$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Նուրի Բիլգե Ջեյլան. Մեր օրերի պոետիկ կինոն

«Ֆիլմեր նկարահանելիս իմ առաջին օգնականն ինտուիցիան է, որին անվերապահ վստահում եմ»։ Նուրի Բիլգե Ջեյլան


Համաձայն կինոքննադատ Ասուման Սուների՝ թուրքական «Նոր ալիքի» առաջին դրսևորումները սկսել են նկատվել 1960թ-ի ռազմական հեղաշրջումից հետո, երբ թուրք ռեժիսորները գտնվում էին իտալական նեոռեալիզմի ազդեցության ներքո: Նրանք զուգահեռներ էին տեսնում Ադնան Մենդերեսի և Մուսոլինիի վարչակարգերի միջև ու նկարահանում էին ֆիլմեր, որոնք ունեին ձախակողմյան ուղղվածություն և բարձրաձայնում էին սոցիալական խնդիրների մասին: Մինչդեռ 1980թ-ի ռազմական հեղաշրջումը և դրան հաջորդած գրաքննությունն ու ճնշումների լայն ալիքը բացասական ազդեցություն ունեցան թուրքական կինոյի զարգացման վրա՝ կանգնեցնելով դրա առաջընթացն ավելի քան տասը տարով: Ըստ մեկ այլ կարծիքի՝ թուրքական կինեմատոգրաֆի «Նոր ալիքը» սկսվել է 1990-ական թթ-ին և շարունակում է զարգանալ: Այս ալիքի ռեժիսորներից առանձնահատուկ ուշադրության է արժանի Նուրի Բիլգե Ջեյլանը, ում ֆիլմերը ոչ միայն ներկայացվել, այլև հաղթող են ճանաչվել Կաննի, Նյու Յորքի, Բեռլինի, Վենետիկի կինոփառատոներում:

«Բոժոժը» (Cocoon, 1995)

Նուրի Բիլգե Ջեյլանը, ով մասնագիտությամբ լուսանկարիչ է, կինոյում իր առաջին քայլերն արել է երեսուն տարեկանը բոլորելուց հետո ու սկզբից ևեթ արժանացել է դրական արձագանքի: Նրա անդրանիկ ֆիլմը՝ «Բոժոժն» ընդգրկվել է Կաննի փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում։ 17 րոպե տևողությամբ «Բոժոժը» ֆիլմ-բանաստեղծություն է տարեց զույգի (նրանց կերպարները մարմնավորել են Ջեյլանի ծնողները), նրանց բաժանման և կրկին միանալու մասին: Կարճամետրաժի առաջին մասում ամուսինն ու կինը միմյանցից առանձին են, և ռեժիսորը վարպետորեն փոխանցել է տիրող տրամադրությունը՝ տխրությամբ, միայնությամբ, կսկիծով ու վախով լի: Արդեն երկրորդ հատվածում՝ կնոջ վերադարձից հետո, այս զգացմունքներն անէանում են, սկսում են հնչել Վյաչեսլավ Արտյոմովի երաժշտության ամոքիչ նոտաները, իսկ հանդիսատեսը կիսում է հերոսների հիշողությունները, ափսոսանքն ու չմահացող սերն՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների: Այստեղ չկան երկխոսություններ, որոնց պակասը չի էլ նկատվում, քանի որ Ջեյլանը կարողանում է պատկերների միջոցով փոխանցել անհրաժեշտ բոլոր զգացմունքներն ու խոսքերը: Անտառում անընդմեջ շրջող քամին և անհանգիստ գետակը, բնության և կենցաղային իրերի համադրված պատկերները, կենդանիներն ու փոքրիկ երեխայի չարաճճիությունները ստեղծում են տպավորություն, թե էկրանին Տարկովսկու գլուխգործոցներից մեկն է:

«Գյուղաքաղաք» (The Small Town, 1997)

«Գյուղաքաղաքը» Ջեյլանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը կարելի է դիտարկել որպես նրա նախորդ ֆիլմի՝ «Բոժոժի» ընդլայնված տարբերակ: Այս երկու ֆիլմերի միջև նմանություններն ակնհայտ են՝ նույն դրությունները, տեղանքները, բնության տեսարանները, ինչպես նաև ռուսական կինեմատոգրաֆի անհերքելի ազդեցությունը: «Գյուղաքաղաքը», որտեղ կրկին ներգրավված են ռեժիսորի ընտանիքի անդամները, հիմնված է Ջեյլանի քրոջ հիշողությունների վրա, որոնք լույս են տեսել «Եգիպտացորենի արտը» վերնագրով: Ինչպես հայտնի է, Ջեյլանն ու նրա քույրը ծնվել են Ստամբուլում, բայց շուտով տեղափոխվել են Ենիջե՝ իրենց հոր հայրենի գյուղաքաղաք: Ամենայն հավանականությամբ՝ ֆիլմի փոքրիկ հերոսները հենց նրանց երկուսի՝ Նուրիի և Էմինեի էկրանային մարմնավորումն են։ 

Պատմությունը ներկայացվում է երեխայի աչքերով և ձգվում է տարվա չորս եղանակներին զուգահեռ: Առաջին մասը տեղի է ունենում ձմռանը և ցույց է տալիս գյուղական դպրոցը: Արդեն երկրորդ հատվածը ներկայացված է երեխաների անտառային զբոսանքի տեսարանների միջոցով, որը թե՛ փոքրիկներին, թե՛ հանդիսատեսին ծանոթացնում է բնության հրաշալիքների հետ: Երրորդ և չորրորդ մասերում՝ ամռանը և աշնանը, երեխաները գտնվում են իրենց ընտանիքի անդամների կողքին՝ խարույկի շուրջ, լսում են նրանց զրույցները, բացահայտում են մեծահասակ լինելու հետաքրքրությունն ու դժվարությունները: Ֆիլմը նկարահանելիս Ջեյլանի գլխավոր նպատակն է եղել՝ ցույց տալ թուրքական գյուղն ու հասարակ գյուղացիներին, նրանց խաղաղ կյանքը, ամենօրյա խնդիրներն ու անհանգստությունները, հույսերը և հիասթափությունները, սերը, ինչպես նաև անհանդուրժողականությունը հայրենի հողի հանդեպ: «Գյուղաքաղաքում» ներկայացված հերոսները և նրանց խնդիրները ավելի մանրամասն քննության են առնվում Ջեյլանի հաջորդ ֆիլմում՝ «Մայիսյան նեղությունում»։  

«Մայիսյան նեղություն» (Clouds of May, 1999) 

«Մայիսյան նեղությունը» ռեժիսորի գյուղական եռագրության երկրորդ մասն է: Կառուցվածքով սա ֆիլմ է ֆիլմի մեջ, ունի շատ պարզ դիպաշար և պատմում է մի քանի հերոսների խնդիրների մասին: Նրանցից առաջինը Մուզաֆերն է, ով վերադարձել է հայրենի գյուղ՝ ֆիլմ նկարահանելու, իսկ որպես դերասաններ ընտրել է իր ծնողներին: Մուզաֆերի հայրը՝ Էմինը, աչքի ընկնող երկրորդ կերպարն է. նա պայքար է մղում տեղի իշխանությունների դեմ, որոնք ցանկանում են կտրել տեղի անտառը, իսկ հայրն այդ անտառին նվիրել է իր ողջ կյանքը: Հաջորդ հերոսը Սաֆեթն է՝ Մուզաֆերի զարմիկը, ով ցանկանում է թողնել աշխատանքը տեղական արտադրամասում և հեռանալ Ստամբուլ: Հետաքրքիր է նաև փոքրիկ Ալիի կերպարը, ով անկեղծորեն հավատում է, որ եթե կարողանա ձուն պահել գրպանում քառասուն օր և չկոտրել այն, իր երազանքը կիրականանա: Այսպիսով, Ջեյլանն ընտրում է երեք սերնդի ներկայացուցիչների և փորձում է ցույց տալ նրանց տարբերություններն ու հակասությունները: Մինչ ավագ սերունդը պայքարում է իր հողի համար, երիտասարդները առանց ափսոսանքի նշույլի պատրաստ են թողնել այն ու հեռանալ: Ինչ վերաբերում է ամենափոքր հերոսին և նրա սերնդակիցներին, ապա նրանք դեռ հավատում են հրաշքների, և միայն ժամանակը ցույց կտա՝ կպայքարե՞ն իրենց բնօրրանի համար, թե՞ հաղթանակ կտանի օրեցօր աճող ուրբանիզացիան: 

«Օտարացում» (Distant, 2002)

«Օտարացումը» գյուղական եռագրության երրորդ ու եզրափակիչ մասն է և, ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմերը, նույնպես պարունակում է ինքնակենսագրական տարրեր: Սա պատմություն է երկու զարմիկի մասին. Մահմուդը լուսանկարիչ է և երկար տարիներ բնակվում է Ստամբուլում, իսկ Յուսուֆը, ով ավելի երիտասարդ է, եկել է իրենց հայրենի գյուղից՝ աշխատանք գտնելու, և ժամանակավորապես բնակվում է Մահմուդի տանը: Մահմուդը մի կերպար է, որ կորցրել է իր իդեալները, այլևս ոչնչի չի հավատում, հեռու է վանում բոլոր նրանց, ովքեր իր կողքին են. նա չի պատասխանում մոր և քրոջ զանգերին, չի ցանկանում ընդունել իր սխալները, վիրավորում է Յուսուֆին: Նա ցանկանում է ազատվել Յուսուֆից, քանի որ երիտասարդը նրան հիշեցնում է իր անցյալը, այն անցյալը, որն ինքը ջանում է մոռանալ: Մահմուդն անգամ հրաժարվում է ծխել Յուսուֆի ծխախոտը՝ այն անվանելով աղբ, չնայած, հավանաբար, դա նույն ծխախոտն է, որը նա ծխել է, երբ երիտասարդ է եղել: Եվ միայն ֆիլմի վերջին դրվագում, երբ Յուսուֆն արդեն հեռացել է, Մահմուդը վերցնում է նրա թողած ծխախոտը՝ մի քանի րոպեով վերադառնալով անցյալ: Մահմուդի իդեալների, կյանքի իմաստի կորստի մասին հասկանում ենք կարճատև զրույցների ժամանակ, երբ նա ասում է, որ լուսանկարչությունը մահացել է, իսկ մեկ այլ դրվագում, երբ նա որոշում է գյուղական հրաշալի տեսարան լուսանկարել, միանգամից մտափոխվում է, քանի որ, ըստ նրա, դա ոչ ոքի պետք չէ:

Նույն գաղափարն է արտահայտում նաև Ջեյլանը, երբ փորձում է մեկնաբանել իր ֆիլմի ամենաաղմկահարույց տեսարանը, որտեղ Մահմուդը դիտում է Տարկովսկու «Ստալկեր» ֆիլմը, իսկ երբ զարմիկը գնում է քնելու, նա անջատում է Տարկովսկու ֆիլմը և միացնում է ֆիլմ մեծահասակների համար: Ջեյլանն ասում է, որ այս տեսարանի բանալին պետք է փնտրել նախորդ կադրում, երբ հերոսը զրուցում է իր ընկերների հետ: Ընկերներից մեկը հարցնում է, թե ո՞ւր են անհետացել Մահմուդի իդեալները, չէ՞ որ նա երազում էր ֆիլմեր նկարահանել Տարկովսկու պես։ Եվ նա, գալով տուն, միացնում է ֆիլմը, որպեսզի վերագտնի իր իդեալները, սակայն, ի վերջո, անջատում է, քանի որ առանց այդ ամենի ավելի հեշտ է ապրելը: Ջեյլանի ֆիլմում հատուկ տեղ է հատկացված նաև Ստամբուլին, սակայն ռեժիսորը փորձել է այն համադրել գլխավոր հերոսի հոգեվիճակի հետ: Մահմուդի քաղաքը դատարկ է, մոխրագույն ու գորշ, իսկ անվերջ տեղացող ձյունը անգամ հանդիսատեսին է հասցնում հուսահատության եզրին: 

«Տարվա եղանակներ» (Climates, 2006)

Կան բազմաթիվ ֆիլմեր, որոնք պատմում են ամուսնական զույգերի հարաբերությունների ճգնաժամի մասին: Առաջիններից մեկը, որ մտաբերում ենք, Ինգմար Բերգմանի «Տեսարաններ ամուսնական կյանքից» ֆիլմն է (Scenes from a marriage, 1973)՝ անվերջանալի թվացող երկխոսություններով ու քննարկումներով, կամ Ջոն Կասավետիսի «Դեմքեր» ֆիլմը (Faces, 1968)՝ վեճերով ու ճիչերով լի։ Մինչդեռ Նուրի Բիլգե Ջեյլանի ֆիլմն էականորեն տարբերվում է. այստեղ խլացված են թե՛ խոսքերը, թե՛ զգացմունքները: Ֆիլմի գլխավոր հերոսներն Իսան ու Բահարն են (նրանց կերպարները մարմնավորել են Նուրի Բիլգե Ջեյլանն ու նրա կինը՝ Էբրուն)։ Իսան ճարտարապետության պատմություն է դասավանդում համալսարանում, իսկ կինն աշխատում է հեռուստատեսությունում: Իսան որոշել է, որ հասունացել է բաժանման պահը, և այդ մասին հայտնում է Բահարին: Արդեն մի քանի ամիս անց նա ցանկանում է վերադարձնել կնոջը, սակայն արդեն ուշ է, մի բան անդարձ կորսվել է։ 

Ինչպես արդեն նշեցինք, ֆիլմում համարյա չկան երկխոսություններ, որոնք կբացահայտեին հերոսների ներաշխարհը հանդիսատեսի առջև: Նրանք չեն քննարկում բաժանման պատճառները, հարաբերություններ չեն պարզում, չեն մեղադրում միմյանց: Իր հարցազրույցներից մեկում Ջեյլանը փորձում է բացատրել, թե ինչու են իր հերոսները լուռ. «Ճշմարտությունը թաքնվածի, չարտասանվածի մեջ է: Մարդիկ փորձում են պաշտպանել իրենց, յուրաքանչուրն ունի մի զգացմունք, որը ցանկանում է թաքցնել: Նրանք թաքցնում են իրենց թույլ կողմերը: Այսպիսով, առանց խոսքերի շատ ավելի լավ է, դա թույլ է տալիս հանդիսատեսին ավելի ակտիվ լինել»: Մյուս կողմից՝ սխալ է «Տարվա եղանակները» համարել ֆիլմ ամուսնության մասին: Ինչպես Ջեյլանի մյուս ֆիլմերում, այս մեկը ևս հիասթափված ու ձանձրացած մտավորականի մասին է, ով չի հասկանում, թե ինչ է ուզում կյանքից: Փաստը, որ Իսան չի ավարտել իր ատենախոսությունը, վկայում է այն մասին, թե նա չի ցանկանում որևէ գործ անել: Նրա և «Օտարացման» Մահմուդի հիմնական տարբերությունն այն է, որ Իսան չի մեկուսացրել իրեն հասարակությունից, և շարունակում է շփումը: Մինչդեռ այդ շփումը շատ հաճախ ցավ է պատճառում նրան շրջապատող մարդկանց, նախևառաջ՝ Բահարին։    

«Երեք կապիկներ» (Three monkeys, 2008)

Ի տարբերություն թուրքական «Նոր ալիքի» մյուս ներկայացուցիչների՝ Ջեյլանը չի անդրադառնում քաղաքական թեմաներին, իսկ եթե նույնիսկ նրա ֆիլմերում կան հղումներ քաղաքականությանը, ապա դրանք արված են հիմնական սյուժետային գիծն ավելի հարստացնելու և խորացնելու նպատակով: «Երեք կապիկները» համապատասխանում է այս բնորոշմանը. ֆիլմը սոցիալական դրամա է, բայց պարունակում է քաղաքական և միստիկ տարրեր: Պատմության սկզբում հարուստ ձեռնարկատեր Սերվեթը, ով պատրաստվում է մուտք գործել քաղաքականություն, վրաերթի է ենթարկում մի հետիոտնի: Հասկանալով, որ լրատվամիջոցների աղմուկն անխուսափելի է, Սերվեթը խնդրում է իր վարորդին՝ Էյուփին, որ նա համապատասխան վարձատրության դիմաց իր վրա վերցնի վրաերթի մեղքը: Էյուփը համաձայնում է, և մինչ նա բանտում է գտնվում, նրա կնոջ և Սերվեթի միջև սիրավեպ է սկսվում: Իրադարձությունների ընթացքն ավելի է սրվում, երբ սիրավեպի մասին տեղեկանում է զույգի որդին՝ Իսմայիլը:   

Ֆիլմի վերնագիրը վերցված է ճապոնական առակից, որը պատմում է երեք կապիկների մասին, որոնք «չեն տեսնում չարագործությունը, չեն լսում և չեն խոսում այդ մասին»: Հերոսները նման են այդ կապիկներին. նրանք չեն ցանկանում նկատել իրենց շուրջ կատարվող չարագործությունները՝ հաճախ դառնալով դրանց մասնակիցը։ Ինչպես նախորդ ֆիլմերում, այստեղ ևս ամենակուլ լռություն է, որը շղարշում է այն բոլոր իրադարձությունները, որոնք անդառնալիորեն փոխում են հերոսների կյանքը: Անդրադառնալով ֆիլմի վիզուալ արժանիքներին՝ պետք է նշել, որ դրանք անհերքելի են. հեռավորությունից նկարված տեսարանները, այրող արևի ներքո զրույցները, բանտախցի ետևից արված կադրերը, տապից խունացած Ստամբուլը, մոխրագույն ամպերը, որոնք թույլ չեն տալիս շնչել, խեղդված երեխայի ուրվականը ստեղծում են չարագուշակ միջավայր՝ լի անհանգստությամբ ու տաղտուկով։ 

«Մի անգամ Անատոլիայում» (Once upon a time in Anatolia, 2011)

«Մի անգամ Անատոլիայում» կինոնկարը շրջադարձային է Ջեյլանի ֆիլմագրությունում: Ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնում արժանացել է Գրան-պրի մրցանակի, հիմնված է իրական փաստերի վրա, որոնց մասին ռեժիսորին պատմել է Անատոլիայի գյուղաքաղաքներից մեկում աշխատող մի բժիշկ: «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը բաղկացած է մի քանի սյուժետային գծերից, որոնք միավորվում են սպանվածի դիակի փնտրտուքի շուրջ: Ոստիկանատան աշխատակիցները, բժիշկը, դատախազը, ինչպես նաև երկու եղբայրները, ովքեր հանցագործության գլխավոր կասկածյալներն են, շրջում են գիշերային Անատոլիայի ամայի լանդշաֆտով՝ գտնելու դին, քանի որ եղբայրները չեն կարողանում մտաբերել, թե որտեղ են թաղել այն: Ճանապարհին նրանք քննարկում են ամեն ինչ՝ քաղաքականությանը և առողջությանը վերաբերող հարցեր, սնունդ, փիլիսոփայություն․․․ Ջեյլանն օգտագործում է այս զրույցները, որպեսզի ներկայացնի Անատոլիայի շարքային բնակչին, ավելի մոտ և հասկանալի դարձնի նրա ներաշխարհը հասարակ ստամբուլաբնակի կամ ցանկացած ուրիշի համար: 

Քանի որ ռեժիսորը մեծացել է դանդաղկոտության ու հանդարտության նմանօրինակ միջավայրում, նա կարողանում է ներկայացնել բնության վեհությունը, ցույց տալ Անատոլիայի մեղմաշունչ տեղանքները, բայց, միևնույն ժամանակ, զգուշացնում է այդ ամենի կոշտության մասին: Անկախ իր կախարդական գեղեցկությունից՝ այն կարող է շատ դաժան լինել, հատկապես՝ կանանց նկատմամբ: Խոսելով գյուղապետի դստեր մոգական գրավչության մասին՝ բժիշկը հասկանում է, որ աղջիկն անպաշտպան ծաղկի պես թոշնելու է այդ միջավայրում: Պատկերելով տեղանքի միապաղաղությունը՝ ռեժիսորն առավել վառ է ընդգծում տեղի բնակիչների ընդմիշտ բանտարկվածության զգացումը, իսկ այն փաստը, որ մարդասպան եղբայրները չեն կարողանում գտնել թաքցրած դին, քանի որ բոլոր տեղանքները նման են իրար, ավելի է շեշտում դա: Մյուս կողմից՝ ֆիլմը հարուստ է կինեմատոգրաֆիական ու գրական հղումներով: Կինոսերները հեշտությամբ կճանաչեն Քիարոսթամիին ու Տարկովսկուն մատուցված տուրքերը, իսկ դասական գրականության սիրահարները կգտնեն բազում նմանություններ չեխովյան պատմվածքների հետ։ 

«Ձմեռային քուն» (Winter sleep, 2014)

Ջեյլանի ֆիլմացանկում առանձնահատուկ տեղ ունի «Ձմեռային քունը», որը հիմնված է չեխովյան երկու կարճ պատմվածքների վրա՝ «Լավ մարդիկ» և «Կինը»: Ֆիլմը պատմում է նախկինում թատրոնի դերասան, իսկ այժմ Կապադովկիայում հյուրանոցի տնօրեն Այդինի մասին, ով ապրում է իր երիտասարդ կնոջ՝ Նիհալի և ամուսնալուծված քրոջ՝ Նեջլայի հետ: 
Ջեյլանը վարպետորեն ցույց է տալիս, որ չասված խոսքերի և չբացահայտված հույզերի պատճառով մարդիկ սկսում են միմյանց չհասկանալ, իսկ զգացմունքները՝ անհետանալ: Այդինն իր ինքնամեծարմամբ, էգոիզմով, հպարտությամբ ու սին խոսքերով զբաղեցրել է ողջ տարածքը, և երբ Նիհալը փորձում է ինքնուրույն մի քայլ անել, Այդինն իսկույն այնտեղ է: 

Ամուսնու հպարտությունը թույլ չի տալիս խոստովանել, որ ինքն այդ ամենը անում է միայն Նիհալի կողքին լինելու համար, իսկ իր բոլոր զգացմունքները՝ սերը, քնքշանքը, ինչպես նաև խորագույն ցավը թաքցնում է թատերական քմծիծաղի ետևում՝ ավելի խորացնելով անդունդը: Ջեյլանը ձմեռային քնի մթնոլորտը ավելի արտահայտիչ է դարձնում Կապադովկիայի լեռների, ձյան, անմարդաբնակ լանդշաֆտների կադրերի միջոցով, իսկ պատկերների սառը գույները և Շուբերտի անմահ երաժշտությունը ստիպում են ավելի խորն ընկալել մարդկային հարաբերությունների բարդությունը, դրանց առաջացրած անտանելի ցավն ու կսկիծը, մարդկանց միջև առաջացող անդունդը:

***
Նուրի Բիլգե Ջեյլանը միշտ շեշտում է, որ կրում է ճապոնացի ռեժիսոր Յասուձիրո Օձուի ազդեցությունը, սակայն մարդկային հարաբերությունների, նրանց զգացմունքների արտացոլման ոճով Ջեյլանն ավելի շատ նման է Միքելանջելո Անտոնիոնիին, մյուս կողմից՝  Ջեյլանի ֆիլմերում բազմաթիվ են չեխովյան ոգեշնչանքի օրինակները: Մի անգամ, երբ Անտոնիոնիին հարցրին՝ արդյոք նրա ֆիլմերը մարդկային զգացմունքների ճգնաժամի մասի՞ն են, նա պատասխանեց. «Ո՛չ, դրանց բացակայության մասին են»: Մինչդեռ Չեխովի հերոսները միշտ ուժ են գտնում ասելու այն, ինչն այդքան երկար տանջել է իրենց: Ջեյլանի հերոսները գտնվում են այս երկու հսկաների կերտած կերպարների մեջտեղում, բայց գլորվում են դեպի անտարբերություն և դատարկության ճահճուտ: Այնուամենայնիվ, Ջեյլանի վերջին ֆիլմի վերնագիրը լավատեսության նշույլներ է պարունակում. ձմեռային քուն, որն ավարտվելու է, և մարդիկ վերագտնելու են իրենց իդեալները, զգացմունքները և սերը։    

Սոնա Կարապողոսյան 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Նուրի Բիլգե Ջեյլան. Մեր օրերի պոետիկ կինոն
Նուրի Բիլգե Ջեյլան. Մեր օրերի պոետիկ կինոն
«Ֆիլմեր նկարահանելիս իմ առաջին օգնականն ինտուիցիան է, որին անվերապահ վստահում եմ»։ Նուրի Բիլգե Ջեյլան
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg1f19UIeBHa3uKEZ35u_i1EjCWaG3UiUsCWp1S3ddMTVcevXEgXNw9hQFVuCzsCZYCKOGAPaUJwljNWwj00OImwhl4OJxn2kZ-qmZBBq2qIm3PWOSNTT_V2G41MuTXZ68dISS2b0-d8osl/s640/w8bvNea9vxk.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg1f19UIeBHa3uKEZ35u_i1EjCWaG3UiUsCWp1S3ddMTVcevXEgXNw9hQFVuCzsCZYCKOGAPaUJwljNWwj00OImwhl4OJxn2kZ-qmZBBq2qIm3PWOSNTT_V2G41MuTXZ68dISS2b0-d8osl/s72-c/w8bvNea9vxk.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/09/nuri-bilge-ceylan.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/09/nuri-bilge-ceylan.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content