$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Պրոֆեսիոնալ սպորտից մինչև կինո

«Եթե ձեզ քննադատում են, ուրեմն՝ դուք ամեն ինչ ճիշտ եք անում»։ Բրյուս Լի


Կինոն անկանխատեսելի աշխարհ է: Սիրում է իր կողմը գրավել այնպիսի մարդկանց, ովքեր երազել են, բայց երբևէ չեն մտածել, թե մի օր կարող են կապ ունենալ կինոյի հետ: Օրինակները բազմաթիվ են՝ իրավաբաններ, երգիչներ, պարողներ և այլք, որ կրթություն են ստացել մեկ այլ մասնագիտությամբ և․․․ արդյունքում դարձել են հայտնի դերասաններ: Այդ շարքն են դասվում նաև մի խումբ հանրահայտ աստղեր, ովքեր նախկինում եղել են պրոֆեսիոնալ մարզիկներ։ Նրանցից ութին կանդրադառնանք ստորև, իսկ մեծ կինոյի մասին երազողներին խորհուրդ կտանք չհրաժարվել այդ երազանքից, քանի որ կյանքն ու կինոն, ինչպես արդեն նշեցինք, անկանխատեսելի են իրենց զարմանալի անակնկալներով։ 

Ժան-Պոլ Բելմոնդո․ Ամեն ինչ սկսվում է մանկությունից


Փոքրիկ կռվարար Ժան-Պոլին դեռևս 6 տարեկան հասակում վատ վարքի համար հեռացրել էին դպրոցից, իսկ քոլեջում, որտեղ նա նույնպես երկար չմնաց, ջարդել էին նրա քիթը: Ավելի ուշ նա հարցազրույցներում նշում էր, թե իր՝ բուռն խառնվածքով հերոսը զարգացել է դպրոցական մարտերի շնորհիվ: Երիտասարդության տարիներին ապագա աստղը հետաքրքրված էր սպորտով: Սկզբում նա ցանկանում էր հեծանվորդ դառնալ, հետո սկսեց զբաղվել ֆուտբոլով, որտեղ խաղում էր որպես դարպասապահ: Ավելի ուշ նրա կենսագրության մարզական էջը համալրվում է նաև բռնցքամարտով։ Ճեմարանի բակը փոխարինելով բռնցքամարտի ռինգով՝ Բելմոնդոն նվաճում է Փարիզի չեմպիոնի տիտղոսը և շարունակում իր քայլերը դեպի հաղթանակ։ 
«Ռինգն ինձ սովորեցրել է ունենալ հաղթելու ցանկություն։ Կյանքը պայքար է։ Նույնիսկ երբ մեզ թվում է, թե պարտվել ենք, պիտի շարունակենք պայքարել և ոչ մի դեպքում չհանձնվենք»։ Ժան-Պոլ Բելմոնդո 
Որպես պրոֆեսիոնալ՝ Ժան-Պոլ Բելմոնդոն անցկացրել է 9 մենամարտ՝ ոչ մի անգամ պարտություն չկրելով: Սակայն մի անգամ հայելու մեջ տեսնելով իր փոփոխված արտաքինը՝ նա որոշում է, որ մարզիկի կարիերան պետք է ավարտել։ Իր ապագան դեռևս հստակ չպատկերացնելով՝ Բելմոնդոն համալրում է բանակի զինծառայողների շարքերը։ Այնուհետև նրա կյանքում սկսվում է մի ծանր շրջան՝ տուբերկուլյոզ հիվանդությունը, որը բուժելու համար նա մեկնում է Ալանշ։ Հենց այդ փոքրիկ գյուղակում էլ Բելմոնդոն որոշում է դերասան դառնալ։ 20-ամյա նախկին մարզիկն ընդունվում է Դրամատիկական արվեստի կոնսերվատորիա, ինչն էլ դառնում է նրա դերասանական կարիերայի սկիզբը։ «Ես զբաղվում էի սպորտով և հավատում էի, որ, ահա, մի փոքր էլ՝ ու կհաղթեմ»,- ասում է Բելմոնդոն։ 

Ջոննի Վայսմյուլեր․ Տարզանն ամեն ինչ փոխեց նրա կյանքում


Ամերիկացի անվանի լողորդ Ջոննի Վայսմյուլերը 20-րդ դարի առաջին կեսի լավագույն մարզիկներից էր, օլիմպիական հնգակի չեմպիոն, վաթսունյոթ անգամ աշխարհի ռեկորդակիր, առաջին հանրաճանաչ մարզական աստղը, ով կինեմատոգրաֆում մեծ հաջողությամբ գտավ իր տեղը: 9 տարեկան հասակում Ջոննին հիվանդանում է պոլիոմիելիտով, և, բժիշկների խորհրդով, արագ ապաքինման համար սկսում է հաճախել լողի պարապմունքների: Երբ ծնողները հաստատվում են Չիկագոյում, Վայսմյուլերը կարողանում է գրավել ԱՄՆ-ի լողի օլիմպիական հավաքականի մարզչի ուշադրությունը: Հենց այդ պահից էլ սկիզբ է առնում լողորդի նրա կարիերան՝ մրցումներ, օլիմպիական անընդմեջ հաղթանակներ ու ռեկորդներ: Մամուլը նրան անվանում էր 20-րդ դարի առաջին կեսի  ամենահայտնի ամերիկացի մարզիկը: Բայց նրան վիճակված էր լինել ոչ միայն ճանաչված լողորդ․ 1932թ-ից սկսվում է նաև նրա դերասանական հաջողված կարիերան։ Ջոննին պայմանագիր է կնքում Metro-Goldwyn-Mayer-ի հետ և նկարահանվում է «Տարզան, մարդ-կապիկը» ֆիլմի գլխավոր դերում: Տարզանի մասին առաջին ֆիլմին հաջորդում է այդ լեգենդար կինոհերոսին առնչվող ևս 11 ֆիլմ։ Ընդհանուր առմամբ՝ իր դերասանական գործունեության ընթացքում Ջոննին հասցնում է նկարահանվել ավելի քան 35 խաղարկային ֆիլմերում, սակայն կինոյի պատմության էջերում նրա անունը մնայուն է դարձնում հենց Տարզանի կերպարը, որին պարտական էր իր հաջողությամբ։ 


Վիննի Ջոնս․ Սկանդալային ֆուտբոլիստից մինչև բլոքբասթերների աստղ


Գայ Ռիչիի սիրելի դերասան Վիննի Ջոնսը նախկինում եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Չելսին», «Շեֆիլդ Յունայթեդը», «Լիդսը» և «Ուիմբլդոնը» (այս վերջին ֆուտբոլային ակումբում նա եղել է թիմի ավագ): Վիննին ֆուտբոլ սկսել է խաղալ դեռևս մանկության տարիներին, թեպետ այդ ժամանակ նրան չհաջողվեց լուրջ առաջընթաց արձանագրել, քանի որ նրան մեծ ապագա չէին խոստանում՝ կարճահասակ ու փոքրամարմին լինելու պատճառով։ Այդուհանդերձ, մի քանի տարի անց Վիննին վերադառնում է ֆուտբոլային ասպարեզ և կարողանում է հասնել հաջողության։ Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում, հանդես գալով որպես պաշտպան ու կիսապաշտպան, նա մասնակցել է 384 խաղի և դարձել է 33 գոլի հեղինակ։

33 տարեկան հասակում նա լքում է ֆուտբոլը։ Իր սկանդալային համբավի պատճառով նա չէր էլ կարող երազել Անգլիայի հավաքականում խաղալու մասին։ Ապացուցելով, որ մայրական կողմից ունի վալիական արմատներ՝ Վիննին կարողանում է մուտք գործել Ուելսի հավաքական և նույնիսկ դառնում է թիմի ավագ՝ անցկացնելով 9 խաղ։ Ռեժիսոր Գայ Ռիչիին Վիննին հետաքրքրում է հենց իր սկանդալային վարքագծի պատճառով, և Ռիչին նրան հրավիրում է նկարահանվելու իր «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» ֆիլմում։ Այնուհետև Ռիչին նրան նկարահանում է իր «Մեծ խաղագումար» ֆիլմում։ Վիննին իր դերասանական կարիերան շարունակում է բլոքբասթերներում նկարահանվելով։ Նրա մասնակցությամբ ֆիլմերի թիվը գերազանցում է 100-ը։   

Էրիկ Կանտոնա․ Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդը կինոյում


Ֆրանսիացի հանրաճանաչ ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, ով, ի դեպ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղալիս հանդես է եկել նաև Վիննի Ջոնսի դեմ, ունեցել է ֆուտբոլային փայլուն կարիերա, նվաճել է ամենահեղինակավոր մրցանակները, և երկրպագուները նրան կնքել են «Արքա Էրիկ» անունով։ Կանտոնան սկզբում խաղացել է ֆրանսիական ֆուտբոլային ակումբներում և Ֆրանսիայի հավաքականի կազմում, սակայն կարգապահական խախտումների պատճառով մի քանի անգամ որակազրկվել է, իսկ 1992թ-ից իր մարզական կարիերան շարունակել է Անգլիայում։ Չնայած փառավոր հաղթանակներին՝ սկանդալները մշտապես ուղեկցել են Կանտոնային։

1997թ-ին Կանտոնան հայտարարել է իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին։ Կինոյում նա սկսել է նկարահանվել դեռևս 1995թ-ից։ Էրիկի մասնակցությամբ ֆիլմագրությունը ներառում է 55 ֆիլմ, այդ թվում՝ «Եղիսաբեթ» օսկարակիր դրաման, որտեղ նրա խաղընկերուհին էր Քեյթ Բլանշեթը։ 2009թ-ին բրիտանական կինոյի անվանի ռեժիսորներից մեկը՝ Քեն Լոուչը, նկարահանում է «Էրիկի որոնումներում» ֆիլմը, որի սյուժեն կառուցված էր իրական Կանտոնայի անձի շուրջ, և որտեղ Կանտոնան գլխավոր դերակատարներից մեկն էր։ Ֆիլմը այդ տարի դառնում է Կաննի «Ոսկե արմավենու» հավակնորդ։ 

Միքի Ռուրք․ Թմրանյութերի գերին և կանանց սիրելին


Միքի Ռուրքը փոքր տարիքից աչքի է ընկել խենթ ու անկառավարելի բնավորությամբ և մշտապես եղել է փողոցային ծեծկռտուքների մասնակից։ Նրա ընկերական շրջապատում մեծ թիվ էին կազմում կավատները, մարմնավաճառները, թմրավաճառները։ Պատճառը, իհարկե, ոչ միայն նրա բնավորությունն էր, այլև ընտանեկան ծանր մթնոլորտը, քանի որ Միքիի խորթ հայրը հաճախակի էր բռնություն գործադրում նրա և նրա մոր նկատմամբ։ Սկզբում Միքին հրապուրված էր բացառապես սպորտով՝ բռնցքամարտով, որով զբաղվում էր պրոֆեսիոնալ մակարդակով, և բեյսբոլով։ Ռինգում նա պարպում էր իր մեջ կուտակված ողջ ագրեսիան և նրա մրցամարտերը սովորաբար ավարտվում էին հաղթանակով։ Սակայն հաղթանակների արդյունքում շահած գումարը նա վատնում էր թմրանյութ ձեռք բերելու նպատակով։ Միքիի անկանոն կենսակերպը շուտով սկսեց լրջորեն խանգարել նրա սպորտային կարիերային, և հենց այդ ժամանակ ներկա լինելով թատերական բեմադրություններից մեկին՝ նա անդառնալիորեն սիրահարվեց դերասանի մասնագիտությանը։ 
«Բռնցքամարտը շատ գեղեցիկ ու ազնիվ մարզաձև է և հանդիսանում է իմ կյանքի անբաժանելի մասը։ Այն ինձ սովորեցրել է հարգանք, հետևողականություն, համբերություն, ինքնատիրապետում։ Այդ ամենը ես սկսեցի օգտագործել նաև նկարահանման հրապարակում»։ Միքի Ռուրք
Միքին ընդունվում է Լի Սթրասբերգի հայտնի դերասանական ստուդիան, որտեղ, ի դեպ, քչերին էր հաջողվում մուտք գործել։ Որոշ ժամանակ նա նկարահանվում է էպիզոդիկ դերերում, իսկ 1980-ականներից սկսվում է նրա կարիերայի վերելքը։ Միքին նկարահանվում է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մարտական ձկնիկը» ֆիլմում, Էդրիան Լայնի «9 ու կես շաբաթ» սկանդալային ֆիլմում, Ալան Փարքերի «Հրեշտակի սիրտը» ֆիլմում, Լիլիանա Կավանիի «Ֆրանցիսկոսում», Ռոդրիգես-Միլլեր-Տարանտինո եռյակի «Մեղքերի քաղաքում» և այլն։ 65-ամյա դերասանը նկարահանվել է ավելի քան 150 ֆիլմում և արժանացել է հեղինակավոր կինոմրցանակների։ 

Խավիեր Բարդեմ․ Արմատներից չես փախչի


Իսպանացի օսկարակիր դերասան Խավիեր Բարդեմը սկզբում ամենևին էլ նպատակ չի ունեցել ընտրելու այդ մասնագիտությունը, թեպետ նրա գերդաստանում մեծ թիվ են կազմում դերասաններն ու դերասանուհիները, ռեժիսորներն ու սցենարիստները, իսկ ինքը՝ Բարդեմը դեռևս մանուկ հասակից մշտապես եղել է նկարահանման հրապարակներում, քանի որ նրա մայրը՝ Պիլար Բարդեմը, ճանաչված դերասանուհի էր։ Խավիերը սկզբում երազում էր ռեգբիստի կարիերայի մասին և հաջողությամբ հանդես էր գալիս Իսպանիայի ռեգբիի ազգային հավաքականի կազմում։ Նրա հաջորդ սերը դարձավ գեղանկարչությունը։ Գեղարվեստի դպրոցում իր ուսման վարձը հայթայթելու նպատակով նա սկսեց նկարահանվել որպես դերասան։ Այդպիսով, ճակատագիրը նրան վերադարձրեց այն մասնագիտությանը, որը նրա համար կանխորոշված էր ի սկզբանե։ Նկարահանումներն ամբողջովին կլանեցին նրան։

«Երբ ես նկարահանվեցի «Խոզապուխտ, խոզապուխտ» ֆիլմում, ես դեռևս շարունակում էի ռեգբի խաղալ։ Իմ խաղը դիտելիս բոլորն ասում էին․ «Օ՜, սա այն տղան է ֆիլմից»։ Իսկ ես մտածում էի. «Մի՛ տվեք ինձ գնդակը, մի՛ տվեք ինձ գնդակը»: Ակնհայտ էր, որ հանուն դերասանական կարիերայի պետք էր թողնել սպորտը»,- վերհիշում է Խավիեր Բարդեմը։ Այսօր Բարդեմն ամենաճանաչված ու սիրված աստղերի թվում է։ «Սա ծերուկների տեղը չէ», «Ծովը ներսում», «Բյութիֆուլ», «Գոյայի ուրվականները», «Կենդանի մարմին», «Սերը ժանտախտի օրերին» և այլ ֆիլմերի դերակատար Բարդեմն արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Իսկ կինոյի հետ նրա ճակատագրական կապն ամրապնդվեց ևս մեկ փաստով՝ դերասանուհի Պենելոպա Կրուսի հետ ամուսնությամբ։ 

Սոնյա Հենի․ Սառույցի ու կինոյի թագուհին


Նորվեգացի գեղասահորդուհի Սոնյա Հենին առաջինը և միակն է կանանց գեղասահքում՝ որպես երեք անգամ օլիմպիական չեմպիոնի կոչման արժանացած մարզուհի։ Իր նվաճած ոսկե մեդալների քանակությամբ Սոնյա Հենին անգերազանցելի ռեկորդակիր է, սակայն այդ փաստը նրան չխանգարեց սկսելու նաև դերասանուհու կարիերա։ Թողնելով սպորտը՝ Սոնյան բնակություն հաստատեց ԱՄՆ-ում և նկարահանվեց հոլիվուդյան ավելի քան 2 տասնյակ ֆիլմերում։ Դեռևս մանկության տարիներին, հետևելով եղբոր օրինակին, Սոնյան սկսեց զբաղվել գեղասահքով և անմիջապես շռնդալից հաջողություններ արձանագրեց։ Նրան արդարացիորեն սկսեցին համարել աշխարհի ուժեղագույն գեղասահորդուհին․ 1927-1936թթ-ին, գրեթե տասը տարի անընդմեջ, նա դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: 1928թ-ին «Սառցե թագուհի» տիտղոսը կրող Սոնյան գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ ելույթ ունեցավ կարճ շրջազգեստով և իր ելույթում առաջին անգամ օգտագործեց խորեոգրաֆիայի տարրեր։

Չնայած փայլուն ձեռքբերումներին՝ Սոնյան միշտ էլ երազել էր հոլիվուդյան կինոաստղ դառնալու մասին։ 1936թ-ին նա հնարավորություն ստացավ իրականություն դարձնելու իր վաղեմի երազանքը՝ պայմանագիր ստորագրելով Fox Studios-ի հետ, ինչի արդյունքում դարձավ իր ժամանակի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։ «Միակը միլիոնի համար» ֆիլմը նրան պարգևեց առաջին լուրջ հաջողությունը, սակայն Սոնյայի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմը 1941թ-ին նկարահանված «Արևային հովտի սերենադն» էր։ Սոնյայի հայրենիքում՝ Նորվեգիայում կանգնեցված է նրա արձանը։ 

Սինթիա Ռոթրոք․ Կինոն ու սպորտը մեկ կյանքում


Յուրաքանչյուրը կարող է հասնել իր նպատակին․ այս խոսքերը, թերևս, Սինթիա Ռոթրոքի պարագայում ծառայում են որպես կյանքի նշանաբան։ Նա իր մրցակիցներին հաղթում էր ոչ միայն մեծ էկրանին, այլև իրական կյանքում։ 13 տարեկան հասակից Սինթիան զբաղվում էր արևելյան մարտարվեստներով։ Նա ցածրահասակ էր, սակայն դա միայն նպաստում էր նրա ճկունությանն ու սրընթացությանը։ 1981-1985թթ-ին Սինթիան ամերիկյան մրցումներում նվաճում է կարատեի չեմպիոնի տիտղոսը։ Նա ունի վեց սև գոտի և, իհարկե, իր համառության ու նպատակասլացության շնորհիվ չէր կարող հաջողության չհասնել նաև կինոյի ասպարեզում։ Նկարահանումների ժամանակ Սինթիան հրաժարվում էր կրկնորդի օգնությունից և նույնիսկ ամենաբարդ ու վտանգավոր տեսարաններում հանդես էր գալիս ինքնուրույն։

Նրա կերպարով ստեղծվել է համակարգչային խաղ։ 1980-ականներից ի վեր նա նկարահանվել է շուրջ 8 տասնյակ ֆիլմում, որոնք հիմնականում մարտաֆիլմեր են։ 60-ամյա Սինթիան այսօր էլ շարունակում է նկարահանվել և մարտարվեստներ դասավանդել այդ ժանրի ֆիլմերում նկարահանվող դերասաններին ու ոչ միայն դերասաններին։ Նա մարզադահլիճների սեփականատեր է, արևելյան մարտարվեստների մրցաշարերում հանդես է գալիս որպես մեկնաբան, իր ասպարեզում համարվում է անվիճելի հեղինակություն և հայտնի է կունգ-ֆուի իր դասընթացներով, որոնք գրավում են հարյուրավոր մարդկանց։

Շուշան Փիրումյան 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Պրոֆեսիոնալ սպորտից մինչև կինո
Պրոֆեսիոնալ սպորտից մինչև կինո
«Եթե ձեզ քննադատում են, ուրեմն՝ դուք ամեն ինչ ճիշտ եք անում»։ Բրյուս Լի
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiO0OXti1QrkdPE92HYhxt1Ux35Mw1MHLzv3aQT4S_LfB28Pj2J709JKPSQ2alge6k8zSVdDmEfTl8DIOMfc9kE3I-rW6osZTTah5cRNBBA8GW8_dpIdMjq5jQF15911eX90pw51HQ6Vc62/s640/profesional-sportic-minchev-kino.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiO0OXti1QrkdPE92HYhxt1Ux35Mw1MHLzv3aQT4S_LfB28Pj2J709JKPSQ2alge6k8zSVdDmEfTl8DIOMfc9kE3I-rW6osZTTah5cRNBBA8GW8_dpIdMjq5jQF15911eX90pw51HQ6Vc62/s72-c/profesional-sportic-minchev-kino.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/12/sport-and-cinema.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/12/sport-and-cinema.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content