$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Անդրեյ Զվյագինցևի «Վերադարձը»

Իգոր Մուսսկի, «100 հայրենական մեծագույն ֆիլմերը» գրքից


Անդրեյ Զվյագինցևն ու ֆիլմի պատանի դերակատարները
Անդրեյ Զվյագինցևի դեբյուտային ֆիլմը՝ 2003թ-ին նկարահանված «Վերադարձը», որը նա ստեղծեց 39 տարեկան հասակում, տարվա կինեմատոգրաֆիական սենսացիան էր։ Մինչև ֆիլմի՝ մեծ էկրան բարձրանալը ոչ ոք այդ նոր կինոնկարի մասին ոչինչ չգիտեր՝ բացի REN TV-ի անձնակազմից, քանի որ «Վերադարձը» այս ընկերության առաջին պրոդյուսերական փորձն էր։ Պրոդյուսեր Դմիտրի Լեսնևսկին, գումար ներդնելով այս ֆիլմի նկարահանման համար, հասկանում էր, որ մեծ ռիսկի է դիմում։ Իհարկե, ֆիլմի բյուջեն համեստ էր՝ 400 հզ դոլար, ևս 50 հզ-ն էլ ուղղվելու էր գովազդարշավին։ Բայց տեղի ունեցավ հրաշք։ Ֆիլմը 2003թ-ին Վենետիկի կինոփառատոնում արժանացավ «Ոսկե առյուծ» մրցանակի և «Լավագույն դեբյուտ» մրցանակի, «Ոսկե արծիվ» մրցանակի՝ որպես լավագույն խաղարկային ֆիլմ, ներկայացվեց «Ոսկե գլոբուսի» և «Սեզարի», ստացավ Եվրոպական կինոակադեմիայի «Տարվա բացահայտում» մրցանակը։ 

Անդրեյ Զվյագինցևը կինոռեժիսուրա սովորել է ինքնուրույն։ Նա ավարտել է Նովոսիբիրսկի թատերական ուսումնարանը, տեղի Պատանի հանդիսատեսի թատրոնում հանդես է եկել դերակատարումներով, իսկ 1986թ-ին ընդունվել է Թատերական արվեստի պետական ինստիտուտ։ Երեք կարճամետրաժ է նկարահանել «Սև սենյակը» սերիալի համար, բայց ի սկզբանե երազել է մեծ էկրանի համար ֆիլմ նկարահանելու մասին։ Սցենարիստներ Վլադիմիր Մոիսեենկոն և Ալեքսանդր Նովոտոցկին 2000թ-ին լիամետրաժ ֆիլմի սցենար գրեցին՝ «Դու» անվանմամբ։ Զվյագինցևն ընթերցեց սցենարը և անմիջապես ցանկացավ այն բեմադրել․ «Սցենարը բացառիկ է, եթե այնտեղ տեսնում ես իրական մարդկանց, լսում ես երկխոսությունները»։ Իհարկե, որոշ փոփոխություններ, նա, այնուամենայնիվ, կատարեց՝ սկիզբը, վերջը, գլխավոր հերոսների անունները։ 

Շարադրված պատմությունը առավելագույնս պարզ է և, թվում է, կարող էր տեղի ունենալ ցանկացած ժամանակաշրջանում և ցանկացած երկրում։ Եղբայրներ Իվանի և Անդրեյի (Իվան Դոբրոնրավով և Վլադիմիր Գարին) կյանքում անակնկալ կերպով հայտնվում է իրենց հայրը (Կոնստանտին Լավրոնենկո), ով նրանց ծանոթ էր միայն լուսանկարով։ Տասներկու տարվա բացակայությունից հետո նա ժամանում է նախկին կնոջ տուն (Նատալյա Վդովինա)։ Ի պատասխան կնոջ՝ երեխաների հետ ժամանակ անցկացնելու խնդրանքի, հայրը տղաներին տանում է ձկնորսության։ Սկսվում է բնավորությունների հակամարտությունը։ Ֆիլմի հերոսները հայտնվում են մի կղզում։ Փոխադարձ գանգատները հասցնում են բացահայտ բախման, որն ավարտվում է հոր պատահական մահով․․․ 

