$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Ռեժիսորական կանոններ․ Բերգմանից մինչև Էգոյան: Մաս 2

«Ես միշտ կարողացել եմ ասել՝ «ոչ»։ Այդպես էլ հաջողության եմ հասել»։ Սիդնի Պուատիե


Kinoversus-ը ներկայացնում է Flavorwire պորտալի կողմից կազմված ռեժիսորական խորհուրդների երկրորդ չափաբաժինը:

Ինգմար Բերգման. «Կինոն իմ մեջ այնքան շատ հուզումներ ու ռեակցիաներ է ծնում, որ ես ստիպված եմ սիրել այն, որպեսզի կարողանամ հաղթահարել և վերապրել այդ ամենը»:


Էնգ Լի. «Ինձ համար կինոն զգացմունքների վիզուալիզացում է: Հենց դրա համար էլ մենք զբաղվում ենք այս գործով: Կինոն, ինչպես ցանկացած այլ արվեստ, արտաքին գրգռիչ է, այն ոչինչ չի կրում, այլ պարզապես գրգռում է: Եվ խոսքը ոչ թե ռեժիսորին, այլ հանդիսատեսին գրգռելու մասին է»:


Ջոն Ֆորդ․ «Երբ դուք կսովորեք, որ այն ամենը, ինչ գտնվում է կադրի վերևում ու ներքևում, կապ չունի մեջտեղում գտնվողի հետ, և երբ կհասկանաք, թե ինչու են իրերը գտնվում վերևում կամ ներքևում, այդ ժամանակ, հնարավոր է, դուք կդառնաք լավ ռեժիսորներ»։

Լանա Վաչովսկի. «Կինոն արվեստի սոցիալական ձև է: Դուք չեք կարող միայնակ նկարահանել ֆիլմ: Կարևոր չէ, թե ինչ ես անում, ինչպես ես վերահսկում պրոցեսը, արդյո՞ք խելագար ես ու կրքոտ, ինչպես Ֆիցկարալդոն, կամ փորձում ես նմանվել նրան՝ բարձրախոսիդ մեջ մարդկանց վրա գոռալով, դու մի մատիտ էլ չես կարողանա շարժել առանց շրջապատի օգնության: Վերջնական արդյունքը միշտ կազմված կլինի բոլոր նրանց գործերից, ովքեր աշխատել են այդ արդյունքի վրա: Ուստի, եթե ցանկանում ես հասկանալ կինոն, պետք է մտորես այդ սոցիալական ուժի մասին»:


Դևիդ Ֆինչեր․ «Չկա ավելի վատ բան, քան այն, երբ ինչ-որ մեկն ասում է քեզ․ «Դո՞ւ ես նկարահանել այս ֆիլմը։ Ինձ թվաց՝ այն կատարյալ անպետքություն է», և դու ստիպված ես համաձայնել այդ մարդու հետ»։

Նորա Էֆրոն․ «Կառուցվածքը պատմություն ստեղծելու բանալին է։ Հեղինակը պետք է մի քանի արժեքավոր հարցերի պատասխաններ գտնի։ Որտեղի՞ց է սկսվում պատմությունը։ Որտե՞ղ է սկսվում միջնամասը, և որտեղի՞ց է սկիզբը անցնում դեպի վերջ։ Որտե՞ղից է միջնամասը սկսում ավարտվել, և սկսվում է վերջաբանը։ Այս ընդհանուր հարցերը, որոնց առնչվում են գրողները, կանգնած են նաև մեր առջև։ Ցանկացած հեղինակ ստիպված է ընդունել բարդ որոշումներ՝ անկախ այն փաստից՝ ի՞նչ ֆիլմի սցենար է նա գրում՝ գեղարվեստակա՞ն, թե՞ վավերագրական։ Եթե դուք պատմության կառուցվածքի վերաբերյալ ճիշտ լուծումներ գտնեք, մնացած ասպեկտները նույնպես պարզ կդառնան»։

Պեդրո Ալմոդովար․ «Ես առանձնապես չեմ տարվում իմ դերասաններով։ Չեմ տարվում սեփական ֆիլմերով․․․ Եթե ես ապրեի հերոսներիս կյանքով, երևի կմեռնեի՝ 16 ֆիլմ էլ չնկարահանած»։

Ջոդի Ֆոսթեր․ «Ռեժիսուրան փոխում է կյանքդ․․․ Արթնանում ես գիշերվա երեքին այն պատճառով, որ գլխումդ ինչ-որ գաղափարներ են ի հայտ եկել, մտորում ես սեփական մանկությանդ ու այն մարդկանց մասին, ում երբևէ ճանաչել ես․․․ Եվ չես կարող այս ամենն անել մի բանի համար, ինչին չես հավատում։ Այն փոխում է կյանքդ և օգնում ամբողջովին հաղթահարել հոգևոր ճգնաժամը»։

Սեմ Պեկինպա․ «Կարծում եմ, որ այժմ ամենակարևորը սցենարների շուկան է։ Հետևեք, թե ինչ է վաճառվում, ով է վաճառում, և ով է գնում, ինչ տեսակ սցենարներ, իսկ հետո պարզեք սցենարիստների անունները և բոլոր հնարավոր, ազնիվ ու անազնիվ եղանակներով ծանոթացեք նրանց հետ ու դիմեք խարդախության»։

Ջեք Նիքոլսոն և Սթենլի Կուբրիկ
Սթենլի Կուբրիկ. «Ռեժիսորի խնդիրն է՝ հասկանալ, թե ինչպիսի զգայական իմաստ է նա ցանկանում ներդնել տվյալ տեսարանի կամ ռեպլիկի մեջ, փորձել օգնել դերասանին՝ խաղալ լավագույն ձևով: Ռեժիսորը, ճանաչելով դերասանի անհատականությունն ու հասկանալով նրա ուժեղ և թույլ կողմերը՝ կարող է օգնել նրան՝ հաղթահարել իր անհատական խնդիրներն ու իրացնել ներուժը: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ռեժիսորական աշխատանքի այդ մասը գերագնահատված է: Ռեժիսորի ճաշակն ու երևակայությունը շատ ավելի մեծ դեր են խաղում ֆիլմի ստեղծման մեջ: Նա պետք է պատասխանի հետևյալ հարցերին. որքանո՞վ է ֆիլմը իմաստավորված, ճշմարտացի, հետաքրքիր: Այս հարցերը պետք է հնչեցվեն օրվա մեջ մի քանի հարյուր անգամ»:

Էմի Հեքերլինգ․ «Ես մոլագար եմ։ Ինձ համար միևնույն է, թե ինչ է կատարվում աշխարհում։ Անում եմ իմ ուզածը․․․ Եթե ուզում ես դա անել, դու չես կարող լսել, թե ինչ է աշխարհն ասում քեզ։ Եթե ես ասեմ այն, ինչ իրականում զգում եմ, կգտնվեն մեծաթիվ մարդիկ, ովքեր ինձ կհասկանան»։


Ռոբերտ Ռոդրիգես․ «Ես բոլորին խորհուրդ եմ տալիս տնային վիդեոներ նկարել՝ պրակտիկա ձեռք բերելու համար։ Պարտադիր չէ դրանք տարածել, լոկ այն դեպքում, եթե իսկապես դրանք գերազանց ստացվեն։ Պարզապես շարունակեք նկարել։ Սովորեք ավելի լավ պատմել պատմությունները։ Այդպես դուք կանեք այն, ինչ ես էի անում, երբ նոր էի սկսում՝ կնկարեք լիքը անբյուջե ֆիլմեր։ Որոշ ժամանակ անց դուք կկարողանաք սցենարներ գրել և ֆիլմ նկարահանել, տեղյակ կլինեք ֆիլմի կառուցվածքից։ Ձեզ անհրաժեշտ է պարզապես սովորել, իսկ դա կարելի է անել միայն փորձելով»։

Ջենիֆեր Լինչ․ «Ընդունելով սեփական սխալները՝ կկարողանաք հաջողության հասնել։ Փորձեք լինել և՛ լավ ունկնդիր, և՛ լավ հռետոր։ Ձեր սեփական խոսքերին մեծ արժեք մի տվեք։ Լսե՛ք: Դուք շատ բան կսովորեք, նույնիսկ եթե հրաժարվեք ինչ-որ բաներից։ Դուք ինքներդ ձեզ կօգնեք հասկանալ՝ ի՞նչ եք ուզում և ինչի՞ եք ընդունակ։ Միայն վստահեք ինքներդ ձեզ, ոչ թե էմբրիոնի դիրք ընդունեք ու լացեք, ինչպես սովորաբար անում էիք»։

Դևիդ Լինչ․ «Իմ բախտը բերել է, քանզի ես սիրում եմ ռեժիսուրայի բոլոր ասպեկտները։ Եվ դրանցից յուրաքանչյուրը անհավանական կարևոր է, որովհետև եթե մեկ կամ երկու բան վատ ստացվի, ողջ ստեղծագործությունը կքանդվի։ Դու պետք է մասնակից լինես յուրաքանչյուր փուլին, որոշումներ ընդունես, որոնք կամրապնդեն ընդհանուր գաղափարը, իսկ ամեն ինչ սկսվում է հենց դրանից։ Եվ դու պետք է արթուն մնաս ու բաց՝ նոր, անհավանական գաղափարների համար․․․ Դու չես կարող մի գաղափարն ավելի վեր դասել մյուսից։ Դու պետք է գլուխ հանես ամեն ինչից՝ ձայն, լուսավորություն, մարդկանց դիրքավորում, ամեն ինչ․ և այդպես մինչև վերջ, քանի դեռ ամեն բան չի լինի քո ուզածի պես»։


Քիմբերլի Փիրս․ «Եղիր որքան հնարավոր է ավելի բաց։ Ուսումնասիրիր սեփական արհեստդ ներսից։ Բաց եղիր այն 
բոլոր հանճարեղ մարդկանց համար, ովքեր աշխատում են քեզ հետ, ստեղծիր լավագույն պայմաններն աշխատանքի համար, ճանապարհ տուր լավագույն գաղափարներին։ Սեփական «ես»-դ որքան կարող ես հեռու տար․ սա նրա տեղը չէ։ Դու ավելին կսովորես, և արդյունքն ավելի լավը կլինի, եթե ստեղծես համապատասխան պայմաններ։ Գիտեմ, քեզ մոտ կստացվի, քանի որ շատ քիչ մարդիկ են դրան ընդունակ»։

Սյուզեն Զեյդելման․ «Ռեժիսորի աշխատանքում ամենակարևորը ճիշտ դերասաններ ընտրելն է։ Եթե հետաքրքիր կազմ հավաքեք, ձեր հաջողությունը 50 տոկոսով ապահովված կլինի։ Փորձերի ընթացքում դուք պետք է դերասանների վստահությունը նվաճեք՝ շփվելով նրանց հետ, լսելով նրանց կարծիքը։ Դա նույնն է, թե՝ լինել թերապևտ կամ ընկեր։ Հենց որ դերասանները սկսեն վստահել ձեզ, դուք կկարողանաք նրանց քննադատական նկատողություններ անել՝ դրական ձևով, ուղղորդելով նրանց խաղը։ Եթե դերասանը չվստահեց ձեզ, դա կարող է կործանարար լինել։ Ես աշխատել եմ Մերիլ Սթրիփի կարգի դերասանների հետ, ովքեր շատ ավելի փորձառու են, քան ես։ Այդ դեպքում դուք պետք է միասին հասկանաք, թե ինչպիսին է հերոսը, իսկ հետո վստահեք դերասանի բնազդներին»։


Ջիմ Ջարմուշ․ «Ես պաշտում եմ լսումները, որովհետև դրանց ընթացքում սխալներ չեն լինում, ամեն ինչ ճիշտ է ընթանում, պարզապես տեսանելի է դառնում, որ որոշ բաներ սազում են հերոսին կամ օգնում են նրան ստեղծելուն, որոշները՝ ոչ, բայց բոլորն էլ հավասարապես արժեքավոր են, քանզի տանում են մեզ այնտեղ, ուր տանում են։ Ես նավավարի պես եմ և փորձում եմ խրախուսել դերասանների հետ մեր համագործակցությունը, գտնել լավագույն տարբերակը, որն իր պտուղները կտա։ Ես սիրում եմ բոլոր այդ պտուղները՝ և՛ բալը, և՛ բանանը»։

