբ Բրելը ոչնչացնում է ցանկալին որպես իրականություն ներկայացնելու կեղծիքը, փչովի հեղինակությունը, սուտը։ «Հարբածը» երգում որոշ չափով կրկնվում են հանրահայտ «Ժեֆ» երգի ինտոնացիաները։ Ժամանակավոր թմրությանը, ինքնամոռացությանն անձնատուր եղած մարդու հոգեկան դրաման հասակով մեկ կանգնում է մեր առջև։ Տեսնում ենք նրա մշուշված աչքերը, լսում նրա անկապ ու թափառ մտքերը, նա խմում է բարեկամների կենացը, իր կենացը, իր ծիծաղի, այն աղջիկների կենացը, ում դեռ պիտի սիրի, փշրված սրտերի, վշտի, անձրևող երեկոների մասին է խոսում։ Ու որպես չարագույժ անխուսափելիություն՝ յուրաքանչյուր տուն ավարտվում է կրկնությամբ։


Մի ժամ անց հարբած կլինեմ առանց տխրության, 
Մի ժամ անց հարբած կլինեմ առանց զայրույթի, 
Առանց կրքերի․․․ 
Առանց հուշերի․․․ 
Անզգա․․․

«Իմ քեռի Բենժամենը», 1969թ
Բրելի երգերում կա անզուսպ հրճվանք, կյանքի կենդանի թրթիռ, կա լիարյուն սեր ու կիրք, պոռթկուն զգացմունք, բայց գերիշխողն, անշուշտ, դա չէ։ Ինչպես կտեսնենք նաև սիրո երգերում, նա ավելի շատ հակված է պատմել կոտրված ապրումի, ոտնահարված զգացման, բռնադատված մտքի մասին, նրա հերոսները հաճախ անհաջողակ, ձախորդ մարդիկ են։ Ինչո՞ւ։ Անշուշտ, երգչին նույնպես անհանգստացրած կլինի նման հարցը, մանավանդ, որ ստեպ-ստեպ դրան հրապարակայնորեն պատասխանելու անհրաժեշտություն է զգացվել։ 
Ահա թե ինչ է պատասխանել նա մի քանի տարի առաջ «ինչո՞ւ ձախորդությունը մեծ տեղ է գրավում Ձեր աշխատանքում» հարցին։ Ժակ Բրելն ասել է․ «Որովհետև ձախորդությունն առկա է կյանքի շատ բնագավառներում և անխուսափելի է։ Մենք գնում ենք դեպի մեր նշած նպատակները։ Քանի որ բավականաչափ ուժեղ չենք, հաճախ նպատակներն էլ ամուր չեն լինում, որպեսզի ճշգրտենք դեպի այն տանող ճանապարհները, ուստի նպատակը ելնում է մի ճամփա, որ բնավ գոյություն չունի։ Նպատակը հորինվում է, իսկ ճանապարհը՝ պատկերացվում։ Պարզ է, որ այդ ամենը կանգուն մնալ չի կարող»։ 

Արտասովոր է Բրելի ձայնը, բացառիկ՝ արտասանական կարողությունը։ Ամենասրընթաց պահին անգամ պարզ լսելի է յուրաքանչյուր հնչյուն։ Երգչի կոկորդն ի վիճակի է հարմարվել յուրաքանչյուր նրբության ու ելևէջումների, ի վիճակի է ծաղրել, զարմանալ, հուսադրել, սպառնալ, հեգնել, կարկամել․․․ Ապա՝ շարժմունքն ու դիմախաղը։ Ընդունված է համարել, որ Բրելը միաժամանակ բեմադրում է իր երգերը։ Ինչ խոսք, «բեմադրել» հասկացությունը տառացիորեն չպետք է ընկալել։ Ժլատ, զուսպ միջոցներով երգիչը համարյա մնջախաղի արվեստ է ստեղծել։ 

Բրելի սիրո երգերը նույնպես նման չեն մյուսներին։ Կին-տղամարդ հարաբերակցության լուծումը, չասենք՝ միակողմանի, այլ չափազանց ընդգծված ու հաստատուն է նրա մոտ․ կանայք անխիղճ են, կեղծ, անհավատարիմ, տղամարդիկ՝ խաբված, հիասթափված, հուսալքված ու․․․ սիրող։ Նման պառակտումը, այս հոգեվիճակը տարբեր դրսևորումներ ունի։ Վերահաս հեռացման, անողոք անջատման տագնապ, եղածը, թեկուզ պատրանքը պահպանելու դող, հանուն սիրո ամեն ինչ զոհելու պատրաստակամություն․․․


