$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Օսիպ Մանդելշտամ. Հայաստանին սիրահարված

«Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ»։ Օսիպ Մանդելշտամ


Ոռնացող քարերի պետություն-
Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Խռպոտ լեռներդ ի զեն կոչող-
Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Առհավետ թևածող դեպի Ասիայի
Շեփորներն արծաթ-
Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Շռա՜յլ ընծայիչ պարսկական արևադրամների-
Հայաստա՜ն, Հայաստա՜ն: 
(թարգմ․՝ Հրաչյա Բեյլերյան)

Մենք վերադարձանք Հայաստանից ու նախևառաջ վերանվանեցինք մեր ընկերուհուն (Աննա Ախմատովային)։ Բոլոր նախկին անունները մեզ թվում էին անհետաքրքիր․ Աննուշկա, Անյուտա, Աննա Անդրեևնա: Վերջինը, իհարկե, ընդմիշտ էր։ Նրանք ծանոթացել էին բոլորովին դեղնակտուց դեռահաս տարիքում, իսկ նրանց սերնդի պատանյակները միմյանց միշտ դիմում էին անուն-հայրանունով։ Բայց նոր անունը սերտաճեց նրա հետ, և մինչև վերջ էլ ես նրան դիմում էի այդ նոր անունով, որով նա ստորագրում էր նամակները՝ Անուշ։ «Անուշ» անունը մեզ հիշեցնում էր Հայաստանը, որի մասին Մանդելշտամը, ինչպես ամենուր գրում էր, չէր դադարում երազել։ Նա հիշում էր ճախարակի մասին ոտանավորը․ ես չեմ խիզախում այն տառադարձել, այսքան տարիների ընթացքում, թերևս, հնչյունները խառնվել են, բայց հայկական ճախարակը մեզ հետ ապրել է շուբերտյանի հետ միասին։ 

Մ․ Սարյան, «Հայաստան», 1923թ
Մանդելշտամը սովորում էր հայոց լեզուն՝ հրճվելով այն գիտակցությունից, որ շուրթերով արտաբերում է իսկական հնդեվրոպական բառարմատներ։ Նա համոզում էր ինձ, որ չկորսված հայկական ֆլեքսիան հենց ինքը՝ լեզվի ծաղկունքն է, դրա ստեղծագործական փուլը։ Ես գիտեի Հումբոլդտին և, որպես իսկական պոտեբնիստուհի, ապացուցում էի, որ ժամանակակից լեզուներն ավելի լավն են։ Ես այն ժամանակ էլ էի կասկածում, որ հին հայերենը, որը, կարծեմ, կոչվում է «գրաբար», նրանից դուրս է մղում ժամանակակից լեզվի փշրանքները, որոնք նա հասցրել էր սովորել։

Եվ մի օր դա հաստատվեց։ Զբոսնելիս հանդիպեցինք մի տղայի, ով նստած էր, կարծես թե, առվաջրում, մի խոսքով՝ կեղտի մեջ։ Մանդելշտամը պաշտում էր երեխաներին, իսկ Հայաստանի սևաչյա կայտառներից պարզապես չէր կարողանում կշտանալ։ Նա ցանկացավ հայրական հոգածություն ցուցաբերել և բացատրել տղային, թե ինչպես պահի իրեն։ Իսկ վերջինս ռուսերեն չգիտեր։ «Կեղտը,- ասաց Մանդելշտամն ինձ անծանոթ լեզվով,- չի կարելի, լավ չէ, կեղտ է․․․»։ Ինձ համար նա այդ ամենը թարգմանեց ռուսերեն, իսկ տղան չռել էր աչքերը՝ լսելով, հավանաբար, ինչ-որ հարազատ, բայց նաև բոլորովին անծանոթ հնչյուններ՝ Մովսես Խորենացու կամ հայկական մեծ գրականության ու տարեգրության որևէ այլ գրողի լեզուն, որն այդքան շատ երջանկություն էր պարգևում Մանդելշտամին։Մենք ունկնդրում էինք Կոմիտասի միաձայն երգչախմբային երաժշտությունը, և Մանդելշտամը, լինելով չափազանց երաժշտական, հետագայում հիշում էր այդ երգերը և՛ Մոսկվայում, և՛ Վորոնեժում։ Հայկական ճարտարապետության հանդեպ իր վերաբերմունքի մասին նա ինքը պատմեց։ 

Մ․ Սարյան, «Աշնան ընծաները», 1954թ
Դեպի Հայաստան ճանապարհորդությունը զբոսաշրջիկի քմահաճույք չէր, պատահականություն չէր, այլ, թերևս, մանդելշտամյան պատմափիլիսոփայական գիտակցության ամենախոր աղբյուրներից մեկը։ Նա, իհարկե, դա այսպես չէր անվանում, նրա համար դա կլիներ չափից դուրս բարձրագոչ, և ես ինքս էլ դա հասկացա նրա մահվանից շատ տարիներ անց՝ փորփրելով նրա նոթատետրերը և կարդալով մտքերն ու բառերը, որ չէինք հասցրել միմյանց ասել։ Մշակույթի ավանդույթը Մանդելշտամի համար երբեք չէր ընդհատվում․ եվրոպական աշխարհն ու եվրոպական միտքը ծնվել էին Միջերկրածովում, այդտեղ էր սկսվել այն պատմությունը, որում նա ապրում էր, և այն պոեզիան, որում նա գոյություն ուներ։ Կովկաս-Սևծովյան մշակույթը այն նույն գիրքն էր, որով սովորում էին առաջին մարդիկ»։ Պատահական չէ, որ Արիոստոյին դիմելիս նա ասում է․ «Ընդգրկուն ու լայնշի, եղբայրական-ազատ ծփանքի մեջ ծավի միախառնել զորենք մեր Սև ծովը լազուր քո միջերկրածովին»։ Մանդելշտամի համար Հայաստան այցելելը վերադարձ էր դեպի հարազատ օրրան՝ այնտեղ, ուր ամեն ինչ սկիզբ էր առել, հայրերի մոտ, արմատների մոտ, սկզբնաղբյուրի մոտ։ Երկարատև լռությունից հետո պոեզիան նրա մոտ վերադարձավ Հայաստանում և այլևս չլքեց նրան․․․

Մ․ Սարյան, «Արարատը և Չարենցի կամարը», 1958թ
 Մենք Հայաստանով շատ ճամփորդեցինք և շատ բան տեսանք, թեպետ, իհարկե, ոչ այն ամենը, ինչ ցանկանում էինք։ Փոքրաթիվ մարդկանց էինք ճանաչում։ Տեսանք Սարյանին՝ հրաշալի նկարչի։ Նա մեզ մոտ հյուրանոց եկավ առաջին իսկ օրը, երբ մենք մի քանի ժամ շարունակ սպասում էինք, որ մեզ սենյակ հատկացնեն, իսկ հյուրասեր տանտերերը՝ Հայաստանի մշակութային գործիչները, զանգահարում էին բոլոր հեռախոսներով ու, վերջիվերջո, հաղթեցին հյուրանոցի համառ տիրոջը: Հետո մենք եղանք Սարյանի արվեստանոցում: Կարծեմ՝ նա մեզ այդ ժամանակ ցուցադրում էր իր «կապույտ շրջանը»․ այդ օրվանից անցել է քառասուն տարի, բայց նման փաստերը սովորաբար հիշվում են: Մենք ճանաչում էինք Թամանյանին և երիտասարդ ճարտարապետներին, լսում էինք նրանց վեճերի մասին, որոնք միշտ կան արվեստում, երբ այն ապրում ու շնչում է: Սևանում հանդիպեցինք գիտնականներին․ այդ մասին պատմել է ինքը՝ Մանդելշտամը, և նա շատ էր ուրախանում հայկական մտքի ու զրույցի բարձր մակարդակով։ 

Մ․ Սարյան, «Ծիրանի ծառերի տակ», 1954թ
Գլխավոր ընկերությունը մեզ սպասում էր Թիֆլիսում: Մեզ մոտ հյուրանոց եկավ Եղիշե Չարենցը, և մենք նրա հետ անցկացրեցինք երկու կամ երեք շաբաթ՝ հանդիպելով գրեթե ամեն օր: Ես հասկանում եմ, թե ինչու ազատ ընկերական հարաբերությունները սկսվեցին Չարենցի համար օտար Թիֆլիսում և ոչ թե Երևանում, սակայն խնդիրն այդ չէ․․․ Ես հիշում եմ ծանոթության սկիզբը։ Մանդելշտամը Չարենցի համար ընթերցեց Հայաստանին նվիրված առաջին բանաստեղծությունները․ նա այդ ժամանակ դրանք դեռ նոր էր սկսել գրել։ Չարենցը լսեց և ասաց․ «Ձեզնից, ասես, գիրք է բխում»։ Ես այդ բառերը հստակ հիշեցի, որովհետև Մանդելշտամն ինձ հետո ասաց․ «Դու լսեցիր, թե նա ինչպես ասաց՝ սա իսկական բանաստեղծ է»։ Ես այդ ժամանակ դեռևս չգիտեի, որ բանաստեղծի համար «գիրքը» մի լիարժեք կառույց է, մեծ ամբողջություն: Հետո Պաստեռնակն ինձ ինչ-որ առիթով ասաց «գրքի արարման հրաշքի» մասին, և Աննա Անդրեևնան՝ Անուշը՝ նույնպես: Այդ ամենն ամբողջացավ Չարենցի խոսքերով, և մենք միշտ հիշում էինք, որ Երևանում իսկական բանաստեղծ է ապրում: 

Մ․ Սարյան, «Կարմրավորի եկեղեցին Աշտարակում», 1956թ
Ես ուրիշ ոչինչ չեմ հիշում նրա խոսքերից․ չէ՞ որ անկարելի է գրառել ամուսնու կամ ընկերոջ խոսքերը, ում հետ թեյ ես խմում, զբոսնում ես ու փնտրում, թե որտեղ ծխախոտ գնես։ Այն ժամանակ հանկարծ ծխախոտային ճգնաժամ էր սկսվել, և տղամարդիկ ծանոթություն էին հաստատել փոքրիկ տղաների մի ողջ ամբոխի հետ, որովհետև անհնար էր զրուցել առանց ծխախոտի, իսկ նրանք խոսում էին շատ ու երկար։ Թերևս, Չարենցի խոսքերը, թե գիրք է բխում, այն ընկերական ողջույնն էին, առանց որի չի կարող աշխատել ոչ մի բանաստեղծ, իսկ մեր կյանքում այն ստանալը հեշտ չէր: 

Հայաստանը, Չարենցը, համալսարանական ծերունիները, երեխաները, գրքերը, հիասքանչ երկիրը և դրանից ծնված ճարտարապետությունը, միաձայն երգն ու կարգը այդ երկրում հենց այն էին, ինչը Մանդելշտամին պարգևեց «երկրորդ շնչառություն», որով նա ապրեց մնացյալ կյանքը: Վորոնեժում, կյանքի վերջին տարում, նա կրկին հիշեց Հայաստանը, և նա բանաստեղծություն ուներ գանգի մեջ փորված աչքերով այն մարդկանց մասին, ովքեր զրկվել էին «թթի սառնությունից․․․»։ Այդ բանաստեղծությունը կորել է: Սակայն առանց այդ էլ հայկական թեմատիկայով է ներթափանցված նրա արվեստի ողջ հասուն շրջանը: 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Օսիպ Մանդելշտամ. Հայաստանին սիրահարված
Օսիպ Մանդելշտամ. Հայաստանին սիրահարված
«Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ»։ Օսիպ Մանդելշտամ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi7iSTC_ARhu2cluGH1ybfkB83RqzKqvPl_RDe20Dll8YFOd5yUklS-nXe__9Qv2_nQ0leSA-zioSA476hAVsSxDLG0L1YH3P6wnLt7VprB_j5eah4MkCBoFfLmHFiSQpV-TW5kgskD855e/s640/15327632_2186666771557658_1630953725_n.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi7iSTC_ARhu2cluGH1ybfkB83RqzKqvPl_RDe20Dll8YFOd5yUklS-nXe__9Qv2_nQ0leSA-zioSA476hAVsSxDLG0L1YH3P6wnLt7VprB_j5eah4MkCBoFfLmHFiSQpV-TW5kgskD855e/s72-c/15327632_2186666771557658_1630953725_n.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/12/osip-mandelshtam-hayastani-masin.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/12/osip-mandelshtam-hayastani-masin.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content