36 դրամատիկ իրավիճակներն ըստ Պոլտիի


«Նա, ով չի ակնկալում ունենալ միլիոնավոր ընթերցողներ, չպետք է գրի ո՛չ մի տող»: Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե


Ինչո՞վ են պայմանավորված դասական համարվող ստեղծագործությունների ամրությունն ու հասանելիությունը: Բախումների և կոնֆլիկտների ծավալներն ու համամարդկային թեմատիկան դեռևս ստեղծագործության անմահության երաշխիք չեն: Բազում «էպիկական պոեմներ» պատմության գիրկն են անցել՝ չապրելով ավելի երկար, քան իրենց հեղինակները: Վերոհիշյալ հարցի պատասխանը, հավանաբար, պետք է փնտրել գեղարվեստական ձևի (կաղապարի) այն հատկության մեջ, որը կոչվում է բազմիմաստություն:

Երևի ճիշտ են այն հետազոտողները, ովքեր համարում են, որ ստեղծագործության անխափան կենսունակության առաջնահերթ պայմանը «կաղապարի մեջ դրված բազմիմաստությունն է»: Գեղագիտության մեջ ոչ մեկ անգամ է արտահայտվել այն միտքը, որ արվեստի պատմության ընթացքում գեղարվեստական բովանդակությունը գրեթե չի թարմացվում. չէ՞ որ մարդկային կյանքն, ի վերջո, այնքան էլ հարուստ չէ բազմազան բախումներով: 
Հայտնի է Կառլո Գոցիի այն գաղափարն, ըստ որի՝ համաշխարհային արվեստի ողջ պատմությունը կարելի է նկարագրել 36 կրկնվող սյուժեների միջոցով (Գոցիի հետ համաձայն են եղել նաև Շիլլերը և Գյոթեն): Այս դրույթը հաստատում է ֆրանսիացի գրող, թատերագետ և գրականագետ Ժորժ Պոլտին իր «36 դրամատիկ իրավիճակներ» գրքում:


1. ԱՂԵՐՍ

Տարրեր. 1) հետապնդող, 2) հետապնդվող և պաշտպանության, օգնության, ապաստարանի, ներման և այլնի մասին աղերսող, 3) ուժ, որից սպասվում է օգնություն, ընդ որում՝ այդ ուժը միանգամից չի համաձայնում ակնկալվող ծառայությունը մատուցել, այն տատանվող է, անինքնավստահ, ուստիև անհրաժեշտություն է առաջանում աղերսել իրեն (այդպիսով ուժեղացնելով իրավիճակի զգայական ազդեցությունը), և որքան ավելի ուժեղ է աղերսը, այնքան ավելի շատ է նշված ուժը տատանվում:

Օրինակներ. 1) փախստականն աղերսում է ինչ-որ մեկին, ով կարող է փրկել իրեն թշնամիներից, 2) ապաստան է խնդրում, որպեսզի այնտեղ իր մահկանացուն կնքի, 3) իշխանություն ունեցողից օգնություն է խնդրում իր հարազատների համար, 4) մի բարեկամին խնդրում է, որ վերջինս օգնի մեկ այլ բարեկամի, 5) նավաբեկվածը ապաստան է խնդրում և այլն:

Կադրը՝ «Փակուղի» ֆիլմից (1966թ, ռեժ․՝ Ռոման Պոլանսկի):


2.ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

Տարրեր. 1) զոհ, 2) սպառնացող, հետապնդող, 3) փրկիչ (այս իրավիճակը նախորդից տարբերվում է այն առումով, որ այստեղ փրկիչը հայտնվում է անակնկալ կերպով և դժբախտին փրկում է առանց տատանվելու):

Օրինակներ. 1) Կապույտ Մորուքի մասին հայտնի հեքիաթի հանգուցալուծումը, 2) մահվան դատապարտվածի կամ ընդհանրապես մահացու վտանգի մեջ գտնվողի փրկությունը:

Կադրը՝ «Ազատում» ֆիլմից (1972թ, ռեժ․՝ Ջոն Բուրմեն):


3. ՀԱՆՑԱՆՔԸ ՀԵՏԱՊՆԴՈՂ ՎՐԵԺ

Տարրեր. 1) վրիժառու, 2) մեղավոր, 3) հանցանք:

Օրինակներ. 1) արյունոտ վրեժ, 2) վրեժ մրցակցից կամ մրցակցուհուց, սիրեկանից (սիրուհուց)՝ խանդի հողի վրա:

Կադրը՝ «Հին զենքը» ֆիլմից (1975թ, ռեժ․՝ Ռոբեր Էնրիկո):


4. ՎՐԵԺ ՀԱՐԱԶԱՏԻՑ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՐԱԶԱՏԻ

Տարրեր. 1) հարազատին հասցված վիրավորանքի, վնասի, մտերիմների համար նրա արած զոհողութունների մասին կենդանի հիշողությունը, 2) վրիժառու բարեկամ, 3) այդ վիրավորանքների համար պատասխանատու հարազատ կամ բարեկամ:


Օրինակներ. 1) հորից լուծած վրեժ՝ մոր համար, կամ հակառակը, 2) եղբայրներից լուծած վրեժ՝ սեփական որդու համար, 3) հորից՝ ամուսնու համար, 4) ամուսնուց՝ հոր համար և այլն: Դասական օրինակ է Համլետի վրեժը մորից և խորթ հորից՝ իր հոր սպանության համար:

Կադրը՝ «Տրիստանա» ֆիլմից (1970թ, ռեժ․՝ Լուիս Բունյուել):


5. ՀԵՏԱՊՆԴՎՈՂ

Տարրեր. 1) կատարված հանցանք կամ ճակատագրական սխալ և սպասվող պատիժ, պատասխանատվություն, 2) պատժից կամ պատասխանատվությունից խուսափող:

Օրինակներ. 1) իշխանության կողմից քաղաքական հետապնդման ենթարկվող (օրինակ՝ Շիլլերի «Ավազակները» պիեսը), հեղափոխական պայքարի, գաղտնի կազմակերպությունների մասին պատմություններ, 2) կողոպուտի համար հետապնդման ենթարկվող (դետեկտիվ պատմություններ), 4) ուժով իրեն գերազանցողի կողմից հետապնդվող (Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված» ողբերգությունը) և այլն:

Կադրը՝ «Խոստովանություն» ֆիլմից (1970թ, ռեժ․՝ Կոստա-Գավրաս):


6. ԱՆԱԿՆԿԱԼ ԱՂԵՏ

Տարրեր. 1) հաղթող-թշնամի, որն անձամբ է ներկայանում, կամ պարտության, անկման սարսափելի լուրը բերող սուրհանդակ, 2) պարտված կամ վատ նորությունից ցնցված ղեկավար՝ հզոր բանկիր, արդյունաբերության արքա և այլն:

Օրինակներ. 1) Նապոլեոնի անկումը, 2) Էմիլ Զոլայի «Փող» վեպը, 3) Ալֆոնս Դոդեի «Տարասկոնցի Տարտարենը» վիպակը և այլն:

Կադրը՝ «Փարավոն» ֆիլմից (1965թ, ռեժ․՝ Եժի Կավալերովիչ):


7. ԶՈՀ

(ինչ-որ մարդու կամ մարդկանց, ինչ-որ հանգամանքների, դժբախտ դեպքերի զոհ)

Տարրեր. 1) նա, ով կարող է ազդել ուրիշի ճակատագրի վրա, նրա դժբախտության պատճառ հանդիսանալ, 2) թույլ մարդ, վերոհիշյալ անձի զոհ:

Օրինակներ. 1) մարդ, ով սնանկացած կամ շահագործված է այն մարդկանց կողմից, ովքեր պետք է պաշտպանեին և հոգ տանեին իր մասին, 2) նախկինում սիրված կամ մտերիմ մարդ, ով վստահ է, որ իրեն մոռացել են, 3) դժբախտ և հուսալքված մարդիկ:

Կադրը՝ «Զվարճալի խաղեր» ֆիլմից (1997թ, ռեժ․՝ Միխայել Հանեկե):


8. ՎՐԴՈՎՄՈՒՆՔ, ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ

Տարրեր. 1) բռնակալ, 2) դավադիր:


Օրինակներ. 1) մեկ անձի դավադրություն (Շիլլերի «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում» դրաման), 2) մի քանիսի դավադրություն, 3) մեկ անձի վրդովմունք (Գյոթեի «Էգմոնտ» դրաման), 4) մի քանիսի վրդովմունք (Շիլլերի «Վիլհելմ Տելլ» դրաման, Զոլայի «Ժերմինալ» վեպը):


Կադրը՝ «Էլեկտրա, սեր իմ» ֆիլմից (1974թ, ռեժ․՝ Միկլոշ Յանչո):


9. ՀԱՄԱՐՁԱԿ ՓՈՐՁ

Տարրեր. 1) համարձակվող, 2) օբյեկտ, որին հերոսը համարձակություն է ունենում ձգտելու, 3) հակառակորդ, որը դիմադրում է:

Օրինակներ. 1) օբյեկտի առևանգում (Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված» ողբերգությունը), վտանգներով ու արկածներով լի ձեռնարկներ (Ժյուլ Վեռնի վեպերն ու բոլոր արկածային սյուժեները), 3) սիրելի կնոջը հասնելուն ուղղված վտանգավոր ձեռնարկներ և այլն:

Կադրը՝ «Հաղթական քայլերգ» ֆիլմից (1976թ, ռեժ․՝ Մարկո Բելոկիո):


10. ԱՌԵՎԱՆԳՈՒՄ

Տարրեր. 1) առևանգող, 2) առևանգվող, 3) առևանգվողին հսկող, ով հանդիսանում է արգելք առևանգման համար կամ էլ ուղղակիորեն խոչընդոտում է դրան:

Օրինակներ. 1) փախցնել կնոջն առանց նրա համաձայնության, կամ էլ՝ 2) նրա համաձայնությամբ, 3) ընկերոջ առևանգում գերությունից, բանտից և այլն, 4) երեխայի առևանգում:

Կադրը՝ «Միզերի» ֆիլմից (1990թ, ռեժ․՝ Ռոբ Ռայներ):


11. ՀԱՆԵԼՈՒԿ

(մի կողմից հանելուկի հորինում, մյուս կողմից՝ հանելուկը լուծելու փորձ)

Տարրեր. 1) հանելուկը հորինողը, ով ինչ-որ բան է թաքցնում, 2) նա, ով ձգտում է լուծել հանելուկը, ինչ-որ բան իմանալ, 3) հանելուկի կամ էլ անտեղյակության առարկան (առեղծվածայինը):

Օրինակներ. 1) մահվան վտանգի ներքո փորձել գտնել որոշակի մարդուն կամ առարկան, 2) գտնել մոլորվածներին, անհետ կորածներին, 3) մահվան վտանգի ներքո լուծել հանելուկը (Էդիպուս և Սֆինքս), 4) խորամանկություններով ստիպել մարդուն՝ խոստովանել այն, ինչը թաքցնում է (անունը, սեռը, հոգեվիճակը և այլն):

Կադրը՝ «Պարան» ֆիլմից (1948թ, ռեժ․՝ Ալֆրեդ Հիչքոկ):


12. ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

Տարրեր. 1) ձեռքբերման ձգտող, 2) նա, ում համաձայնությունից կամ օգնությունից է կախված ձեռքբերումը, բայց նա հրաժարվում է կամ, ընդհակառակը, փորձում է օգնել, միջնորդել, 3) կարող է լինել նաև երրորդ՝ հակադարձող կողմը:


Օրինակներ. 1) փորձել տիրոջից խորամանկությամբ կամ ուժով խլել նրան պատկանող իրը (կամ որևէ այլ կենսական արժեք, ամուսնական համաձայնություն, պաշտոն, փող և այլն), 2) փորձել ստանալ կամ ինչ-որ բանի հասնել ճարտասանության միջոցով (որն ուղղված  է ցանկալի առարկայի տիրոջը կամ դատավոր-միջնորդին):

Կադրը՝ «Կրկնակի ապահովագրություն» ֆիլմից (1944թ, ռեժ․՝ Բիլլի Ուայլդեր):


13. ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Տարրեր. 1) ատող, 2) ատելության թիրախ, 3) ատելության պատճառ (այս տարրի մասին Պոլտին չի խոսում, բայց դրա առկայությունը պարտադիր է):

Օրինակներ. 1) ատելություն հարազատների միջև (օրինակ, եղբայրների)՝ նախանձից ելնելով, 2) ատելություն հարազատների միջև (օրինակ, հորն ատող որդի)՝ նյութական շահից ելնելով, 3) սկեսրոջ ատելությունն ապագա հարսի հանդեպ, 4) զոքանչինը՝ փեսայի, 5) խորթ մորը՝ խորթ դստեր:

Կադրը՝ «Գարշելիները, կեղտոտները, չարերը» ֆիլմից (1976թ, ռեժ․՝ Էտորե Սկոլա):



14. ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տարրեր. 1) հարազատներից մեկը մյուսից նախընտրելի է, 2) մյուսն անտեսված է կամ լքված, 3) մրցակցության առարկան (ընդ որում, ենթադրաբար, հնարավոր է այսպիսի զարգացում՝ նախընտրելին դառնում է անտեսված, և հակառակը):

Օրինակներ. 1) եղբայրների մրցակցություն (Մոպասանի «Պիեռ և Ժան» վեպը), 2) քույրերի մրցակցություն, 3) հոր և որդու մրցակցություն՝ կնոջ պատճառով, 4) մոր և դստեր մրցակցություն, 5) ընկերների մրցակցություն (Շեքսպիրի «Երկու վերոնացի ազնվական» կատակերգությունը):

Կադրը՝ «Աշնանային սոնատ» ֆիլմից (1978թ, ռեժ․՝ Ինգմար Բերգման):


15. ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

(շնացում, ամուսնական դավաճանություն, որը հանգեցնում է սպանության)

Տարրեր. 1)  ամուսիններից մեկը խախտում է ամուսնական հավատարմությունը, 2) խաբված կողմ, 3) երրորդ անձ՝ սիրեկան կամ սիրուհի:

Օրինակներ. 1) սպանել կամ սիրեկանին թույլ տալ սպանել իր ամուսնուն (Լեսկովի «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» վիպակը, Զոլայի «Թերեզ Ռաքեն» վեպը, Տոլստոյի «Խավարի իշխանությունը» դրաման), 2) սպանել իրեն կարևոր գաղտնիք վստահած սիրեկանին («Սամսոն և Դալիլա» և այլն):

Կադրը՝ «Փոստատարը միշտ զանգում է երկու անգամ» ֆիլմից (1981թ, ռեժ․՝ Էկտոր Բաբենկո):


16. ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ

Տարրեր. 1) խելագար, 2) խելագարի զոհ, 3) խելագարության իրական կամ երևակայական առիթ կամ այն, ինչի համար խելագարությունը առիթ է հանդիսանում (այս տարրի մասին Պոլտին ոչինչ չի ասում, սակայն առանց դրա պատմությունը կմնա կիսատ):


Օրինակներ. 1) խելագարության նոպայի մեջ սպանել սիրեկանին (Գոնկուր եղբայրների «Թեթևաբարո Էլիզան» վեպը), երեխային, 2) խելագարության նոպայի մեջ այրել, ոչնչացնել սեփական կամ ուրիշի աշխատանքը, ստեղծագործությունը, 3) հարբած վիճակում ուրիշի գաղտնիքը մատնել կամ հանցանք գործել և այլն:

Կադրը՝ «Փայլատակում» ֆիլմից (1980թ, ռեժ․՝ Սթենլի Կուբրիկ):


17. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ

Տարրեր. 1) անզգուշություն գործող, 2) անզգուշության զոհ կամ կորուսյալ իր, ինչին երբեմն միանում է՝ 3) բարի խորհրդատու, որը կանխագուշակում է անզգուշությունը, կամ 4) անզգուշության դրդողը (երբեմն՝ երկուսը միասին):

Օրինակներ. 1) անզգուշության պատճառով սեփական դժբախտության պատճառ հանդիսանալ (Էմիլ Զոլայի «Փող» վեպը), 2) անզգուշության կամ դյուրահավատության պատճառով այլ մարդու կամ հարազատի դժբախտության կամ մահվան պատճառ դառնալ (բիբլիական Եվան):

Կադրը՝ «Գրպանահատը» ֆիլմից (1959թ, ռեժ․՝ Ռոբեր Բրեսոն):


18.ԱԿԱՄԱ (չգիտակցված) 
ՍԻՐԱՅԻՆ ՀԱՆՑԱՆՔ 
(մասնավորապես՝ ինցեստ)

Տարրեր. 1) սիրեկան (ամուսին), 2) սիրուհի (կին), 3) գիտակցում (արյունապղծության դեպքում՝ գիտակցում, որ ամուսնու և կնոջ միջև կա արյունակցական կապ, ինչը թույլ չի տալիս սիրային հարաբերություն ունենալ՝ համաձայն գոյություն ունեցող օրենքների և բարոյական նորմերի):

Օրինակներ. 1) հերոսի գիտակցումը, որ ամուսնացել է սեփական մոր հետ («Էդիպուս արքան» Էսքիլեսի, Սոֆոկլեսի, Սենեկայի, Կոռնեյլի, Վոլտերի գործերում), 2) հայտնաբերել, որ սիրուհին իր քույրն է (Շիլլերի «Հարսնացուն Մեսինայից» դրաման), 3) ամենից պարզունակ դեպքը՝ պարզել, որ սիրուհին ամուսնացած է և այլն:

Կադրը՝ «Էդիպուս արքա» ֆիլմից (1967թ, ռեժ․՝ Պիեռ Պաոլո Պազոլինի):


19. ՀԱՐԱԶԱՏԻ ԱԿԱՄԱ 
(չգիտակցված) ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարրեր. 1) մարդասպան, 2) չճանաչված զոհ, 3) բացահայտում, գիտակցում (Պոլտին այս մասին չի խոսում, սակայն այն ինքնին ենթադրվում է):

Օրինակներ. 1) ակամա նպաստել դստեր սպանությանը՝ նրա սիրեկանի հանդեպ տածած ատելության պատճառով (Հյուգոյի «Արքան զվարճանում է» պիեսը, որի հիման վրա գրվել է Վերդիի «Ռիգոլետո» օպերայի լիբրետոն), 2) չճանաչելով հորը՝ սպանել նրան (Տուրգենևի «Ձրիակերը» կատակերգությունը, որտեղ սպանությունը փոխարինված է վիրավորանքով), և այլն:

Կադրը՝ «Վերադարձ» ֆիլմից (2003թ, ռեժ․՝ Անդրեյ Զվյագինցև):


20. ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԻԴԵԱԼԻ

Տարրեր. 1) ինքն իր անձը զոհող հերոս, 2) իդեալ (խոսք, պարտք, հավատ, համոզվածություն և այլն), 3) զոհաբերության առարկան:


Օրինակներ. 1) հանուն պարտքի զոհել սեփական բարեկեցությունը (Տոլստոյի «Հարություն» վեպը), 2) հանուն հավատի սեփական կյանքը զոհել:

Կադրը՝ «Սիմեոն Անապատականը» ֆիլմից (1965թ, ռեժ․՝ Լուիս Բունյուել):


21. ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ

Տարրեր. 1) ինքն իր անձը զոհող հերոս, 2) հարազատ, հանուն որի հերոսը զոհաբերում է իրեն, 3) այն, ինչը հերոսը զոհաբերում է:

Օրինակներ. 1) զոհաբերել սեփական հավակնություններն ու ձեռքբերումները հանուն հարազատ մարդու (Գոնկուրների «Զեմգանո եղբայրները» վեպը), 2) զոհաբերել սեփական սերը հանուն երեխայի, հանուն հարազատ մարդու կյանքի, 3) զոհաբերել սեփական ազնվաբարոյությունը հանուն հարազատ կամ սիրելի մարդու կյանքի (Սարդուի «Տոսկա» դրաման, որի հիման վրա է գրվել Պուչինիի համանուն օպերան), 4) զոհաբերել կյանքը՝ հանուն հարազատ կամ սիրելի մարդու և այլն:

Կադրը՝ «Հոգնած մահը» ֆիլմից (1921թ, ռեժ․՝ Ֆրից Լանգ):


22. ԶՈՀԱԲԵՐԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՀԱՆՈՒՆ ԿՐՔԻ

Տարրեր. 1) սիրահար, 2) ճակատագրական կրքի առարկան, 3) այն, ինչը զոհաբերվում է։

Օրինակներ1) անհատի կրոնական ազնվաբարոյությունը քանդող կիրք (Զոլայի «Աբբա Մուրեի զանցանքը» վեպը), 2) հզորությունը, իշխանությունը ոչնչացնող կիրք (Ուիլյամ Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգությունը), 3) կյանքի գնով բավարարված կիրք (Պուշկինի «Եգիպտական գիշերներ» վիպակը): Բայց ոչ միայն կիրք կնոջ կամ տղամարդու հանդեպ, այլև փախուստի, թղթախաղի, գինու և այլնի:

Կադրը՝ «Վտանգավոր կապեր» ֆիլմից (1988թ, ռեժ․՝ Սթիվեն Ֆրիրզ):


23. ՀԱՐԱԶԱՏԻ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԴՎԱԾ

Տարրեր. 1) հարազատին զոհաբերող հերոս, 2) հարազատ, ով ենթարկվում է զոհաբերության, 3) զոհաբերության մոտիվացիան (դրա անհրաժեշտությունը, անխուսափելիությունը): 


Օրինակներ. 1) հանուն հասարակական շահի սեփական դստեր զոհաբերության անհրաժեշտությունը (Սոֆոկլեսի և Էսքիլեսի «Իփիգենիա» ողբերգությունները), 2) հարազատների կամ կողմնակիցների զոհաբերում՝ հանուն սեփական 
համոզմունքների և հավատի (Հյուգոյի «Իննսուներեքը» վեպը) և այլն:

Կադրը՝ «Ռան» ֆիլմից (1985թ, ռեժ․՝ Ակիրա Կուրոսավա):


24. ԱՆՀԱՎԱՍԱՐՆԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տարրեր. 1) առաջին մրցակից (անհավասար մրցակցության դեպքում՝ ստորադաս, ավելի թույլ), 2) երկրորդ մրցակից (վերադաս, ավելի ուժեղ), 3) մրցակցության առարկան:

Օրինակներ. 1) մրցակցությունը հաղթողի և իր գերու միջև (Շիլլերի «Մարի Ստյուարտ» պիեսը), 2) մրցակցությունը հարուստի և աղքատի միջև, 3) նրա, ում սիրում են, մրցակցությունը նրա հետ, ով իրավունք չունի սիրելու (Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը) և այլն:

Կադրը՝ «Սարսափի հրվանդան» ֆիլմից (1991թ, ռեժ․՝ Մարտին Սկորսեզե):


25.ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

(շնացում, ամուսնական հավատարմության խախտում) 

Տարրեր. իրավիճակները նույնն են, ինչ սպանության հանգեցնող ամուսնական անհավատարմության դեպքում: Հաշվի չառնելով, որ անհավատարմությունն ինքնին ունակ է որոշակի իրավիճակ ստեղծելու, Պոլտին այն դիտարկում է որպես կողոպուտի մասնավոր դեպք՝ դավաճանությամբ է՛լ ավելի խորացված: Ընդ որում՝ նա նկարագրում է 3 հնարավոր դեպք. 1) սիրեկանը (սիրուհին) ավելի հաճելի, նրբագեղ, հաստատակամ է, քան խաբված զուգընկերը, 2) սիրեկանը (սիրուհին) զուգընկերոջից պակաս գրավիչ է, 3) խաբված զուգընկերը վրեժ է լուծում:

Օրինակներ. Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպը, Տոլստոյի «Կրեյցերյան սոնատ» նովելը և այլն:

Կադրը՝ «Մետաղագործ Միմին, ով դարձավ սեփական պատվի զոհը» ֆիլմից (1972թ, ռեժ․՝ Լինա Վերտմյուլլեր):


26. ՍԻՐԱՅԻՆ ՀԱՆՑԱՆՔ

Տարրեր. 1) սիրահար տղամարդ, 2) սիրահար կին։ 


Օրինակներ. 1) դստեր ամուսնուն սիրահարված կին (Սոֆոկլեսի և Ժան Ռասինի «Ֆեդրա», Եվրիպիդեսի և Սենեկայի «Հիպպոլիտոս» ողբերգությունները), 2) բժիշկ Պասկալի արյունապիղծ կիրքը Զոլայի համանուն վեպում:

Կադրը՝ «Վնաս» ֆիլմից (1992թ, ռեժ․՝ Լուի Մալ):


27. ՀԱՐԱԶԱՏԻ ԿԱՄ ՍԻՐԵԼԻԻ ՊԱՏՎԱԶՐԿՄԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ

(երբեմն կապված է այն իրավիճակի հետ, երբ գիտակցողը ստիպված է իրականացնել սիրելիի կամ հարազատի դատավճիռը, պատժել նրան)

Տարրեր. 1) գիտակցող, 2) մեղավոր։ 

Օրինակներ. 1) իմանալ մոր, դստեր, կնոջ պատվազրկման մասին, 2) բացահայտել, որ եղբայրը կամ որդին մարդասպան է, կամ՝ հայրենիքի դավաճան, և ստիպված լինել նրան պատժել, 3) ստիպված լինել սպանել սեփական հորը՝ անցյալում բռնակալին սպանելու երդում տված լինելու պատճառով:

Կադրը՝ «Եղբայր» ֆիլմից (1997թ, ռեժ․՝ Ալեքսեյ Բալաբանով):


28. ՍԻՐԱՅԻՆ ԱՐԳԵԼՔՆԵՐ

Տարրեր. 1) կին, 2) տղամարդ, 3) արգելք:

Օրինակներ. 1) ամուսնություն (սեր), որը խարխլվում է սոցիալական կամ նյութական անհավասարության պատճառով, 2) ամուսնություն (սեր), որը խարխլվում է ամուսինների, ինչպես նաև սիրահարների հարազատների միջև եղած թշնամության պատճառով, 3) ամուսնություն (սեր), որը խարխլվում է կողմերի անհամապատասխան բնավորությունների պատճառով և այլն:

Կադրը՝ «Լոլա» ֆիլմից (1981թ, ռեժ․՝ Ռայներ Վերներ Ֆասբինդեր):


29. ՍԵՐ ԹՇՆԱՄՈՒ ՀԱՆԴԵՊ

Տարրեր. 1) սիրային զգացում բռնկող թշնամի, 2) սիրող թշնամի, 3) սկզբնական պատճառ, ըստ որի՝ սիրելի անձը համարվում է թշնամի:

Օրինակներ. 1) սիրելին հակառակորդն է այն խմբի, որին պատկանում է սիրահարը, 2) սիրելին  իրեն սիրողի հորը, ամուսնուն, հարազատին սպանողն է (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը) և այլն:

Կադրը՝ «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմից (1968թ, ռեժ․՝ Ֆրանկո Ձեֆիրելի):


30. ՀԱՎԱԿՆՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Տարրեր. 1) հավակնոտ հերոս, 2) այն, ինչին նա ձգտում է, 3) հակառակորդ կամ մրցակից, այսինքն՝ դիմադրող կողմ:


Օրինակներ. 1) հանցանքի հանգեցնող փառասիրություն, ագահություն (Շեքսպիրի «Մակբեթ» և «Ռիչարդ Երրորդ» ողբերգությունները, Զոլայի «Ռուգոնների կարիերան» և «Հողը» վեպերը), 2) ապստամբության դրդող փառասիրություն, 3) փառասիրություն, որին ընդդիմանում են ընկերը, բարեկամը, զինակիցը և այլն:

Կադրը՝ «Բարրի Լինդոն» ֆիլմից (1975թ, ռեժ․՝ Սթենլի Կուբրիկ):


31. ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏ

Տարրեր. 1) մահացած հարազատ, 2) հարազատին կորցրած, 3) հարազատի մահվան մեջ մեղավոր:

Օրինակներ. 1) որևէ բան ձեռնարկելուն, իր հարազատներին փրկելուն ոչ ունակ հերոս, ով դառնում է հարազատների վախճանի վկան, 2) հարազատի մահը կանխազգող, 3) զինակցի մահվան մասին իմացող, 4) սիրելիի մահից հետո  հուսալքված, կյանքի հանդեպ որևէ հետաքրքրություն կորցրած:

Կադրը՝ «Իսկ հիմա մի նայիր» ֆիլմից (1973թ, ռեժ․՝ Նիկոլաս Ռոուգ):


32.ՊԱՅՔԱՐ ԱՍՏԾՈ ԴԵՄ

Տարրեր. 1) մարդ, 2) Աստված, 3) պայքարի առիթ կամ առարկա (երրորդ տարրը Պոլտիի մոտ առկա չէ, սակայն առանց դրա իրավիճակը գոյություն ունենալ չի կարող):

Օրինակներ. 1) պայքար Աստծո դեմ, վեճ Աստծո հետ, 2) պայքար հավատացյալների դեմ (Հուլիանոս Ուրացող) և այլն:

Կադրը՝ «Հաղորդություն» ֆիլմից (1962թ, ռեժ․՝ Ինգմար Բերգման):


33. ԱՆՀԻՄՆ ԽԱՆԴ, ՆԱԽԱՆՁ

Տարրեր. 1) խանդող, նախանձող, 2) նրա խանդի կամ նախանձի առարկա, 3) հավանական մրցակից, թեկնածու, 4) մոլորության կամ խանդի առիթ (Շիլլերի «Սեր և խարդավանք» դրաման):


Օրինակներ. 1) խանդ է հարուցում ատելությամբ լցված դավաճանը (Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունը), 2) դավաճանը գործում է շահից կամ խանդից դրդված:

Կադրը՝ «Ճակատագրական գայթակղություն» ֆիլմից (1987թ, ռեժ․՝ Էդրիան Լայն):


34. ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼ

Տարրեր. 1) նա, ով սխալվում է, 2) սխալի զոհը, 3) սխալի առարկան, 4) իրական հանցագործը:

Օրինակներ. 1) դատական սխալը դրդված է հարազատ մարդու՝ զոհի եղբոր կողմից (Շիլլերի «Ավազակները» պիեսը):

Կադրը` «Ցասում» ֆիլմից (1936թ, ռեժ․՝ Ֆրից Լանգ):


35. ԽՂՃԻ ԽԱՅԹ

Տարրեր. 1) մեղավոր, 2) զոհ (դիտավորյալ կամ սխալմամբ), 3) մեղավորին փնտրողը, նրան բացահայտել փորձողը:

Օրինակներ. 1) մարդասպանի խղճի խայթ (Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը), 2) խղճի խայթ սիրային սխալի պատճառով (Զոլայի «Մադլեն Ֆերա» նովելը) և այլն:

Կադրը՝ «Տատասկափուշ» ֆիլմից (1987թ, ռեժ․՝ Էկտոր Բաբենկո):


36. ԿՈՐԱԾ ԵՎ ԳՏՆՎԱԾ

Տարրեր. 1) կորած, հայտնաբերվող, 2) հայտնաբերող:

Օրինակներ. Ժյուլ Վեռնի «Նավապետ Գրանտի որդիները» վեպը և այլն:


Կադրը՝ «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմից (1998թ, ռեժ․՝ Սթիվեն Սփիլբերգ):

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լարս ֆոն Թրիեր Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: 36 դրամատիկ իրավիճակներն ըստ Պոլտիի
36 դրամատիկ իրավիճակներն ըստ Պոլտիի
«Նա, ով չի ակնկալում ունենալ միլիոնավոր ընթերցողներ, չպետք է գրի ո՛չ մի տող»: Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
https://4.bp.blogspot.com/-wommHYkzj0w/WfHdeeEKrFI/AAAAAAAARZw/hw-NZsOEHRkOw0V5O61Tkmhp6m-buzmBwCLcBGAs/s640/polti-dramatik-iravichakner.jpg
https://4.bp.blogspot.com/-wommHYkzj0w/WfHdeeEKrFI/AAAAAAAARZw/hw-NZsOEHRkOw0V5O61Tkmhp6m-buzmBwCLcBGAs/s72-c/polti-dramatik-iravichakner.jpg
KINOVERSUS
http://www.kinoversus.com/2017/10/polti-dramatik-iravichakner.html
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/2017/10/polti-dramatik-iravichakner.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy