$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Սթիվեն Սփիլբերգ. աստղային ճանապարհ

«Լինել ռեժիսոր՝ նշանակում է ապրել բազմաթիվ կյանքեր։ Կարծում եմ՝ մարդիկ հենց այդ պատճառով էլ հաճախում են կինոթատրոն»։ Սթիվեն Սփիլբերգ


Սփիլբերգ․ ֆիլմագրության էսքիզ

Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը, թերևս, համաշխարհային դիտարժան կինեմատոգրաֆի ամենավառ աստղերից է։ Բավական է նշել, որ նա ընդգրկված է ամերիկյան կինոյի բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերը նկարահանած քսան լավագույն ռեժիսորների ցանկում, իսկ կինոքննադատների գնահատմամբ՝ 1980-ականների երեք լավագույն ամերիկացի ռեժիսորներից մեկն է։ Սթիվեն Սփիլբերգի փայլուն կարիերան սկսվել է 1960-ականներին, երբ նա՝ Քալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտը, հնարավորություն ստացավ նկարահանելու «Մենամարտ» թրիլերը։ Այդ ֆիլմից հետո նա դասվեց խոստումնալից երիտասարդ ռեժիսորների շարքը։ Նրա հաջորդ հաջողությունը «Շուգարլենդյան ճեպընթաց» դրաման էր, սակայն տարվա գլխավոր սենսացիան դարձավ «Ծնոտներ» ֆիլմը, որն իր շահութաբերությամբ գերազանցեց նույնիսկ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահորը»։ Իր ընկերոջ՝ ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներով» ոգեշնչված՝ Սփիլբերգը կարճ ժամանակ անց անդրադարձավ գիտաֆանտաստիկայի ժանրին և նկարահանեց «Երրորդ աստիճանի սերտ շփումներ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես եկավ ֆրանսիացի հանրաճանաչ ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն։ 
«Որքան ավելի եմ մեծանում, այնքան ավելի հեքիաթային ու կախարդական երևույթ է ինձ թվում կինոն»։ 
1979թ-ին նա, լինելով արդեն մեծ պահանջարկ վայելող ռեժիսոր, ներկայացրեց «1941» երգիծական կատակերգությունը, որն «Օսկարի» հավակնորդ դարձավ երեք անվանակարգում, իսկ մեկ տարի հետո սկսեց հնագետ Ինդիանա Ջոնսի մասին պատմող հանրահայտ արկածային եռագրության առաջին մասի նկարահանումները։ Եռագրությունը դարձավ իսկական հիթ ու ռեկորդակիր՝ երեք ֆիլմերից յուրաքանչյուրի համար ապահովելով 300-400 մլն դոլարի շահույթ, բազմաթիվ կինոմրցանակներ, այդ թվում՝ մի քանի «Օսկար»։ 1982-ին մեծ էկրան բարձրացած «Այլմոլորակայինը» ֆիլմը, ունենալով 10,5 մլն դոլար բյուջե, աշխարհի կինոթատրոններում հավաքեց շուրջ 800 մլն դոլար։ 1987-ին Սփիլբերգը հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր աշխատանքը՝ «Արևի կայսրությունը», որը կոմերցիոն առումով հաջողված չէր, սակայն, որպես դրամատիկ ժանրի ֆիլմ, կարևոր ու շրջադարձային էր Սփիլբերգի կինոկարիերայում։ Երկու տարի անց ռեժիսորը ներկայացրեց «Միշտ» ֆիլմը, որտեղ իր վերջին դերակատարմամբ հանդես եկավ Օդրի Հեփբերնը։ «Նավապետ Կեռիկը» ֆիլմից հետո, չնայած կոմերցիոն հաջողությանը, կինոքննադատները Սփիլբերգին մեղադրեցին հատուկ էֆեկտների կիրառումը անտեղի չարաշահելու համար, և նա յուրատեսակ ռևանշ վերցրեց «Յուրայի դարաշրջանի զբոսայգին» և «Շինդլերի ցուցակը» ֆիլմերով՝ միանգամից լռեցնելով բոլոր ընդդիմախոսներին։ 
«Մենք ամեն տարի դառնում ենք այլ մարդ։ Ես չեմ կարծում, որ մենք երբևէ մնում ենք նույնը»։ 
«Փրկել շարքային Ռայանին» ֆիլմը Սփիլբերգին պարգևեց երրորդ «Օսկարը»՝ նոր ճանապարհ բացելով նրա մյուս կինոնախագծերի համար՝ «Արհեստական բանականությունից» մինչև «Հատուկ կարծիք», «Տերմինալից» մինչև «Աշխարհների պատերազմ», «Մյունհենից» մինչև «Լինքոլն» և այլն։ Հայտնի է, որ Սփիլբերգը համակարգչային խաղերի մեծ սիրահար է, և ինքն էլ հանդիսանում է այդ խաղերի սյուժեների հեղինակ։ Եվրոպական հեղինակային կինոյի սիրահարների համար նրա ֆիլմերը, գուցեև, չափից դուրս «հոլիվուդյան» են՝ անկախ թեմատիկայից, սակայն անժխտելի է, որ նա կարողանում է ստեղծել իսկապես որակյալ կինո և դիպչել հանդիսատեսի հույզերի ճիշտ լարերին։ 

Ընտանիքը, լիբիդոն և պատմությունը
Սլավոյ Ժիժեկ, 2007թ 

Սթիվեն Սփիլբերգի ֆիլմերի թաքնված մոտիվը հայրիշխանական համակարգի հեռացումն է դեպի անցյալ։ Նրա առանցքային ֆիլմերը՝ «Այլմոլորակայինը», «Արևի կայսրությունը», «Յուրայի դարաշրջանի զբոսայգին», «Շինդլերի ցուցակը» հանդիսանում են այդ մոտիվի վարիացիաները։ Օրինակ՝ ընտանիքը, որտեղ հայտնվում է Այլմոլորակայինը, լքել է հայրը (ինչի մասին մենք տեղեկանում ենք ամենասկզբում), և Այլմոլորակայինը, այդպիսով, դառնում է հորը փոխարինած «անհետացող միջնորդը», քանի դեռ ֆինալում չի երևացել ընտանիքի մորը գրկող «լավ գիտնականը»․ այդժամ Այլմոլորակայինը կարողանում է «թռչել տուն»։ «Արևի կայսրությունը» պատմություն է մի տղայի մասին, ով պատերազմի ժամանակ առանց ընտանիքի հայտնվում է Չինաստանում և ողջ է մնում շնորհիվ «փոխնակ» հոր (Ջոն Մալկովիչ)։ «Յուրայի դարաշրջանի զբոսայգու» առաջին իսկ դրվագում մենք տեսնում ենք հոր ֆիգուրը՝ երեխաներին, որպես կատակ, դինոզավրի ոսկորով սպառնացող։ Ոսկորն այն առարկան է, որը հետո վերածվելու է ահռելի դինոզավրի․ սա հիմք է տալիս ենթադրելու, որ ֆիլմի ֆանտաստիկ աշխարհում դինոզավրների ավերիչ զայրույթը լոկ նյութականացնում է հայրական սուպեր էգոյի ցասումը։ Մի ոչ մեծ դետալ ապացուցում է այս ենթադրության ճշմարտացիությունը։ 
«Դու անընդհատ սովորում ես։ Յուրաքանչյուր ֆիլմը մի նոր փորձ է, նոր երկիր, նոր կանոններ, նոր մարդիկ և նոր տեխնիկական բարդություններ։ Հենց դա էլ հանդիսանում է կինո նկարահանելու գլխավոր ուրախությունը։ Երբեք չես ձանձրանում, որովհետև նախապես երբեք ոչինչ չգիտես։ Դու ողջ կյանքում մնում ես աշակերտ»։ 
Դինոզավրների կողմից հետապնդվող մարդկանց խումբը փրկվում է հսկայական ծառի միջոցով, որտեղ, մահացու հոգնած, նրանք քնում են։ Քնած վիճակում Նեյլը վայր է գցում գոտիի տակ պահած ոսկորը, և այդ պատահական կորուստն ունենում է բառացիորեն մոգական հետևանքներ։ Նախքան բոլորը կքնեին՝ Նեյլը հաշտվել էր իր երեխաների հետ։ Իսկ դինոզավրները, որոնք առավոտյան մոտեցել էին ծառին՝ արթնացնելով քնածներին, պարզվում է՝ խաղաղ խոտակեր կենդանիներ էին։ «Շինդլերի ցուցակն» իր հիմքում հանդիսանում է «Յուրայի դարաշրջանի զբոսայգու» ռիմեյքը (և, ինչպես սովորաբար պատահում է, այն ստացվել է բնօրինակից ավելի վատը)։ Նացիստներն այստեղ հենց նույն հրեշանման դինոզավրներն են, Շինդլերը (ֆիլմի սկզբում)՝ ցինիկ ու անսկզբունքային հայրը, իսկ հրեական գետտոն՝ երեխաները վտանգի մեջ (ֆիլմում նրանց ինֆանտիլությունը ապշեցուցիչ է)։ Այս ֆիլմը պատմություն է այն մասին, թե ինչպես է Շինդլերն իր մեջ հետզհետե զգում հայրական պատասխանատվություն հրեաների հանդեպ՝ վերածվելով սիրող ու հոգատար հոր։ 

«Աշխարհների պատերազմում» Թոմ Քրուզը խաղում է ամուսնալուծված բեռնակիր հոր դերը, ով բավականին անփույթ է վերաբերվում իր երեխաներին։ Այլմոլորակայինների ներխուժումը նրա մեջ արթնացնում է իսկական հայրական բնազդներ, նա դառնում է հոգատար հայր, և զարմանալի չէ, որ ֆինալում նրան սպասում է սեփական որդու խոստովանությունը՝ նախկինում նրան արհամարհող։ Այս ֆիլմը կարելի էր համալրել 18-րդ դարի վեպերի ոգով ստեղծված ենթավերնագրով՝ «Պատմություն այն մասին, թե ինչպես բանվոր հայրը վերջապես հաշտվեց իր որդու հետ»։ Ֆիլմը կարելի է պատկերացնել առանց արյունարբու այլմոլորակայինների, և այդ դեպքում կմնա այս պատմության բուն իմաստը․ ինչպես է ամուսնալուծված բանվոր հայրը փորձում վերադարձնել իր երեխաների հարգանքը։

Կուրոսավայի զավակները
Յուիչիրո Նիսիմուրա, 2010թ

1970-ականներին ամերիկյան շոու-բիզնեսում տիրում էր բավականին վատ վիճակ։ Սակայն հենց այդ ժամանակահատվածում կինեմատոգրաֆ մուտք գործեց պատերազմից հետո ծնված սերունդը։ Երիտասարդ ռեժիսորների, սցենարիստների և պրոդյուսերների շնորհիվ կինոյում առաջացավ թարմ հոսանք, և Հոլիվուդի համար ինչ-որ առումով սկսվեց նոր «ոսկեդար»։ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Սթիվեն Սփիլբերգը, Ջորջ Լուկասը Հոլիվուդի փրկիչներն էին, և նրանք իրենց համարում էին «Կուրոսավայի ամերիկացի զավակները»։ Այդ ժամանակ ամերիկացի երիտասարդ կինեմատոգրաֆիստները Կուրոսավայի աշխատանքների օրինակով յուրացնում էին, թե ինչ են նշանակում գրավչությունն ու արվեստը կինոյում, և ինչպես կարելի է դրանք հաջողությամբ համադրել։ «Կուրոսավայի զավակներին» ինչ-որ իմաստով հաջողվեց կյանքի կոչել նրա գաղափարները։ Դա կարևոր պահ էր, որը լուրջ հետք թողեց կինոյում ճապոնա-ամերիկյան հարաբերությունների, փոխազդեցության, ստեղծագործական և արտադրական կապերի զարգացման վրա։ Ընկեր-գործընկերների կարծիքով՝ Կուրոսավայի «առաջին զավակը», այնուամենայնիվ, Սթիվեն Սփիլբերգն է։ 
«Ֆիլմեր ստեղծելիս միշտ մտածում եմ հանդիսատեսի մասին, որովհետև ինքս էլ նույնպիսի հանդիսատես եմ, ինչպես նրանք»։ 
Նրանց ընկերությունն ամրապնդվում էր մարդկային կապվածությամբ, ստեղծագործական համախոհությամբ․ ամերիկացի ռեժիսորը ոչ միայն անսահման հարգում էր Կուրոսավային, այլև խոնարհվում էր նրա կինոնվաճումների առջև։ Եկավ այն օրը, երբ Սփիլբերգը աջակցեց Կուրոսավային։ 1988թ-ին հենց Սփիլբերգի օգնության շնորհիվ Կուրոսավան հնարավորություն ստացավ աշխատելու «Ես տեսել եմ այսպիսի երազներ» («Ակիրա Կուրոսավայի երազները», 1990թ) ֆիլմի ստեղծման ուղղությամբ։ Ֆիլմի արտադրությամբ զբաղվում էր Kurosawa Production ընկերությունը, սակայն Warner Brothers-ը ներդրեց 1400 միլիոն իեն և դրանով իսկ լուծեց համաշխարհային կինովարձույթի հետ կապված հարցերը։ Ճապոնական գովազդային պաստառում գրված էր․ «Սթիվեն Սփիլբերգը ներկայացնում է Ակիրա Կուրոսավայի ֆիլմը»։ Եվ պատկերված էր երկու ընկերների կիսադեմը։
«Իմ ամենամեծ երազանքը ապրելն է»։ 
1998թ-ի օգոստոսի 6-ին Կուրոսավան մահացավ։ Հաջորդ օրը ես շտապ ժամանեցի Կյուսյու, որպեսզի ներկա գտնվեմ նրա հոգեհանգստին։ Հինգ օր անց տուն վերադառնալիս ես ինքնաթիռում տեսա թերթում տպագրված մի հոդված՝ «Սփիլբերգն ընտրում է Դայսուկե Տակասիին» վերնագրով, և շատ զարմացա։ Հոդվածում նշվում էր, որ հաջորդ տարվա հունվար-մարտ ամիսներին Ճապոնիայում ընթանալու են «Գեյշայի հուշերի» նկարահանումները, և Տակասին հրավիրված է գլխավոր դերակատարման համար։ Ֆիլմի ռեժիսորը Սփիլբերգն էր։ 

Այդ գրական ստեղծագործության հեղինակը ամերիկացի գրող Արթուր Գոլդենն է։ Բեսթսելեր դարձած վեպի հիմքում իրեն վաճառած Սայուրի Նիտտա անունով աղջկա դրամատիկ պատմությունն էր․ Կիոտոյում, Գիոն շրջանում, նա սովորում էր գեյշաների հմտությունները։ Ընթերցելով վեպը՝ Սփիլբերգն անմիջապես ցանկացել էր այն էկրանավորել։ Նրա խորհրդատուն Կուրոսավան էր։ Ինքը՝ Կուրոսավան ժամանակին նույնպես պատրաստվում էր «Ծովը նայում է» անվանմամբ ֆիլմ նկարահանել Ֆուկագավայից եկած մի գեյշայի մասին։ Դա մարդասիրական դրամա էր իրեն հարկադրաբար վաճառած ճապոնացի կնոջ ծանր կյանքի վերաբերյալ։ 

Վարպետն իր գաղափարները կիսել էր Սփիլբերգի հետ, ով աշխատում էր «Գեյշայի հուշերի» նկարահանման ուղղությամբ։ Մանրակրկիտ խորհուրդների միջոցով Կուրոսավան իր ամերիկացի ընկերոջը հաղորդում էր այն ամենը, ինչ ինքը գիտեր՝ կիմոնոյի օձիքի ձևվածքից մինչև «ուրախ թաղամասերի» ճարտարապետությունը։ Որոշված էր, թե ով է խաղալու գլխավոր դերը, նշանակված էին նկարահանումների օրերը։ Սփիլբերգը ծրագրել էր Ճապոնիա ժամանել 1998թ-ի հոկտեմբերին, որպեսզի հետևի նախապատրաստական աշխատանքներին։ Բայց Կուրոսավան մահացավ։ Սփիլբերգի համար նրա մահը մեծ ցնցում էր։ Նա ասում էր․ «Հսկայական հաճույք է՝ նկարահանել Ճապոնիայում, որտեղ ապրում է մեծն Կուրոսավան»։ 

Վարպետի մահվանից հետո Սփիլբերգի հետաքրքրությունը ճապոնական թեմատիկայի հանդեպ մարեց։ Ի վերջո, նկարահանումները հետաձգվեցին, Սփիլբերգն անցավ պրոդյուսերական գործունեության, դերասանական կազմն ու նկարահանող խումբն ամբողջովին փոխվեցին։ «Գեյշայի հուշերի» ռեժիսորը դարձավ «Չիկագո» (2002թ) ֆիլմի հեղինակ Ռոբ Մարշալը, գլխավոր դերերի համար հրավիրվեցին Ցայ Թինը և Գուն Լին։ 2005թ-ին մեծ էկրան բարձրացած այդ ֆիլմի գործողությունները կատարվում էին Չինաստանում, տեղ-տեղ հնչում էր անգլերեն խոսք, և դա ընդամենը հերթական տիպային ֆիլմն էր գեյշաների մասին․․․ 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Սթիվեն Սփիլբերգ. աստղային ճանապարհ
Սթիվեն Սփիլբերգ. աստղային ճանապարհ
«Լինել ռեժիսոր՝ նշանակում է ապրել բազմաթիվ կյանքեր։ Կարծում եմ՝ մարդիկ հենց այդ պատճառով էլ հաճախում են կինոթատրոն»։ Սթիվեն Սփիլբերգ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgCzClQhYKE5V5ULUiKh_hfpR-O5hv4IXX498OL9hsGkzGGEr-fHx3vq8THdpEzqd1mEWeMoLvfpgNjLiJq7OCjoKtwV7KjpqDpu5QT2fpOks0brWtPxT2ZciITAw1TrlehAuhISIpKjCfq/s640/15644437_2196916893865979_759169200_n.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgCzClQhYKE5V5ULUiKh_hfpR-O5hv4IXX498OL9hsGkzGGEr-fHx3vq8THdpEzqd1mEWeMoLvfpgNjLiJq7OCjoKtwV7KjpqDpu5QT2fpOks0brWtPxT2ZciITAw1TrlehAuhISIpKjCfq/s72-c/15644437_2196916893865979_759169200_n.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/12/steven-spielberg-70-dimankar.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/12/steven-spielberg-70-dimankar.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content