Լև Ատամանով. մուլտիպլիկացիայի հրաշագործը


«Ատամանովի «Ձյունե թագուհին» մուլտֆիլմն իմ կյանքում շրջադարձային դերակատարում ունեցավ մասնագիտություն ընտրելիս»։ Հայաո Միյաձակի


Լև Ատամանովը՝ Լևոն Ատամանյանը, խորհրդային մուլտիպլիկացիայի հիմնադիրներից է և հայկական մուլտիպլիկացիայի հիմնադիրը։ 


«Ալվան ծաղիկը», 1952թ
Մոսկվա եկած ամերիկացի անիմալիստները, ի զարմանս իրենց, տեսան «Սոյուզմուլտֆիլմի» աստիճաններով թռչկոտելով իջնող ամենևին ոչ երիտասարդ, բայց, ինչպես իրենց թվաց, բավականին ներկայանալի մի մարդու։ Նրանց զարմանքը դժվար չէր հասկանալ․ ենթադրելի է, որ մի հույժ կարևոր անձի՝ խորհրդային հաստատության տարածքով այդքան անկաշկանդ տեղաշարժի փաստը ամենևին չէր համապատասխանում յանկիների նախնական պատկերացումներին առաջին սոցիալիստական պետության հպատակների անհույս բարդույթավորվածության մասին։ Ապշահար խմբի խոր համոզմամբ՝ այդ մարդը, այն էլ՝ տարիքն առած, իրավունք չուներ այդչափ ազատ վայրէջքի։ Չնայած՝ շատ շուտով հյուրերը ձեռքերը բարձրացնելու էին վեր՝ ի նշան կապիտուլյացիայի, երբ իմանալու էին, որ իրենց սևեռուն ուշադրությունը սեփական անձի կողմն ուղղած մարդը ոչ այլ ոք է, քան ինքը՝ Լև Ատամանովը։ Ավելի վաղ նշանավոր մուլտիպլիկատորն արդեն հասցրել էր նվաճել ամերիկացի գործընկերների համակրանքն ու հարգանքը․ ըստ էության՝ հենց նրա մոտ էլ եկել էին վերջիններս։ 

«Ձյունե թագուհին», 1957թ
Հանրահայտ ռեժիսորի անձի հանդեպ հետաքրքրությունը բացատրվում էր լիովին հասկանալի պատճառներով․ խորհրդային մուլտիպլիկացիան օբյեկտիվորեն մրցակցում էր ամերիկյանի հետ, իսկ որոշ բնութագրերի համաձայն՝ հերոսների տրամադրությունների, պաթետիկայի, նկարի, ապրումների արտահայտման առումով, անկասկած, գերազանցում էր։ 20-րդ դարի կեսերին օվկիանոսից այն կողմ գտնվող գործընկերները դա հիանալի հասկանում էին և իսկապես ցանկանում էին ծանոթանալ խորհրդային մուլտիպլիկացիայի դպրոցի կայուն մրցունակության երաշխավորներից մեկի՝ Լև Ատամանովի հետ։ Դեռևս 1930-ականների սկզբին նա Վլադիմիր Սուտեևի հետ միասին ստեղծում է խորհրդային առաջին հնչյունային մուլտիպլիկացիոն ֆիլմերը՝ «Հակառակ փողոցը» և «Հեքիաթ սպիտակ ցլիկի մասին»։ Այդ ժամանակվանից նրան հենց այդպես էլ անվանում էին՝ Հիմնադիր։ Մեր օրերում չափազանց տարածված «արևմտյան մուլտիպլիկացիայի օսկարակիր ավանդույթը»՝ ֆիլմերի հնչյունավորումը հանրաճանաչ դերասանների ձայներով, նրա կողմից կիրառվել է դեռևս նախորդ դարի առաջին կեսին։  

«Ոսկե այծքաղը», 1954թ
Իհարկե, 1923թ-ին Ուոլթ Դիսնեյը կնկարահանի «Ալիսը մուլտիպլիկացիայի երկրում» ֆիլմը, որտեղ նկարովի հերոսները «շփվում են» կինոդերասանների հետ, բայց դա հնչյունավորման բոլորովին այլ ավանդույթ է։ 1929թ-ին թողարկված «Խելահեղ աերոպլանը» ամերիկյան ֆիլմը, որտեղ առաջին անգամ կհայտնվի նոր հերոս Միքի Մաուսը, կկանխորոշի դիսնեյան ոճի յուրօրինակ տրամաբանությունը․ ոճ, որը իռլանդական չքավոր ընտանիքից սերված նկարիչ ու ծաղրանկարիչ Ուոյթ Դիսնեյին կընծայի 29 «Օսկար»։ Եվ, այդուհանդերձ, Լև Ատամանովը նշանավոր Դիսնեյի՝ հրաշագործի, «Սպիտակաձյունիկը», «Պինոքիոն», «Դամբոն» և «Բեմբին» ստեղծողի իրական մրցակիցն էր։ Քաղաքական դասավորությանը լիովին համահունչ՝ երկու ականավոր մուլտիպլիկատորների միջև ծավալված այդ սրագույն մրցակցությունը գագաթնակետին կհասնի 20-րդ դարի կեսերին․ մի մեծ ինտրիգ, որին կհետևի ողջ ստեղծագործ հանրությունը։ Դիսնեյան երեք գլուխգործոցներին՝ «Մոխրոտը», «Ալիսը հրաշքների աշխարհում», «Լեդին և թափառաշրջիկը», Ատամանովը կպատասխանի ոչ պակաս կատարյալ ֆիլմերով՝ «Ալվան ծաղիկը», «Ոսկե այծքաղը», «Ձյունե թագուհին»։ Համենայնդեպս, այդ կարծիքն է հայտնում մասնագետների մեծամասնությունը։ Ավելին՝ մի շարք պրոֆեսիոնալների համոզմամբ՝ խորհրդային մուլտֆիլմերն իրենց առանձին հատկանիշներով օբյեկտիվորեն չեն զիջում Ուոյթ Դիսնեյի գլուխգործոցներին։ 

«Շունն ու կատուն», 1955թ
Լև Ատամանովը ծնվել է Մոսկվայում բնակություն հաստատած հայ մտավորականների ընտանիքում։ 21 տարեկան հասակում նա ավարտել է Առաջին պետական կինոդպրոցը՝ Լև Կուլեշովի դասարանը։ Հիմնադիրը դարձավ հենց խորհրդային նկարված մուլտիպլիկացիայի սկզբնավորողը։ Ամենաապշեցուցիչը ստեղծագործական տառապանքի տեսանելի հետքերի բացակայությունն էր նրա կերպարում․ շատերին նա թվում էր թեթևամիտ մարդ, սակայն քչերն էին հասկանում նրա վիճակի բարդությունը։ Ռոզա Զելման վերհիշում է․ «Նա հանճարեղ կազմակերպիչ էր, ով ամեն ինչ պահում էր իր ձեռքում։ Նա ֆիլմը տեսնում էր ամբողջությամբ, ամեն ինչ հաշվարկում էր նախապես։ Եվ ես մտածում եմ, որ ամենամեծ խնդիրները նա լուծում էր ինքն իր հետ միայնակ, ստուդիայից հեռու որևէ տեղում»։

«Դեղին արագիլը», 1950թ
Ատամանովը և նրա հանրահայտ խումբը ստիպված էին ստուդիայի պատերից դուրս լինել բավականին հաճախ։ «Ձյունե թագուհին» ֆիլմը ստեղծելիս նրանք ուղևորվել էին Տալին և Ռիգա, որպեսզի նկարներում առավելագույնս ճշգրիտ արտացոլեն Եվրոպայի հյուսիսային քաղաքի բնակչությունն ու համայնապատկերը․ խումբը ֆինանսական միջոցներ չուներ Կոպենհագեն մեկնելու համար, այդ իսկ պատճառով «Ձյունե թագուհու» խենթ հրապարակը հանդիսանում է հենց Տալինի հիասքանչ կենտրոնը։ Որպես «արտասահմանի» մասնաճյուղ էին ծառայում Լենինի գրադարանը, Պուշկինի թանգարանը և Էրմիտաժը։ Հենց Էրմիտաժի պահեստներում էին մուլտիպլիկատորները ծանոթացել «Ոսկե այծքաղը» ֆիլմի էկզոտիկ հնդկական զենքին։ Թանգարանի տնօրեն Բորիս Պիոտրովսկին՝ հայ ժողովրդի մեծ բարեկամը, ամեն կերպ օժանդակում էր խմբի աշխատանքին, ստեղծագործական աշխատանքի ընթացքով աշխույժ հետաքրքրվում էր նաև ակնառու գիտնականի հմայիչ կինը՝ Հռիփսիմե Ջանփոլադյանը, ով սերում էր հայ ազնվական տոհմից։ 

«Ներկեր գողացողները», 1959թ
Իր ֆիլմերը ստեղծելիս Լև Ատամանովը հաճախ էր մոբիլիզացնում «հայկական ռեսուրսը»։ Ընդ որում՝ չէր խնայում ոչ ոքի․ «Ոսկե այծքաղը» ֆիլմում ռաջային հնչյունավորելու համար մեծ ռեժիսոր Ռուբեն Սիմոնովը ստիպված էր կրել իր ագահ կերպարի հանդերձանքը (չալմայով, գոտիով՝ ինչպես հարկն է)։ Կերպարը նկարել էին «էկլեր» տեխնիկայով․ սկզբում՝ ժապավենի վրա, հետո կադր առ կադր վերածել էին նկարված պատկերի։ Օգտվել էին դերասանական խաղից, ինչի արդյունքում, նաև Ռուբեն Սիմոնովի ջանքերով, «Ոսկե այծքաղի» ռաջան մինչ օրս էլ համարվում է համաշխարհային մուլտիպլիկացիայի ամենակոլորիտային կերպարներից մեկը։ «Ձյունե թագուհու» երաժշտությունը գրել է Արտեմի Այվազյանը, իսկ երկու տարով ավելի վաղ նկարահանված «Շունն ու կատուն» ֆիլմի համար՝ Կարեն Խաչատրյանը։ Ի դեպ, հենց այստեղ՝ հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա երևանյան ստուդիայում 1955թ-ին նկարահանված մուլտֆիլմում, Ռուբեն Սիմոնովը առաջին անգամ հանդես եկավ հնչյունավորողի՝ իր համար անսովոր դերում։ Լև Ատամանովը մի քանի տարի ապրել է Երևանում և հայրենիքում նկարահանել է ևս մեկ ֆիլմ՝ «Կախարդական գորգը»։ 

«Հովվուհին և ծխնելույզ մաքրողը», 1965թ
Իր մուլտֆիլմերի մեծ մասը Ատամանովը ստեղծել է այսպես կոչված «էկլեր» տեխնիկայով (սկզբում նկարահանում էին իրական դերասանների, ապա նրանց կերպարներից արտանկարում էին մուլտիպլիկացիոն հերոսներին)։ Երբեմն այդ ամենը բավականին զվարճալի ընթացք էր ունենում։ Սակայն նման նկարահանումները զգալիորեն թեթևացնում էին անիմատորների աշխատանքը․ նրանք նկարահանված նյութը կադր առ կադր տեղափոխում էին թղթի վրա և մանրամասն ուսումնասիրում շարժումները։ Այն ժամանակ այդ նույն տեխնիկայով էին նկարահանվում նաև դիսնեյան ֆիլմերը։ Ատամանովն արդեն 60-ն անց էր, բայց սիրում էր թռչկոտել՝ ճիշտ և ճիշտ Առաջին պետական կինոդպրոցի քսանամյա շրջանավարտի նման, և ցած սուրալ «Սոյուզմուլտֆիլմի» ստուդիայի աստիճաններով։ Նա զարմացնում էր շատերին, այդ թվում՝ նաև ամերիկացի պատկառելի գործընկերներին․ իհարկե, ոչ այնքան ճեմասրահում վայրէջքով, որքան արվեստում վերելքով։ Հենց Ատամանովին են պատկանում խորհրդային ամենագեղեցիկ մուլտֆիլմերը։ Ի հավելումն՝ մասնագետները շարունակում են պնդել, որ մինչ օրս չկա այնպիսի ռեժիսոր, ով կկարողանար մրցակցել նրա հետ սիրո, ընկերության, հավատարմության որակները կադրերի միջոցով հաղորդելու առումով։ Նա նույնքան հավատարիմ էր նաև կյանքում։ 

«20-րդ դարի 100 մեծագույն հայերը» գրքից 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն Քինգսլի Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լարս ֆոն Թրիեր Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Ավետիսյան Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիչարդ Աթենբորո Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: Լև Ատամանով. մուլտիպլիկացիայի հրաշագործը
Լև Ատամանով. մուլտիպլիկացիայի հրաշագործը
«Ատամանովի «Ձյունե թագուհին» մուլտֆիլմն իմ կյանքում շրջադարձային դերակատարում ունեցավ մասնագիտություն ընտրելիս»։ Հայաո Միյաձակի
https://3.bp.blogspot.com/-7LLifHnides/WKmMbSIp-RI/AAAAAAAAEOA/Qr9ZC01w064RI0y5WEOg68NfT9znNkLQgCLcB/s640/cover1.jpg
https://3.bp.blogspot.com/-7LLifHnides/WKmMbSIp-RI/AAAAAAAAEOA/Qr9ZC01w064RI0y5WEOg68NfT9znNkLQgCLcB/s72-c/cover1.jpg
KINOVERSUS
http://www.kinoversus.com/2017/02/lev-atamanov-dimankar.html
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/2017/02/lev-atamanov-dimankar.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy