Դիանա Կարդումյան. «Կին ռեժիսորները անկախության ձեռքբերումն են»


Kinoversus-ի հարցազրույցը կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի հետ


Սկսենք Ձեր վերջին կարճամետրաժ ֆիլմից՝ «Տոմբեից»․ ինչո՞ւ «Տոմբե», ինչի՞ մասին է պատմությունը, ե՞րբ տեղի կունենա պրեմիերան, և ֆիլմը ներկայացվա՞ծ է, արդյոք, կինոփառատոներում։

Տոմբեն բալետային տերմին է։ Ինստիտուտի տարիներին և հետո բալետի հետ կապ եմ ունեցել և եթե նույնիսկ բալետի մասին ֆիլմ չէի նկարահանում, միշտ մտածում էի, թե ինչպես անեմ, որ ֆիլմս ինչ-որ կերպ առնչվի բալետին։ Բացի այդ՝ այս պատմության մեջ ամեն ինչ բխում է գլխավոր հերոսուհու գեղեցկությունից, որովհետև նա կարծես բալետի պարուհի լինի, պարզապես սոցիալական պայմաններն են բոլորովին այլ։ Տոմբեն, ֆրանսերենից թարգմանաբար, «ընկնել» բառի հարակատար ձևն է՝ «ընկած», այսինքն՝ ֆիլմը մի հերոսուհու մասին է, ով անկում է ապրում, և հենց բալետում էլ Տոմբեն նշանակում է ընկնել, և հերոսուհուն էլ, այդպիսով, կապում եմ վերնագրի հետ։ Այս պատմությունն իմ մտքում վաղուց էր պտտվում, հատկապես՝ երեկոյան տուն վերադառնալիս, քանի որ Երևանում չեմ բնակվում, և պատահում են տաքսու վարորդներ, ովքեր հիմնականում լռակյաց են, ու դու երկար մտորելու ժամանակ ես ունենում։ Բայց մի անգամ նրանցից մեկը խոսեց, պատմեց մի դեպք հայ կնոջ և չորս իրանցիների մասին, ինչն ինձ վրա շատ վատ տպավորություն թողեց։ Երկար ժամանակ մտածում էի, հետո հանդիպեցի գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանին, և նրա հետ զրույցների միջոցով սցենարն ամբողջացրեցինք։ Ես այն հայ ռեժիսորների պես չեմ, ովքեր ֆիլմը ներկայացնում են փառատոների և դա համարում ձեռքբերում։ Ներկայացնել բոլորն էլ կարող են, բայց դա ոչինչ չի նշանակում․ եթե դու իսկապես շոշափելի արդյունք չունենաս փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվելու տեսքով, ապա մնացած խոսակցություններն ավելորդ են։ «Տոմբե» ֆիլմը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում է։  Երևանյան պրեմիերայի օրը դեռևս հայտնի չէ, մի հարմար առիթով էլ դա կլինի։

«Դիալոգներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Նկարահանել եք տասնյակից ավելի կարճամետրաժ ֆիլմեր, նախատեսո՞ւմ եք նկարահանել լիամետրաժ ֆիլմ։ Եթե՝ այո, ապա ինչի՞ մասին կլինի ֆիլմը, միգուցե սցենարն արդեն իսկ պատրա՞ստ է։

Լիամետրաժ ֆիլմի սցենարը վաղուց արդեն պատրաստ է, և այդ ուղղությամբ աշխատում ենք։ Անկեղծ ասած՝ սցենարի առաջին սևագիր տարբերակը պատրաստ է 2009թ-ից, հետո բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, թե՛ այստեղ, թե՛ արտերկրում վորքշոփերի է մասնակցել, սակայն նկարահանելու հնարավորություն դեռևս չկա, թեպետ ես և իմ ֆիլմի պրոդյուսեր Անի Ոսկանյանը միասին աշխատում ենք և փորձում ենք ստեղծել այդ հնարավորությունը ֆիլմը նկարահանելու համար։ Հայաստանում, ինչպես գիտեք, դժվար են պայմանները՝ ոչ միայն այն պատճառով, որ չկա գումար, այլ նաև այն պատճառով, որ գումարը հաճախ ոչ խելամիտ է բաշխվում։


Որակյալ ֆիլմ նկարահանելն ի՞նչ բարդություններ է պարունակում ռեժիսորի համար, անձամբ Դուք զգացե՞լ եք այդ բարդությունների ու խնդիրների «բեռը» և ո՞ր խնդիրն եք համարում առաջնային։


Խնդիրն այն է, որ մեզանում չի գործում գումարների բաշխման հստակ ընտրակարգ, նոր-նոր սկսվում են որոշ փոփոխություններ համակարգում, և սա հանգեցնում է այն իրողությանը, որ տարիներ շարունակ միշտ նույն մարդիկ են գումար ստանում ֆիլմ նկարահանելու համար, իսկ դու հայտնվում ես աութսայդերի վիճակում, չնայած ոլորտում քեզ վաղուց ճանաչում են, գիտեն: Ընդհանուր առմամբ՝ երբ հարցը հասնում է գումարը բաշխելուն, տեսնում ես, որ նույն մարդը մեր երկրում կարող է 3-4 տարվա ընթացքում նկարահանել 2-3 լիամետրաժ ֆիլմ։ Բայց կա նաև երիտասարդ սերունդը (ինձ դասում եմ միջին տարիքային խմբում), և ստացվում է, որ դու ողջ կյանքում կարճամետրաժ ֆիլմեր ես նկարահանում, մինչդեռ որոշ մարդիկ այդ ընթացքում իրենց լիամետրաժ ֆիլմերն են նկարահանում և դնում պահարաններում։ Իհարկե, իդեալական կլիներ այն տարբերակը, որ նրանց տրված գումարները ծառայեին նպատակին, և նրանք իսկապես ունենային որոշակի հաջողություններ՝ փառատոնային և այլն, ինչը կարդարացներ ծախսված գումարները։ Այդ դեպքում ես կասեի՝ այո՛, շարունակեք ֆինանսավորել նրանց։ Բայց իրականում պատկերն այլ է․ գումարը ծախսվում է, ֆիլմը նկարահանվում է և դրվում է դարակում՝ 1-2 անգամ ցուցադրվելով ու մոռացվելով։ Կարճամետրաժ ֆիլմերի պարագայում՝ ցուցադրում ես, և դիստրիբյուցիայի ճանապարհ չկա, իսկ լիամետրաժ ֆիլմերի դեպքում հնարավորությունները լիովին այլ են, սակայն գրագետ մոտեցում չկա հարցին ոչ մի պարագայում։

5 ֆիլմ, որ խորհուրդ է տալիս դիտել Դիանա Կարդումյանը

1․ «32 պատմություն Գլեն Գուլդի մասին», ռեժ․՝ Ֆրանսուա Ժիրար
  2․ «Մահը Վենետիկում», ռեժ․՝ Լուկինո Վիսկոնտի (Դիանայի ամենասիրելի ֆիլմը)
3․ «Ցավագարը», ռեժ․՝ Անջեյ Ժուլավսկի (Դիանային ամենաշատ վախեցրած ֆիլմը)
4․ «Բարև, ես եմ», ռեժ․՝ Ֆրունզե Դովլաթյան (Դիանայի ամենասիրելի հայկական ֆիլմը)
5․ «Զրույց», ռեժ․՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա

Ըստ Ձեզ՝ ֆիլմ նկարահանելու համար Հայաստանում գերխնդիրը հենց գումա՞րն է, թե՞, օրինակ, տվյալ ֆինանսավորողի չիմացությունը, սխալ մոտեցումը։

Հայաստանում կա այսպես կոչված «թայֆայականության» գործոնը, և տեսնում ես, որ այս կամ այն «կռուգի տղերքը» ֆիլմ են նկարում, իսկ դու դուրս ես մնում, չնայած այդ դուրս մնալն էլ դուրս մնալ չէ, որովհետև ես ֆիլմեր եմ ստեղծում իմ ունեցած փոքր հնարավորություններով։ Ես չեմ բողոքում, չեմ ուզում ասել, որ ես չեմ նկարում ֆիլմեր, բայց ես հինգ տարին մեկ նկարում եմ 20-30 րոպեանոց ֆիլմ, իսկ ոմանք հինգ տարվա ընթացքում նկարում են 3-4 լիամետրաժ ֆիլմ։


Այսօր հայկական կինոյում կա ժանրի ու թեմատիկայի խնդիր․ եթե չես նկարահանում կատակերգություն, երկրաշարժ, պատերազմ, ցեղասպանություն, այլ նկարահանում ես ուրիշ ժանրում և ուրիշ թեմաներով, ապա քո ֆիլմը չի ունենում հանդիսատես կամ ունենում է փոքրաթիվ հանդիսատես։ Ո՞րն է խնդիրը, արդյոք չկա՞ պահանջարկ։


կադր «Տոմբե» ֆիլմից 
«Տոմբե» ֆիլմը դրամա է։ Ես համաձայն եմ Ձեզ հետ․ Հայաստանում սահմանափակ ժանրերում են ֆիլմեր նկարահանում, ավելին ասեմ՝ ես գրեթե չորս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի նախընտրական ժյուրիի անդամներից եմ եղել, և մենք ստանում էինք Ձեր թվարկած ժանրերի ու թեմատիկայի ֆիլմեր: Կատակերգություններ ավելի քիչ են նկարում, բայց դրանք ավելի հաջողված էկրանային կյանք են ունենում Հայաստանում․ կարծում եմ՝ ավելի շատ բիզնես է, քան կինոարվեստ։ Ամեն ինչի պահանջարկն էլ կա, պարզապես այն ֆիլմերով, որ մենք ենք նկարում, փորձում ենք ոչ միայն զվարճացնել, այլև դրդել մտածելու: Ես մինչև այս վերջին ֆիլմը նկարահանում էի շատ էսթետիկ ֆիլմեր, որոնք արտաքուստ ոչ մի սոցիալական հարց չէին բարձրացնում։ Բայց հասնում ես որոշակի տարիքի, երբ տեսնում ես, որ քո երկրում բնակչության 70 տոկոսն իսկապես ծայրահեղ աղքատության շեմին է, ու անդրադառնում ես, հասկանում ես, որ որպես ստեղծագործող՝ դու չես կարող անմասն մնալ, չանդրադառնալ գոյություն ունեցող թեմաներին։ Հիմա համարյա անհավանական է թվում, որ իմ «Դիալոգներ» ֆիլմը նկարել եմ 2008թ-ի մարտի 1-ից հետո։ Դժվարանում եմ հավատալ, որ այդ ողբերգական դեպքերից հետո կարողացել եմ ստեղծել Երևանի այդպիսի «կերպար»։ 2011-ին նկարելիս էդ մասին չէի մտածում, սրանք պոստ ֆակտում մտորումներ են:

«Տոմբե» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Երիտասարդ արվեստագետի, ռեժիսորի ապագան ինչպիսի՞ն եք տեսնում՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս։

Ես այն մարդկանցից եմ, ով, անկախ իրավիճակից, իրեն լավ է զգում Հայաստանում։ Թեպետ անկեղծորեն կարող եմ ասել՝ աշխատանքիս համար չեմ վարձատրվում, եղած գումարն էլ միշտ ներդնում եմ ֆիլմերի ստեղծման նպատակով և այլ տարբերակներ եմ գտնում իմ ծախսերը հոգալու համար, բայց համարում եմ, որ մենք պետք է մնանք մեր երկրում, որովհետև երբ գնում ես ինչ-որ մի նոր երկիր, այնտեղ հարմարվելու, ճանաչելու և այլ հարցեր կան, իսկ դու տարիներով ապրել ես այս միջավայրում և եթե ինչ-որ բան հասկանում ես, ապա՝ հավանաբար, հենց քո միջավայրից ու քո շրջապատից։


Երբ վերհիշում եք Ձեր առաջին ֆիլմը և վերջինը, նկատո՞ւմ եք, արդյոք, փոփոխություն, զարգացում, թե՞ ոչ։


Իհարկե, կան բավականին շատ փոփոխություններ, բայց մի բան անփոփոխ է․ իմ առաջին ֆիլմում էլ էր գիշեր, երկրորդում էլ, երրորդում էլ, և միշտ հերոսուհին կին է, ով տուն է գնում։ Չգիտեմ՝ ինչու է այդպես ստացվել։ Միակ ֆիլմս «Աշնան արևն» է, որտեղ ցերեկ է, բայց հերոսն էլի կին է։ Ես մի կարճամետրաժ ֆիլմ ունեի՝ իմ ավարտական աշխատանքը՝ «Էքզերսիսը»․ անվանումը կրկին բալետային տերմին է, որ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «վարժություն»։ Պատմությունը կնոջ և տղամարդու մասին է, ովքեր փորձում են պար բեմադրել, սակայն տղամարդը չի կարողանում բավարարել կնոջ ստեղծագործական պահանջները, կինն էլ, ի վերջո, թողնում հեռանում է։ Կրկին առիթ կար ֆիլմը ցուցադրելու, հասկացա, որ այդ ֆիլմից հետո ինչ ֆիլմ նկարել եմ՝ այս մեկից մի քիչ կա։ Չնայած այսօրվա տեսանկյունից երկար է, ոճական առումով մինչև վերջ հղկված չէ, թերություններ կան, բայց դրա հետ մեկտեղ՝ անկեղծություն կա։ Շատերն այդ ֆիլմը չեն դիտել, պարզապես ես գիտեմ, որ ամեն ինչ այդտեղից է գալիս։  

Ֆիլմ նկարահանելիս կարևոր է օպերատորի աշխատանքը, ինչպե՞ս եք ընտրում Ձեր ֆիլմերի օպերատորներին։


կադր «Տոմբե» ֆիլմից
Վահագն Տեր-Հակոբյանի հետ երեք ֆիլմ ենք նկարել: Վահագնին համարում եմ լիիրավ համահեղինակ: Մեր առաջին ֆիլմը «Աշնան արևն» է։ Ինձ պետք էր մի մարդ, ով կկարողանար հերոսուհու զգայական, ներքին հույզերով լեցուն աշխարհը վիզուալիզացնել: Համագործակցությունը հաջողվեց, ապա նկարեցինք «Դիալոգները» և հիմա էլ՝ «Տոմբեն»։ Երեք աշխատանքներն էլ հետաքրքիր ճամփորդություն էին ռեժիսոր-օպերատորի համար: Ամեն ֆիլմում ունեցել ենք կոնկրետ ստեղծագործական խնդիրներ, որոնք փորձել ենք Վահագնի հետ հաղթահարել: Ինձ համար կարևոր էր, որ երբ ինչ-որ խնդիրներ դնում ես օպերատորի առաջ, ինքը ոչ թե կատարում է, այլ ստեղծագործում է, ավելացնում է, առաջարկում է, և որ ամենակարևորն է՝ ոգևորող ու ստեղծագործական փնտրտուքներով վարակող օպերատոր է: Վահագնի հետ համագործակցությունը համարում եմ անձնական ձեռքբերում։

գրքերի ցանկ՝ Դիանա Կարդումյանից

Մարսել Պրուստ, «Կորուսյալ ժամանակի որոնումներում» վիպաշարը
Լև Տոլստոյ, «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա»
Վլադիմիր Նաբոկով, «Դասախոսություններ ռուսական գրականության մասին», «Դասախոսություններ արտասահմանյան գրականության մասին»
Լևոն Խեչոյան, «Սև գիրք, ծանր բզեզ»
Սիդնի Լյումետ, «Ֆիլմերի ստեղծումը»

Խոսենք նաև դերասանների մասին․ արդյոք ունենո՞ւմ եք դերասանի ընտրության խնդիր՝ տիպաժային առումով, քանի որ այսօր շատ է միանմանությունը թե՛ արտաքնապես, թե՛ խաղի տեսանկյունից։


Իմ բախտը բերել է, ես այնպիսի դերասաններ եմ ընտրում, ովքեր առանձնապես ոչ մեկին նման չեն։ «Աշնան արևում» բոլորը բալետի դերասաններ էին, «Դիալոգներում» Նարինե Գրիգորյանին և Արմեն Մարգարյանին եմ նկարահանել, «Տոմբեում» էլ նրանք կան, վերջին ֆիլմում ինձ համար նոր դերասաններ են Տաթև Ղազարյանն ու Տաթև Հովակիմյանը։ Իսկ դերասանները միանման են դառնում, քանի որ այդ միջինացված ստանդարտը գալիս է սերիալներից՝ միմյանց նման շպարվել, շարժվել, խոսել… ամեն ինչ գալիս է սերիալից։ Բայց մենք թատրոններ ունենք, որտեղ կան դերասաններ, ովքեր երբեք չեն նկարահանվել։ Ես չեմ ասում, որ վատ է, եթե նրանց նկարեն, ընդհակառակը՝ լավ է, որովհետև իրենց աշխատանքում դա էլ պետք է լինի։ Ինձ ամենաշատը նյարդայնացնում է այն, որ ֆիլմեր նկարելիս ոչ թե դերասանների են հրավիրում, այլ երգիչների կամ պատահական մարդկանց։ Մենք հնարավորություն ունենք ֆիլմեր նկարահանելիս օգտագործելու պրոֆեսիոնալ մարդկանց, դերասանների ներուժը: Դերասանը տիկնիկ չէ, ժամանակ է անցնում, ծերանում է, ինչ-որ դերեր կան, որ, օրինակ, 30-40 տարեկանում չի կարողանա խաղալ, և, ի վերջո, այդ մարդկանց հանդեպ սրտացավ պետք է լինել, նրանց հնարավորություն տալ ինչ-որ տարիքներում նկարահանվելու՝ փոխանակ վազենք ինչ-որ մեկի հայտնիության ետևից և նրան նկարահանենք: Եթե, օրինակ, հերոսը բալետի պարուհի է, դա շատ սպեցիֆիկ է, չես կարող ստել հանդիսատեսին և ընտրել պարզապես դերասանի, իհարկե՝ կան նաև բացառիկ դեպքեր, մնացած պարագաներում ես դա համարում եմ սխալ։

Ո՞րն է Ձեր՝ որպես ռեժիսորի, գերնպատակը։

Նկարել հասկանալու համար։ Օրինակ՝ իմ վերջին ֆիլմում իմ գերխնդիրն այն է, որ մեր երկրում ոչ թե հետևանքներին անդրադառնան, այլ պատճառներին։


Համաշխարհային ճանաչում ունեցող դերասան-դերասանուհիներից ո՞ւմ կուզենայիք նկարահանել Ձեր ֆիլմերում։


Երևի Անետ Բենինգին։


Ձեր սիրելի ռեժիսորները...  


Քոեն եղբայրներ, Սիդնի Լյումետ, Մարտին Սկորսեզե, Ֆրանսուա Տրյուֆո  և Ֆրունզե Դովլաթյան։


հարցազրույցը՝ Գայանե Թադևոսյանի 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն Քինգսլի Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երևանի «Գյոթե կենտրոն» Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլիո Պետրի Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լավագույն ֆիլմեր Լարս ֆոն Թրիեր Լեհական կինո Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լև Գրիշին Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Ռեյգադաս Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Ավետիսյան Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն Կինոիլյուստրացիաներ կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ կինոուղեցույց Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին Մեկ Կադր մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան ՆՓԱԿ Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պենելոպա Կրուս Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջ Օրուել Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիչարդ Աթենբորո Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: Դիանա Կարդումյան. «Կին ռեժիսորները անկախության ձեռքբերումն են»
Դիանա Կարդումյան. «Կին ռեժիսորները անկախության ձեռքբերումն են»
Kinoversus-ի հարցազրույցը կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի հետ
https://3.bp.blogspot.com/-koHm05Npri0/WuNX8QwprFI/AAAAAAAAIGw/FvlFTcQBco8n19sPUnMPjZxcW1XMYRWDwCLcBGAs/s640/Diana_Kardumyan.jpg
https://3.bp.blogspot.com/-koHm05Npri0/WuNX8QwprFI/AAAAAAAAIGw/FvlFTcQBco8n19sPUnMPjZxcW1XMYRWDwCLcBGAs/s72-c/Diana_Kardumyan.jpg
KINOVERSUS
http://www.kinoversus.com/2018/04/diana-kardumyan.html
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/2018/04/diana-kardumyan.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy