$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Չառլզ Չապլին. Առաջին սերը

Հատված Չառլզ Չապլինի «Իմ կենսագրությունը» գրքից


Տասնվեց տարեկանում ռոմանտիկ սիրո մասին իմ պատկերացումը ես քաղել եմ թատերական ազդագրից, որը պատկերում էր մի աղջկա՝ նստած ժայռին, իսկ քամին խաղում էր երկար մազերի հետ: Ես երևակայում էի, թե ինչպես եմ նրա հետ խաղում գոլֆ (մի խաղ, որը ես տանել չեմ կարող), ինչպես եմ նրա հետ թափառում ցողաշատ բլուրների վրա՝ արբենալով թրթռուն զգացումով և բնության գեղեցկությամբ։ Բայց դա իսկական ռոմանտիկա էր, իսկ պատանեկան սերը միանգամայն այլ բան է՝ այն գրեթե միշտ հետևում է շաբլոնին։ Մի հայացք, մի երկու խոսք (սովորաբար՝ զարմանալի հիմար), և մի քանի րոպեում կյանքը դաոնում է ուրիշ, բնությունը հանկարծ համակվում է քո նկատմամբ բարյացակամությամբ և բաց է անում քո առաջ մինչ այդ անծանոթ մի բերկրանք։ Հենց այդպես պատահեց ինձ հետ։

Չառլզ Չապլինը, Փոլեթ Գոդարը և Ժան Կոկտոն
Համարյա լրացել էր իմ տասնինը տարին, ես Քարնոյի թատերախմբի դերասան էի ու արդեն հաջողություն էի վայելում, և, այնուամենայնիվ, իմ կյանքում ինչ-որ բան պակաս էր։ Եկավ և անցավ գարունը։ Արդեն վրա էր հասնում տոչորող, ամայի ամառը։ Առօրյա կյանքը զզվեցրել էր ինձ, շրջապատում ամեն ինչ հուսալքություն էր առաջացնում։ Ապագան ինձ ներկայանում էր իբրև համատարած աշխատանք՝ ձանձրալի ու անհետաքրքիր մարդկանց մեջ։ Ինձ համար արդեն քիչ էր սոսկ փողի համար աշխատելը։ Դա լակեյի ողորմելի գոյություն էր՝ զուրկ որևէ հրապույրից։ Ինձ ճնշում էին անբավարարվածությունն ու ձանձրույթը, և կիրակի օրերը ես միայնակ թափառում էի լոնդոնյան զբոսայգիներում և լսում երաժշտություն։ Ինձ ճնշում էր և՛ ուրիշների հասարակությունը, և՛ իմ սեփականը։ Եվ, իհարկե, պատահեց անխուսափելին. ես սիրահարվեցի։

Մենք խաղում էինք «Սթրիթհեմ էմփայրում»։ Այդ ժամանակ մենք մի երեկոյի ընթացքում ներկայացում էինք տալիս երկու-երեք մյուզիք-հոլում, և թատերախումբն ուներ նույնիսկ սեփական հանրակառք, որպեսզի կարողանայինք ժամանակին հասնել մեր համարներին։ Մենք սկսում էինք «Սթրիթհեմից»՝ այն հաշվարկով, որ այնուհետև հասցնեինք «Քենթերբերիի մյուզիք-հոլ», ապա՝ «Թիվոլի»։ Այսպիսով, մենք աշխատել սկսում էինք ցերեկը։ Անտանելի շոգ էր, «Սթրիթհեմի» դահլիճը համարյա դատարկ էր, ինչը, հասկանալի է, նույնպես չէր փարատում իմ թախիծը։

Չառլզ Չապլինը և Մաքս Լինդերը
Մեզանից առաջ ելույթ էին ունենում Բերթ Քուտսի «Դուդլս գյորսի յանկիները»՝ պարային մի խումբ, որը կատարում էր նաև երգեր: Պարախումբը քիչ էր հետաքրքրում ինձ: Բայց երկրորդ երեկոյի ընթացքում, երբ ես, աշխարհում ամեն ինչի հանդեպ անտարբեր, կանգնել էի բեմի հետևում, պարուհիներից մեկը հանկարծակի սայթաքեց, և մյուսներն սկսեցին քրքջալ, իսկ նրանցից մեկը հայացքով դարձավ դեպի ինձ՝ ասես հարցնելով, թե արդյոք ես է՞լ եմ ծիծաղում: Ինձ միանգամից գերեցին ձվաձև դեմքով, եղնիկի պես սլացիկ այդ աղջկա խորամանկորեն բոցկլտացող մուգ դարչնագույն հսկայական աչքերը, սքանչելի փափլիկ շրթունքները, որոնք ժպտալիս մերկացնում էին հրաշալի ատամնաշարը: Տպավորությունը ակնթարթային էր և ցնցող: Կուլիսներում նա ինձ խնդրեց բռնել հայելին՝ մինչև ինքը կհարդարի մազերը, և դա ինձ հնարավորություն տվեց դիտել նրան մոտիկից: Դա սկիզբն էր: Չորեքշաբթի ես հարցրի նրան՝ չի՞ կարող, արդյոք, կիրակի օրը հանդիպել ինձ հետ: Նա ծիծաղեց:
– Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպիսի տեսք ունեք Դուք առանց այդ կարմիր քթի։

Ես այն ժամանակ «Լռակյաց թռչնակներում» խաղում էի հարբեցողի դերը՝ ֆրակով և սպիտակ փողկապով։ 
– Ճիշտն ասած՝ իմ սեփական քիթը այդքան էլ կարմիր չէ, հենց ինքս էլ այդքան զառամած չեմ, որքան երևում եմ,– հավաստիացրի նրան: – Իսկ որպեսզի Ձեզ ապացուցեմ դա, վաղը կբերեմ իմ լուսանկարը։ 
Եվ ես բերեցի նրան սև փողկապով տխուր պատանու նկարը, որը, իմ կարծիքով, ինձ համար բավականին շոյիչ էր։ 
–  Դե Դուք դեռ բոլորովին երիտասարդ եք,– անկեղծորեն զարմացավ նա։– Ես Ձեզ բավական մեծ էի կարծում։ 
– Քանի՞ տարեկան կտայիք ինձ։ 
– Առնվազն երեսուն։ 
Ես ժպտացի։ 
– Շուտով կլրանա իմ տասնինը։
Աշխատանքային օրերին մենք փորձախաղերի էինք լինում, և ես ոչ մի կերպ չէի կարողանում ժամադրություն նշանակել, բայց նա խոստացավ, որ կսպասի ինձ կիրակի օրը ժամը չորսին՝ Քենինգթոն-գեյթի մոտ:

Չառլզ Չապլինը և Ջերալդին Չապլինը
Հրաշալի արևոտ օր էր։ Հագիս մուգ գույնի կոստյում էր, որ վայելչորեն գրկում էր մեջքս, մուգ փողկապ, և ես անփութորեն ճոճում էի սև էբենոսյա ձեռնափայտը։ Մինչև ժամը չորսը մնացել էր ընդամենը տասը րոպե, ես հուզմունքով նայում էի յուրաքանչյուր կնոջ, ով իջնում էր տրամվայից։ 
Այստեղ ես գլխի ընկա, որ ոչ մի անգամ չեմ տեսել նրան առանց գրիմի, և հանկարծ առհասարակ մոռացա նրա դեմքը։ Որքան էլ որ չարչարվեցի՝ չկարողացա հիշել։ Սարսափը պատեց ինձ։ Կարող է պատահել նրա գեղեցկությունը միմիայն շինծո՞ւ էր, պատրա՞նք։ Բավական էր, որ մի ոչ գեղեցիկ աղջիկ իջներ տրամվայից, ես ընկնում էի հուսահատության մեջ։ Մի՞թե ինձ սպասում է հիասթափությունը։ Մի՞թե ինձ խաբել էր սեփական երևակայությունը կամ թատերական գրիմը։ 
Չորսին երեք րոպե պակաս մի աղջիկ իջավ տրամվայից և եկավ ուղիղ դեպի ինձ։ Սիրտս տեղից թռավ. ոչ, սա ամենևին էլ գեղեցիկ չէր։ Միայն այն միտքը, որ ստիպված պիտի լինեմ ամբողջ երեկոն անցկացնել նրա հետ, դեռ ավելին՝ ձևանալ, թե դա պատճառում է անասելի բավականություն, ինձ գցեց սարսափի մեջ։ Սակայն ես վերցրի գլխարկս և ուրախ ժպտացի նրան: Մի զայրացկոտ հայացքով ոչնչացնելով ինձ՝ անծանոթուհին անցավ իմ կողքով։ Փառք աստծո, նա չէր:

Չառլզ Չապլինը և Ջորջ Բեռնարդ Շոուն
Այնուհետև, չորսն անց մեկ րոպեին տրամվայից դուրս թռավ մի մատղաշ աղջիկ, մոտեցավ ինձ և կանգ առավ: Նա գրիմով չէր և ավելի սքանչելի էր երևում հասարակ ծովային գլխարկով, պղնձե փայլուն կոհակներ ունեցող ծովայինի կապույտ զգեստով, որի գրպաններն էր խոթել ձեռքերը։
– Ահա և ե՛ս,– ասաց նա։
Ես մի պահ այնպես շփոթվեցի, որ կորցրի խոսելու ընդունակությունս։ Շփոթմունքից չգիտեի ինչ ասել և ինչ անել։
– Եկեք տաքսի վերցնենք,– խզված ձայնով ասացի ես՝ շուրջս նայելով։ Բայց հետո, այնուհանդերձ, շուռ եկա նրա կողմը։
– Որտե՞ղ կուզենայիք գնալ։
Նա վեր քաշեց ուսերը։
– Ինձ համար միևնույն է։
– Այդ դեպքում գնանք ճաշելու Վեսթ-Էնդում։
– Ես արդեն ճաշել եմ,– անվրդով ասաց նա։
– Մենք դա կքննարկենք տաքսիում,– առարկեցի ես։
Իմ տենդագին հուզմունքը, հավանաբար, շվարեցրել էր նրան։

Տաքսիում հենց մի գլուխ կրկնում էի.
– Ես գիտեմ, որ դեռ ափսոսալու եմ այս րոպեների համար: Դուք չափից դուրս գեղեցիկ եք:
Ես ցանկանում էի լինել սրամիտ և ուրախ, բայց ոչինչ չէր ստացվում: Դրամատնից վերցրել էի երեք ֆունտ և պատրաստվում էի տանել նրան «Թրոքադերո», որտեղ երաժշտական մթնոլորտում և թավշյա պերճաշքության մեջ նրա առաջ կներկայանայի ամենառոմանտիկ կերպարանքով: Ես ցանկանում էի նրան շլացնել: Սակայն նա պահպանում էր լիակատար անխռովություն։ Իսկ իմ երկար ճառերը նրան ուղղակի կանգնեցրել էին փակուղու առաջ, հատկապես երբ ես նրան անվանեցի իմ «Նեմեզիդան». այդ բառը ես սովորել էի մեր ծանոթությունից ոչ շատ առաջ:
Նա չէր ենթադրում, թե ինքն ինչքան շատ բան էր նշանակում ինձ համար։ Ֆիզիկական հրապուրանքը այստեղ գրեթե ոչ մի դեր չուներ. ինձ համար կարևորը նրա ներկայությունն էր։ Նրբագեղությունն ու գեղեցկությունը հազվադեպ հյուրեր էին այնպիսի մարդկանց կյանքում, ինչպիսին ես էի:

Չառլզ Չապլինը և Բասթեր Կիտոնը
«Թրոքադերոյում» ես փորձեցի համոզել նրան ճաշել, բայց ապարդյուն։ Նա համաձայնեց ուտել միայն մի բուտերբրոդ, որպեսզի սեղանակից լիներ ինձ։
Մենք զբաղեցրինք առանձին սեղան շատ թանկանոց մի ռեստորանում, և ես իմ պարտքը համարեցի պատվիրել ընտիր ճաշ՝ չնայած ամենևին ուտել չէի ուզում։ Այդ ճաշն ինձ համար ծանր փորձություն էր։ Ես չգիտեի, թե ինչը ինչպիսի պատառաքաղով պիտի ուտեի: Բայց, այնուամենայնիվ, մի կերպ հաղթահարեցի ամեն ինչ և նույնիսկ պահեցի ինձ աշխարհիկ անկաշկանդությամբ, իսկ ուտելուց հետո նույնիսկ կարողացա անփութորեն մատներս լվանալ այդ նպատակով մատուցված թասի մեջ։ Սակայն հավատացած եմ, որ, դուրս գալով ռեստորանից, մենք երկուսս էլ թեթևացած շունչ քաշեցինք։

«Թրոքադերոյից» հետո նա որոշեց վերադաոնալ տուն։ Ես նրան տաքսի աոաջարկեցի, բայց նա նախընտրեց ոտքով գնալ։ Դա միայն իմ օգտին էր, նա ապրում էր հեռու՝ Քեմբերուելում, և, այդպիսով, ես կարող էի ավելի երկար մնալ նրա ընկերակցությամբ։ Այժմ, երբ ես մի փոքր ուշքի էի եկել, նա իրեն ավելի ազատ էր պահում ինձ հետ։ Մենք քայլում էինք Թեմզայի ափով, և Հեթին ուրախ պատմում էր ինձ իր ընկերուհիների և ամեն տեսակ դատարկ բաների մասին։ Բայց ես համարյա չէի լսում, թե ինչ էր ասում նա: Ես աննկարագրելի երանության մեջ էի, և ինձ թվում էր, թե մենք քայլում էինք դրախտում։

Չառլզ Չապլինը և Մահաթմա Գանդին
Բաժանվելով նրանից, տակավին այդ երեկոյի տպավորության տակ, վերադարձա գետափով և իմ երեք ֆունտի մնացորդը բաժանեցի ափին քնող թափառաշրջիկներին. ես լցված էի մերձավորի հանդեպ սիրով ու բերկրանքով։ Մենք Հեթիի հետ պայմանավորվեցինք հանդիպել հենց հաջորդ օրը, առավոտյան ժամը յոթին․ ութին նա Շոֆթսբերի-ավենյուում ինչ-որ փորձախաղ ուներ։ Նրա տնից մինչև Վեսթմինսթերբրիջ-ռոուդի մետրոյի կայարանը կլիներ մոտավորապես մեկուկես մղոն, և չնայած ես աշխատանքից ուշ էի վերադառնում և երբեք երկուսից շուտ չէի քնում, լույսը բացվելուն պես տեղիցս վեր թռա, որպեսզի հանդիպեմ նրա հետ։ Քեմբերուել-ռոուդը այժմ ինձ թվում էր կախարդական փողոց, որովհետև այնտեղ էր ապրում Հեթի Բելլին։ Առավոտյան այդ զբոսանքները, երբ մենք, իրար ձեռք բռնած, քայլում էինք մինչև մետրոյի կայարանը, իսկական երանություն էին՝ միախառնված մի ինչ-որ անհասկանալի խոր անձկության հետ։ Անհրապույր ու տխուր Քեմբերուել-ռոուդը, որը ես առաջ շրջանցում էի իմ ճանապարհին, այժմ ձեռք էր բերել հատուկ ձգողական ուժ, որովհետև այնտեղ վաղորդյան մշուշի մեջ հանկարծ գծագրվում էր Հեթիի բարեկազմ կերպարանքը, որը գալիս էր ինձ ընդառաջ։ Ես չէի ընկալում, թե ինչ էր ասում նա այդ զբոսանքների ժամանակ։ Սաստիկ հափշտակված էի այն մտքով, որ մեզ միացրել է խորհրդավոր մի ուժ, և որ մեր միությունը արդեն կանխորոշված է ճակատագրով։

Չառլզ Չապլինը և Ալբերտ Էյնշտեյնը
Ես այդպես ուղեկցեցի նրան երեք անգամ. երեք կարճ առավոտներ, որոնցից հետո օրը դադարում էր գոյություն ունենալ մինչև մյուս առավոտ։ Բայց չորրորդ օրը նա հանկարծ կտրուկ փոխվեց իմ նկատմամբ։ Բարևեց սառը և չբռնեց ձեռքս։ Ես կշտամբեցի նրան և կատակով մեղադրեցի, թե նա ինձ չի սիրում։
– Դուք չափազանց շատ բան եք պահանջում,– ասաց նա։– Վերջիվերջո, ես տասնհինգ տարեկան եմ, և Դուք չորս տարով մեծ եք ինձնից։
Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչ էր թաքնված այդ արտահայտության տակ։ Մի բան պարզ էր. նա հանկարծ օտարացել էր ինձ։ Քայլում էր ուղիղ իր առաջ նայելով և ձեռքերը աշակերտուհու նման գրպանները խոթած։
– Ուրիշ խոսքով՝ Դուք իսկապես ինձ չեք սիրում,– կրկնեցի ես։
– Չգիտեմ,– պատասխանեց նա։
Ես շշմել էի։
– Եթե չգիտեք, ուրեմն չեք սիրում։
Նա լուռ էր։
– Տեսնո՞ւմ եք, ինչպիսի մարգարե դուրս եկա ես,– շարունակեցի կատակի եղանակով։– Ախր ես ասում էի, չէ՞, որ դեռ կզղջամ, որ հանդիպել ենք։

Մառլոն Բրանդոն և Չառլզ Չապլինը
Ես փորձում էի կռահել, թե ինչ է տեղի ունենում նրա հոգում, իմանալ, թե ինչ է զգում իմ նկատմամբ, բայց իմ բոլոր հարցերին նա շարունակ պատասխանում էր՝ «չգիտեմ»։
– Իսկ դուք կցանկանայի՞ք ամուսնանալ ինձ հետ,– հանկարծ հարցրի ես։
– Ես դեռ չափազանց փոքր եմ։
– Իսկ եթե Ձեզ վիճակվեր, այնուամենայնիվ, ամուսնանալ, Դուք ի՞նձ կընտրեիք, թե՞ ուրիշ որևէ մեկին։
Բայց նա խուսափողաբար միշտ նույնն էր կրկնում։
– Չգիտեմ... Դուք ինձ դուր եք գալիս, բայց...
– ․․․ բայց դուք ինձ չեք սիրում,– եզրափակեցի ես, և սիրտս տեղից ընկավ։
Նա ոչինչ չասաց: Երկինքը ծածկված էր ամպերով, փողոցները թվում էին գորշ և թախծոտ։
– Դժբախտությունն այն է, որ ես ժամանակին կանգ չառա,– ասացի ես խզված ձայնով: Մենք մոտեցել էինք մետրոյի մուտքին:– Մենք պետք է բաժանվենք և այլևս երբեք չհանդիպենք,– 
ավելացրի՝ ցանկանալով իմանալ, թե ինչ ներգործություն կունենան իմ խոսքերը։
Նա մթագնեց։ Ես վերցրի նրա ձեռքը և շոյեցի քնքշորեն։
– Մնաք բարով, այդպես ավելի լավ կլինի։ Ձեր իշխանությունը այժմ էլ ինձ վրա չափազանց մեծ է։
– Մնաք բարով,– պատասխանեց նա։– Շատ ցավում եմ։

Գլորիա Սվենսոնը, Չառլզ Չապլինը և Մերիոն Դևիսը
Այն, որ նա հարկ համարեց ներողություն խնդրել, ջախջախեց ինձ։ Մտավ մետրո, և ինձ պատեց անտանելի դատարկության զգացողությունը։
Ի՞նչ արեցի ես։ Գուցե շատ շտապեցի։ Ի՞նչ իրավունք ունեի նրան այդպիսի հարցեր տալ։ Ես ինձ պահեցի ինչպես ինքնագոհ ապուշ և հասա այն բանին, որ այժմ չեմ կարող տեսնել նրան՝ եթե չեմ ուզում հիմար վիճակի մեջ ընկնել։ Ի՞նչ է մնում ինձ անել։ Տառապել և ուրիշ ոչինչ։ Երանի թե ես չզգայի այդ տառապանքը և քնած մնայի այնքան ժամանակ, մինչև կկարողանայի նորից տեսնել նրան։ Ոչ, ամեն գնով պետք է խուսափեմ նրա հետ հանդիպելուց, քանի նա ինքը չի ուզենա ինձ տեսնել։ Գուցե ես չափազանց շա՞տ էի լուրջ և չափազանց համառ։ Հաջորդ անգամ, երբ մենք հանդիպելու լինենք, ես կլինեմ կատակող և հանգիստ։ Բայց նա կուզենա՞, արդյոք, խոսել ինձ հետ: Իհարկե, կուզենա: Չէ՞ որ ես նրա համար մի բան նշանակում եմ։
Հետևյալ առավոտյան ես չկարողացա դիմանալ և գնացի Քեմբերուել-ռոուդ։ Հեթիին տեսնել չկարողացա, հանդիպեցի մորը։ 
– Այդ ինչպես եք վարվել Հեթիի հետ,– ասաց նա։– Նա տուն եկավ արցունքն աչքերին և ասաց, որ Դուք այլևս չեք ցանկանում տեսնել իրեն։
Ես վեր քաշեցի ուսերս և հեգնորեն ժպտացի։
– Իսկ ինչպե՞ս է նա վարվել ինձ հետ։
Եվ այստեղ կմկմալով հարցրի, թե չէի՞ կարող, համենայնդեպս, տեսնվել Հեթիի հետ։
Նա տարուբերեց գլուխը։
– Թերևս, չարժե էլ։

Չառլզ Չապլինը և Ուինսթոն Չերչիլն իր ընտանիքի հետ
Ես հարցրի, ինձ հետ որևէ բան չի՞ խմի արդյոք, և մենք մտանք գարեջրատուն, որպեսզի խոսենք։ Ես աղաչեցի նրան թույլ տալ տեսնել Հեթիին, և, ի վերջո, նա համաձայնեց։
Երբ մոտեցանք նրանց տանը, Հեթին մեր առաջ բաց արեց դուռը և, մեզ տեսնելով, զարմացավ և մռայլվեց։ Նոր էր երեսը լվացել «Արևի լույս» օճառով և թարմություն էր բուրում։ Նա ինձ ներս չհրավիրեց, և նրա խոշոր դարչնագույն աչքերը նայում էին սառն ու անտարբեր։ Ես կորցրի ամեն հույս։
– Դե, ինչ արած,– ասացի՝ աշխատելով կատակի տալ։– Ես եկել եմ մեկ անգամ էլ հրաժեշտ տալու։
Նա ոչինչ չպատասխանեց, բայց ես զգացի, որ ուզում է որքան հնարավոր է շուտ բաժանվել ինձանից։
Ես մեկնեցի ձեռքս և ժպտացի։
– Եվ այսպես՝ կրկին մնաք բարով։
– Գնաք բարով,– պատասխանեց նա սառը։
Ես շուռ եկա և լսեցի, որ դուռը կամացուկ փակվեց։
Չնայած մենք Հեթիի հետ հանդիպել էինք ընդամենը հինգ անգամ և, բացի առաջին անգամից, միասին անցկացրել էինք քսան րոպեից ոչ ավելի, այդ կարճ ծանոթությունը հետք թողեց իմ հոգում։ 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Չառլզ Չապլին. Առաջին սերը
Չառլզ Չապլին. Առաջին սերը
Հատված Չառլզ Չապլինի «Իմ կենսագրությունը» գրքից
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgEiYuo51Td76K4Ovxli-B99Z7mbFOikQh489fx4bbnBPccSmGSrGDj8LE1-qIPunY1IEqZ94Y4mW7JOC6LwUpm3qvaPiuPak4Sxvwd4aI0gpbLKbxHUaznvx6tPypaqQcQJraQRQHH1cPl/s640/18009189_2325430434347957_260928179_n.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgEiYuo51Td76K4Ovxli-B99Z7mbFOikQh489fx4bbnBPccSmGSrGDj8LE1-qIPunY1IEqZ94Y4mW7JOC6LwUpm3qvaPiuPak4Sxvwd4aI0gpbLKbxHUaznvx6tPypaqQcQJraQRQHH1cPl/s72-c/18009189_2325430434347957_260928179_n.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/04/charles-chaplin-arajin-ser.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/04/charles-chaplin-arajin-ser.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content