$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Անգելոպուլոս. Արշալույսից առաջ

«Ես կատարել եմ երկար ճանապարհորդություն։ Եվ այդ ամենը՝ հանուն այս հայացքը տեսնելու․․․ Մեր Աստվածն ու Արարիչը մեզ խճճել է։ Այն էլ ինչպե՜ս է խճճել․․․»։ «Ուլիսեսի հայացքը», ռեժ․՝ Թեո Անգելոպուլոս, 1995թ

«…Հունաստանը մեռնում է…»։ (Անգելոպուլոսի հերոսի շուրթերից)
․․․ Մի օր Հունաստանում արևը մայր մտավ։

Երբ ոգու պատմության մեջ հազար տարի անց նորից արշալույս էր, առկայծեց հիշողությունը, և, կարծես թե, մթից հառնած այդ նույն հունական արև՞ն էր… Սակայն աշխարհն այլ էր, նոր և գերազանցապես հակահունական, ուրեմն՝ այս արևն էլ այլ աշխարհից էր: Պարզապես ավելի հեշտ է մթին դիմադրել հիշողության մեջ հավերժացած, թեպետ արդեն չորացած արևով, քան երկնել նորը՝ սեփականը… Չնայած այդ նորը և իրական-ֆաուստյանը այսպես թե այնպես ծնունդ է առնում, և ոգին շարունակում է իր ընթացքը՝ քարշ տալով իր ետևից հունական կենսախինդ լուսատուի մասին հիշողությունը…

«Հավերժությունը և մեկ օրը», 1998թ
Վերջիվերջո, անգամ գերմանացի կատաղիները, այսինքն՝ Հեգելն ու Նիցշեն, վերջնականապես ամրագրում են, որ Սոկրատեսից ի վեր այդ «հունական արևը» բեկվում է դեպի իր վախճանը: Ճիշտ է՝ Հեգելի համար այդ «վախճան» ասվածը մի դարակազմիկ մտայնության բախումն է մեկ այլ այդօրինակ մտայնությանը, որը, վերջիվերջո ամփոփելով առաջինն ինքն իրենով՝ հարթում է ոգու ինքնաճանաչման ճամփան, բայց դա ամեն դեպքում ողբերգություն է, քանզի առաջին մտայնությունը՝ իր գոյության մեջ լիարժեք և ամբողջական, խորտակվում է: Նիցշեի համար սա դիոնիսոսյան սկզբի՝ աշխարհի անմիջական, կենսախինդ և շոշափելի վերապրման արգելակում է դատողականությամբ և, ամեն դեպքում, հունականության մայրամուտ…

​Ինչևէ՝ հունականության լուսավոր հիշողությունը մինչ օրս էլ արթուն է ոգու մեջ, բայց որտե՞ղ է այն հույնը, ում համար դա ոչ թե պարզապես «լուսավոր հիշողություն» է, այլև ողբերգական հիշողություն-վերապրում: Եվ կա՞ արդյոք այդ հույնը: Ի վերջո, խնդիրը չափազանց բարդ է. մայրամուտի վերապրման այդ զուտ հունական անմիջականությունն արտահայտել Եվրոպական մշակույթի լեզվով, որին միահյուսված է ներկա հունական իրականությունը: Ուրեմն՝ պետք է գտնել մի ձև, որը, գոյավորվելով Եվրոպական մշակույթի կարելիություններում, ներփակված չէ դրանց մեջ և ի զորու է իր Եվրոպական, այսինքն՝ անգամ հակահունական ծագումնաբանությամբ մարմին տալ այդ զուտ հունական վերապրմանը: Այդ հույնը կա,՜ և նա խոսեցնում է իր արևին կարոտ և իր մթությամբ տառապող իսկապես հունական վերապրումը… Կինոարվեստում:

​Այստեղ որոշակի տարիմաստություն կա. հունական մայրամուտի այդ վերապրումը՝ այդ զուտ հունականը, կյանքի է կոչվում ֆաուստյան իրականությամբ, այսինքն՝ Անգելոպուլոսի ֆիլմերը Ֆաուստյան են, բայց այն կայացնող ոգին՝ զուտ հունական: Այստեղ այդ զուտ հունականն իր ուսերից թոթափում է ֆաուստյան բեռը, ազատում է իրեն շղթաներից հենց ֆաուստյան կինոարվեստով, քանզի այլ ելք չկա. իր սեփական ձևերը մնացել են Դիոնիսոսի տաճարի փլատակների տակ:

«Բնապատկեր մշուշում», 1988թ
Անգելոպուլոսը չի խոսում հանդիսատեսի հետ, նրա կինոն էկրանից այն կողմ խոսելու ճիգ չէ: Այն, թերևս, խոսելու ոչինչ չունի… Նրա ֆիլմերը ոչ թե ստեղծագործողի ես-ը արտաշխարհին կամրջող ճամփաներ են, այլ մեկուսի մի խուց, որտեղ հունական հոգին ազատ է արձակում իր բանտարկված ճիչը և քամում ինքն իրեն, սակայն, դարձյա՜լ, այդ ճիչը հասցեատեր չունի և մեկուսի խուցի սահմանները չի զանցում:

​Այսպես ծավալվում է այդ հունականի վերապրման պատմությունը, որն այդչափ երկար ժամանակ լռում էր, քանզի չկար կինոարվեստի նման մի ձև, որում այդ պատմությունը ծավալելի լիներ: Եվ ուրեմն՝ Անգելոպուլոսի կինոյի առանցքը մայր մտած հունական արևն է, հունականությունը, թերևս՝ կորսված Դիոնիսոսը: Այն ունի երեք էական պահեր, որոնք էլ, երբեմն հավասարակշռելով, երբեմն բացառելով միմյանց Անգելոպուլոսի այս կամ այն ֆիլմում, գոյավորում են նրա կինոարվեստը:

Առաջինը հունականության մայրամուտի վերապրումն է: Այն ինքն իր մեջ հակասական է, քանզի այդ վերապրումը մի կողմից ամրագրում է հունական արևի չգոյությունը և անհույս կարոտն առ այն, մյուս կողմից, եթե այդօրինակ վերապրումն առկա է, ապա վերապրողի ներսում որոշակի իմաստով նաև ներկա է այդ գոյությունը կորցրած, խավարած արևը, ներկա է որպես լուսավոր արև: Սա վերապրողի կռիվն է, նրա ներաշխարհային ողբերգությունը և նրա ստեղծագործությունը համակող շունչը: Ասել է թե՝ Անգելոպուլոսի կինոարվեստն ի ծնե ողբերգական է: Երկրորդը՝ արևի որոնումը: Սա այդ ներաշխարհային հակասության հաղթահարման ընթացքն է, խավարած և վերապրողի ներքին լուսատու արևների կամրջումը, որը նաև վերապրողի ներաշխարհային ընթացքն է: Երրորդը՝ արևի վերագտնումը, երբ վերապրողի ներքին արևը վերածվում է լիառատ իրականության, թերևս՝ Դիոնիսոսի վերադարձը…

«Մեղվապահը», 1986թ
​Նախ՝ մայրամուտի վերապրումը: Այն ոչ միայն Անգելոպուլոսի ամեն մի ֆիլմի որոշակի հատված է, այլև համակում է ֆիլմի ողջ մթնոլորտը: Ինքն իրեն կամրջված այդ հույնի բոլոր ֆիլմերը, նրա կինոարվեստը ինքնին ներծծված են այդ վերապրմամբ, և կարելի է պնդել, որ մթնոլորտը հենց այդ վերապրումն է: Այստեղ խոսքը այն ամայության, լքվածության, մշուշի մասին է, որոնցից անդին անգելոպուլոսյան կինոն կլիներ լիովին այլ, քան է: Այդ ամենն այնչափ է շաղկապված Անգելոպուլոսի ֆիլմերին, որ դրանք չէ, որ գոյավորում են այդ կինոարվեստի միջավայրը, այլ հակառակը՝ կինոն է նորովի վերաիմաստավորում և ոգեղենացնում դրանք: Այն աստիճան, որ երբ հայտնվենք ինչ-որ ծովի քարքարոտ ափին, որտեղ չկան լողազգեստով թափառողներ, և ջերմաստիճանն այնքան էլ բարձր չէ լողալու համար, իսկ ջրի վրա սփռված է մշուշը, և փոքր-ինչ հեռու ինչ-որ դատարկ աթոռ է կամ դատարկ աթոռներով շրջապատված ինչ-որ ուտեստներով սեղան, ուրեմն՝ Անգելոպուլոսի ինչ-որ մի չնկարահանված ֆիլմում ենք, մի դրվագում, երբ լեզուն արձակած հույնը խոսում է իր կարոտի մասին:

​«Բնապատկեր մշուշում»-ը, օրինակ, մանուկների՝ իրենց հոր փնտրտուքն է, հոր՝ այսինքն ինչ-որ նախասկզբնական, ամենահիմնարար բանի, փնտրողի ես-ի աղբյուրի, հոր, որն իրականում չկա: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ հոր չգոյությունը հայտնի է ի սկզբանե, ինքնին. միայն մանուկներն են հավատում այդ գոյությանը: Սակայն սրա մասին՝ քիչ ուշ: Այստեղ էականն այդ չգոյության ինքնին ակնհայտությունն է, արևի չլինելու՝ մայրամուտի վերապրումը:

​Այդօրինակ վերապրմամբ է հագեցված նաև Թեոյի վաղ շրջանի ֆիլմերից «1936-ի օրերը»: Բերդի իր խցում ոստիկանին գերի վերցրած դատապարտյալը պահանջներ է ներկայացնում՝ ոստիկանին սպանելու սպառնալիքով, սակայն ակնհայտ է, որ նա դատապարտված է անհաջողության. դարձյալ ի սկզբանե պարզ է, որ բանտարկյալը փրկություն չունի, նրան ոչնչացնելու են, և այդպես էլ լինում է: Հատկանշական է, որ ամբողջ ֆիլմի ընթացքում գլխավոր հերոսը այդպես էլ չի երևում: Նրա ես-ը առհասարակ էական չէ, այլ էական է վերջինիս՝ մահվան դատապարտված լինելը, կործանման անխուսափելիությունը՝ նույնպիսի ողբերգականությամբ, ինչպիսին հունական արևը…

«Ուլիսեսի հայացքը», 1995թ
Այս առումով բացառիկ է հատկապես «Մեղվապահը»: Եթե վերոհիշյալ ֆիլմերում առկա են նաև արևի որոնման կամ վերագտման պահերը, ապա «Մեղվապահը» մայրամուտի զուտ վերապրում է՝ իր հոլանի ձևով, առանց այլևայլությունների, ինքնին: Եվ քանի որ այսօրինակ վերապրումը նաև համակում է Անգելոպուլոսի կինոարվեստի միջավայրը, ապա այստեղ այդ միջավայրը նույնական է ֆիլմին: «Մեղվապահն» իր ես-ը անդառնալիորեն կորցրած և ողբերգականորեն կործանվող միայնակ հոգու պատմություն է, որպես այդպիսին՝ մենակության վերապրում: Իսկ այդ վերապրումից զատ այստեղ առկա է սոսկ այն նվազագույնը, ինչն անհրաժեշտ է ֆիլմին՝ ֆիլմ լինելու համար:

​Այս տեսակ վերապրման սիմվոլ է նաև բաժանարար գետը «Արագիլի ընդհատված քայլ»-ում, նաև, իհարկե, «Ուլիսեսի հայացք»-ի նախամիջավայրը:

​Ի տարբերություն մայրումուտի վերապրման՝ հունական արևի՝ դրանից բխող փնտրտուքը ֆիլմերում ի հայտ է գալիս սոսկ որպես որոշակի գործողություն: Այդ առումով հատկապես հագեցված է «Լացող մարգագետինը»: Այս ֆիլմը փնտրտուքների համախումբ է: Հերոսները մշտապես փնտրում են ինչ-որ էական բան: Ֆիլմը մեկնարկում է հենց այդօրինակ որոնմամբ: Մի խումբ մարդիկ փնտրում են իրենց նոր տունը, իսկ այդ տեսակ փնտրտուքները շարունակվում են ամբողջ ֆիլմի ընթացքում. հայրը փնտրում է իր որդու հետ սիրային կապի մեջ գտնվող և իրենց ամուսնության օրը վերջինիս հետ փախուստի դիմած աղջկան, այդ աղջիկը հետագայում փնտրում է իրենից բաժանված երեխաներին և այլն: Այս եռագրությունը, որը տևում է երեք ժամից ավելի և հագեցված է ողբերգական իրադարձություններով, Անգելոպուլոսի առավել դյուրամարս ֆիլմերից է: Պատճառն այն է, որ դրանում գերազանցապես արտահայտված է նախանշված արևի փնտրտուքը, իսկ քանզի վերջինս ամրագրվում է առավելապես գործողություններում, կինոդիտողն իրեն թույլ չի տալիս ձանձրանալ:

«1936-ի օրերը», 1972թ 
Փնտրտուքով են հագեցված նաև «Բնապատկեր մշուշում» և «Ուլիսեսի հայացքը» ֆիլմերը, սակայն այս երկու դեպքում էլ սկզբից մինչև վերջ գործ ունենք սոսկ մի՝ ինչ-որ գերագույն որոնման հետ: Առաջին դեպքում դա որբերի՝ իրենց գոյություն չունեցող հոր, երկրորդում՝ արվեստագետի՝ հունական առաջին տեսաժապավենի որոնումն է: Այս երկու ֆիլմերը կորուստ-փնտրտուք-վերագտնում եռաքայլ ընթացքի առավել ամբողջական և ներդաշնակ մարմնավորումներն են, ինչպես այդ երեք պահերի անմիջական առկայությամբ, այնպես էլ այդ պահերի հաջորդականությամբ և միմյանց հետ սահմանազատմամբ: Այսինքն՝ երկու ֆիլմերում էլ մայրամուտի վերապրումը կայացնում է նախամիջավայրը և համակում իրենով ողջ ընթացքի տրամաբանությունը, ընթացքն ինքնին: Երկու ֆիլմերում էլ արևի որոնումն, ըստ էության, ողջ գործողության առանցքն է և ծավալվում է ողջ ֆիլմով մեկ: Երկու ֆիլմերում էլ արևի վերագտնումը անմիջապես ազդարարում է ավարտը՝ միաժամանակ հավաստելով ոգու վերադարձն ինքն իրեն:

​Վերագտնումը՝ Անգելոպուլոսի կինոարվեստի այդ երրորդ էատարրը, առկա է արդեն իսկ որոնման մեջ, քանզի չի կարելի գտնել մի բան, որը որոնելիս արդեն իսկ գտնված չի եղել:
Այն, ինչ վերագտնվում է, թաղված է ինչ-որ քաոսի մեջ: «Ուլիսեսի հայացք»-ում այդ քաոսը պատերազմն է, և պատահական չէ, որ այն, ինչ որոնում է «Ուլիսեսը», գտնվում է հենց մարտական բախումների կիզակետում, որտեղ մահը շրջում է փողոցներով… Նախ՝ որոնման առարկան այստեղ չափազանց խորհրդանշական է. հերոսը փնտրում է հունական առաջին տեսաժապավենը: Հունական առաջին, այսինքն՝ հունական հոգին գոյավորող հրամայականը, և ֆիլմ, այսինքն՝ մի ձև, որում հունական մայրամուտի վերապրումը լսելի ու գիտակցելի դարձավ: Այդ հերոսը կարող էր փնտրել հունական առաջին ողբերգությունը, առաջին փիլիսոփայական տրակտատը, առաջին հունական քանդակը… Բայց նա որոնում է հենց ֆիլմը… Սա ոչ միայն վերապրում-որոնում-վերագտնում ընթացքն է, այլև որոշակի ինքնագիտակցական վիճակ, որում առկա է այն գիտակցելին, որ հենց կինոարվեստն է, այն ձևը, որը հունական հոգին կարող է լցնել իրենով, որին հնարավոր է հաղորդել հունական միս ու արյուն:

«Ալեքսանդր Մեծ», 1980թ 
Խորհրդանշական է այս ֆիլմում նաև հենց «Ուլիսեսը»: Չնայած փորձություններին՝ Ուլիսեսը վերադառնում է տուն: Սա արդեն իսկ ամրագրում է այն գիտակցելին, որ անգամ երբ հունական այդ առաջին տեսաժապավենի փնտրտուքները մեկնարկում են, և այն գտնելը, իսկ խորքային իմաստով՝ վերագտնելը, անհնար է թվում, միևնույն է, կինոդիտողը գիտի, որ այն գտնվելու է, այսինքն՝ վերագտնվելու է, քանզի փնտրողը Ուլիսեսն է, ով վերադառնում է տուն, և ում մասին մենք գիտենք, որ վերադառնալու է, քանզի Ուլիսեսը վերադարձն է Ես-ին:
Ուլիսեսի ընկերները՝ նրանք, ովքեր օգնում են Ուլիսեսին պեղել այդ փափագելի տեսաժապավենը և նախապատրաստել այն դիտելու, դառնում են պատերազմի զոհ: Նրանց սպանության տեսարանը տեղի է ունենում մշուշում, մի տեսակ վարագուրված… Տպավորություն է, թե նրանք միտումնավոր են լքում «Ուլիսեսին», որպեսզի նա իր մենակության մեջ առերեսվի հունական ոգուն: Ուլիսեսն ավերված կինոթատրոնում մնում է վերագտնված այդ տեսաժապավենի հետ մեն-մենակ, էկրանն այդ ավերակների մեջ լուսավորում է հերոսի հայացքը ինչ-որ անդենական լույսով, այդ քաոսում ես-ը մնում է ինքն իր հետ, միաձուլվում ինքն իրեն, իրեն գոյավորող բացարձակ ոգուն: Սա այդ վերագտնումն է՝ միաժամանակ և՜ ողբերգական, և՜ տոնական…

… Մայրամուտի այսօրինակ վերապրման մեջ արևը մի՞թե երբևէ մայր է մտել, իսկ եթե այդպես է, մի՞թե հնարավոր է այն վերագտնել… Թերևս, պատահականորեն միակ դրվագը, երբ հանդիսատեսի ներկայությունը հաշվի է առնվում. էկրանի լույսը՝ հունական արևի լույսը, գրկում է «Ուլիսեսի հայացքը», տարրալուծում այն իր մեջ: Կինոդիտողը չի տեսնում այն, ինչ տեսնում է Ուլիսեսը, դա նրա լույսը չէ, բայց նրա հայացքը ևս այդ պահին ողողված է անգելոպուլոսյան վերապրման լույսով, և գուցե նա և՞ս ինչ-որ ավերված կինոթատրոնում է:
Այս ոգին այլ կերպ է ծավալվում «Բնապատկերում…»: Ի սկզբանե անորոշ է, թե ինչպե՞ս են երեխաները գտնելու իրենց հորը, երբ նրան չեն ճանաչում: Անհնա՜ր մի բան: Պատահական հանգամանք չէ, որ նրանք վերջինիս մասին գիտեն սոսկ այն, որ նա Գերմանիայում է (եթե սա վերաիմաստավորենք սիմվոլների, ապա հունական արևը՝ հունական ոգին մայր է մտել և անդառնալիորեն բանտարկված է ֆաուստյան աշխարհում):

«Ժամանակի փոշին», 2008թ 
Սրա հետ մեկտեղ ամենաողբերգականն այն է, որ այդ հայրը չկա: Սա ինքնին ակնհայտ է, սակայն երեխաները չեն կարող դա գիտակցել, քանզի ֆիլմի իրականությունը հենց այդ ակնհայտ իրականության սահմանները զանցող և այդ իրականությունը յուրակերտող մանկական հավատն է: Ֆիլմում այս հավատն արդեն իսկ կանխամտածված է որպես իրականությունը վերաիմաստավորող ու զանցող, հակառակ դեպքում՝ ֆիլմը պարզապես չէր լինի… Սա ինչ-որ խելահեղ հրաշքի ակնկալիք է: Այս ֆիլմը ստեղծվել է, որպեսզի այն, ինչն ինքնին արդեն չկա, այն հունական արևը, որը վաղու՜ց արդեն մարել է, այնուամենայնիվ վերագտնվի: Սա ստեղծագործ հոգու՝ այն ահռելի գիշերի հաղթահարումն է, որ ցցվել է այդ հոգու և այդ հոգին սնող արևի միջև: Կոստան Զարյանին հիշելով՝ «ուժեղ են այն անհատները… որոնք ի զորու են իրենց ուսերին կրել իրենց ճակատագիրը և ուղղորդել այն իրենց երազի ճանապարհով»: Ահա՜ և այս ֆիլմն այս տեսակ անհատի մի ամբողջ պատմություն է:

Այնտեղ, ուր մանուկները գնում են, այդ Գերմանիան բոլորովին անորոշ մի բան է: Երբ Ուլիսեսը գտավ հունական առաջին տեսաժապավենը պատերազմի ամենաթեժ կետում, սա, ինչպես նշվեց, այն քաոսի շեշտադրումն էր, որով համակված է հունական արևը, իսկ այստեղ Գերմանիան անգամ դիտողի համար է անորոշ, այն ինչ-որ Գերմանիա է… Այստեղ միջավայրը անկարևոր է դառնում, և սա ևս խորհրդանշական է, քանզի Հայրը՝ նախասկիզբը, մանուկների Ես-ի աղբյուրն իր մեջ տարրալուծում է այդ միջավայրը:

Անգելոպուլոսը՝ Ժան Ռենուարի նկարի հետ
Գտնո՞ւմ են արդյոք մանուկներն իրենց հորը: Ֆիլմը մեզ թույլ չի տալիս իրենից դուրս գալով պատասխանել այդ հարցին, քանզի իրենից դուրս այդ հարցն անիմաստ է, քանզի հայրը գոյություն չունի… Այսպես, մենք ներքաշվում ենք հունական արևի այդ փնտրտուքի մեջ և համակվում մանկական այդ հավատով: Այդ հավատի առջև մշուշը ետ է քաշվում, և մեր առջև բացվում է այն բնապատկերը, որի մասին մենք գիտեինք: Մենք գիտեինք, որ այդ պատկերը մեզ սպասում է ֆիլմի ավարտին, սակայն այն այնչափ էսթետիկ է, որչափ ամենաանսպասելի հանգուցալուծումը:

Վերագտնվո՞ւմ է արդյոք հունական արևը… Այս հարցը ֆիլմում վերաիմաստավորվում է, քանզի վերագտնման հավատի մեջ վերաիմաստավորվում է մայրամուտի վերապրումը, արևի որոնումն ու վերագտնումը: Հոգին նետում է իրեն անորոշի մեջ՝ պեղելու իրեն գոյավորող լույսը, մշուշը մի կողմ է քաշվում և բացվում է բնապատկերը… Կարևորը՝ մշուշը ետ է քաշվում…

Սակայն գուցե բոլորովին այլ բան է վերապրված Անգելոպուլոսի ֆիլմերում, իսկ այս ամենը սոսկ հորինվածք է…

Ռաֆայել Ներսիսյան

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Անգելոպուլոս. Արշալույսից առաջ
Անգելոպուլոս. Արշալույսից առաջ
«Ես կատարել եմ երկար ճանապարհորդություն։ Եվ այդ ամենը՝ հանուն այս հայացքը տեսնելու․․․ Մեր Աստվածն ու Արարիչը մեզ խճճել է։ Այն էլ ինչպե՜ս է խճճել․․․»։ «Ուլիսեսի հայացքը», ռեժ․՝ Թեո Անգելոպուլոս, 1995թ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh3d6SUVkFonfo1GpSBt4M2saCgIhux0IUcXFL5vyzmTy_jMG8q47gghCmrZdFdcbzH1tn9zx3uEeYUcKVfcBlxwTQkWayaCGlnLgLlabWArCU0veCHXtfgQ_2d6hKnXUkWMJdcN1NbTWPe/s640/theo+angelopoulos.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh3d6SUVkFonfo1GpSBt4M2saCgIhux0IUcXFL5vyzmTy_jMG8q47gghCmrZdFdcbzH1tn9zx3uEeYUcKVfcBlxwTQkWayaCGlnLgLlabWArCU0veCHXtfgQ_2d6hKnXUkWMJdcN1NbTWPe/s72-c/theo+angelopoulos.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/11/theo-angelopulos.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/11/theo-angelopulos.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content