․․․ Մի լքիր ինձ, պիտի մոռանալ մոռացվելիքը, թյուրիմացությունների կորած ժամանակը․․․ 
Ես կհիմնեմ հեռու մի երկիր, ուր թագավորը սերը պիտի լինի, ուր օրենքը սերը պիտի լինի և դու՝ թագուհի, մի լքիր ինձ․․․ 
Ես էլ չեմ լալու, չեմ արտասվելու, էլ չեմ խոսելու, թույլ տուր, որ լինեմ ստվերիդ ստվերը, քո ձեռքի ստվերը, քո շան ստվերը, 
մի լքիր դու ինձ․․․

(«Ինձ մի լքիր»)

Ժակ Բրելն իր երեք դուստրերի հետ, 1959թ
Հարցազրույցներից մեկի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե չի՞ անհանգստանում ինքը, երբ իր երգերի հերոսներին նույնացնում են իր հետ, Բրելը պատասխանել է․ «Համակերպվել եմ, չեմ ցանկացել համաձայնել, բայց ընդունում եմ։ Կարող եմ ասել, թե նույնիսկ գոհ եմ, երբ այս կամ այն երգը որպես սիրո երգ է ընկալվում։ Եթե մարդկանց հաճելի է այդպես կարծելը, ավելի լավ»։ Իսկ «ի՞նչ է քնքշությունը Ձեզ համար» հարցին նա պատասխանել է․ «Սիրում եմ քնքշություն, սիրում եմ տալ և ստանալ։ Բայց մենք, հաճախ քնքշության պակաս զգալով, չենք համարձակվում ոչ տալ, ոչ էլ ստանալ։ Քնքշությունը մեր մեջ ծնողներն են սերմանում, ովքեր հիմա կարծես փոխվել են։ Կանայք նույնպես նախկին քնքշանքը չունեն։ Սերը կրքի արտահայտություն է, քնքշությունը՝ այլ բան։ Կիրքը կարող է անհետանալ, վերանալ, բայց քնքշությունը կմնա։ Կարծում եմ, թե ծնվել եմ ավելի քնքուշ, և այն, ինչ սեր եմ համարում երգերիս մեջ, իրականում քնքշանք է։ Միշտ էլ այդպես է եղել, բայց դա տարիքի հետ եմ զգում»։ 

Բեմը թողնելու որոշումը նրա մեջ սաղմնավորվել էր դեռ տարիներ առաջ, երբ «ճի՞շտ է, որ ձգտում եք դեպի մենությունը» հարցին պատասխանել էր․ «Այո, մենակ ապրելը նպատակ է, որ մի օր կիրականացնեմ։ Խոսքը կատարյալ մենության փափագին է վերաբերում։ Ուզում եմ խաղաղ ապրել, բայց ոչ ճգնավորի պես»։ Նա ցանկանում է ճամփորդել, աշխարհ ու մարդկանց տեսնել, քննել ու հասկանալ կյանքի իմաստը։ 


Նա Ֆրանսիա եկավ հյուսիսից, երգող քամիների, թանձր մշուշի ու խոժոռ ժայռերի երկրից, հագեցավ Փարիզի շռայլ գույներով, եռուն կյանքով և ստեղծեց բազմաթիվ գոհարներ՝ բանաստեղծության ու երգի։ 


Արմեն Հովհաննիսյան
«Ես ձեզ սիրում եմ, մարդիկ» գրքից
1969թ

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Ժակ Բրել. տրուբադուր, ասպետ, փիլիսոփա
Ժակ Բրել. տրուբադուր, ասպետ, փիլիսոփա
«Մենք չենք մեռնում անկումներից, մենք չենք մեռնում ստորացումներից։ Մենք մեռնում ենք թիկունքին ստացած հարվածից»։ Ժակ Բրել
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhSqXoIrZGw-vhKzYC5TXFk-uI943fCsz7WscHnnjfcZWmhaEuuZkDONxmFKE525enZ5WhkvkMN2cXJIPYtwhm83OPxAafuREXBlGa0LA8_qCZmCKIPtWeh79O4AYJqfu8yiZVwthGGYtkj/s640/brel.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhSqXoIrZGw-vhKzYC5TXFk-uI943fCsz7WscHnnjfcZWmhaEuuZkDONxmFKE525enZ5WhkvkMN2cXJIPYtwhm83OPxAafuREXBlGa0LA8_qCZmCKIPtWeh79O4AYJqfu8yiZVwthGGYtkj/s72-c/brel.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/10/jacques-brel-1929-1978.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/10/jacques-brel-1929-1978.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content