Ինչպես գրել սցենար. 10 սխալ, որոնցից պետք է խուսափել


«Երբ ես սցենար եմ գրում, իմ գլխում արդեն պատրաստ է ամբողջ ֆիլմը»։ Տակեշի Կիտանո


Ամերիկացի քննադատ Կարսոն Ռիվզի խորհուրդները սկսնակ սցենարիստներին

ինչպես հասնել պրոֆեսիոնալիզմի և խուսափել առավել հաճախ կրկնվող սխալներից․ 10 պատճառ, որոնք սցենարը դարձնում են ձանձրալի ու անհետաքրքիր

Պատճառ առաջին․ ձեր ֆիլմի սյուժեն ինքնին հետաքրքիր չէ

Թվում է՝ պատճառն ակնհայտ է, բայց, այդուհանդերձ, այն ամենաշատն է անտեսվում։ Հեղինակները մշտապես կառչում են ձանձրալի գաղափարներից։ Նրանք փորձում են գրել այն մասին, թե ինչպես է տղամարդը փորձում հաղթահարել մոր կորստի ցավը։ Կամ՝ ինչպես է կինն ուղևորվում որևէ վայր և ճանապարհին նրա համար բացահայտվում է կյանքի իմաստը։ Այդ ամենն արդեն եղել է։ Դա չի գրավի հանդիսատեսին։ Անհրաժեշտ է թարմ ու ինքնատիպ գաղափար, այլապես ոչինչ չի ստացվի։ Այդ իսկ պատճառով նախքան սցենար գրելը փորձեք ձեր մտահղացման մասին պատմել առնվազն տասը մարդու։ Եթե ոչ ոք հետաքրքրություն չցուցաբերի, ուրեմն՝ ավելի լավ է փնտրեք առավել գրավիչ սյուժե։ Եվ նույնիսկ կարևոր չէ՝ լա՞վ եք շարադրում, թե՞ ոչ, որովհետև վատ գաղափարը միշտ հանգեցնում է վատ սցենարի։ 


Պատճառ երկրորդ․ մի քանի տեսարաններում կրկնվում է միևնույն գաղափարը


Սկսնակ սցենարիստները հաճախ օգտագործում են 4-5 տեսարան, որպեսզի բացահայտեն միևնույն միտքը, իսկ պրոֆեսիոնալները բավարարվում են միայն մեկ տեսարանով, որը պատմությանը հաղորդում է աշխուժություն և սյուժեն դարձնում է գրավիչ։ Օրինակ՝ գլխավոր հերոսը վախենում է մարդկանց հետ մտերիմ շփումից․ ցուցադրեք այն տեսարանը, որտեղ նա արտահայտում է իր հույզերը։ Պետք չէ ստեղծել ևս մի քանի իրավիճակ, որտեղ այլ հանգամանքներում կարտացոլվի նրա միևնույն հատկությունը։ Սա չի նշանակում, թե այդ խնդրին պետք չէ վերադառնալ ամբողջ գործողության ընթացքում, բայց պետք չէ նաև շարադրել այդ խնդրի վրա կառուցված ևս մեկ նույնանման իրավիճակ։ Այս սխալը հաճախ է կրկնվում անփորձ սցենարիստների աշխատանքներում, կրկնվում է նորից ու նորից, թեպետ ամեն ինչ արդեն հասկանալի էր առաջին իսկ տեսարանում։ Առավել կարևոր է սյուժեն շարունակաբար առաջ մղելն ու զարգացնելը։ 


Պատճառ երրորդ․ հետաքրքիր, ուժեղ, վառ հերոսի բացակայությունը

Սա լուրջ խնդիր է։ Գլխավոր հերոսն այն մարդն է, ում հանդիսատեսը հետևում է ողջ ֆիլմի ընթացքում։ Եթե նա անդեմ է, ապա ֆիլմը պարզապես ձանձրալի կլինի։ Շատերն իրենց ստեղծագործության համար ընտրում են «սովորական տղաների», ովքեր զբաղվում են «սովորական գործերով»։ Իհարկե, որոշակի ժանրերում այդօրինակ հերոսները պահանջված են, բայց, այդուհանդերձ, պիտի ունենան ինչ-որ առանձնահատկություն, որը հանդիսատեսին կստիպի հետաքրքրությամբ հետևել նրանց։ Թերևս, այդպիսի կերպար է Ինդիանա Ջոնսը, ցերեկը՝ պրոֆեսոր, գիշերը՝ հերոս, կամ՝ զվարճալի անբան Բենը «Մի քիչ հղի» ֆիլմում։ Ամեն դեպքում՝ գլխավոր հերոսը պիտի ունենա ինչ-որ մի հետաքրքիր յուրահատկություն, այլապես, ինչպիսին էլ լինի սյուժեն, մենք կձանձրանանք։ 

Պատճառ չորրորդ․ անիմաստ տեսարանները


Անիմաստ տեսարանները սպանում են ողջ սյուժեն։ Սցենարների զգալի մասում արդեն երկրորդ տեսարանը հենց այդպիսին է, իսկ պատճառն այն է, որ հեղինակները գաղափար չունեն, թե ինչի հետ և ինչպես կապեն իրենց հիասքանչ առաջին տեսարանը, քանի դեռ չեն գրել ամբողջ տեքստը։ Առաջին տեսարանին հաջորդում է հերոսների երկխոսությունը, և հենց այստեղ է, որ հեղինակը մոլորվում է ու կարծես համարում, թե նրանք արդեն կատարում են իրենց գործառույթը, ինչի մասին էլ որ խոսեն։ Սա սխալ է։ Եթե տեսարանն իմաստ չունի, այսինքն՝ հերոսները չեն փորձում ինչ-որ նյութ քաղել իրենց սեփական երկխոսությունից կամ մեկ այլ գործող անձից, ապա նշանակում է՝ հեղինակը պարզապես խոսում է ինքն իր հետ։ Տեսարանն աշխուժացնելու ամենահեշտ միջոցն այն է, որ գործող անձինք ինչ-որ բան ցանկանան։ Հենց այդ ցանկությունն էլ կհետաքրքրի հանդիսատեսին։ 


Պատճառ հինգերորդ․ անվերջանալի էքշըն

Սկսնակ հեղինակները հաճախ մտածում են, որ եթե սցենարը հագեցված է անընդմեջ իրադարձություններով, ապա ընթերցողն անպայման կհետաքրքրվի։ Բայց, ըստ էության, անվերջանալի էքշընը նույնն է, ինչ անվերջանալի երկխոսությունը, այսինքն՝ ձանձրալի է։ Խնդիրն այն է, որ հարցը, թե կաշխատի՞, արդյոք, տեսարանը, պայմանավորված է այն հանգամանքով, թե հատկապես ի՛նչն է գտնվում իրադարձությունների կենտրոնում։ Այսինքն՝ նախորդ 20 էջերը, որ գրել եք, արդյո՞ք բավականաչափ կարևոր էին իրենց ասելիքով ու իրադարձություններով։ Եթե այդպես չէ, հետևաբար՝ էքշընն իմաստ չունի։ Այսպիսով, եթե դուք պարզապես ցատկում եք իրադարձությունների մի շարանից մյուսին, ապա մնում է երաշխավորել, որ հանդիսատեսը կձանձրանա։


Պատճառ վեցերորդ․ առանց կոնֆլիկտի տեսարանները

Յուրաքանչյուր տեսարան պիտի բովանդակի ինչ-որ պայքար, մրցակցություն։ Գործող անձինք տարբեր ցանկություններ ունեն։ Տեսարանն անհրաժեշտ է այն նպատակով, որ պարզի, թե ով է հաղթելու այդ պայքարում՝ առաջին անձը, երկրորդը, թե ոչ ոք։ Այսինքն՝ տեսարանը հետաքրքիր կլինի լոկ այն դեպքում, եթե հերոսներին հարկավոր է ինչ-որ բանի հասնել տվյալ տեսարանի ընթացքում։ Սկսնակ սցենարիստները հազվադեպ են կոնֆլիկտներ ավելացնում իրենց տեսարաններում, ինչի պատճառով էլ դրանք այդքան ձանձրալի են։ Պարտադիր չէ, որ կոնֆլիկտը լինի ակնհայտ, օրինակ՝ գործող անձանցից մեկը կարող է ընդհանրապես չիմանալ, որ ներգրավված է ինչ-որ պայքարում։ Համեմատենք․ ահա մի տեսարան, որտեղ ամուսինն ու կինը վիճում են, թե ով է այդ օրը տանելու երեխաներին, և ահա ևս մի տեսարան, որտեղ աղջկան դուր է գալիս տղան, բայց նա թաքցնում է, որպեսզի վերջինս գլխի չընկնի։ Կամ՝ տեսարան, որտեղ կինը փորձում է ամուսնուն տնից արագ ճանապարհել այն պատճառով, որ իրեն այցելելու է սիրեկանը։ Արդյունքում՝ ինչ տեսանկյունից էլ հարցին վերաբերվես, տեսարաններն ավելի շահեկան են դիտվում, եթե դրանցում կա ինչ-որ խնդիր, որն անհրաժեշտ է լուծել։


Պատճառ յոթերորդ․ չմտածված գործող անձինք

Մեծ թվով հեղինակներ բավականաչափ ուշադրություն չեն հատկացնում իրենց հերոսներին։ Ոմանք արդարանում են, թե, իբր, իրենց սցենարը մարտաֆիլմի համար է, ոմանք էլ պարզապես չեն հետաքրքրվում այդ խնդրով։ Բայց եթե հերոսներին չվերլուծես ամբողջ խորությամբ, չփորձես ուսումնասիրել նրանց կյանքի դետալները, այն դժվարությունները, որոնց նա բախվել է, գաղափար չունենաս նրա ապրումների, երազանքների մասին, ապա հերոսը կստացվի պարզապես անդեմ ու անգույն, իսկ սցենարը՝ անհետաքրքիր։ «Վրիժառուները» ֆիլմը կինովարձույթում մեծ շահութաբերություն արձանագրեց այն պատճառով, որ, չնայած ժանրին, հերոսներից յուրաքանչյուրն ուներ իր նախապատմությունը։ Դիտարկենք, օրինակ, Հալքին․ նա հենց պատմություն ունեցող հերոս է։ Այդպիսի հերոսներ կան նույնիսկ զվարճալի ֆիլմերում, ուրեմն՝ ինչո՞ւ դուք էլ այդ մոտեցումը չօգտագործեք ձեր սցենարում։


Պատճառ ութերորդ․ «ինչ-որ իրադարձություն պիտի կատարվի»

Այս ֆրազի չըմբռնումը անփորձ հեղինակների գլխավոր խնդիրներից է։ Նրանք համարում են, թե դա նշանակում է, որ հերոսները, ասենք, շրջում են մի բարից մյուսը, շփվում են իրենց ընկերների հետ կամ գնում են աշխատանքի։ Տեխնիկապես ասած՝ այդ տեսարաններում, իրոք, ինչ-որ բան պատահում է, բայց արտասովոր կամ յուրօրինակ ոչինչ չի կատարվում։ Որպեսզի կատարվի, տեսարանը գրեք այնպես, որ այն առաջ մղի սյուժեն, այսինքն՝ փոխանակ ձեր հերոսներին ստիպեք, որ նստեն ինչ-որ մի վայրում և քննարկեն իրենց կյանքը, նրանց ստիպեք, որ մտորեն այն մասին, ինչը կազդեր իրադարձությունների զարգացման վրա։ Գուցե նրանցից մեկը ցանկանում է տեղափոխվել, մյուսը հարցուփորձ է անում ինչ-որ մի մարդու մասին՝ խոսակցությանը հաղորդելով նպատակ, և դա մեզ հետաքրքրում է։ «Ինչ-որ բան կատարվում է» նախադասությունը նշանակում է, որ պատմությունը դրա միջոցով մղվում է առաջ, այլապես տեսարանը կլինի անհետաքրքիր։


Պատճառ իններորդ․ երբ սյուժեն ֆոկուսից դուրս է

Ընթերցողի կամ հանդիսատեսի անտարբերության ամենաակնհայտ գրավականն այն է, որ նա կորցնում է կատարվող իրադարձությունների ընկալումը, և նրա համար միևնույն է դառնում հետագա ընթացքը։ Պատմությունն ավարտվում է ինչ-որ մի անհասկանալի վայրում՝ մի հերոսի հետ, ում մասին ընթերցողն արդեն ոչինչ չի հիշում, հերոս, ով չգիտես ինչի համար եկել է չգիտես ուր, և դա մինչև վերջ այդպես էլ չեն բացատրել։ Ֆոկուսի խնդիրը գրեթե միշտ ծագում է հերոսի նպատակների վատ մատուցման պատճառով։ Եթե չի բացատրվում, թե ինչ է պետք նրան և ինչու, կամ՝ եթե ընթերցողը մոռանում է այդ մասին, ապա ամբողջ սյուժեն թաղվում է մշուշի մեջ։ Թույլ մի՛ տվեք այդ սխալը։ Համոզվեք, որ ամեն ինչ պարզ ու հասկանալի է, և մի վախեցեք մի քանի անգամ ընդգծել հերոսի նպատակները, որովհետև կորցնելով թելը՝ մենք կորցնում ենք նաև հետաքրքրությունը։


Պատճառ տասներորդ․ եռանդը պակասում է


Վերջերս ընթերցելով մի սցենար՝ զգացի, որ դրա հիման վրա կարելի էր լավ ֆիլմ նկարահանել։ Այդ սցենարը կարելի էր վաճառել, և ցանկացած կինոստուդիա հաճույքով նկատի կունենար այն։ Բայց այն միաժամանակ սարսափելիորեն ձանձրալի էր, իսկ պատճառը մեկն էր՝ սցենարիստի ընդունած յուրաքանչյուր որոշումը չափից դուրս բացահայտ էր։ Բոլոր տեսարանները արդեն դիտել էի միլիոն անգամ։ Զվարճալի երկրորդական հերոսը որևէ կերպ չէր թողնում նոր տպավորություն։ Թվում էր՝ հեղինակը չի մտածել ոչնչի մասին՝ բացի այն լուծումներից, որոնք ի սկզբանե ծագել են նրա գլխում։ Դա ձեր՝ սցենարիստների խնդիրն է՝ մշտապես պատասխանել նույն հարցին․ «Կարո՞ղ եմ հորինել ինչ-որ մի նոր բան՝ ավելի թարմ ու ավելի գրավիչ, քան այս մեկն է»։ Անկասկած՝ կարող եք։ Բայց մեծամասնությունը չի էլ փորձում, որովհետև դրա համար պետք է ջանք ու եռանդ ներդնել։ Սցենար գրելը զվարճանք չէ։ Դա աշխատանք է։ Ավելին՝ եթե դուք սցենար եք գրում թեթևությամբ, ուրեմն՝ բավականաչափ լավ չեք աշխատում։ Փնտրեք ավելի լավ լուծումներ և մի ուղարկեք սցենարներ, որոնք լի են կանխատեսելի կլիշեներով։ 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմեն Ջիգարխանյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն Քինգսլի Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երևանի «Գյոթե կենտրոն» Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլիո Պետրի Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լավագույն ֆիլմեր Լարս ֆոն Թրիեր Լեհական կինո Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լև Գրիշին Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Ռեյգադաս Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Ավետիսյան Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն Կինոիլյուստրացիաներ կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ կինոուղեցույց Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին Մեկ Կադր մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան ՆՓԱԿ Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պենելոպա Կրուս Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջ Օրուել Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիչարդ Աթենբորո Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: Ինչպես գրել սցենար. 10 սխալ, որոնցից պետք է խուսափել
Ինչպես գրել սցենար. 10 սխալ, որոնցից պետք է խուսափել
«Երբ ես սցենար եմ գրում, իմ գլխում արդեն պատրաստ է ամբողջ ֆիլմը»։ Տակեշի Կիտանո
https://1.bp.blogspot.com/-lRGnu4uczvo/WRogOg7dQyI/AAAAAAAAFJw/pSzWOPXQrE0RHYKVqc2aYsUBp-ctGqGiwCLcB/s640/18492705_2353488671542133_1454373604_n.jpg
https://1.bp.blogspot.com/-lRGnu4uczvo/WRogOg7dQyI/AAAAAAAAFJw/pSzWOPXQrE0RHYKVqc2aYsUBp-ctGqGiwCLcB/s72-c/18492705_2353488671542133_1454373604_n.jpg
KINOVERSUS
http://www.kinoversus.com/2017/05/master-class-screenwriting.html
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/2017/05/master-class-screenwriting.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy