$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Կինոպոետիկա. Համաշխարհային գրականության դերը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում

«Նախքան օրենքներին ընդդիմանալը դրանց պետք է ծանոթ լինել»։ Ջիմ Ջարմուշ


ԳԼՈՒԽ 1
ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼ ԵՌԱՊԱՏՈՒՄ
(Մաս 2)

Ավելի տարօրինակ, քան դրախտում: 1984 թվական: Սվետլանա Սավիցկայան առաջին կին տիեզերագնացն է: Այլախոհ, ֆիզիկոս Սախարովի կնոջը հինգ տարով աքսորում են: Եթովպիայում սովից մահանում է համարյա մեկ միլիոն մարդ: Մահանում է աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը և, ի վերջո, անվանի անգլիացի գրող և լրագրող Ջորջ Օրուելն իր «1984» անտիուտոպիստական վեպում հղում է անում հենց այս տարեթվին։ 

կադր «Ավելի տարօրինակ, քան դրախտում» ֆիլմից 
Առաջ է գալիս անհատի խնդիրը: Անհատի ներաշխարհը թե՛ գրականության, թե՛ կինոյի մեջ ավելի կարևոր է դառնում, քան մի ամբողջ ազգի պատմություն: Ամերիկան, որը ներկայացնում է Ջիմ Ջարմուշն իր «Ավելի տարօրինակ, քան դրախտում» 1984թ-ին նկարահանած ֆիլմում, հենց այն ազգությունից զուրկ Ամերիկան է, որն իր մեջ համադրում է տարբեր ազգությունների խաչմերուկներ: Նրա այս ֆիլմի հերոսները, ինչպես նաև իր առաջին ֆիլմի հերոսը, փնտրում են իրենց դրախտը՝ փախչելով անցյալից: Վիլլին եկել է Ամերիկա Բուդապեշտից և իսպառ կտրվել իր արմատներից: Նա չի ուզում խոսել իր մայրենի լեզվով, կարծես իր մայրենի լեզուն հիշեցնում է մի բան, ինչից նա փախչում էր: Նրա մոտ հյուր է գալիս քույրը՝ Եվան, ով նույնպես Բուդապեշտից է, և նրա համար էլ, կարծես, Ամերիկան փախուստի միջոց է: Վիլլին ունի ընկեր՝ ուղղամիտ Էդդին, ով միշտ խոսում է ինչ-որ տեղանքների մասին, բայց այն հարցին, թե նա տեսել է այդ վայրերը, պատասխանում է՝ ոչ: Այս երեք հերոսներն էլ կարծես ունեն դրախտի՝ իրենց անհատական պատկերացումները, նրանք ինչ-որ մի հրաշքի են սպասում, բայց միշտ վերադառնում են նույն կետին, որից սկսել են: Այսինքն՝ դրախտ գոյություն չունի: Դրախտն իմաստավորվում է իր չլինելով:

Այս ֆիլմը մեծ հռչակ բերեց Ջարմուշին և դարձավ իր ձեռագրի ձևավորման առաջին լուրջ քայլը կինոաշխարհում: Ջարմուշը կրկին մեզ ցույց է տալիս պահի սերունդը, այն սերունդը, որն ապրում է երկու անսահմանության մեջ․ չունենալով անցյալ՝ նրանք չունեն ապագա: Նրանք այս պահով են ապրում: Էդդին և Վիլլին ֆիլմի երկրորդ մասում որոշում են գնալ Ֆլորիդա, որպեսզի տեսնեն Եվային: Այնտեղ՝ Ֆլորիդայում, Էդդին ասում է այսպիսի նախադասություն. «Հետաքրքիր է՝ մենք նոր քաղաք ենք եկել, բայց զգացողությունն այնպիսին է, կարծես ոչ մի տեղ չենք գնացել»: 

