$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Ամանորի 10 անմոռանալի ֆիլմերը

«Կա կյանքն ապրելու երկու եղանակ։ Առաջինը՝ ապրում ես այնպես, ասես հրաշքներ չկան։ Երկրորդը՝ ապրում ես այնպես, ասես շուրջդ միայն հրաշքներ են»։ Ալբերտ Էյնշտեյն


1․«Ֆանի և Ալեքսանդր» 
(«Fanny och Alexander», 1982)
ռեժ․՝ Ինգմար Բերգման 

1982-ին ամենահոռետես շվեդ ռեժիսորը նկարահանեց իր ամենաերկար ու ամենագունագեղ ֆիլմը՝ «Ֆանի և Ալեքսանդրը», որն իր մեջ ամփոփում է Բերգմանի նախորդ ֆիլմերի բոլոր տարրերն ու գաղտնիքները: Բերգմանն իր ինքնակենսագրական գրքում պատմում է, որ այս ֆիլմում են կենտրոնացած նրա բոլոր մանկական հիշողությունները. ֆիլմի առաջին իսկ դրվագները, որտեղ շվեդական մեծ ընտանիքը նշում է Սուրբ Ծնունդը, ուղղակիորեն արտապատկերում են ռեժիսորի մանկությունը: Կինոկտավի գլխավոր հերոսները փոքրիկ Ֆանին ու Ալեքսանդրն են։ Նրանց մայրն ամուսնանում է տեղական եպիսկոպոսի հետ՝ հույս ունենալով արժանի ապագա ապահովել իր երեխաների համար, սակայն նրա պատկերացումները չեն իրականանում, և ընտանիքը հայտնվում է բռնատիրական հակումներ ունեցող հոգևորականի ճիրաններում: Հետաքրքիր է նաև, որ եպիսկոպոսի կերպարը կերտելիս Բերգմանը ոգեշնչվել է հոր մասին հիշողություններով․ հայրը, ինչպես հայտնի է, ևս հոգևորական է եղել: Ռեժիսորի երկրպագուների կողմից հակասական արձագանքների արժանացած այս ֆիլմը պատմություն է հավատի, ընտանիքի, սիրո, թատրոնի, բարու և չարի անվերջանալի պայքարի մասին:

2․«Այս հրաշալի կյանքը» 
(«It’s a Wonderful Life», 1946)
ռեժ․՝ Ֆրենկ Կապրա 

Ամանորյա ֆիլմացանկն ամբողջական չէր լինի առանց Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմի, որն արդեն ավելի քան կես դար է, ինչ հիացնում է հանդիսատեսին իր անկեղծությամբ, բարությամբ ու լավատեսությամբ: Սա մի հուզիչ պատմություն է բարեհոգի Ջորջի մասին, ով բախվել է ֆինանսական խնդիրների հետ և դրանց լուծման միակ տարբերակն է համարում ինքնասպանությունը: Հերոսը որոշում է իրականացնել իր մտահղացումը Սուրբ Ծննդյան նախօրեին, իսկ նրա պահապան հրեշտակը որոշում է խանգարել: Իր ողջ անկրկնելիությամբ ֆիլմը պարտական է նախևառաջ գլխավոր դերակատարին՝ Ջեյմս Ստյուարտին, ում համար սա առաջին ֆիլմն էր Երկրորդ համաշխարհային պատերազմում մարտնչելուց հետո. շատ քննադատներ համարում են, որ հենց զարհուրելի պատերազմն է նպաստել Ջիմիի անմիջական ու հուզիչ խաղին: «Այս հրաշալի կյանքը» ֆիլմ է բարի արարքների և երազելու կարևորության մասին, ֆիլմ, որը պետք է դիտել հատկապես Ամանորին, երբ կախարդանքն այնքան մոտ է, ու թվում է, թե իրականանալու են բոլոր ցանկությունները։ 

3․«Պանդորայի արկղը» 
(«Die Büchse der Pandora», 1928)
ռեժ․՝ Գեորգ Վիլհելմ Պաբստ 

Գեորգ Վիլհելմ Պաբստի «Պանդորայի տուփը» համաշխարհային կինեմատոգրաֆի առանցքային գործերից է, ու թեև ֆիլմի գործողությունների մեծ մասը տեղի է ունենում տարվա տարբեր ժամանակահատվածներում, իսկ ամանորյա տեսարաններ կան միայն վերջում, այդուհանդերձ, այն չէր կարող չընդգրկվել այս ցուցակում: Կինոնկարի գլխավոր հերոսուհին Լուլուն է, ում գեղեցկությունն ու հմայքը կործանիչ են թե՛ շրջապատող տղամարդկանց, թե՛ հենց հերոսուհու համար: Անկրկնելի Լուլուի դերում հանդես է եկել հետագա սերունդների համար «իկոնա» դարձած Լուիզա Բրուքսը, ում ոճային սանրվածքը նորաձև է մինչ օրս: «Պանդորայի տուփը» ֆիլմն ապշեցնում է իր գեղեցկությամբ, առաջադիմությամբ ու անթաքույց էրոտիկայով։ 

4․«Սուրբ Ծննդյան պատմություն» 
(«A Christmas Story», 1983)
ռեժ․՝ Բոբ Քլարք 

Ամենաամերիկյան, ամենաամանորյա, ամենաուրախ ու ամենաբարի ֆիլմերի շարքում կարելի է դասել Բոբ Քլարքի «Սուրբ Ծննդյան պատմություն» կինոնկարը: Ֆիլմը, որ կարծես ստեղծվել է ամերիկյան հասարակության մասին բոլոր պատկերացումները հաստատելու համար, պատմում է իննամյա Ռալֆիի մասին, ով ընդամենը մեկ նվեր է ցանկանում ստանալ՝ իսկական հրացան: Մինչդեռ երեխայի գերհոգատար ծնողները, ինչպես նաև տեղական առևտրի կենտրոնի Ձմեռ պապը դեմ եմ փոքրիկի այս ընտրությանը: «Սուրբ Ծննդյան պատմությունը» հիանալի կինոկատակերգություն է ամերիկյան հասարակության առօրյայի, ընտանիքի, իդեալական ծնողների, երեխաների, նրանց փոքրիկ խնդիրների ու երազանքների մասին, որոնք, ըստ էության, շատ քիչ են փոխվել 40-ական թվականներից հետո:  

5․«Ձմեռ պապը գարշելի է» 
(«Le père Noël est une ordure», 1983)
ռեժ․՝ Ժան-Մարի Պուարե  

Նախորդ ֆիլմի հետ նույն թվականին է նկարահանվել «Ձմեռ պապը գարշելի է» կինոնկարը, որն էականորեն տարբերվում է ամերիկյան կատակերգությունից: Այս ֆիլմը տիպիկ ֆրանսիական սև կատակերգություն է, որը նկարահանվել է փարիզյան սրճարան-թատրոնի՝ «Սփլենդիդի» պիեսներից մեկի հիման վրա: Ֆիլմի երկու գլխավոր հերոսները, ովքեր աշխատում են հոգեբանական օգնության ծառայությունում, ստիպված են Սուրբ Ծնունդն անցկացնել գիշերային հերթափոխին զուգահեռ: Մինչդեռ բոլոր նրանք, ովքեր պետք է զանգահարեին հերոսներին և օգնություն ստանային հեռախոսակապի միջոցով, որոշում են այցելել գրասենյակ և առերես պատմել իրենց խնդիրների մասին: Շուտով փոքրիկ սենյակում են հավաքվում մեկը մյուսից ծայրահեղորեն տարբեր անձինք, այդ թվում՝ համասեռամոլ Կատյան, ով ամեն կերպ փորձում է սիրահետել գլխավոր հերոսին, հիմարիկ Ժոզետը և նրա հանցագործ ընկերը՝ Ձմեռ պապը: Ի վերջո, ստեղծվում է անուղղելի խառնաշփոթային իրավիճակ, որը լուծելու փորձերը վերածվում են ավելի մեծ հիմարությունների՝ ապահովելով հանդիսատեսի հետաքրքրությունն ու բարձր տրամադրությունը։ 

6․«Իմ հորեղբայր Անտուանը» 
(«Mon oncle Antoine», 1971)
ռեժ․՝ Կլոդ Ժուտրա 

Կանադական կինոյի պատմության կարևորագույն նմուշներից մեկը համարվող «Իմ հորեղբայր Անտուանը» ֆիլմն էականորեն տարբերվում է ավանդական ամանորյա կինոնկարներից: Թեև գործողությունները տեղի են ունենում Սուրբ Ծնունդից օրեր առաջ, սակայն հերոսների առօրյայում բացակայում են տոնական շունչն ու կախարդանքը: Դրանց փոխարեն ռեժիսոր Կլոդ Ժուտրան հանդիսատեսին ծանոթացնում է 1940-ական թթ-ներին Քվեբեկի բնակիչների սոցիալական խնդիրների հետ, որոնք պատճառ էին դառնալու Կանադայի պատմության ընթացքում եղած ամենամեծ աշխատավորական գործադուլներից մեկի համար: Ֆիլմի գլխավոր հերոսը տասնհինգամյա Բենուան է, ով առաջին քայլերն է անում դեպի հասուն կյանք՝ բախվելով սիրո, սեքսի ու դավաճանության, չիրականացած երազանքների ու մահվան հետ: Կինոկտավն ընթանում է բավականին դանդաղ՝ ընկղմելով հանդիսատեսին քվեբեկյան սառը իրականության մեջ և պահանջելով յուրօրինակ խորաթափանցություն՝ հերոսների ներաշխարհն ըմբռնելու համար:    

7․«Ոսկե երիտասարդություն»  
(«Metropolitan», 1989)
ռեժ․՝ Ուիթ Սթիլման

«Ոսկե երիտասարդությանը» կարելի է տարբեր բնորոշումներ տալ. հարուստ դեռահասների հասունացման մասին պատմող ֆիլմ, քսաներորդ դարավերջի ջեյնօսթինյան պատմություն, ժամանակակից ամերիկյան հասարակության վերնախավի խնդիրները արտացոլող կինոկտավ: Եվ հենց այս թեմատիկ բազմազանությունն է ֆիլմին հնարավորություն տվել գրավելու համաշխարհային կինոդիտողին՝ այն գրանցելով ամանորյա լավագույն ֆիլմերի շարքում: «Ոսկե երիտասարդությունը» պատմում է Ամերիկայի վերնախավին պատկանող և բավականին լավ կրթություն ստացած դեռահասների մասին, ովքեր Մանհեթենում նշում են Սուրբ Ծնունդը։ Նրանք գրեթե ամեն երեկո հավաքվում են խմբի անդամներից մեկի տանը՝ բրիջ խաղալու, սոցիալիզմի մասին վիճելու, ինչպես նաև վերջին բամբասանքները քննարկելու: Ֆիլմը կազմված է գլխավորապես բազմաժանր երկխոսություններից, Սուրբ Ծննդյան Նյու Յորքի բնապատկերներից և հանդիսատեսին պարուրող ամանորյա շնչից: 

8․«Սուրբ Ծննդյան հեքիաթ» 
(«Un conte de Noël», 2008)
ռեժ․՝ Առնո Դեպլեշեն 

Ժամանակակից ֆրանսիական կինեմատոգրաֆի պատասխանատուներից է Առնո Դեպլեշենը, ում սրամիտ ու ինտելեկտուալ տրագիկոմեդիաները միշտ նորովի են բացահայտում ֆրանսիական հասարակության դեմքը: Այդպիսին է նաև «Սուրբ Ծննդյան հեքիաթ» ֆիլմը, որը պատմում է մի ֆրանսիական ընտանիքի Սուրբ Ծննդյան ընթրիքի մասին։ Ընտանիքը վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ մի սեղանի շուրջ է հավաքել բոլոր անդամներին: Սակայն սրա իրական պատճառը ոչ թե ընտանեկան ջերմության ու մտերմության վերահաստատման ձգտումն է, այլ ընտանիքի մոր (ում դերը փայլուն կատարում է Կատրին Դընյովը) ախտորոշված քաղցկեղը: Մինչդեռ եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը որոշի դոնոր դառնալ, վերջինիս կյանքը հնարավոր կլինի փրկել: Թեև առաջին հայացքից կարող է թվալ, թե ֆիլմը լինելու է տխուր ու սրտաճմլիկ, սակայն հանդիսատեսին հաճելի անակնկալ է սպասվում. ֆիլմը հարուստ է զվարճալի և ինտելեկտուալ զրույցներով, բայց իրականում պատմում է մարդկային տեսակների և մարդկային միայնությունների տեսակների մասին:

Ամանորյա նվեր. Եթե ձեզ դուր գա «Սուրբ Ծննդյան հեքիաթը», անպայման դիտեք նաև Քրիստի Պույուի «Սիեռանևադա» ֆիլմը, որը նմանատիպ պատմություն է ռումինական մի ընտանիքի մասին:  

9․«Գիշերը Մոդի մոտ» 
(«Ma nuit chez Maud», 1969)
ռեժ․՝ Էրիկ Ռոմեր 

«Գիշերը Մոդի մոտ» ֆիլմն Էրիկ Ռոմերի «Վեց առակ բարոյականության մասին» շարքի չորրորդ մասն է, որը մեծ ճանաչում բերեց ռեժիսորին թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում: Ֆիլմի գլխավոր հերոսը կաթոլիկ ինտելեկտուալ Ժան-Լուին է (ում դերը փայլուն կատարում է Ժան-Լուի Տրենտինյանը), ով եկեղեցուց վերադառնալիս հանդիպել է մի շիկահեր գեղեցկուհու և որոշել է ամուսնանալ նրա հետ: Մինչդեռ հերոսի ընկերն առաջարկում է Սուրբ Ծննդյան տոնն անցկացնել գեղեցկուհի Մոդի տանը, իսկ դրսում բարձրացած մրրիկը հերոսին ստիպում է հենց այդ տանն էլ գիշերել՝ Մոդի անկողնում: Բացի այն, որ ֆիլմը բարձրացնում է բարոյականությանն ու սեփական գաղափարախոսությանը հավատարիմ մնալու բարդ խնդիրը, այն նաև հարուստ է փիլիսոփայական զրույցներով, որոնց հիմնական մասը վերաբերում է Պասկալի մաթեմատիկային ու փիլիսոփայությանը: Հետաքրքիր է, որ պասկալյան փիլիսոփայությանն անդրադարձ կա նաև Ռոմերի մյուս ձմեռային-ամանորյա ֆիլմում՝ «Ձմեռային հեքիաթում»:

10․«Մահացածները» 
(«The Dead», 1987)
ռեժ․՝ Ջոն Հյուսթոն 

Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները» շարքի պատմվածքներից մեկի վրա է հիմնված լեգենդար Ջոն Հյուսթոնի վերջին ֆիլմը՝ «Մահացածները», որի պրեմիերան տեղի է ունեցել ռեժիսորի մահվանից հետո: Այս ֆիլմը Հյուսթոնի ֆիլմաշարի մյուս նմուշներից հետաքրքիր կերպով առանձնանում է յուրօրինակ մելամաղձությամբ և, կարծես թե, մահվան կանխազգացմամբ։ Կինոնկարի իրադարձությունները տեղի են ունենում 1904թ-ին Դուբլինում, որտեղ երեք կանայք իրենց տուն են հրավիրում ընկերներին ու բարեկամներին՝ նշելու Սուրբ Ծնունդը: Արդեն ֆիլմի ավարտին պատմության կենտրոնում են հայտնվում Գրետան ու նրա ամուսինը՝ Գաբրիելը, ով գեղեցիկ ու տխուր երգի միջոցով տեղեկանում է կնոջ առաջին սիրո մասին: Բացի տխրությունից և սովորական մահկանացու լինելու մասին մտորումներից՝ «Մահացածները» ֆիլմը նաև փորձում է ներկայացնել իռլանդական պոեզիան, երաժշտությունն ու մշակույթը։

Եվ վերջում՝ որպես բոնուս․
«Սանտա Կլաուսի պատմությունը» 
(«Santa Claus Story», 1945) 

«Սանտա Կլաուսի պատմությունը» կարճամետրաժը ևս չես դասի սովորական ամանորյա ֆիլմերի շարքը։ Այս գրեթե տասը րոպեանոց կարճամետրաժը և՛ վավերագրական ֆիլմ է կապիկների մասին, և՛ անդրադարձ է ամերիկյան ամանորյա ֆոլկլորի անբաժան մասը կազմող «Այո՛, Վիրջինիա, Սանտա Կլաուսը գոյություն ունի» հոդվածին: Ամենայն հավանականությամբ՝ ֆիլմը նկարահանվել է ավելի վաղ՝ 1944-ին, երբ տարվա խորհրդանիշը կապիկն էր, և ռեժիսորն իր պարտքն է համարել կապիկների կյանքի մասին պատմող մի քանի զվարճալի փաստերով կիսվել հանդիսատեսի հետ՝ միաժամանակ խոսելով նաև ամանորյա կախարդանքի, Սանտայի գոյության և հրաշքների հանդեպ հավատի մասին։ 

Ահա և կարճամետրաժը.

Սոնա Կարապողոսյան 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Ամանորի 10 անմոռանալի ֆիլմերը
Ամանորի 10 անմոռանալի ֆիլմերը
«Կա կյանքն ապրելու երկու եղանակ։ Առաջինը՝ ապրում ես այնպես, ասես հրաշքներ չկան։ Երկրորդը՝ ապրում ես այնպես, ասես շուրջդ միայն հրաշքներ են»։ Ալբերտ Էյնշտեյն
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhAUKrteaGWZBBuu6-q1gmZu8sVu3v9yILevAc1WUcbjUouM6AWGIKdtzvHRL8tCZDezTelsQEoNDdQDU7onFHn1sCkFZx18KTnF0x18BFwrAx14t657lcvq04ViHIseAWTpVEPIfuQPDZw/s640/amanorya-filmer-2016.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhAUKrteaGWZBBuu6-q1gmZu8sVu3v9yILevAc1WUcbjUouM6AWGIKdtzvHRL8tCZDezTelsQEoNDdQDU7onFHn1sCkFZx18KTnF0x18BFwrAx14t657lcvq04ViHIseAWTpVEPIfuQPDZw/s72-c/amanorya-filmer-2016.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/12/amanori-10-lavaguyn-filmer.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/12/amanori-10-lavaguyn-filmer.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content