Մարինա դե Վան․ «Համբերատար եղեք»։


Կատրին Բրեյա․ «Եղիր ոչ թե ինքդ քեզ պես, այլ գործիդ պես»։


Դիաբլո Կոդի․ «Իզուր մի տառապիր հեղինակների այն ամբոխի պատճառով, որը քո հակառակորդն ես համարում։ Ոչ ոք չի կարող անել այն, ինչին ունակ ես դու»։


Ռոբերտ Ուայզ․ «Եթե նկարահանման հրապարակում ամեն ինչ փոքր-ինչ դանդաղ է թվում, ապա կինոմեխանիկի խցիկում ամեն ինչ կրկնակի դանդաղ է լինելու»։


Յասուձիրո Օձու
Յասուձիրո Օձու․ «Ես գիտակցաբար հրաժարվեցի մգացումներից և փոխարինեցի դրանք համակցումներով։ Հետագայում ես երբեք չօգտվեցի մոնտաժի այդ տեխնիկայից։ Իրականում խաչվող կադրերն ու մգացումները չպետք է համարվեն կինոլեզվի տարրեր, դրանք ոչ ավելին են, քան կինոխցիկի բնութագրեր»։

Ֆորեսթ Ուիթաքեր․ «Ինձ համար կարևոր է կապ հաստատել մարդկանց ու նրանց զգացմունքների հետ։ Իմ աշխատանքում դա միշտ եղել է գլխավոր նպատակը։ Ինձ չի գրավում այն, ինչի հետ հնարավոր չէ իրական հարաբերություններ հաստատել»։


Ջեսիկա Յու․ 

«1. Սևագիր մոնտաժի առաջին ցուցադրումից 15 րոպե առաջ մի գավաթ գինի լցրեք։ Համտեսեք։


2. Սկսեք դիտել սևագիր մոնտաժը։


3. Հուսահատության գիրկն ընկեք այն մտքից, թե դեռ ինչքան գործ ունեք անելու։


4. Խմեք մնացած գինին։ Լաց եղեք։


5. Հիշեք, թե ինչքան շատ գործ է արդեն արվել։


6. Մի գավաթ էլ գինի լցրեք։ Մի կում առեք։


7. Հիացեք մոնտաժով։


8. Կրկնեք 6-րդ կետը։ Այժմ ձեզ ամեն ինչ հանճարեղ կթվա։ Տեսնես ո՞վ է արել այս ամենը։


9. Եթե հասել եք այս կետին, կանգ առեք, սուրճ խմեք։


10. Եթե 7-րդ կետին այդպես էլ չհասաք, վերցրեք գինու մնացորդներով շիշը և փորձեք ամեն ինչ կրկնել մեկ այլ վայրում։


Նշում․ Եթե դուք չեք խմում, գինին փոխարինեք շոկոլադով կամ տորթով (ըստ ցանկության)»:


Լի Դենիելս․ «Ես չեմ վախենում և չեմ աշխատում այն դերասանների հետ, ովքեր վախենում են»։


Փոլ Վերհովեն. «Կցանկանայի ֆիզիկական լավ վիճակում գտնվել: Խուսափեք ալկոհոլից և ոչինչ մի չարաշահեք, որովհետև կինոնկարահանումները ֆիզիկապես հալումաշ են անում: Դրանք օրական 20 ժամ են տևում: Ուստի, որքան հնարավոր է՝ լավ նախապատրաստվեք: Մինչև նկարահանման հրապարակ գնալը մեծ քանակությամբ սևագրեր ու նշումներ արեք ձեզ համար, համենայնդեպս՝ առաջին շաբաթվա համար: Երբ զգաք, որ փակուղում եք կամ կորցրել եք ոգեշնչումը, պարզապես նայեք ձեր գրառումները և կհասկանաք, թե ինչ է պետք անել: Գուցե սա լավագույն տարբերակը չէ, բայց, համենայնդեպս, ավելի լավ է, քան նստելն ու ասելը. «Լավ, իսկ հիմա ես պետք է մի բան հնարեմ»: Որովհետև այդ դեպքում դուք կվախենաք ու կկորցնեք ինքնավստահությունը: Հետո արդեն, առաջին 10 օրից հետո, դուք կկարողանաք լիցքաթափվել: Բայց սկզբում միշտ հարց է ծագում. «Իսկ հիմա ի՞նչ»: Այնպես որ՝ քնեք որքան հնարավոր է շատ, համենայնդեպս՝ գոնե 5-6 ժամ, գիշերը, եթե կարող եք, և պլան կազմեք առաջին երկու շաբաթվա համար: Նաև՝ սիրալիր եղեք դերասանների ու թիմի հետ, նրանց հետ լավ հարաբերություններ պահպանեք: Լսեք նրանց ցանկությունները և պատրաստ եղեք խոստովանել սեփական սխալները, եթե դրա կարիք կա: Ներողություն խնդրեք բոլորից, եթե դրա կարիքը կա: Ես մինչ օրս այդպես եմ վարվում: Կարող եմ ահավոր սխալներ անել ու երբեմն տխրում եմ: Ծնողներս միշտ ասում էին. «Եթե ինչ-որ մեկի հետ վիճել ես, փորձիր հարթել բոլոր խնդիրները մինչև արևի մայր մտնելը»:

Օսկար Միշո․ «Ես ցանկանում եմ մեր կյանքը տեսնել էկրանին, որովհետև մենք նույն կերպ ենք ապրում, ինչպես մյուսները աշխարհով մեկ»։


Գորդոն Փարքս․ «Մեզ պետք են ֆիլմեր՝ մեր քաղաքացիների իրական պատմություններով։ Բայց մեզ նաև պետք են հերոսական պատմություններ այդ քաղաքացիների մասին։ Բոլոր ժամանակներում մենք կարիք կունենանք հերոսների, ովքեր ինչ-որ ձևով նման կլինեն Ջեյմս Բոնդին»։


Ուսման Սեմբեն․ «Արվեստագետի խնդիրը ոչ թե գեղեցիկի մասին խոսելն է, այլ բացահայտելու ձիրքը։ Արվեստագետը պետք է զգա հասարակության զարկերակը, ստեղծի կերպարներ, որոնք կներկայացնեն այդ հասարակությունը»։


Օսսի Դևիս․ «Ռեժիսուրան պահանջում է տեսնելու ունակություն, ուշադրություն, էներգիա, եթե պետք լինի՝ վատ և համառ, երբեմն էլ՝ խորամանկ լինելու կարողություն»։


Վուդի Ալենը և իր սիրելիները
Վուդի Ալեն․ «Միայն գործը արժեք ունի։ Մի կարդացեք ձեր մասին հոդվածները։ Երկար մի քննարկեք ձեր աշխատանքը։ Միայն ականջներդ սրած պահեք։ Որևէ արտոնության մասին մի մտածեք։ Փողի ու գովասանքի մասին մի մտածեք։ Որքան քիչ մտածեք ձեր մասին, այնքան լավ։ Սա բեյսբոլում փիթչեր լինելու պես է․ որքան քիչ գիտակցես, թե ինչ ես անում, այնքան ավելի լավ կխաղաս։ Մի մասնակցիր շոու-բիզնեսի այդ կրկեսին, ուշադրություն մի դարձրու այն շեղող հանգամանքներին, որոնք կհայտնվեն քո ճանապարհին։ Եթե մարդիկ ատում են այն, ինչ դու անում ես, թող ատեն՝ նրանք կարող են ճիշտ լինել։ Կամ ոչ։ Նույնիսկ եթե մարդիկ քեզ հանճար անվանեն, դու պետք է հարցնես ինքդ քեզ․ եթե դու հանճար ես, ապա ովքե՞ր են, այդ դեպքում, Շեքսպիրը, Մոցարտը կամ Էյնշտեյնը։ Ինձ միշտ մի աստիճան ներքև են դասում՝ անվանում են «կատակերգությունների հանճար»։ Ես պատասխանում եմ, որ կատակերգությունների հանճարը նույնքան կապ ունի հանճարների հետ, որքան Մյուզ-Լոջի նախագահը՝ ԱՄՆ-ի նախագահի հետ»։

Գրեգ Արակի․ «Իհարկե, պետք է դիտել և նկարահանել շատ ֆիլմեր՝ լինեն դրանք կարճամետրաժ, թե լիամետրաժ։ Բայց այսօր նկարահանված շատ ֆիլմեր դիտելուց հետո ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ժամանակակից հեղինակային կինոն ոչինչ չի ասում։ Որ կա մարդկանց մի խումբ, որը ցանկանում է ռեժիսոր լինել, բայց ասելիք չունի և չգիտի՝ ինչի՞ մասին ֆիլմ նկարահանել։ Նրանք պարզապես ուզում են նկարահանել, կարևոր չէ՝ ինչ։ Պարզապես ցանկանում են մեկնել «Սանդենս» կինոփառատոն։ Բայց ես և իմ ժամանակակիցներն այդպիսին չէինք։ Մեր ամենավաղ ֆիլմերում կիրք կար։ Այնպիսի զգացում կար, որ եթե չնկարահանեմ իմ ֆիլմը, կմեռնեմ։ Հենց այդ պատճառով մենք այդքան ջանք էինք թափում»։


Քվենտին Տարանտինո․ «Երբ ես գրում եմ, ինձ համար ամենակարևորն այն է, թե ինչ կմնա թղթի վրա։ Ես չեմ մտածում ֆիլմի մասին։ Չեմ մտածում կինոյի մասին։ Ես մտածում եմ գրականության մասին․ ինչպե՞ս լավ գրել և ստանալ ավարտական ինքնաբավ ստեղծագործություն։ Դա իմ առաջին ստեղծագործական ներդրումն է նախագծի մեջ։ Եթե ամեն ինչ ճիշտ ստացվի, ապա սցենարական աշխատանքի ավարտին ես կմտածեմ․ «Իսկ եթե ոչինչ չնկարահանե՞մ և հրապարակեմ սա, ինչպես որ կա․․․ Սրանով կարելի է ավարտել»։


Քևին Սմիթ․ «Եթե ես չեմ նկարահանում, ուրեմն նստած եմ մոնտաժային սենյակում։ Մինչ նկարահանող խումբը 15 րոպեով կամ մի ժամով ընդմիջում է անում, որպեսզի պատրաստվի հաջորդ կադրին, ես նստում եմ Avid-ի առաջ ու փորձում եմ ֆիլմը մոնտաժել»։


Ֆրից Լանգ․ «Կար ժամանակ, երբ ես լավ պատմություններ էի փնտրում, բայց այսօր ամեն ինչ իր մասշտաբներով պետք է նման լինի Ռաշմոր լեռանը, իսկ դերասանները խոշոր պլաններում պետք է այնպես դիտվեն, կարծես հենց այդտեղ է իրենց տեղը»։


Շանտալ Աքերման․ «Ինձ չի հետաքրքրում իրական ժամանակը, ինչպես և չի հետաքրքրում դրամատիկական և կոդավորված կինոժամանակը, որը մանիպուլյացիաներ է անում ֆիլմի տևողության հետ։ Համարենք, որ ինձ հետաքրքրում է «իմ ժամանակը»։


Քենեթ Էնգեր․ «Ես վիզուալ շարքից հանում եմ այն տարրերը, որոնք ուղղակիորեն կապված չեն ֆանտաստիկ սյուժեի գծի հետ»։

Բեռնարդո Բերտոլուչի․ «Ես չեմ նկարահանում ուղերձներ։ Դրա համար գոյություն ունի փոստային ծառայություն»։


Քելլի Ռայհարդտ․ «Սուտը՝ երկխոսության մեջ, ճշմարտությունը՝ պատկերում»։


Ուիլյամ Ֆրիդկին․ «Իմ կարծիքով՝ ռեժիսորի հաջողության ամենակարևոր բաղադրիչներն են ամբիցիաները, հաջողությունը և Աստծո շնորհը։ Ես չնշեցի տաղանդը, որովհետև կան բազմաթիվ անտաղանդ ռեժիսորներ, ովքեր նկարահանում են հիմար ֆիլմեր, բայց եղել են շատ հաջողակ կամ ամբիցիոզ։ Եվ ես գիտեմ շատ տղաների, ովքեր չափազանց տաղանդավոր էին, սակայն բառացիորեն անհետացան ընդհանուր հոսանքի մեջ»։


Ջուլի Դեշ․ «Կարծում եմ՝ արվեստագետի համար ամենակարևորն այն է, որ նա խորասուզվի պրոցեսի մեջ, այս խաղի, այս բիզնեսի մեջ՝ հստակ պատկերացնելով, թե ինչ է ուզում անել և ինչու։ Երբ ի հայտ գան տարատեսակ իրավիճակներ (իսկ դրանք ի հայտ կգան), դուք հստակ կիմանաք, թե ինչպես վարվել, ինչպես արձագանքել, ինչպես շրջանցել դրանք և ինչպես հաղթահարել։ Կամ՝ դուք հետ քայլ կանեք ու թույլ կտաք, որ ձեզ հաղթեն»։


Ռոջեր Կորման․ «Ձեր ֆիլմին անհրաժեշտ է տպավորիչ առաջին մաս, չէ՞ որ մարդիկ կցանկանան իմանալ, թե ինչ է տեղի ունենում։ Հետո ձեզ պետք կգա լավ ավարտ, քանի որ բոլորը կհետաքրքրվեն, թե ինչով այդ ամենը կվերջանա։ Մնացածը կարևոր չէ»։


Վոնգ Կար-Վայ․ «Իմ հապալասե գիշերների» գաղափարը հիմնված է կարճամետրաժ ֆիլմի վրա, որը ես նկարահանում էի «Սիրային տրամադրություն» կինոնկարի վրա աշխատելիս։ Այն նույնիսկ կարճամետրաժ ֆիլմ չէ, այլ դրվագներ «Սիրային տրամադրությունից»․․․ Բայց հետո ես հասկացա՝ պատմությունն ինքնին այնքան հզոր է, որ այդ դրվագների կարիքը չունի։ Եվ դրվագները վերածվեցին կարճամետրաժի, որն այնուհետև ցուցադրվեց Կաննում։ Այսինքն՝ հանկարծ, ինչ-որ մի պահի, դուք հասկանում եք, որ մի գաղափարը պետք է դառնա լիամետրաժ, մեկը՝ գիրք, մյուսն էլ մնա որպես կարճամետրաժ ֆիլմ»։

Ադա Դյուվերնեյ․ «Այն ժամանակը, որ դուք ծախսում եք ինչ-որ մեկին ձեր ուսուցիչը դարձնելու, կինոարդյունաբերությունում առաջընթաց ունենալու, անհրաժեշտ մարդուն սուրճի հրավիրելու համար, դա այն ժամանակն է, որը դուք կարող էիք ծախսել սցենարի վրա աշխատելու և հերոսների հիմքերն ամրապնդելու նպատակով»։

Ջորջ Լուկաս և Սթիվեն Սփիլբերգ
Ջորջ Լուկաս. «Մեծաթիվ ընտրանքների առկայությունը մարդուց պահանջում է ավելի շատ կարգապահություն, բայց այդ կարգապահությունը նույն բնույթի է, ինչ նկարչինը, գրողինը կամ երգահանինը: Թվային պատկերի հետ աշխատելն ավելի բարդ է, քան աշխատանքը ժապավենի հետ, սակայն ինչով էլ զբաղվեք, միշտ կլինեն որոշակի սահմաններ: Արվեստագետը միշտ կփորձի զարգացնել գեղարվեստական ձևը, քանի դեռ չի բախվել տեխնոլոգիաների հետ. սա արվեստագետի էությունն է: Կինոն արվեստի տեխնոլոգիական տեսակ է, այստեղ շատ են տեխնոլոգիական սահմանափակումները, և ես կարծում եմ, որ մարդիկ է՛լ ավելի շատ աշխատելով թվային պատկերների հետ՝ կբախվեն այդ խնդիրներին: Դրանց մի մասը նման կլինի այն խնդիրներին, որ ծագում են ժապավենի հետ աշխատելիս, իսկ մյուսները կնշանակեն, թե մարդիկ այնքան հեռուն են գնացել, որ վերջապես հասել են տեխնոլոգիական առաստաղին»:

Ջեյմս Քեմերոն․ «Ռեժիսորի համար ամենադժվարը այն ֆիլմը դիտելն է, որի վրա մի քանի տարի աշխատել է։ Ամեն մի կադրը այնքան լավ գիտես, որ ամենաբարդը դառնում է առաջին անգամ դիտող հանդիսատեսի օբյեկտիվությամբ ֆիլմը գնահատելը»։


Սառա Փոլի․ «Ինձ համար ամենակարևորը կենդանի պահեր ստեղծելն է, ծիծաղելի պահեր, պահեր, որտեղ բաց անցքերից ներս է խուժում իրական կյանքը, որովհետև հենց այդ է տեղի ունենում իրականում։ Իմ կյանքի ամենազավեշտալի պահերը տեղի են ունեցել ողբերգական իրավիճակների ժամանակ»։

Ատոմ Էգոյան. «Ես նախընտրում եմ ինքս լինել ֆիլմերիս պրոդյուսերը, քանի որ այդ դեպքում ես անօգնական չեմ, ես իրոք կարող եմ անել այն, ինչ ուզում եմ: Իսկ երբ քեզ վարձում են որպես ռեժիսորի, դու պետք է աշխատես համակարգված։ Թեստային դիտումներն իսկապես կարևոր են ներդրողներին գրավելու համար, և եթե դրանց ընթացքում ինչ-որ դիտողություններ ի հայտ գան, դու չես կարողանա արհամարհել դրանք: Իմ «Էկզոտիկա» ֆիլմը մի այդպիսի թեստային դիտման միջով անցավ: Դա շուկայական ցուցադրում էր, որից հետո ինձ զանգահարեցին և ասացին. «Կարծես թե հանդիսատեսն ուզում էր իմանալ, թե ինչ է տեղի ունեցել նախկինում, որպեսզի վերջին տեսարանը լիներ սկզբում, և որ կադրից դուրս ձայնը խոսեր այն պահին, երբ Քրիստինան առաջին անգամ գալիս է ակումբ»: Այդ ժամանակ ես մտածեցի. «Աստված իմ, որքան երախտապարտ եմ քեզ, որ ստիպված չեմ լինելու ականջ դնել այս ամենին»:

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Ռեժիսորական կանոններ․ Բերգմանից մինչև Էգոյան: Մաս 2
Ռեժիսորական կանոններ․ Բերգմանից մինչև Էգոյան: Մաս 2
«Ես միշտ կարողացել եմ ասել՝ «ոչ»։ Այդպես էլ հաջողության եմ հասել»։ Սիդնի Պուատիե
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjNbxYTuQVRXtXCZrVA68S4f_scJtk2KXALTOZNLuX00kBQ9Sno82PUuJ006lvRU3bLCzlULcDOPncxi6TMDPn_uPkZYwrgCZ6uQ_PrQcMg7RyzUQ95gfqADHoWry2JWhRyLjHFydFdZkOL/s640/bergman-egoyan.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjNbxYTuQVRXtXCZrVA68S4f_scJtk2KXALTOZNLuX00kBQ9Sno82PUuJ006lvRU3bLCzlULcDOPncxi6TMDPn_uPkZYwrgCZ6uQ_PrQcMg7RyzUQ95gfqADHoWry2JWhRyLjHFydFdZkOL/s72-c/bergman-egoyan.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/02/rezhisorakan-kanonner-mas-2.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/02/rezhisorakan-kanonner-mas-2.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content