Առաջին ֆիլմում ես խոսել եմ հենց այս հոգեվիճակի մասին։ Ընդհանրապես Ջարմուշի հերոսները, կարծես, միշտ գտնվում են այդ ոչինչ չկատարվող, ելք չունեցող իրավիճակներում: Նրա հերոսները երիտասարդ են, բայց արդեն դատապարտված: Նրանց փախուստը չի տանում դեպի ելք: Այս ֆիլմն ինձ հիշեցնում է ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնումներում» գիրքը, որտեղ Պրուստը հիմնվում է իր սեփական զգացողությունների, էմոցիաների, հիշողությունների, կցկտուր մտորումների վրա: Նրա վեպը չունի ժամանակագրական հաջորդականություն, որով էլ նմանվում է մի մեծ կոլաժի: Նույնն անում է Ջարմուշը. ամեն կադրից հետո ամբողջությամբ մգացնելով էկրանը՝ նա ստեղծում է պոետիկ հոգեվիճակ: Մթության միջոցով մոնտաժում կադրերը:

Լրագրող.- Ֆիլմը բաղկացած է առանձին հատվածներից: Յուրաքանչյուր տեսարանը մեկ մոնտաժային կադր է, որին հաջորդում է էկրանի մթությունը: Դա սյուժեի շարադրման բավականին ֆորմալ և փորձարարական մոտեցում է: Ինչո՞ւ եք Դուք ընտրել հենց այդ ուղին, և ինչո՞ւ է Ձեզ համար այդքան կարևոր գործի ֆորմալ կողմը:
Ջարմուշ.- Կարծում եմ, որ այստեղ արտացոլվում է իմ սերը դեպի գրական ձևը: Պոեզիան հիասքանչ է, բայց երբեմն մաքուր էջը ոչ պակաս արտահայտիչ է, քան բանաստեղծությունը: Դա նման է Մայլզ Դևիսի երաժշտության դադարներին: Դրանցում խոր իմաստ է թաքնված: Ի սկզբանե ինձ հետաքրքրում էին հենց գրական և երաժշտական ձևերը (1):

կադր «Ավելի տարօրինակ, քան դրախտում» ֆիլմից 
Ինչպես տեսնում ենք, Ջարմուշի մոտ հստակ երևում է գրական ազդեցությունը: Վերադառնանք Պրուստին: Ջարմուշին հարցնում են՝ ինչպես է նա սովորել նկարահանել ֆիլմ և ում ազդեցությունն է իր վրա կրել: Նա ասում է.
- Այս հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխանել: Դրանք բազմաթիվ մարդիկ են՝ ռեժիսորներ, նկարիչներ, ճարտարապետներ, գրողներ…(2):
Այնուհետև հատկապես նշում է.
- Տատիկս, ով ապրում է Աքրոնում, արդեն 94 տարեկան է: Տանն ունի Մատիսի ալբոմները, պրուստյան վեպերը՝ կաշվե կազմերով (3)
Նրա տատիկն ասում էր.
- Երբ դու մեծանաս, ես քեզ կնվիրեմ Պրուստի իմ թարգմանությունները (4):

Այս ամբողջ միջավայրը, որտեղ ապրել է Ջարմուշը, չէր կարող չազդել թե՛ իր աշխարհայացքի, թե՛ իր հերոսների աշխարհընկալման վրա: Նրա հերոսները փնտրում են հենց այն կորուսյալ ժամանակը, որում կուզենային ապրել: Եվ այստեղ, հիմնվելով ֆիլմի երրորդ մասի վրա, որը կոչվում է «Դրախտ», կարող ենք հիշել հենց Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտ» պոեմը, որի պատկերազարդմամբ պատահական չէ, որ զբաղվել է անգլիացի մեծ պոետ Ուիլյամ Բլեյքը, ում կերպարին հետագայում անդրադառնում է Ջարմուշն իր «Մեռյալը» ֆիլմում: 

«Ավելի տարօրինակ, քան դրախտում» ֆիլմում առաջին անգամ երևում է Ջարմուշի սիրելի ոճը՝ road movie-ն: Այս ժանրը կիրառվել է անտիկ շրջանից մինչև ժամանակակից արվեստ: Հերոսներին տանելով տարբեր ճանապարհներով՝ ռեժիսորը հանդիսատեսի համար բացում է նրանց էությունը, ճանապարհի վրա պարզ է դառնում նրանց ներքին որոնումը: Այս ժանրի մասին Ջարմուշն ասել է. «Պատմողական կինոն եղել է և անցյալում, իսկ առաջին սցենարը road movie-ի համար դեռևս Հոմերոսն է գրել, նույնիսկ՝ դադաիստները...» (5):

Ֆիլմը, ինչպես Ջարմուշի բոլոր ֆիլմերը, ավարտվում է անորոշությամբ, պահի ազդեցությամբ, ինչը ներհատուկ է երիտասարդներին: Եվան վերջին պահին մտափոխվում է վերադառնալ Բուդապեշտ և ետ է գնում հյուրանոց: Վիլլին Եվային ետ բերելու համար գնում է դեպի ինքնաթիռը և թռչում Բուդապեշտ, մի վայր, որտեղից հեռացել էր երբեք չվերադառնալու ակնկալիքով: Իսկ Էդդին նստում է մեքենան և,  տեսնելով, որ ինքնաթիռը չվեց, հեռանում է անորոշ ուղղությամբ:

Անսկիզբ ու անվերջ ճանապարհ, սև ու սպիտակ առօրյա: Եվ պատահական չէ, որ Ջարմուշի ֆիլմը հենց սև ու սպիտակ է: «Երբ մենք դժբախտ ենք, տանջալի է ամեն ամսաթիվ, ամեն տարեթիվ» (6)

Ջարմուշն իր ֆիլմը տանում է դեպի մի անորոշություն, որի վերջը չի երևում, հերոսները կարծես մնում են օդից կախված: Եվ սա՛ է իսկական գրականությունը: «Անձամբ ինձ շատ է դուր գալիս լեզվական խառնաշփոթությունը: Ես արդեն երեք ամիս է բնակվում եմ Բեռլինում, բայց հատուկ չեմ սովորում գերմաներեն՝ անգամ ամենատարրական արտահայտությունները: Ես սիրում եմ լինել Ճապոնիայում, այնտեղ չեմ կարողանում կարդալ ոչ մի ցուցատախտակ: Դա ինձ տալիս է երևակայելու հնարավորություն: Ես կարող եմ ինչ-որ բան սխալ ընկալել. ես այնպիսի դրության մեջ եմ, որտեղ ամբողջովին հենվում եմ իմ երևակայության վրա: 15 տարի առաջ, երբ ապրում էի Փարիզում, միառժամանակ վարձակալել էի բնակարան մի ամերիկացու հետ: Նա ֆրանսերեն գիտեր ավելի վատ, քան ես: Մի անգամ խնդրեցի նրան թարգմանել Մալարմեի մի քանի բանաստեղծություն անգլերեն: Ի վերջո, հրաշալի բանաստեղծություններ ստացվեցին, չնայած նա ամեն բան խառնել էր իրար՝ նրա թարգմանությամբ նավակը վերածվել էր ծառի և այլն: Ընդհանրապես, թարգմանել այն, ինչը չես հասկանում, անասելի մեծ փորձ է: Հետո մենք միասին կարդացինք Աստվածաշնչից մի քանի գլուխ ֆրանսերեն: Եվ ես հասկացա՝ որքան հիասքանչ է այս գիրքը, երբ դու ամեն ինչ չէ, որ հասկանում ես, և ինքդ ես հորինում մի մասը այն ամենի, ինչ այնտեղ ասվում  է»,- պատմում է Ջարմուշը (7)

Վերադառնանք Ջարմուշի ֆիլմի պոեզիային, այսինքն՝ կադրերի անցումներին մթության միջոցով: 
Լրագրող.- Այդ մթության միջոցով անցումներն ինչ-որ չափով հարազատ են Բեքեթի դադարներին: Դրանք մեզ ստիպում են սևեռուն դիտել, ինչպես Բեքեթն է ստիպում ուշադիր ունկնդրել: Մենք հասկանում ենք, որ գտնվում ենք հեղինակի իշխանության ներքո: Բայց ջարմուշյան ցնորված թափառականների աշխարհը նույն Բեքեթն է կոմիքսներում:
Ջարմուշ.- Ինչ վերաբերում է «Բեքեթը կոմիքսներում»... Ես կարծում եմ՝ ... հաճոյախոսություն է:
Լրագրող.- Իհարկե, եթե քեզ համեմատում են Բեքեթի հետ, անգամ՝ հպանցիկ, մեծ պատիվ է (8):
Ջարմուշը հետո ասում է, որ ինքը շատ է սիրում կոմիքսներ, և, իր կարծիքով, կոմիքսի կառույցը շատ մոտ է կինեմատոգրաֆին: Եվան ֆիլմում հենց կոմիքս է կարդում, երբ մտնում է Էդդին:

Ջարմուշի ֆիլմերը վերլուծելիս ասես ինքդ ընկնում ես մի ճանապարհորդության մեջ՝ գալով Աստվածաշնչից, հասնելով կոմիքսներին, ընթացքում միավորելով Պրուստին Բեքեթի հետ, Միլթոնին Հոմերոսի հետ և այլն: Գրականության և կինոյի միջոցով մարդը փորձում է մոռանալ իրեն, կտրվել իր առօրյայից, բայց դա չի ստացվում: Ահա այդ չստացված փախուստի մասին է խոսում այս ֆիլմում Ջարմուշը: Որտե՞ղ է ելքը: Բեքեթը կասեր. «Մեծամասնության մոտ ելքն այնտեղ է, որտեղ մուտքը» (9): Բայց Ջարմուշի արվեստին հետաքրքրում է անհատի խնդիրը, և դրա համար այս դեպքում Բեքեթը չի կարող մեզ համար լուծում հանդիսանալ: 


1․Д. Джармуш, նշված հրատարակչություն էջ 279-280:
2․Նույն տեղում էջ 109:
3․Д. Джармуш, նշված հրատարակչություն էջ 110:
4․Նույն տեղում էջ 117:
5․Նույն տեղում էջ 112:
6․М.Пруст, под сенью девушек в цвету, Москва, 2011г, стр. 186:
7․Д. Джармуш, նշված հրատարակչություն էջ 133-134:
8․Д. Джармуш նշված հրատարակչություն էջ 105:
9․http://pustoshit.com/03/beckett.html 

(շարունակելի)


Արամ Ավետիս 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Կինոպոետիկա. Համաշխարհային գրականության դերը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում
Կինոպոետիկա. Համաշխարհային գրականության դերը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում
«Նախքան օրենքներին ընդդիմանալը դրանց պետք է ծանոթ լինել»։ Ջիմ Ջարմուշ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhQ3Ki9J_cjAg5vcWsLf5rR4TKBUDywNVr_m2zF76LpeQ1TH3I5AUrGVY1qw5v-3XN3c8fZ5EoaqC1v9w9aoVkxnfI6A74xvqrsbbU5RQC5cMb1PabYBqU7nir7j30M7atxg_kNcHtgc6TL/s640/cover.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhQ3Ki9J_cjAg5vcWsLf5rR4TKBUDywNVr_m2zF76LpeQ1TH3I5AUrGVY1qw5v-3XN3c8fZ5EoaqC1v9w9aoVkxnfI6A74xvqrsbbU5RQC5cMb1PabYBqU7nir7j30M7atxg_kNcHtgc6TL/s72-c/cover.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2018/05/jim-jarmusch20.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2018/05/jim-jarmusch20.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content