$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Քրիսթոֆեր Նոլան. կինոն՝ իրականի և անիրականի միջև

«Այնպիսի տպավորություն ունեմ, ասես կինոն տարեցտարի ավելի է հեռանում իրականությունից»։ Քրիսթոֆեր Նոլան


«Հիշիր», 2000թ
«Հիշիր», «Հեղինակություն», «Սկիզբ», «Ինտերսթելար», «Բեթմեն»՝ այս ֆիլմերը, անկասկած, բոլորին են ծանոթ, ինչպես և ծանոթ է դրանց ռեժիսոր ու սցենարիստ Քրիսթոֆեր Նոլանի անունը։ Անգլոամերիկյան ծագումով գրականագետ Նոլանը գուցեև երբեք չդառնար աշխարհահռչակ ռեժիսոր, եթե ամերիկյան կինոյի մեկ այլ հանրահայտ ներկայացուցիչ Ջորջ Լուկասը չնկարահաներ «Աստղային պատերազմներ» ֆիլմը: Յոթ տարեկան հասակում դիտելով «Աստղային պատերազմները»՝ Նոլանն անդառնալիորեն հրապուրվեց կինեմատոգրաֆով։ Լոնդոնի համալսարանական քոլեջի անգլիական գրականության ֆակուլտետում սովորելու տարիներին նա զուգահեռաբար նկարահանում էր նաև կարճամետրաժ ֆիլմեր։ Հետագայում նա վերհիշում էր․ «Չեմ կարող պարծենալ, թե քոլեջում շատ լավ էի սովորում, սակայն կարող եմ հստակ ասել, թե ինչ քաղեցի այդ ուսումից։ Ես սկսեցի մտածել շարադրանքի ազատության մասին, այն ազատության, որին տիրապետում էին մեծ գրողները։ Ի վերջո, ես հանգեցի այն եզրակացությանը, որ տաղանդավոր ռեժիսորները ևս չպիտի անտեսեն այդ շնորհը»։ 

«Հեղինակություն», 2006թ
Իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Հետապնդումը», նա նկարահանել է 1998թ-ին։ Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին,  ով Լոնդոնի փողոցներում հետևում էր անծանոթներին։ Ճիշտ է՝ տարօրինակ զբաղմունք էր, բայց շատերն ունեն այդօրինակ տարօրինակություններ, օրինակ՝ նստել սիրելի նստարանին, հետևել անցորդներին և նրանց կյանքի մասին պատմություններ հորինել։ Ֆիլմի հերոսի սխալն այն էր, որ օրերից մի օր խախտում է անվտանգ տարածությունը պահպանելու կանոնը և ներքաշվում է հանցագործ աշխարհի վտանգավոր անցուդարձի մեջ։ «Հետապնդումը» նկարահանվել է սև-սպիտակ ժապավենով, նեոնուարի ժանրում, ընդամենը 6 հզ դոլար բյուջեով, իսկ շահույթը ԱՄՆ-ում գերազանցեց 48 հզ-ը, ինչը լավ ցուցանիշ էր։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ռեժիսորը պատմել է․ «Պլանավորված էր նկարահանել շատ փոքր բյուջեով ֆիլմ, և իմաստն այն էր, որ մենք ցանկանում էինք նոր ձևաչափ ստեղծել հենց փոքրաբյուջե ֆիլմերի նկարահանման համար»: Այս ֆիլմից հետո սկսնակ, բայց տաղանդավոր Նոլանին նկատում են մի շարք հովանավորներ, և իր հաջորդ՝ «Հիշիր» հայտնի ֆիլմը նա նկարահանում է արդեն 9 մլն դոլար բյուջեով։ 
«Այն ժամանակվանից, ինչ կինոն մատչելի է դարձել հեռուստատեսությամբ դիտելու համար, բազմաթիվ ֆիլմեր ստացել են այսպես կոչված «գծային կառուցվածք»։ Դուք կարող եք հանգիստ հեռանալ հեռուստաէկրանից՝ որևէ հեռախոսազանգի պատասխանելու համար, այնուհետև վերադառնալ և տեսնել, որ ոչինչ չեք կորցրել»։ 
«Ինտերսթելար», 2014թ
Ֆիլմը, որի սցենարի հեղինակը հենց ինքը՝ Նոլանն էր, հիմնված էր նրա եղբոր՝ Ջոնաթանի պատմվածքի վրա։ 2000թ-ին բարձրանալով մեծ էկրան՝ «Հիշիր» հոգեբանական դետեկտիվը անմիջապես դարձավ տարվա ամենաաղմկահարույց ֆիլմերից մեկը՝ իր ինքնատիպ սյուժեի ու դիտարժանության շնորհիվ։ Նոլանի երկրորդ լիամետրաժ ֆիլմը պարզ դարձրեց, որ կինոասպարեզ է մուտք գործել մի յուրօրինակ ռեժիսոր, ով ստեղծել է իր աշխարհը և «գերբնական» ձեռագիրը կինեմատոգրաֆում։ Ֆիլմի գործողությունները զարգանում են ոչ ստանդարտ՝ գեղարվեստական հաջորդականությամբ։ Գլխավոր հերոսը, ում դերը կատարում է Գայ Փիրսը, գլխի ծանր վնասվածքի պատճառով իր հիշողության մեջ չի կարողանում պահպանել ոչինչ 15 րոպեից ավելի։ Այդուհանդերձ, նա փորձում է ամեն գնով գտնել իր կնոջը սպանողին։ Նրա հիվանդությունից փորձում են օգտվել, սակայն նա գրություններ, լուսանկարներ և նույնիսկ դաջվածքներ է թողնում ինքն իր համար, որպեսզի չշեղվի նպատակից և չկորցնի իրականության հետ կապը։ Մենք տեսնում ենք մի մարդու, ով ունի իր սուբյեկտիվ իրականությունը, իր ներաշխարհն ու իր ցավը՝ լինելով անսահմանորեն միայնակ։ 

«Մութ ասպետը», 2008թ
Այս ֆիլմից հետո Նոլանի համար սկսվեց հաջողությունների աննախընթաց վերելքը, և նա մեկը մյուսի ետևից նկարահանեց մեծաբյուջե ֆիլմեր, որոնք լայն արձագանք էին առաջացնում և ապահովում հսկայական շահույթ։ 46-ամյա Քրիսթոֆեր Նոլանն իր գործունեության ընթացքում հասցրել է նկարահանել 14 ֆիլմ, արժանանալ մի շարք մրցանակների, մի քանի անգամ ներկայացվել «Օսկարի»։ Նրա 9 ֆիլմերը, միասին վերցրած, ապահովել են ավելի քան 4 միլիարդ դոլարի շահույթ։ 2001թ-ին Նոլանն իր կնոջ՝ պրոդյուսեր Էմմա Թոմասի հետ ստեղծում է Syncopy Filmsընկերությունը և սկսում զբաղվել իր ֆիլմերի թողարկմամբ։ Նրա «Սկիզբ» ճանաչված ֆիլմը 2011թ-ին «Օսկարի» է արժանանում չորս անվանակարգում, 2009թ-ին նրա «Մութ ասպետը» ստանում է երկու «Օսկար», իսկ 2015թ-ին «Օսկար» է ստանում նրա «Ինտերսթելարը»։ Նոլանի ֆիլմերում նկարահանվել են այնպիսի առաջնակարգ աստղեր, ինչպիսիք են Քրիստիան Բեյլը, Մայքլ Քեյնը, Մորգան Ֆրիմանը, Լեոնարդո դի Կապրիոն, Գերի Օլդմենը, Լիամ Նիսոնը, Ալ Պաչինոն և այլք։ 
«Դեռևս մանկության տարիներին ես հետաքրքրվում էի երազների էությամբ։ Ինձ միշտ հիացնում էր այն միտքը, որ քանի դեռ մենք քնած ենք, մեր ուղեղը ստեղծում է երազներից կազմված մի ամբողջ աշխարհ՝ համոզելով մեզ, թե այդ ամենն իրական է»։ 
«Սկիզբ», 2010թ
Նոլանի ֆիլմագրությանն անդրադառնալիս անհնար է շրջանցել «Սկիզբ» գիտաֆանտաստիկ ֆիլմը, որի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2000-ականներին, երբ նա սյուժեի 80 էջանոց շարադրանքն էր գրել երազներ գողացողների մասին։ Այդուհանդերձ, այդ ժամանակ Նոլանը համարել էր, որ նմանօրինակ մասշտաբային ֆիլմը չի կարող ունենալ փոքր բյուջե, ինքն էլ բավականաչափ փորձառու չէ բլոքբասթեր նկարահանելու համար։ Միայն տարիներ անց՝ 2008թ-ին, 185 մլն դոլար բյուջեով նկարահանելով «Մութ ասպետը» և այդ ֆիլմով ապահովելով ավելի քան 1 մլրդ դոլարի շահույթ, նա իր մեջ ուժ գտավ վերադառնալու «Սկիզբ» ֆիլմի սցենարին, որի հեղինակն էր։ Ֆիլմի՝ տիեզերական շնչով լի երաժշտության հեղինակը հանրահայտ Հանս Ցիմերն էր, ում հետ Նոլանը համագործակցում էր մեծ սիրով։ Ֆիլմի գլխավոր դերակատար Լեոնարդո դի Կապրիոյի հերոսը զբաղված է արտադրական լրտեսությամբ՝ կիրառելով համատեղ երազների տեխնոլոգիան։ Պարզ ասած՝ նա քնած մարդու ենթագիտակցությունից գողանում է արժեքավոր տեղեկություններ՝ օգտվելով վերջինիս խոցելի ու անպաշտպան վիճակից։ Սակայն խաղի կանոնները փոխվում են, և այժմ ֆիլմի  հերոսը ստիպված է ոչ թե գողանալ, այլ մարդու գլխի մեջ ներմուծել իրեն պատվիրված գաղափարը, այլապես կզրկվի ԱՄՆ վերադառնալու և իր երեխաներին տեսնելու հնարավորությունից։ 

«Մութ ասպետը. Լեգենդի վերածնունդը», 2012թ
Նոլանը սիրում է իր ֆիլմերն ավարտել բաց վերջաբանով, և այս ֆիլմը  ևս բացառություն չէ։ Հերոսը վերադառնում է տուն՝ իր երեխաների մոտ, և հոլը, որ միշտ նրա հետ էր, պտտվում է՝ ասես խորհրդանշելով ժամանակի ընթացքը, սակայն երաժշտության լարվածությունը գագաթնակետին է հասնում, և էկրանը մթնում է այն պահին, երբ թվում է, թե հոլի պտույտն էլ դանդաղում է և կարող է ընդհատվել, ինչպես կյանքն է ընդհատվում։ Սա, իրոք, անթերի և ինչ-որ իմաստով նաև դաժան վերջաբան է։ «Ֆիլմի հյուսվածքն ամբողջովին ներծծված է անորոշությամբ, և հստակ պատասխաններ չեն տրվում»,- վերջին տեսարանի վերաբերյալ իր մեկնաբանությունն է արել ռեժիսորը՝ միաժամանակ խոստովանելով, որ իր սեփական կարծիքն ունի ավարտի մասին։ Սակայն նա ցանկացել է, որ հանդիսատեսը ավարտն ընկալի հերոսի աչքերով, իսկ հերոսը ֆիլմի վերջում արդեն չի հետևում հոլի շարժմանը, նրան այլևս չի հետաքրքրում՝ կատարվածն իրականությո՞ւն է, թե՞ երազ։ «Սկիզբը» նկարահանվել է 160 մլն դոլար բյուջեով, իսկ շահույթը կազմել է ավելի քան 825 մլն դոլար։ 

Նոլանն արդեն ներկայացրել է իր նոր ֆիլմը՝ «Դյունկերկ» ռազմական դրաման, որի սյուժեի հիմքում իրական դեպքեր են։ Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դյունկերկյան օպերացիայի մասին, երբ 1940թ-ի մայիսին ֆրանսիական, անգլիական ու բելգիական զորքերն էվակուացվեցին, որպեսզի փրկվեն գերմանական զորքի շրջափակումից։ Ֆիլմի երաժշտության հեղինակը վերստին Հանս Ցիմերն է, իսկ Նոլանը վերստին հանդես է եկել որպես սցենարի հեղինակ։ 

«Դեռևս ոչ մեկին՝ բացի Նոլանից, չի հաջողվել կարիերան սկսել այլընտրանքային կինոյի ռոտերդամյան կինոփառատոնում հաղթանակ տոնելուց, դրանից հետո աշխարհի ամենաեկամտաբեր ռեժիսորներից մեկը դառնալուց և, այդքանով հանդերձ, լայն զանգվածների համար խորհրդավոր փորձարարի համբավը պահպանելուց»։ Անտոն Դոլին
«Անքնություն», 2002թ
Նոլանի մասին խոսելիս անհնար է չփաստել, որ նա իր առանձնահատուկ ներդրումն ունի ժամանակակից կինեմատոգրաֆում։ Նա հիանալի գիտակցում է, թե ինչ է պետք մերօրյա հանդիսատեսին՝ թեմատիկայից մինչև մատուցման ոճ, դերասանների ընտրությունից մինչև երաժշտություն, տեխնոլոգիաների կիրառում և այլ ազդակներ։ Նա կարողանում է չկորցնել հեղինակային կինոյին բնորոշ ինտելեկտուալությունը և միաժամանակ ստեղծել շահութաբեր և լայն հանդիսատեսին հասցեագրված կինո։ Թերասվածությունը նրա ֆիլմերի գլխավոր բնորոշիչն է, նրա յուրատեսակ «այցեքարտը»։ Իր առաջին լիամետրաժ ֆիլմը նկարահանելով չնչին գումարով՝ նա այսօր արդեն առասպելական գումարներ է ծախսում իր կինոնախագծերից յուրաքանչյուրի իրականացման համար։ Հանդիսատեսին խճճելով իրականի ու անիրականի քառուղիներում՝ նա միշտ տալիս է մտորելու և սեփական մեկնաբանությունն ունենալու հնարավորություն։ Թերևս, հենց դա է նրա ֆիլմերի հաջողության գաղտնիքը։ 

Շուշան Փիրումյան

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Քրիսթոֆեր Նոլան. կինոն՝ իրականի և անիրականի միջև
Քրիսթոֆեր Նոլան. կինոն՝ իրականի և անիրականի միջև
«Այնպիսի տպավորություն ունեմ, ասես կինոն տարեցտարի ավելի է հեռանում իրականությունից»։ Քրիսթոֆեր Նոլան
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhFeuDuKlobPLelW-MBYjXvvIIwYk6H6VXt3pDy0rFEerA5PR0eBHmBJx1BHXBh0I7tsS6beTZtHFoa1HvesE8sN269OMlTMwBesbysM0Z_yMPcy3M4asgsUh5yYrQcJGP4fvY0M79A6bPv/s640/nolan-kino.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhFeuDuKlobPLelW-MBYjXvvIIwYk6H6VXt3pDy0rFEerA5PR0eBHmBJx1BHXBh0I7tsS6beTZtHFoa1HvesE8sN269OMlTMwBesbysM0Z_yMPcy3M4asgsUh5yYrQcJGP4fvY0M79A6bPv/s72-c/nolan-kino.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/06/christopher-nolan.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/06/christopher-nolan.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content