$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Կինոպոետիկա. Համաշխարհային գրականության դերը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում

«Սկզբում ես ցանկանում էի դառնալ գրող»: Ջիմ Ջարմուշ


«Աշխարհի բոլոր ջրերն անգամ չէին բավականացնի գեթ մեկ կաթիլ ինտելեկտուալ արյուն սրբել-տանելու համար»: Լոտրեամոն (1)

ՆԱԽԱԲԱՆ

կադր «Մեռյալը» ֆիլմից
Նույնիսկ ամենակարճ ապրած կյանքը կարող է մեծ ալիք բարձրացնել մի ամբողջ հազարամյակի համար: Իսկ եթե այդ կյանքը լցված լինի խոսքի ուժով՝ գրականությամբ, ապա քսանչորս տարին էլ է բավական՝ մնալու հավերժության մեջ: Լոտրեամոնը հենց այդ խոսքի ուժն էր, որն անկրկնելի էր թե՛ իր ձևով, թե՛ բովանդակությամբ: Չնայած ձևն ինքնին բովանդակություն է: Հենց Լոտրեամոնն ունեցավ ամենամեծ ազդեցությունը սյուրռեալիստների վրա: Երբ Անդրե Բրետոնին հարցնում էին, թե ինչ է, ի վերջո, սյուրռեալիզմը, նա պատասխանում էր, որ սյուրռեալիզմը կարի մեքենայի և անձրևանոցի հանդիպումն է անատոմիական սեղանին (2): Այս նախադասությունը նա կարդացել էր 24-ամյա պատանու գրքում: Այնուհետև սյուրռեալիզմը տարածեց իր թևերը արվեստի բոլոր ուղղությունների վրա՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, քանդակագործություն, թատրոն, կինո և երաժշտություն: Իհարկե, շատ վաղուց արդեն ծնվել էր նա՝ այդ վեր ռեալիզմը, օրինակ՝ Բոսխի նկարչության, Բլեյքի նկարչության և պոեզիայի մեջ: Բայց 19-րդ դարի վերջը նոր հոսանք տվեց 20-րդ դարին:

Գրականության ազդեցությունն ահռելի էր, և պատահական չէ, որ 20-րդ դարը մի ամբողջ հանճարեղ սերունդ նվիրեց աշխարհին: Նիցշեի մահով սկսվեց 20-րդ դարը և ավարտվեց հանճարեղ ռեժիսոր Սթենլի Կուբրիկի մահով: Իսկ նրանց արանքում մի ճանապարհ է գրականությունից, փիլիսոփայությունից դեպի կինեմատոգրաֆ՝ Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտից» մինչև Սթենլի Կուբրիկի «Տիեզերական ոդիսական 2001» ֆիլմի գերմարդը:

20-րդ դարը ծնեց ամենաշատ «իզմ»-երը գրականության մեջ: Արվեստը ձևափոխվում էր, լայնանում և նեղանում՝ պրիմիտիվիզմից մինչև մինիմալիզմ, փոփ-արտ և օպ-արտ, հեղինակային կինո և բիթնիկներ, հիպպիների հեղափոխություն և ռոք երաժշտություն:

Այս աշխատանքում ես կփորձեմ հասկանալ գրականության դերը այդ ճանապարհի մեջ և հատկապես գրականության, պոեզիայի ազդեցությունը կինոյում. թե ինչպես հարստացավ կինոն, երբ իր մեջ ներխուժեց գրականությունը, ինչ ծնվեց դրա արդյունքում։ Ուստի, ես ուշադրությունս կսևեռեմ հատկապես Ջիմ Ջարմուշի ֆիլմերին: Ինչո՞ւ հենց Ջարմուշը: Ինքը՝ Ջարմուշը սկսել է գրականությունից՝ նովելներից, պատմվածքներից, սովորել է լրագրություն, հետագայում փոխել մասնագիտությունը՝ ընդունվելով անգլո-ամերիկյան գրականության ֆակուլտետ, որն ավարտել է 1975թ-ին: Այսինքն՝ այս հանճարեղ ռեժիսորն իր գործունեությունը սկսել է գրականությունից, և հետագայում մենք կտեսնենք՝ ինչ ներգործություն կունենա այդ գրականությունը նրա ֆիլմերի ստեղծման վրա՝ կլինի դա ուղիղ կամ ոչ ուղիղ կերպով հղում դեպի կոնկրետ գեղարվեստական երկը,  կամ ֆիլմի կառույցը կլինի գրականությանը հոգեհարազատ, այսինքն՝ պոեզիայի պես անսկիզբ և անժամանակ:

Ջիմ Ջարմուշը ծնվել է 1953թ-ին և, կարելի է ասել, կանգնած է 20-րդ դարի կենտրոնում՝ իր մեջ ընդգրկելով թե՛ դարասկիզբը, թե՛ դարավերջը: Նա անցյալի և ապագայի խաչմերուկն է, ու պատահական չէ, որ իր ֆիլմի հերոսները կամ կանգնած են մնում խաչմերուկում, օրինակ՝ «Կոտրված ծաղիկներ» ֆիլմում անորոշության մեջ, կամ պատահական հանդիպելով, շփվելով՝ նույնքան պատահական բաժանվում են, երբ ճանապարհները պարզապես տանում են դեպի տարբեր կողմեր: Նրա հերոսները անընդհատ ինչ-որ բան են փնտրում կամ սպասման մեջ են՝ հիշեցնելով Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսը, Բուցցատիի «Թաթարական անապատը» կամ հույն մեծ բանաստեղծ Կոնստանտինոս Կավաֆիսի «Բարբարոսներին սպասելիս» հանճարեղ բանաստեղծությունը, որի ազդեցությամբ գրվեց մեկ այլ հանճարեղ վեպ՝ «Բարբարոսներին սպասելիս», ժամանակակից գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Մաքսվել Կուտզեեի կողմից:

կադր «Անժամկետ արձակուրդ» ֆիլմից
Ջիմ Ջարմուշի հերոսները ճանապարհորդում են, որպեսզի գտնեն: Ի՞նչ գտնեն: Մեկն իր մահն է փնտրում՝ «Մեռյալը» ֆիմի հերոսը, մեկն իր որդուն, չնայած նա հաստատ չգիտի՝ արդյոք որդին կա, թե ոչ: Նա փնտրում է ոչինչ և, իհարկե, գտնում է իր փնտրած Ոչինչը, ինչպես «Կոտրված ծաղիկներ» ֆիլմի հերոսը: Այդ ժանրը կոչվում է Road Movie, բառացի՝ «ճանապարհային կինո», կինո ճամփորդության մասին, որն իր հերթին հիշեցնում է թե՛ Հոմերոսի «Ոդիսականը», թե՛ Դանտեի «Աստվածային կատակերգությունը», թե՛ բիթնիկների առաջնորդ Ջեք Քերուակի “On the road” («Ճանապարհին») գիրքը, որտեղ կան այսպիսի տողեր. «Ես աչքերս չռել էի օրերիս տաղտկության մեջ: Ես նույնպես պետք է անցնեի խիստ երկար ճամփա» (3): Ահա՛ փնտրողների սերունդը: Ահա՛ ազատության և խաղաղության, թմրադեղերի և ազատ սեր քարոզողների սերունդը: Եվ հենց այդ սերնդի մեջ էր, որ ծնվեցին Ջարմուշը և նրա ֆիլմի հերոսները: Նրա նախավերջին՝ «Վերահսկման սահմանները» ֆիլմում հնչում է այսպիսի նախադասություն. «Միացրե՛ք երևակայությունը, և դրանից հետո կկոտրվեն բոլոր սահմանները»: Իսկ ի՞նչ սահման կարող է լինել արվեստում և գրականության մեջ: Սահմաններ չկան, չկա քերականություն, կա միայն միտք, նոր միտք, որի համար քերականությունը ծիծաղելի է: Այո՛, ֆիլմն ունի իր արտահայտչամիջոցները, ինչպես և գրականությունն ու երաժշտությունը: Բայց այդ սահմաններում էլ կարելի է ստեղծել անսահմանություն: Ամենասովորական բառը հնչում է յուրովի, եթե գտնում ես նախադասության մեջ իր իսկական տեղը, չէ՞ որ նույնիսկ սահմաններ կոտրող մարդիկ ապրել են տներում, տուն ասելով՝ նկատի ունեմ չորս պատը, սահմանը:

Այս աշխատանքում ես կփորձեմ գտնել հենց այդ անըմբռնելին Ջարմուշի կինոարվեստում և անսահմանը շոշափելի դարձնել գրականության միջոցով: Անցնելով և ուսումնասիրելով իր բոլոր ֆիլմերը՝ կգտնենք կապը ժամանակաշրջանի, գրականության և կինոյի միջև: Կհասնենք նրա վերջին ֆիլմի հերոսներին, որոնք վամպիրներ են և անմահ են: Եվ, միգուցե, մեզ մոտ էլ լինի անմահության այն զգացողությունը, ինչպես այդ հերոսների մոտ է, և մեզ նույնպես թվա, թե մենք անձամբ շփվել ենք Բայրոնի, Կաֆկայի և Ջոյսի հետ: 


ԳԼՈՒԽ 1
ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼ ԵՌԱՊԱՏՈՒՄ

«Սկզբում ես ցանկանում էի դառնալ գրող»։ Ջիմ Ջարմուշ (4)
                                                                                                                                   
Անժամկետ արձակուրդ: 1980 թվական: Մասսայական սպանություններ Բոլոնյայում՝ 85 մահ: Մուհամեդ Ալին պարտվեց Լարի Հոլմսին Լաս Վեգասում: Մարկ Չեպմենը սպանեց Ջոն Լենոնին: Times ամսագրով տարվա մարդ համարվեց ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը: Մահացան էքզիստենցիալիզմի աստված Ժան-Պոլ Սարտրը և մի ամբողջ սերնդի բողոքի նյարդը՝ Վլադիմիր Վիսոցկին: Գրականության Նոբելյան մրցանակ ստացավ Չեսլավ Միլոշը:

1980թ-ին Ջարմուշը նկարահանեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Անժամկետ արձակուրդը»: Ֆիլմը նա նկարահանեց Նյու Յորքում՝ իր տան մասին՝ Ամերիկայի: Կորսված սերունդ, բիբոփ երաժշտություն, գրականություն և սենյակներ, որոնք ոչնչով չեն տարբերվում մնացյալ բոլոր սենյակներից՝ հիշեցնելով Բորխեսի Աստերիոնի հոգեվիճակը: Այսպես է մտածում հերոսը: Ջարմուշը կարողանում է ստեղծել միջավայր, հոգեվիճակ, որը շատ նման է գրականության ռիթմին՝ միապաղաղություն, տողերի ետևում ոչինչ չկա, բայց ինչ-որ մի վտանգ ես զգում այդ ոչինչ չկատարվող միջավայրում: Նրա հերոսը փնտրում է ինքն իրեն: 

1980թ-ին Ջարմուշը 27 տարեկան էր և կարելի է ասել, որ ֆիլմի հերոսը հենց ինքն է: Նա նկարագրում է Ամերիկան, այն Ամերիկան, որ պատերազմից հետո լրիվ խենթացել էր: Հերոսի մայրը ապրում է հոգեբուժարանում, և երբ տղան գնում է նրան տեսակցելու, մայրն ասում է.« Ես գիտեմ՝ դու ով ես, ես գիտեի, որ դու իմ տղան ես, ես գիտեի, որովհետև այդ աչքերը քոնը չեն, քեզ չեն պատկանում, այդ աչքերը հանել են քո հոր գլխի միջից»: Այսպիսի գեղարվեստական, պոետիկ խոսքով է հագեցված ողջ ֆիլմը: Ջարմուշի հերոսը ֆիլմում ընթերցում է ֆրանսիացի բանաստեղծ Լոտրեամոնի «Մալդորորի երգերը» գիրքը և նույնիսկ մի հատված բարձրաձայն է կարդում, այնուհետև, նետելով գիրքը մի կողմ, ասում է, որ այդ գիրքը նրան ձանձրացրել է: Իր հարցազրույցում Ջիմ Ջարմուշն ասում է. «Լոտրեամոնի կյանքն ինչ-որ առումով մոտ է Նոր ալիքի գաղափարներին» (5): Նրա հերոսը նույնպես նորություն է փնտրում, նրան ձանձրացրել է այդ միապաղաղ առօրյան: Նա տեսնում է, թե ինչպես է իր տունը փլվում: Ամերիկան դարձել է մի մեծ փոս, որտեղ հավաքվել է բացասական էներգիա: Հերոսը չի կարողանում ապրել բոլորի նման. նա չունի երազանքներ, չի ուզում ունենալ ընտանիք, տուն, աշխատանք: Նա ինքն իր համար է, նա փնտրում է իրեն այս կյանքում: Ե՛վ հերոսը, և՛ Ջարմուշը, և՛ նույնիսկ Լոտրեամոնը լքեցին իրենց ծննդավայրն ու գնացին Եվրոպա, ավելի կոնկրետ՝ Ֆրանսիա: Հերոսը ծնվեց այն ժամանակահատվածում, երբ արդեն ավարտվել էր բիթնիկների սերունդը, 25 տարի առաջ մահացել էր բիբոփի արքա Չառլի Փարքերը, ում անունով նա կկոչեր իր տղային, եթե, իհարկե, տղա ունենար: Այսինքն՝ հերոսին հետաքրքրում է այն ժամանակահատվածը, երբ նա չկար: Եվ պատահական չէ, որ Նոր աշխարհից նա հեռանում է դեպի Հինը՝ Եվրոպա՝ գրականության, վեպի հայրենիք:

կադր «Կոտրված ծաղիկներ» ֆիլմից
Լոտրեամոնի Մալդորոր հերոսի նման՝ ֆիլմի հերոսն իր ճանապարհին հանդիպում է մարդկանց: Ամերիկան ծնել է նոր արթյուր ռեմբոներ, որոնք փիլիսոփայության լեզվով են խոսում, որոնք իրենց մտքերը Նյու Յորքի կեղտոտ փողոցների պատերին են գրում: Անհայտ պոետներն իրենց անհայտ մտքերով կորչում են սպառողական և կեղծ դեմոկրատական հասարակությունում: Նրանք նմանվում են անտիկ փիլիսոփաներին, ովքեր միայն բանավոր խոսքով էին դառնում փիլիսոփաներ: Նրանք կարիք չունեն գրելու, որովհետև չկա կարիք նրանց կարդալու: Ջարմուշի պատկերած քաղաքն ինչ-որ չափով նման է «Դուբլինցիները» պատմվածաշարում նկարագրված Դուբլինին: Դուբլինում չկա ելք, Դուբլինը մտքերի գերեզմանոց է, Դուբլինում նույնիսկ երեխաները մաքրության խորհրդանիշ չեն: Դուբլինում ամեն ծնվող իր հետ մահի գաղափարն է բերում: Դուբլինը կաթվածի կենտրոն է: Իսկ Ամերիկան, ի տարբերություն Դուբլինի, նոր է և փախչելու հնարավորություն է տալիս: 

Օլլին (այսպես է իրեն անվանում գլխավոր հերոսը) մեկնելուց առաջ հանդիպում է մի տղայի, որը և՛ ոճով, և՛ ձևով նման է հենց իրեն: Նա գալիս է Ֆրանսիայից՝ Փարիզից, քանի որ այնտեղ շատ խնդիրներ ունի, և մտածում է, որ Ամերիկան կդառնա իր Բաբելոնը: Այո՛, սա հենց կորուսյալ սերունդն է: Փախչելով մի երկրից մյուսը՝ նրանք ուզում են փախչել իրենք իրենցից: Օտար քաղաքում ամեն ինչ նոր է, չնայած մարդիկ ամեն տեղ նույնն են: Եվ նույնն է մնալու նաև ֆիլմի հերոսը: Որտեղի՞ց է գալիս այս փախուստը: Այս փախուստը դրված է նոր արժեք ստեղծող բոլոր անհատների մեջ:

Այս ֆիլմում Ջարմուշը ցույց է տալիս ո՛չ թե «Ոդիսականի» հեթանոսական աստվածների կողմից ստեղծված, ավելի կոնկրետ՝ Հադեսի մեռյալների երկիրը, ո՛չ թե Դանտեի քրիստոնեական Աստծո ստեղծած դժոխքը, այլ մարդու կողմից ստեղծված դժոխքը երկրի վրա: Այսինքն՝ Բաբելոնը, որն իր մեջ կրում է վեր բարձրանալու և խառնամբոխի փիլիսոփայությունը, որում կորչում են հանճարեղ մտքերը:


Հերոսը կինոթատրոնում հանդիպում է մի սևամորթի, որն իրեն պատմում է մի պատմություն Դոպլերի էֆեկտի մասին: Դոպլերի էֆեկտը ձայնի փոփոխությունն է շարժման մեջ: Նա պատմում է, որ 50-ականներին մի ջազային երաժիշտ կար, ում սաքսոֆոնի ձայնը տարբերվում էր մյուսների երաժշտության ձայնից, քանզի այն առաջադիմական էր մարդկանց համար: Նա հեռանում է իր երկրից և գնում Ֆրանսիա, բայց այնտեղ նույնպես պարզվում է, որ նրա երաժշտությունը մարդկանց համար առաջադեմ է: Նա ետ է վերադառնում Ամերիկա, կանգնում է մայթին և սկսում նվագել իր ուրույն ոճով, քանի որ ոչ մի կերպ չի ուզում տուրք տալ ավանդականին: Հետո ընկնում է ընկճախտի մեջ և որոշում է ինքնասպան լինել: Բարձրանում է տանիք և սկսում նվագել: Նվագում է «Ծիածանից այն կողմ» մեղեդին: Եվ մի պահ դադարում է նվագել, քանի որ մոռանում է երաժշտությունը: Նորից է սկսում, բայց նույն հատվածում կանգ է առնում: Եվ տեսնում է, որ ոստիկաններն արդեն հետևից մոտենում են, իսկ մարդիկ՝ ներքևից նայում, ու նա ցատկում է: Նա դեռ չի մահացել: Գիտակցությունը տեղն է: Բացում է աչքերը և հանկարծ լսում մոտեցող շտապօգնության ձայնը, և հենց այդ ձայնը այն մեղեդին էր, որը նա մոռացել էր:

Օլլին նավով հեռանում է Ամերիկայից: Եվ մենք տեսնում ենք Ամերիկան հեռվում և օվկիանոսի ալիքները, որոնք կարծես փրկության խորհրդանիշն են: Օլլին այստեղ էլ է նույնանում Մալդորորի հետ, որն ասում է. «Օ՜ հնամյա Օվկիան, դառն են քո ջրերը, նման այն լեղիին, որն այնքան շռայլորեն թափում են քննադատները ամենի վրա՝ լինի արվեստ, թե գիտություն: Հանճարին անվանում են խելագար, գեղեցիկին՝ սապատավոր: Գուցե թե մարդիկ շատ սուր են զգում իրենց անկատարությունը, որի համար իրենք իրենց են պարտական, զի այդքան խիստ են դատում: Ողջո՜ւյն քեզ, օ՜ հնամյա Օվկիան» (6):

1. Лотреамон, Песни Малдорора, Стихотворения, Москва, 1998г, стр. 342
2. Лотреамон, Песни Малдорора, Москва, 2015г, стр. 334:
3. Д. Керуак, В дороге, СПб, 2012г, стр. 310:
4․ Д. Джармуш, Джим Джармуш: Интервью, СПб, 2007г, стр. 333:
5. Д. Джармуш,նշված հրատարակչություն էջ 28:
6. Лотреамон, նշված հրատարակչություն էջ 31:

(շարունակելի)

Արամ Ավետիս

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Կինոպոետիկա. Համաշխարհային գրականության դերը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում
Կինոպոետիկա. Համաշխարհային գրականության դերը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում
«Սկզբում ես ցանկանում էի դառնալ գրող»: Ջիմ Ջարմուշ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjjokY3U4RVwtRS00qlpZf736Ei-EBQy9I1yjpfitsh7jNJBtI-Ml65jHXUyL_MnjazUazAmRiVvVksbnJssZtiz4pEC2Bw07ZyJ8dRFBe4WP6iBBVUrGdeU6g2BnS6NugORKQNTN9tEBoK/s640/jim-jarmusch-films.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjjokY3U4RVwtRS00qlpZf736Ei-EBQy9I1yjpfitsh7jNJBtI-Ml65jHXUyL_MnjazUazAmRiVvVksbnJssZtiz4pEC2Bw07ZyJ8dRFBe4WP6iBBVUrGdeU6g2BnS6NugORKQNTN9tEBoK/s72-c/jim-jarmusch-films.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2018/05/jim-jarmusch.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2018/05/jim-jarmusch.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content