Տղաների դերակատարներին փնտրում էին կես տարի շարունակ։ Ուսումնասիրում էին հարյուրավոր թեկնածուների։ «Ես սպասում էի այդ հանդիպմանը,- պատմել է Զվյագինցևը։- Թե՛ Վանյա Դոբրոնրավովի, թե՛ Վոլոդյա Գարինի հետ իմ ստեղծագործական կապը հաստատվեց անմիջապես, երբ առաջին անգամ տեսա նրանց։ Այնպիսի զգացողություն ունեի, ասես ոչ թե նրանք են եկել ինձ մոտ քասթինգի, այլ ես եմ եկել նրանց մոտ։ Զգացի նրանց հասուն հոգիները։ Վանյան ապրում էր Մոսկվայում, Վոլոդյան՝ Պետերբուրգում․․․»։ Հոր դերում հաստատվեց Կոնստանտին Լավրոնենկոյի թեկնածությունը։ Զվյագինցևը նրան 1992թ-ին տեսել էր թատերական ներկայացումներից մեկում և ապշել էր նրա դերասանական խաղից։ Անհավանական էր, որ տարիներ անց նրան հաջողվեց կապ հաստատել դերասանի հետ։ 

«Մեր ֆիլմը ստեղծվել է դեբյուտանտների կողմից՝ հնչյունային օպերատորը, հագուստների նկարիչը, կոմպոզիտորը, պրոդյուսերը, նրանց բոլորի համար էլ սա առաջին աշխատանքն էր կինոյում, դերասանների համար՝ նույնպես։ Հոր դերակատար Կոնստանտին Լավրոնենկոն 1984թ-ին մասնակցել էր նկարահանումների, բայց արդեն մոռացել էր այդ մասին,- վերհիշում է Անդրեյ Զվյագինցևը։- Ինձ թվում է, որ դեբյուտանտների էներգիան, այն մարդկանց էներգիան, ովքեր խիզախում են և ցանկանում են ինչ-որ մի նոր բան անել, չափազանց բարերար ուժ է։ Այդ մարդիկ չեն պահանջում մեծ ուշադրություն իրենց հանդեպ և չեն պահանջում մեծ հոնորարներ, նրանք պարզապես ցանկանում են կինո նկարահանել»։ Օպերատոր Միխայիլ Կրիչմանն ավարտել էր պոլիգրաֆիայի ինստիտուտը, աշխատել էր հեռուստատեսությունում՝ որպես մոնտաժոր։ Օպերատորական աշխատանքը նա սովորել էր մասնագիտացված ամսագրերի միջոցով։ «Վերադարձ» ֆիլմում նրան օգնում էր փորձառու երկրորդ օպերատոր Եվգենի Մայորովը։ Կոմպոզիտոր Անդրեյ Դերգաչովը չէր տիրապետում նոտագրությանը, բայց, Զվյագինցևի խոսքերով, «նա օժտված էր բնատուր ճաշակով, երաժշտական անթերի հոտառությամբ և մի տեսակ անհավանական նրբանկատությամբ»։ Նա, տանը նստած, երաժշտություն էր հորինում իր համակարգչով։ Եվ օրերից մի օր Զվյագինցևը լսեց այդ երաժշտությունն ու անմիջապես հրապուրվեց։ «Վերադարձի» համար Դերգաչովը երաժշտություն էր հորինում մի ամբողջ տարի։ 

դեբյուտանտները՝ ռեժիսորը, օպերատորը և դերակատարները
Նկարահանումները տեղի էին ունենում Պետերբուրգի մերձակայքում, Լադոգա լճի մոտ։ Աշխատանքն ընթանում էր մեծ լարվածությամբ։ 40 օրվա ընթացքում Զվյագինցևի խումբն ունեցավ ընդամենը երեք հանգստյան օր, բայց նույնիսկ այդ օրերն անցկացրեց Վիբորգից Զելենոգորսկ ընկած ուղևորություններում։ Գլխավոր դերակատար երեխաները ևս աշխատում էին օրը 12 ժամ․․․ «Եթե չլիներ այդ մարդկանց քաջությունը, աշխատելու անհագ ցանկությունը, ոչինչ չէր ստացվի»,- ասել է ռեժիսորը։ Լավրոնենկոյի խոսքերով՝ իր համար ամենածանրը սառցապատ ջրում նկարահանումներն էին։ Նրա մարմինը ցնցվում էր ջղաձգումներից, չէին օգնում ոչ կամքի ուժը, ոչ կոնյակը։ Ֆիլմից դուրս էր մղվում այն ամենը, ինչը կարող էր մատնանշել գործողության վայրն ու ժամանակը։ Ռեկվիզիտն ու բոլոր իրեղեն ապացույցները խառնշտորված էին։ Զվյագինցևը չէր ձգտում արժանահավատության, նա նկարահանում էր ոչ թե սոցիալական դրամա, այլ յուրատեսակ առակ։ 

Ճանաչված կինոքննադատ Անդրեյ Պլախովի գնահատմամբ՝ «Վերադարձն» ամենևին էլ պարզ ֆիլմ չէ։ Ուշադիր հանդիսատեսը նկատում է, որ հոր ժամանելու օրը տղաներն Աստվածաշնչում բացում են այն նկարազարդումը, որտեղ Աբրահամը զոհաբերում է Իսահակին։ Ֆիլմի գործողությունները կատարվում են բիբլիական արարման յոթ օրերի ընթացքում՝ կիրակիից մինչև շաբաթ։ Որդիները հորը առաջին անգամ տեսնում են քնած՝ հանգուցյալի պես, և այդ տեսարանում, ինչպես նաև ֆիլմի ավարտին նա նման է Անդրեա Մանտենյայի նշանավոր կտավում պատկերված մեռած Քրիստոսին։ Երբ այդ կադրերը երևացին Վենետիկի կինոփառատոնի մեծ էկրանին, դահլիճում անմիջապես լսվեց «Մանտենյա» հիացական արձագանքը։ Երբ հայրը տղաներին նավակով տանում է խորհրդավոր կղզին, այդ պահին նմանվում է հունական դիցաբանության հերոս Քարոնին, ով մեռյալների հոգիները Ստիքս գետով տեղափոխում էր Հադեսի թագավորություն։ Եվ առհասարակ՝ նա իր կոպիտ պահվածքով ու քչախոսությամբ հիշեցնում է անդրաշխարհից եկած հյուրի։ 

Քննադատները գնահատել էին նաև պատանի դերասանների խաղը։ Թվում է՝ նրանք ոչ թե խաղում են, այլ ապրում են մեծ էկրանին։ Ցավոք, այդ տաղանդավոր տղաներից մեկը ողբերգական վախճան ունեցավ։ 2003թ-ի հունիսի 25-ին, ֆիլմի առաջին կադրի նկարահանումներից ճիշտ մեկ տարի անց, 16-ամյա Վլադիմիր Գարինը խեղդվեց Օսինովեցի լճում։ Նա ստացել էր երաժշտական կրթություն, հետո հրապուրվել էր դերասանական արվեստով, հաջողությամբ հանդես էր եկել պետերբուրգյան թատրոններից մեկի բեմում։ Նրա մահը ողբերգական էր ու անսպասելի․․․ 

Անդրեա Մանտենյայի կտավի նմանությամբ
Զվյագինցևը սցենարիստներին ներկայացրեց արդեն նկարահանված ֆիլմը։ Ռեժիսորը վերհիշում է․ «Նրանք համրացած նստել էին իրենց բազկաթոռներում, հետո Վլադիմիր Մոիսեենկոն սկսեց ինչ-որ անորոշ խոսքեր ասել, ասես ցանկանում էր հարթել իրավիճակը։ Նովոտոցկին քարի պես լուռ էր։ Ես խնդրեցի, որ այդքան անմարդկային չլինի, գոնե մի բառ ասի, գոնե դեմքը ծամածռի։ Նա շրջվեց և ասաց․ «Վերջին անգամ այսպես ձանձրացել էի Տարկովսկու «Ստալկերը» դիտելիս»։ Վենետիկում նա նստած էր առաջին շարքում՝ անասելի հարբած։ Այդ ժամանակ նա ասաց․ «Անդրեյ, կյանքումս երկրորդ անգամ եմ լաց լինում»։ Զվյագինցևի ֆիլմը հաճախ համեմատում են Տարկովսկու «Իվանի մանկության» հետ։ Երկուսն էլ նկարահանել են Անդրեյ անունով ռեժիսորներ, երկուսի ֆիլմերում էլ գլխավոր հերոսները դեռահասներ են, ընդ որում՝ Զվյագինցևի ֆիլմում տղաներից մեկի անունն Իվան է, մյուսինը՝ Անդրեյ։ Ճիշտ է՝ «Վերադարձում» չկա պատերազմ, և այդ առումով կարելի է զուգահեռ անցկացնել Տարկովսկու ավելի ուշ շրջանի ֆիլմերի հետ, որտեղ առանցքային կարևորություն է ձեռք բերում բնապատկերը։ 

16-ամյա Վլադիմիր Գարինը ողբերգականորեն զոհվեց ֆիլմի
պրեմիերայից երկու ամիս առաջ
Զվյագինցևը նշում է․ «Համեմատություններ անելը կինոքննադատության գործն է, բայց նրանցից մի քանիսը նույնիսկ այնքան էին խորացել վերլուծություններում, որ ասում էին, թե «Վերադարձը» լի է Տարկովսկուց վերցված մեջբերումներով։ Իհարկե, այդպես չէ, թեպետ իմ ֆիլմով ես մեծարանքի տուրք եմ մատուցում այդ ռեժիսորին, ավելի ճիշտ՝ ոչ թե նրան, այլ այն կինոլեզվին, որով մենք բոլորս խոսում ենք։ Կինոյում փոխազդեցությունն անխուսափելի է, սակայն իմ ֆիլմում բացարձակապես չկա որևէ էպիգոնություն»։ Պրոդյուսեր Լեսնևսկին ֆիլմն ուղարկեց բոլոր հնարավոր հասցեներով․․․ Նա և ռեժիսորը երկար ժամանակ չէին կարողանում հավատալ, որ մրցութային ցուցադրության հրավերներ են ստացել աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներից՝ Մոնրեալ, Տորոնտո, Լոկառնո․․․ Պետք էր ընտրել դրանցից որևէ մեկը, քանի որ անցկացման ժամկետները համընկնում էին։ Երբ նրանք ֆիլմն ուղարկեցին Լոկառնո, Զվյագինցևը Վենետիկից ստացավ նամակ, որտեղ տեղեկացնում էին, որ ֆիլմն ընդգրկվել է փառատոնի մրցութային ծրագրում։ 

մոր դերակատարուհի Նատալյա Վդովինան
Դեռևս նախքան Վենետիկի կինոփառատոնի մեկնարկը «Վերադարձն» արդեն վաճառվել էր Իտալիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում, ընդ որում՝ կինովարձույթի ներկայացուցիչների միջև սկսվել էր պայքարի հասնող մրցակցություն։ Ֆրանսիացի պրոդյուսերը կալանավորել էր ֆիլմի կրկնօրինակը և հայտարարել, որ չի լքի գրասենյակը, քանի դեռ Զվյագինցևն իր հետ չի ստորագրել պայմանագիր․ «Ես սիրահարված եմ Ձեր ֆիլմին և մասնակցություն կունենամ Ձեր հաջորդ նախագծերից յուրաքանչյուրում»։ Ռեժիսորին առաջարկում էին այնպիսի գործարքներ, որոնց գինը զգալիորեն գերազանցում էր ռուսական կինոյի համար սահմանված սովորական, համեստ վարձաչափերը։ Վենետիկում Զվյագինցևն ուներ ուժեղ մրցակիցներ, այդ թվում՝ հանրահայտ Տակեշի Կիտանոն։ Բացի այդ՝ փառատոնը հոբելյանական էր՝ 60-րդը, ժյուրին գլխավորում էր իտալական կինոյի դասականներից մեկը՝ Մարիո Մոնիչելին, իսկ Իտալիան մրցույթում ներկայացնում էր մեկ այլ դասական՝ Մարկո Բելոկիոն։ Զվյագինցևի ֆիլմը ֆավորիտների շարքում էր։ 

«Վերադարձի» նկարահանման հրապարակում
«Վերադարձը» գլուխգործոց է։ Անվիճելի առաջատար»,- գրում էր Corriere della Sera իտալական ճանաչված թերթը։ «Ռուսական լավագույն ֆիլմը՝ Տարկովսկու ժամանակներից ի վեր։ Եթե կա արդարություն, «Վերադարձը» պիտի ստանա «Ոսկե առյուծ»։ Նույնիսկ այն դեպքում, եթե իտալացիներն իրենք տիրանան այդ մրցանակին, միևնույն է՝ Զվյագինցևի ֆիլմն ընկալվելու է որպես իսկական հաղթող»,- գրում էր բրիտանական The Guardian-ը։ 2003թ-ի սեպտեմբերին, Վենետիկի կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ, «Վերադարձը» ստացավ «Ոսկե առյուծ» ու ևս չորս մրցանակ՝ հանդիսականների հոտնկայս ու երկարատև ծափահարությունների ներքո։ FIPRESCI-ի գլխավոր քարտուղար Կլաուս Էդերը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ինչով է բացատրվում այս հաջողությունը, ասել է․ «Չգիտեմ, բայց ֆիլմն «աշխատեց»։ Այն շատ պարզ է, այնտեղ ներկայացված է մի հիանալի պատմություն, ֆիլմն արված է գերազանց ռեժիսուրայով և նույնպիսի դերասանական խաղով, մի՞թե դա քիչ է»։ Իր հաղթանակը Անդրեյ Զվյագինցևը նվիրեց դերասան Վլադիմիր Գարինին, ով մահացել էր ֆիլմի համաշխարհային պրեմիերայից ընդամենը երկու ամիս առաջ։ 

«Երբեք այսպիսի զգացողություններ չէի ունեցել,- պատմում է ռեժիսորը,- ինձ ապշեցրել էր ոչ թե բուն պարգևատրման արարողությունը, այլ մրցութային ցուցադրությունը, որին ներկա հանդիսատեսը ֆիլմի ավարտից անմիջապես հետո դահլիճը ողողել էր ցնծագին գոչյուններով։ Մեր նկարահանող խումբն արտասվում էր, արտասվում էին նույնիսկ նրանք, ումից չէի սպասում նման հույզեր։ Չէի արտասվում միայն ես, որովհետև չգիտեի, թե այդ պահին ինչ անեմ։ Նման ընդունելությունն իսկական անակնկալ էր մեզ համար, որովհետև ֆիլմի մոսկովյան ցուցադրության ժամանակ, երբ հրավիրված էր մամուլը, վերաբերմունքը բոլորովին այլ էր։ Այնտեղ բոլորը դիտում էին անվստահությամբ ու չափազանց զուսպ։ Իսկ Վենետիկի փողոցներում մեզ մոտենում էին լրիվ անծանոթ մարդիկ և շնորհակալություն էին հայտնում»։ «Վերադարձը» վաճառվեց Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և բազմաթիվ այլ երկրներում։ Ընդամենը 400 հզ դոլար բյուջե ունեցող ֆիլմը, հայրենիքում դեռևս կինովարձույթ դուրս չեկած, ակնթարթորեն փոխհատուցեց իր բոլոր ծախսերը։ 

«Վերադարձի» ստացած մրցանակների ընդհանուր թիվը գերազանցեց 30-ը։ Ռեժիսոր Ալեքսանդր Միտտան հուսադրված հայտարարեց․ «Այս ֆիլմը մի չափազանց կարևոր փուլի սկիզբը հանդիսացավ՝ Ռուսաստանում վերջապես հայտնվեց ռեժիսոր-ինտելեկտուալ»։ 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Անդրեյ Զվյագինցևի «Վերադարձը»
Անդրեյ Զվյագինցևի «Վերադարձը»
Իգոր Մուսսկի, «100 հայրենական մեծագույն ֆիլմերը» գրքից
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhLR6_DJNHqKPtU0nUziuIvA6ut_yiO5Gdz3IU101GTeKuTxV6yn8LSOd27aN9jYkWjIS8pNjb8Ps6SptfPKOrpxDffvPy8ZMNN_B-HlwcutJ5gl-zSSGyXChxJhYkKlOlzrjGh50srcyUm/s640/777.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhLR6_DJNHqKPtU0nUziuIvA6ut_yiO5Gdz3IU101GTeKuTxV6yn8LSOd27aN9jYkWjIS8pNjb8Ps6SptfPKOrpxDffvPy8ZMNN_B-HlwcutJ5gl-zSSGyXChxJhYkKlOlzrjGh50srcyUm/s72-c/777.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/06/andrei-zvyagintsev-vozvrashcheniye.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/06/andrei-zvyagintsev-vozvrashcheniye.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content