$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

«Համլետ». մի ֆիլմի պատմություն

«Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օ՜, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցի, որ հենց ես ուղղեմ»։ «Համլետ», Ուիլյամ Շեքսպիր


Տարիներ շարունակ ռեժիսոր Գրիգորի Կոզինցևն ուսումնասիրում էր Շեքսպիրի արվեստը։ 1954թ-ին Պուշկինի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնում նա բեմադրեց «Համլետը»։ Դեռևս այդ ժամանակ ռեժիսորը ձգտում էր ժամանակակից ոճում ներկայացնել Դանիայի արքայազնին։ Պրեմիերան մեծ հաջողություն ունեցավ։ Այնուհետև լույս ընծայվեց Կոզինցևի «Մեր ժամանակակից Ուիլյամ Շեքսպիրը» գիրքը՝ գրողի արվեստի խոր ուսումնասիրության արդյունքը։ «Համլետի» մասին մտքերին այս գրքում նվիրված են բազմաթիվ էջեր։ Վերլուծելով ողբերգությունը՝ Կոզինցևը Համլետի կերպարում տեսնում է ճշմարտության մարտիկի՝ ընդդեմ չարիքի ու անարդարության։ Ռեժիսորը ֆիլմը ստեղծում էր ութ տարի։ Նա ասում էր․ «Մենք փորձել ենք նշանավոր ողբերգությունը նվազագույնս հարմարեցնել կինոյին։ Մեզ համար կարևոր էր էկրանի վրա պահպանել Շեքսպիրի ստեղծագործության մտքի ու զգացմունքի մասշտաբը»։ Այդ իսկ պատճառով ֆիլմի գլխավոր թեմաները՝ Համլետի՝ որպես օտարների մեջ հայտնված մարդու դրությունը, բանտ դարձած Դանիայի պատկերը, փոխհարաբերությունների բնույթը, որ թույլ է տալիս ժպտալ և լինել չարագործ, լուծվում են ճշմարիտ կինեմատոգրաֆիական միջոցներով, ընդգծվում են դիտարժան կերպարայնությամբ՝ ռեժիսորի և օպերատոր Իոնաս Գրիցյուսի կողմից հիանալի արտացոլված։

Կոզինցևը ֆիլմի սցենար տեղափոխեց Շեքսպիրի հանճարեղ ողբերգության իմաստնությունը, փիլիսոփայական խորությունը և գեղեցկությունը։ Բայց ռեժիսորի զգացածն ու մտածածը երազանքից ու գաղափարից իրականություն դարձավ լոկ այն ժամանակ, երբ Համլետի դերակատարը հանդիսացավ Ինոկենտի Սմոկտունովսկին։ Կոզինցևը կասկած չուներ այն հարցում, թե ով պիտի խաղա Համլետի դերը։ Ընտրությունը նրա կողմից կատարվել էր նկարահանումներից դեռ շատ ժամանակ առաջ։ Ռեժիսորը երիտասարդ դերասան Սմոկտունովսկուն տեսել էր «Մինչև հաջորդ գարուն» ուսումնական ֆիլմում և անմիջապես գերվել էր նրա արտառոց ստեղծագործական անհատականությամբ։ «Ես վերադարձա տուն և արդեն գիտեի, որ Համլետը կա։ Եվ ոչ մի կասկած, տատանում, ֆոտոնկարահանման փորձեր չեն եղել։ Կար միայն այսպիսի Համլետ, և ո՛չ մի այլ տեսակ։ Իմ՝ որպես ռեժիսորի, միակ խնդիրն այն էր, որ հանգստացնեի նրան, հասցնեի այն վիճակին, որ նա չկասկածեր։ Որքան կարողացա՝ արեցի և կարծում եմ, որ դրա համար պարգևատրվել եմ առավելագույնս»։ Կոզինցևը Սմոկտունովսկուն հավատ ներշնչեց։ Համաձայնելով խաղալ Համլետի դերը՝ Սմոկտունովսկին մերժեց այլ ռեժիսորների կողմից արված մի շարք պատվաբեր առաջարկներ։ Մասնավորապես՝ Տարկովսկին նրան առաջարկում էր Անդրեյ Ռուբլյովի դերը, իսկ Բոնդարչուկը՝ Անդրեյ Բոլկոնսկու։ 

1962թ-ի փետրվարին «Համլետի» նախապատրաստական աշխատանքները սկսվեցին։ Նախնական՝ տնային փորձերը տևեցին մի քանի ամիս։ Կոզինցևը սովորություն ուներ աշխատանքի ընթացքում դերասաններին գրել նամակներ՝ ընդհանրություններով, խորհուրդներով, իր պատկերացումներով։ Այդ առումով հատկապես կարևոր է նամակը, որը Սմոկտունովսկին ստացել է բնական նկարահանումներից անմիջապես հետո։ Ռեժիսորը նրան նախազգուշացնում էր չլինել չափից դուրս մեղմ, չտրվել վարիացիաներին, որոնք արդեն սկսել էին անվանել «Սմոկտունովսկու թեմա»։ Նա դերասանին հիշեցնում էր Համլետի ցասման ու հպարտության մասին։ Թուլության բացակայությամբ, էներգիայով, գրոհող խելքով, ներքին մեծ արժանապատվությամբ (ռուսական Համլետի մասին այսպես էին գրում անգլիացի քննադատները) Սմոկտունովսկին զգալիորեն պարտական է հենց այդ խորհուրդներին։ Դերասանի խոսքերով՝ ինքը այս դերին նվիրել է ոչ միայն ուժերն ու փորձը, այլև կյանքի մի մասը։ Բարեբախտաբար, նա Համլետ խաղաց հենց այն տարիքում, երբ պետք էր խաղալ այդ դերը։ Լոուրենս Օլիվիեն 1966թ-ին Սմոկտունովսկուն հարցրել է․ «Քանի՞ տարեկան եք»։ «42»,- հետևել է պատասխանը։ «Օ՛, հասցրել եք։ Ձեր բախտը բերել է։ Հետո սիրտն այլևս չի դիմանում նման ծանրաբեռնվածության․․․»,- ասել է Օլիվիեն։ 

Սմոկտունովսկու Համլետն ուժեղ, վճռական մարդ է։ Նա ի սկզբանե պատրաստ է կատարել իր պարտքը՝ վրեժ լուծել Կլավդիոսից։ Մարդը չարիքի աշխարհում․․․ Բայց մարդ, ով չի համակերպվել չարիքի հետ, այլ ապստամբել է դրա դեմ՝ կործանվելով, սակայն չկոտրվելով այդ պայքարում։ Շեքսպիրի գաղափարը չարիքին հակադրվելն է։ Սմոկտունովսկու համար գոյություն չունի «լինել, թե չլինել» հարցը, նրա համար կա միայն «լինելը»։ Այդ պատճառով էլ հանդիսատեսը նրա «Լինել, թե չլինել» մենախոսությունը (ի դեպ, ֆիլմում այն հնչում է ոչ ամբողջությամբ) չընկալեց որպես կասկածների ու տատանումների գագաթնակետ՝ թեկուզ հենց միայն այն առումով, որ Համլետին չէր ընկալում որպես կասկածող ու տատանվող մարդու։ Շեքսպիրն իր հերոսին օժտել է ահռելի հոգեկան կամքով և մտավոր էներգիայով։ Ինչպես արդարացիորեն նկատել է քննադատներից մեկը, «Համլետ-Սմոկտունովսկու մենախոսությունը ավելի շուտ շավղից դուրս ընկած աշխարհում կյանքի սարսափի սթափ գիտակցումն է»։ Չարիքը մարմնավորող գլխավոր կերպարը արքա Կլավդիոսն է՝ Միխայիլ Նազվանովի կատարմամբ։ Նա խորամանկ է, կեղծավոր քաղաքավարի, իրեն պահում է հովանավորաբար և բարեկիրթ ժպտում է Համլետին՝ ի պատասխան վերջինիս բոլոր մեղադրանքների։ Պոլոնիուսը (Յուրի Տոլուբեև) մեզ ներկայանում է որպես բավականին սահմանափակ կերպար։ Նա նույնիսկ չար չէ, նա պարզապես հիմար է, և Համլետն իզուր չէ նրան անվանում «ձկան առևտրական»։ 

Շեքսպիրն իր հերոսներից յուրաքանչյուրի համար կանխորոշել է իրենց արժանի մահ։ Պոլոնիուսը սպանվում է մանր լրտեսի ու բանսարկուի պես։ Անվանի դերասան Տոլուբեևը Պոլոնիուսի դերը մեծ հաջողությամբ արդեն խաղացել էր Պուշկինի անվան թատրոնում, իսկ էկրանի վրա այն լիովին վերափոխեց։ Նրա տեքստը զգալիորեն կրճատվել էր, բայց երբ ռեժիսորը նրան ասում էր՝ «եկեք ավելացնենք ռեպլիկները», նա պատասխանում էր՝ «ֆիլմի համար դա պետք չէ»։ Թեպետ «Համլետի» բեմադրությունից անցել էր տասը տարի, բայց Կոզինցևը, միևնույն է, փայփայում էր իր երբեմնի արդյունքը։ Թատերական Հորացիոն նույնությամբ տեղափոխվել է ֆիլմ (բեմադրությունում և ֆիլմում այդ դերը կատարում էր Վլադիմիր Էրենբերգը)։ Օֆելիայի դերը Կոզինցևի ֆիլմում կատարում է Անաստասիա Վերտինսկայան։ Հետագայում նա վերհիշում էր․ «Կոզինցևն ուներ ֆիլմի և այդ ֆիլմում Օֆելիայի կերպարի ամբողջական պատկերացում, նա ինձնից պահանջում էր միջնադարյան տիկնանց բնորոշ աղոտ հայացք, խորհուրդ էր տալիս այցելել Էրմիտաժ, իսկ ես նայում էի հայելուն, իմ հայացքում չէի տեսնում աղոտություն և ինձ համարում էի լրիվ անտաղանդ․․․ Կոզինցևը հրաշալիորեն գտավ իմ Օֆելիայի արտաքին նկարագիրը, ես սկսեցի հասկանալ դերի քանդակապատկերը, գրաֆիկան․․․»։ 

«Համլետը» սև-սպիտակ ֆիլմ է․ գույների ճչացող բազմազանությունը, ռեժիսորի համոզմամբ, չէր համապատասխանում ողբերգության ժանրին։ Առաջին իսկ կադրերից հետո իջեցվում են ամրոցի դարպասների հսկայական վանդակաճաղերը, և դրանք կրկին բարձրանում են լոկ այն ժամանակ, երբ Էլսինորից դուրս են բերում Համլետի մեռած մարմինը։ Տաղանդավոր նկարիչ Եվգենի Ենեյի կողմից ստեղծված միջնադարյան ամրոցն ընկալվում է որպես ոսկեզօծ բանտ։ Ֆիլմում առանձնահատուկ տեղ է գրավում Դմիտրի Շոստակովիչի երաժշտությունը, որը հիանալիորեն փոխանցում է դարաշրջանի բնույթը, ֆիլմի հյուսվածքը կազմող իրադարձությունների ոգին։ Շոստակովիչն արդեն գրել էր երաժշտություն թատերական բեմադրության համար, և Կոզինցևը կարծում էր, թե կոմպոզիտորն ընդամենը նորովի կգործիքավորի այն և ինչ-որ ձևով կլրացնի։ Սակայն Շոստակովիչը հայտարարեց․ «Այդ երաժշտությունից ոչ մի նոտա չեմ օգտագործի․․․»։ Եվ ամեն ինչ զրոյից ստեղծեց։ 

«Համլետը» կոստյումային ֆիլմ է, պատմական կինոնկար։ Անհրաժեշտ էր արտացոլել դարաշրջանը, գործող անձանց հագցնել տվյալ ժամանակաշրջանին համահունչ հանդերձանք։ Միայն Համլետի կերպարը ստեղծելու ուղղությամբ նկարիչ Սուլիկո Վիրսալաձեն աշխատել էր երկու ամիս։ Հակառակ Կոզինցևի սկզբնական գաղափարին՝ մազերի «անհնազանդ դեզի» և պարզ բաճկոնի վերաբերյալ, Համլետը վարսահարդարվեց և հագնվեց որպես ողբերգական լիազորություններով անձ։ Համենայնդեպս, նրա սև ծալքավոր վերնահագուստում՝ ծանր, ասես մարմինը վարագուրող, և սպիտակ վերնաշապիկներում՝ իրենց անկաշկանդ կամ հանդիսավոր օձիքներով, ժամանակակից ոչինչ չկար։ 

«Համլետն» էկրան բարձրացավ 1964թ-ին՝ Շեքսպիրի ծննդյան 400-ամյա հոբելյանի առթիվ։ Կոզինցևի ֆիլմը «Համլետի» առաջին ռուսական էկրանավորումն էր (աշխարհում՝ 17-րդը)։ Հետաքրքրական է, որ այդ ժամանակ ԽՍՀՄ-ում ֆիլմը կինովարձույթում զբաղեցրեց ընդամենը 19-րդ տեղը (այն դիտեց շուրջ 21 մլն մարդ), իսկ արտերկրում ֆիլմն ընդունեցին ցնծությամբ։ Կոզինցևի «Համլետի» համար իսկական փորձություն էր ցուցադրությունը Լոնդոնում՝ հոբելյանի կապակցությամբ կազմակերպված շեքսպիրյան թեմաներով ֆիլմերի մեկշաբաթյա կինոդիտումների շրջանակներում։ Անգլիացիներն այս Համլետին համարեցին ավելի ժամանակակից, քան նույնիսկ Լոուրենս Օլիվիեի Համլետին։ Ջեյմս Քենեդին The Guardian թերթում գրեց․ «Ինչ վերաբերում է դերասաններին, ապա ես անգլիական բեմում երբեք չեմ տեսել (անգամ Օլիվիեի հրաշալի ֆիլմում, եթե խոսքը դրան հասավ) «Համլետի» այնպիսի դերակատարների, ովքեր կլինեին նույնքան տպավորիչ ու համոզիչ, որքան այդ ռուսները։ Ինքը՝ շիկահեր Համլետը (Սմոկտունովսկին)՝ տագնապահույզ, ինչպես պիրկ ձգված աղեղը, նրբակազմ և առանց կանացիության զգայական անհանգիստ պատանին՝ գործողությունների ընթացքում ողբերգական տղամարդու վերածվող, հիասքանչ էր իր խաղով»։

Կոզինցևի «Համլետի» հաջողության մասին վկայում են նաև պարգևները, որոնք ֆիլմը ստացել է Սան Ֆրանցիսկոյի, Վենետիկի, Սան Սեբաստիանի կինոփառատոններում, Բրիտանական կինոինստիտուտի մրցանակը․․․ Այս «Համլետով» է Նյու Յորքի լինքոլնյան կենտրոնը սկսել աշխարհի լավագույն ֆիլմերի իր ցուցադրությունը։ Խորհրդային կինոսերների գնահատմամբ՝ «Համլետը» 1964թ-ին ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ, իսկ Սմոկտունովսկին՝ տարվա լավագույն դերասան։ 

Իգոր Մուսսկի
«100 հայրենական մեծագույն ֆիլմերը» գրքից 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: «Համլետ». մի ֆիլմի պատմություն
«Համլետ». մի ֆիլմի պատմություն
«Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օ՜, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցի, որ հենց ես ուղղեմ»։ «Համլետ», Ուիլյամ Շեքսպիր
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEivSzRN6zXyahBWZJv11von04Da0sR-a6QVDdY5nmEXjFkZ490RpIfv07f-Mp5JO1PrM1_GfEahrNJYGTtXxRBq6M3JvR3n3atS4InOo2njPGZKzF87GcIizLfAm7WARV1h1GKwo0f0iwz3/s640/0.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEivSzRN6zXyahBWZJv11von04Da0sR-a6QVDdY5nmEXjFkZ490RpIfv07f-Mp5JO1PrM1_GfEahrNJYGTtXxRBq6M3JvR3n3atS4InOo2njPGZKzF87GcIizLfAm7WARV1h1GKwo0f0iwz3/s72-c/0.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/05/hamlet-kozincev-1964.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/05/hamlet-kozincev-1964.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content