$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

20-րդ դարի առաջին կեսի ռուսաստանյան կինեմատոգրաֆը․ մաս 2

հատվածներ Յուլյա Ռուսինայի «Խորհրդային կինոյի պատմություն» գրքից, 2019թ


Խորհրդային կինոյի առաջին քայլերը (1920-30-ական թթ․)
Սերգեյ Էյզենշտեյն
Խորհրդային սցենարիստ Բորիս Դոբրոդեևը, ով կինեմատոգրաֆում աշխատել է գրեթե 60 տարի և 2017թ․-ին նշել է իր 90-ամյակը, իր հուշերում ասում է․ «1920-ական թվականների խորհրդային կինոն ուներ երեք նահապետ, երեք դասական՝ Էյզենշտեյնը, Դովժենկոն և Պուդովկինը»։ 

Կինոքննադատ Նաում Կլեյմանն, ընդհակառակը, նշում է, որ «Էյզենշտեյն, Դովժենկո և Պուդովկին «պահունակը» կառուցված էր որպես սոցիալիստական ռեալիզմի որոշակի առաջամաս», ինչը հանդիսանում էր «տիպիկ ստալինյան կեղծարարություն»։ 
Այդուհանդերձ, 1920-ական թվականներին ի հայտ եկավ տաղանդավոր ռեժիսորների մի ամբողջ համաստեղություն՝ խորհրդային կինոյի պատրիարք Լև Կուլեշովից մինչև նրա՝ սրընթաց աճ ապրող աշակերտներ Վսեվոլոդ Պուդովկինը և Բորիս Բարնետը, ինչպես նաև «մոնտաժային կինոն հայտնաբերողներ» Էյզենշտեյնը, Վերտովը, Կոզինցևը, Տրաուբերգը, Դովժենկոն, Կալատոզովը, Շենգելայան։  

 «Ալեքսանդր Նևսկի» 
Արդի ուսումնասիրություններում գոյություն ունի Սերգեյ Էյզենշտեյնի արվեստին առնչվող նաև մեկ այլ՝ լիովին ինքնատիպ հայացք։ Նրա ստեղծագործության մեջ պաշտոնապես ճանաչված երկու գծերին՝ հեղափոխական պաթոսին և ինտելեկտուալ ավանգարդիզմին հակադրվում է էթնիկ (հրեական) արմատների և կրոնական (հուդայական) խորհրդանիշերի շեշտադրումը։ 1920-ական թթ․-ի կինոնկարները հաճախ ստեղծվում էին որպես վավերագրական։ Օրինակ՝ Սերգեյ Էյզենշտեյնի (1898–1948) աշխատանքները՝ «Գործադուլ» (1924), «Պոտյոմկին զրահանավը» (1925), «Հոկտեմբեր» (1927-1928)։ Ընդհանուր առմամբ՝ ռեժիսորը նկարահանել է 23 կինոնկար։ Առավել հայտնիների թվում են նաև «Ալեքսանդր Նևսկին» (1938) և «Իվան Ահեղը» (1944-1946)։ Աշխատելով թատրոնում և լինելով ֆուտուրիզմի գաղափարների ազդեցության ներքո՝ Էյզենշտեյնը ձևակերպեց «ատրակցիոնների մոնտաժի» տեսությունը։ Տեսության հիմքում այն էր, որ հին «պատկերավորող-պատմողական» թատրոնը սպառել է իրեն, և դրան փոխարինելու է գալիս «դինամիկ ու էքսցենտրիկ» թատրոնը։ Ատրակցիոնը նա ընկալում էր ցանկացած ժանրի ցանկացած տեսարանի վառ կտորների տեսքով, որ ընդունակ են ներազդելու հանդիսատեսի զգացմունքների վրա։ 

Լև Կուլեշով
Բացի այդ՝ Էյզենշտեյնը նոր հեղափոխական թատրոնի հիմնադիր Վսեվոլոդ Մեյերհոլդի ստեղծագործական ու մարդկային հսկայական ազդեցության տակ էր։ Երբ Մեյերհոլդը բռնաճնշման ենթարկվեց, Էյզենշտեյնը չվախեցավ ուղևորվել նրա տուն և փրկեց մեծ ռեժիսորի արխիվը։ «Գործադուլ» ֆիլմը դարձավ Էյզենշտեյնի առաջին լիամետրաժ ստեղծագործությունը կինոյում։ Թեպետ կինոնկարը հիմնված է իրական դեպքերի վրա՝ գողության համար անարդարացիորեն մեղադրված բանվորի ինքնասպանությունը, բայց ռեժիսորը ձգտել է ցույց տալ ոչ թե պատմական որոշակի փաստ, այլ գործադուլի ընդհանրացված պատկերը։ Ֆիլմը կառուցվել է «ատրակցիոնների մոնտաժի» մեթոդով՝ որպես հուզականորեն գունավորված առանձին էպիզոդների շղթա՝ միմյանց հետ միայն թեմայի միասնականությամբ կապված։ Սերգեյ Էյզենշտեյնը մանկության տարիներին դարձել է ցույցերի արյունալի ցրման վկա։ Այդ տեսարանները, որպես մանկության տպավորություն, հետագայում վերածնվեցին «Գործադուլի» կադրերում։ Կինոնկարի գաղափարն էր՝ ցույց տալ, թե ինչպես է տնտեսական դժգոհությունից ծնված բողոքը զարգանում դեպի քաղաքական ելույթներ։ Ժապավենի գլխավոր գործող անձինք ոչ թե անհատներն էին, այլ զանգվածները։ Բայց, միևնույն ժամանակ, Էյզենշտեյնի համար առաջնայիններից մեկը դարձավ մարդկային արժանապատվության ստորացման թեման։ 

Էյզենշտեյն, Դիտրիխ, Շտրոհեյմ
Կինոյի պատմաբան, Էյզենշտեյնի արվեստի մասնագետ Նաում Կլեյմանի կարծիքով՝ «Գործադուլը» առաջին քայլն էր դեպի այն հեղափոխական կինոն, որը ծնվեց հենց 1924թ․-ին։ Կլեյմանը նշում է «երեք մեծագույն ֆիլմ»՝ վերոհիշյալ տարվա ընթացքում ծնված․ Վերտովի «Կինոաչք» ֆիլմը, որտեղ դրված են կինովավերագրության հիմքերը (ժապավենը մրցանակ է ստացել փարիզյան Միջազգային ցուցահանդեսում), Կուլեշովի «Միսթր Վեսթի արտասովոր արկածները բոլշևիկների երկրում» ֆիլմը և Էյզենշտեյնի «Գործադուլ» ֆիլմը։ Հաջորդող՝ 1925-1926թթ․-ին նկարահանվեցին «Պոտյոմկին զրահանավը», Տրաուբերգի ու Կոզինցևի «Շինելը» և Պուդովկինի «Մայրը»։ Այս ֆիլմերի ի հայտ գալու արդյունքում ռուսաստանյան կինոն սկսեց ձեռք բերել համաշխարհային երևույթի ուրվագծեր։ 

«Գործադուլ»
«Պոտյոմկին զրահանավը» ֆիլմում նույնպես շեշտադրված է ընդհանրացումը և ոչ թե անհատական հերոսականությունը։ Ֆիլմի կենտրոնական կերպարը դարձավ նավի անձնակազմը, իսկ բուն ռազմանավը՝ ապստամբության խորհրդանիշը։ Այս աշխատանքում Էյզենշտեյնն իրեն դրսևորեց որպես դետալի փայլուն վարպետ։ Ֆիլմի բազմաթիվ էպիզոդներ մուտք գործեցին համաշխարհային կինեմատոգրաֆի գանձարան, և դրանք մինչ մեր օրերն ուսումնասիրում են լավագույն ուսումնական հաստատություններում, որտեղ պատրաստում են կինեմատոգրաֆիստներ։ Բավարար է հիշել իր հուզական ազդեցությամբ հզորագույն էպիզոդները․ մանկասայլակը, որը արագընթաց սուրում է Պոտյոմկինյան աստիճաններով, պենսնեով կնոջ՝ սրով ճեղքված աչքը, հաշմանդամ տղան աստիճանների վրա։ Ինքը՝ ռեժիսորն իր ֆիլմի մասին ասում էր․ «Պոտյոմկինը նման է իրադարձությունների խրոնիկայի, մինչդեռ գործում է որպես դրամա»։ Էյզենշտեյնի՝ 1920-ական թթ․-ի ֆիլմերում անհավանական արտահայտիչ է Էդուարդ Տիսսեի օպերատորական աշխատանքը, որով նա վարպետորեն կյանքի էր կոչում ռեժիսորի մտահղացումները։ 

Վսեվոլոդ Պուդովկին
Վսեվոլոդ Պուդովկինը (1893–1953) մուտք գործեց կինեմատոգրաֆ՝ չավարտելով Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ռեժիսորական վարպետություն սովորելու տարիներին նա սկսեց նկարահանվել որպես դերասան։ Օրինակ՝ հանրաճանաչ հաջողություն է համարվում նրա դերակատարումը Լև Կուլեշովի «Միսթր Վեսթի արտասովոր արկածները բոլշևիկների երկրում» ֆիլմում (1924)։ 1926թ․-ին Պուդովկինը սկսեց նկարահանել «Մայրը» ֆիլմը՝ Գորկու համանուն վեպի հիման վրա։ Ի տարբերություն Էյզենշտեյնի, ում օբյեկտը զանգվածներն էին, Պուդովկինին առավելապես հետաքրքրում էին հերոսների դեմքերը։ Նա օգտագործում էր խոշոր պլանների մոնտաժ, որն արտացոլում էր զգացմունքների ու մտքերի խորությունը, ձգտում էր գործող անձանց հոգեվիճակների ճշմարտացի բացահայտման։ Այդպիսի մոտեցումը նպաստում էր հոգեբանական գործողության վերաստեղծմանը։ Պուդովկինի ֆիլմի մյուս առանձնահատկությունը նկարահանումներին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասաններ Նիկոլայ Բատալովի և Վերա Բարանովայի մասնակցությունն էր, ովքեր յուրացրել էին Ստանիսլավսկու համակարգը և վիրտուոզ տիրապետում էին իրենց արհեստին։ «Մայրը» ֆիլմի գլխավոր սյուժետային գծերից մեկը Նիլովնայի (բոլշևիկի մոր) կերպարանափոխությունն էր․ ընկճված, հանգած աչքերով և ճակատագրին հնազանդ կնոջից՝ հոգեկան խոր գեղեցկության տեր մարդու, ում դիմանկարը ներդաշնակվում է գարնան պատկերի հետ և խորհրդանշում բնության զարթոնքը ֆիլմի ավարտին։ 

«Չինգիզ խանի հետնորդը»
Պուդովկինի հաջորդ ֆիլմերը՝ «Սանկտ-Պետերբուրգի վերջը» (1927) և «Չինգիզ խանի հետնորդը» (1928), էպիկական ժանրի ստեղծագործություններ են։ Առաջինը պատմում է Հոկտեմբերյան հեղափոխության նախապատրաստման մասին, երկրորդը՝ գաղութարարների դեմ մոնղոլ ժողովրդի ազատագրական պայքարի մասին։ «Չինգիզ խանի հետնորդը» հանդիսատեսին գերեց մոնղոլ ժողովրդի յուրօրինակ բնության և կենցաղի նուրբ քնարական ցուցադրությամբ։ Օպերատոր Անատոլի Գոլովնյան չափազանց գեղեցիկ է նկարահանել լամաների պարի բարդ պատկերն ու հատուկ ռիթմը։ Ֆիլմում վարպետորեն են օգտագործված համայնապատկերները, խոշոր պլանները, շարժման մեջ նկարահանումները, ռիթմիկ մոնտաժը։ 

Ալեքսանդր Դովժենկո
Համաշխարհային անուն ունեցող մյուս ռեժիսորը, ով ռուսաստանյան կինեմատոգրաֆում ստեղծագործել է 1920-1930-ական թթ․-ին, Ալեքսանդր Դովժենկոն է (1894–1956): Նրա առավել հայտնի ֆիլմերն են «Սիրո հատապտղիկը» (1926, կատակերգություն «անակնկալ» ծնված երեխայի մասին), «Դիվանագիտական սուրհանդակի պայուսակը» (1927, դետեկտիվ), ուկրաինական եռերգությունը Ուկրաինայում խորհրդային իշխանության հաստատման մասին՝ «Զվենիգորա», «Արսենալ», «Հողը» (1928-1930), «Իվան» (1932, ԴնեպրոՀԷԿի կառուցման մասին), «Շչորս» (1939, Քաղաքացիական պատերազմի հերոս Նիկոլայ Շչորսի մասին)։ «Զվենիգորա» (1928) և «Արսենալ» (1929) ֆիլմերի հայտնվելուց հետո Դովժենկոյի մասին խոսեցին որպես կինեմատոգրաֆում փիլիսոփայի և բանաստեղծի։ Ծնված լինելով Ուկրաինայում՝ նա իր արվեստը նվիրում է ուկրաինացի ժողովրդի և այդ ժողովրդի մշակույթի ազգային յուրօրինակության բացահայտմանը։ «Զվենիգորա» ֆիլմը բեմադրված է ժողովրդական պատումի ձևով և պատմում է Ուկրաինայի հազարամյա պատմության մասին։ Ռեալիստական տեսարաններն ու ֆոլկլորային մոտիվներն այստեղ հերթագայում են իրար։ Ֆիլմը նկարահանված է շատ բանաստեղծորեն, լուսավոր գամմայում։ Ֆիլմի տասներկու էպիզոդները միավորված են խորհրդանշական Պապի կերպարով։ 

«Արսենալ»
«Արսենալ» ֆիլմը (1929) պատմում է Կենտրոնական ռադայի դեմ կիևյան զինագործարանի բանվորների ապստամբության մասին 1918թ․-ի հունվարին։ Ապստամբությունը պիտի օգներ դյուրացնել բոլշևիկյան բանակի հարձակումը Կիևի վրա։ Կառավարությանը հավատարիմ մնացած զորքերի օգնությամբ խռովությունը ճնշվեց։ Ֆիլմի գլխավոր հերոս Տիմոշն ավելի շուտ կերպար-խորհրդանիշ է, որը, «Զվենիգորա» ֆիլմի ֆոլկլորային կերպար Պապի պես, օժտված է անմահությամբ։ Տիմոշին գնդակահարող պետլյուրականների գնդակները ետ են թռչում նրա կրծքից։ Ֆիլմում կան նաև երգիծական ուրվանկարներ, օրինակ՝ ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի կենդանացած դիմանկարը կամ խոսող ձին։ 

«Հողը»
Եռերգության վերջին մասում՝ «Հողը» ֆիլմում  (1930), Դովժենկոն կիրառում է իրեն ժամանակակից կյանքի ռեալիստական արտացոլում և ստեղծում է իրապես նորարարական կինեմատոգրաֆիական գործ։ Ֆիլմի սյուժեն նվիրված է կոլեկտիվացման թեմային։ Բայց ֆիլմը պահպանում է ռեժիսորի վաղ շրջանի աշխատանքների ոճաբանությունը՝ քնարականությունը, պոեզիան, բարձր պաթոսը։ Այստեղ գունագեղորեն պատկերված է ուկրաինական գյուղն իր յուրատեսակ սովորույթներով, կյանքի հին դրվածքով։ Կինոնկարը ներթափանցված է կյանքի ու մահվան բնական հերթագայության, մարդկային ցեղի և հողի պտղաբերության փիլիսոփայությամբ։ Երկար պլաններով նկարահանված բնության համայնապատկերներում տեսանելի են Անդրեյ Տարկովսկու ստեղծագործական որոնումների աղբյուրները։ 

«Կյանքի ուղեգիր»
1920-1930թթ․-ը կինեմատոգրաֆում ստեղծագործական ու տեխնիկական փորձերի և որոնումների տարիներ են։ Այսպես, նկարիչ-փորձարար Նիկոլայ Էկկը բեմադրում է խորհրդային առաջին հնչյունային լիամետրաժ կինոնկարը՝ «Կյանքի ուղեգիրը» (1931) և առաջին գունավոր լիամետրաժ ֆիլմը՝ «Գրունյա Կորնակովան» (1936)։ Այս տասնամյակների ֆիլմերի օրինակով կարելի է ուսումնասիրել խորհրդային կինեմատոգրաֆի զարգացումը, ոճաբանությունը, նկարահանումների հնարքները։ Այն տարիների 15 ռեժիսորների ստեղծագործությունը գտնվում էր կոնստրուկտիվիզմի և ավանգարդի գաղափարների, ինչպես նաև Վսեվոլոդ Մեյերհոլդի թատերական նորարարության ազդեցության տակ։ Վերջինիս աշակերտներից էին Նիկոլայ Էկկը և Սերգեյ Էյզենշտեյնը։ Վերջին տարիների հետազոտությունները վկայում են այն մասին, որ «հանդիսավորապես հռչակված խորհրդային «նոր մարդն» ու «նոր հանդիսատեսն» իր գեղարվեստական նախապատվություններով մնում էր նույնը՝ գերադասելով դիտել մելոդրամա և կատակերգություն։ Սոցիալական տեղաշարժերը քիչ փոխեցին նրա հակումների պատկերը, որը ձևավորվել էր դեռևս նախահեղափոխական թատրոնի և կինեմատոգրաֆի միջոցով․ նորացավ միայն կյանքի ակտուալ նյութը»։ 

Նիկոլայ Էկկ
«Սովկինոյի» վիճակագրական ամփոփագրերը (1924թ․-ին ստեղծված «Խորհրդային կինո» համառուսաստանյան ֆոտոկինոարտադրական բաժնետիրական ընկերություն) թույլ են տալիս գնահատել 1920-ական թթ․-ի ֆիլմերի փոխհատուցվելիությունը։ Առավել մեծ հանրաճանաչություն էին վայելում ամենևին էլ ոչ հեղափոխական թեմատիկայով ժապավենները, այլ ժամանցային կինոնկարները։ Այսպես կոչված «կոմերցիոն էկրանը», «Սովկինոյի» տվյալներով, 1927թ․-ին ապահովում էր ընդհանուր շահույթի ավելի քան 80 տոկոսը։ Էյզենշտեյնի «Հոկտեմբերը», տարվա ամենաթանկարժեք կինոնկարը, վարձույթում փոխհատուցեց իր ծախսերի ընդամենը 17 տոկոսը։ «Հոկտեմբեր» կինոնկարի հանդիսատեսի հարցման թերթիկներում պատահում են այսպիսի պատասխաններ․ «Այս ֆիլմը ծանր է մարդկանց, առարկաների և դեմքերի իր առկայծումներով․․․ պետք է փորել ավելի խորը։ Շատ ավելի հետաքրքիր են դետալապես մշակված ոչ մեծ սյուժեները»։ «Ցանկալի կլիներ էկրանին տեսնել բովանդակության իմաստով ավելի «հիմար» կինոնկարներ՝ «Աղջիկը գավառից», «Փարիզուհիները» և այլ ֆիլմերի պես»։ 

«Մայրը»
1927թ․-ի ամենաշահութաբեր ֆիլմերը, որոնք հավաքել էին 100 տոկոսը գերազանցող շահույթ, հետևյալներն էին՝ Աբրամ Ռոոմի «Սերը երեքով» (170 տոկոս)՝ նէպմանական Մոսկվայում առօրյա կյանքի մասին, Օլգա Պրեոբրաժենսկայայի և Իվան Պրավովի «Ռյազանյան կնանիք» (212 տոկոս)՝ նախահեղափոխական գյուղի մասին պատմող, Բորիս Բարնետի «Արկղիկով աղջիկը» (173 տոկոս), որը ներկայացնում էր սիրային պատմություն՝ կոմերցիոն երանգավորմամբ, և Օլեգ Ֆրելիխի «Մարմնավաճառը» (217 տոկոս)։ 
Միևնույն ժամանակ՝ Լև Կուլեշովի «Ձեր ծանոթուհին» լուրջ ժապավենը, որը ծնունդ առնող խորհրդային բյուրոկրատիայի բարոյական արատների մասին էր, փոխհատուցվեց ընդամենը 34 տոկոսով։ 

«Պոտյոմկին զրահանավը» 
Խորհրդային և ռուսաստանյան կինոգետ, կինոքննադատ ու կինոյի պատմաբան Յուրի Բոգոմոլովը, նշելով կինոարվեստում խորհրդային իշխանության առաջին տասնամյակների յուրօրինակությունը, գրում է․ «20-ական թթ․-ին «ձախ» արվեստագետը զբաղված էր գլխավորապես հեղափոխության գաղափարի հիմնավորմամբ։ 30-ականներին՝ ռեժիմի լեգիտիմության հիմնավորմամբ։ Իրականությունն աղավաղում են Կիրովի սպանության հանգամանքները։ Էրմլերը՝ «Մեծն քաղաքացին» ֆիլմում։ Պատմական իրականությունը նկատելիորեն դեֆորմացված է Կոզինցևի և Տրաուբերգի՝ Մաքսիմի մասին եռերգության մեջ։ Դովժենկոն սոցիալական իրողությունն անտեսում է «Աերոգրադ» ֆիլմում։ Ռոմն ու Յուտկևիչը կեղծում են Լենինի մասին իրենց ֆիլմերում։ 

«Իվան Ահեղ»
Միաժամանակ՝ հազիվ թե հնարավոր է այս կինոն անվանել գիտակցական կամ անգիտակցական սուտ։ Ամեն ինչ իր տեղն է ընկնում, եթե ենթադրենք, որ 20-ականների կեսերից մինչև 50-ականները եղած ժամանակամիջոցը հանդիսացել է ոչ թե պատմական, այլ առասպելաբանական հատված։ Այլ կերպ ասած՝ երբ նյութական կեցությունը կանխորոշված էր և որոշված էր առասպելաբանական մտածողությամբ»։ Կինոքննադատը անհատի գիտակցության իռացիոնալացման խթան է համարում նախ հեղափոխությունը, ապա «այդ առումով առավել նշանակալից քաղաքացիական պատերազմը, արյունահեղ կոլեկտիվացումը և բռնաճնշումների հզոր ալիքները»։ «Սա է բացահայտումը, թե ինչու կոլեկտիվացման մղձավանջը վերապրած գյուղացիներին իրենց սեփական իրական փորձի հանդեպ ծաղր չէին թվում «Խոզապահուհին և հովիվը», «Տրակտորավարները», «Հարուստ հարսնացուն» և նմանօրինակ ֆիլմերը։ Սեփական աղքատությունը չէր համարվում իրականություն։ Առարկայական իրականություն էր համարվում առատության էկրանային պատկերումը»։ 

Ձիգա Վերտով
Յուրի Լոտմանը նույնպես փորձում է բացատրել տոտալիտար ռեժիմի ժամանակաշրջանում կինեմատոգրաֆի հանդեպ հոգեբանական և հուզական վերաբերմունքի հիմքերը․ «Ինչպիսին էլ լիներ էկրանի վրա տեղի ունեցող ֆանտաստիկ իրադարձությունը, հանդիսատեսը դառնում էր դրա ականատեսն ու ասես մասնակիցը։ Այդ իսկ պատճառով, գիտակցաբար հասկանալով տեղի ունեցողի իռեալությունը, հուզականորեն նա դրան վերաբերվում է որպես ճշմարիտ իրադարձության։ Կինեմատոգրաֆը մոդելավորում է աշխարհը»։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում արվեստագետի հետ։ Ստեղծագործող-ավանգարդիստը ռեժիմի թելադրանքով հարկադրված է լինել սոցիալական հանձնարարություն կատարող։ Ձախ ուղղության հետևորդ արվեստագետի համար իրավիճակն ունի հետևյալ տեսքը․ «․․․ տրադիցիոնալիզմի (այլ կերպ ասած՝ ֆոլկլորա-առասպելաբանական ենթագիտակցության) դեմ պայքարում ինքնահաստատվող նորարարը դառնում է սոցռեալիզմի կողմից սանձահարված և սոցիալական նոր առասպելաբանության մեջ նետված։ Արարելով նոր լեգենդար իրականություն, որտեղ գոյակցում էին հեղափոխության մարգարեները, դրա առաքյալները, ասպետները, զորահրամանատարները, նրանց զինակիրները, նրանց թշնամիները, սատանաները և դևերը՝ ստեղծագործողը դատապարտված է ինքնուրացման, իր որոշակի «ես»-ի վերածվելուն առասպելաբանական «Մենք»-ի։

«Հոկտեմբեր»
Բոգոմոլովի կարծիքով՝ լարված դրամատիկ բախման հետքերը տեսանելի են այն ժամանակվա բոլոր նշանակալից ֆիլմերում։ Նախևառաջ՝ դասականներ-ավանգարդիստների կինոնկարներում (Դովժենկոյի «Շչորսը», Պուդովկինի «Չինգիզ խանի հետնորդը», Կալատոզովի «Չկալովը» և այլն), ինչպես նաև Վասիլև եղբայրների «Չապաև» ֆիլմում, Ալեքսանդրովի և Պիրևի կատակերգություններում։ Միաժամանակ՝ 1930-ական թթ․-ի ֆիլմերը դիտվում և վերադիտվում էին, հանդիսատեսի հետաքրքրությունը որակյալ, բարձրարվեստ ֆիլմի հանդեպ դիտումից դիտում չէր նվազում, այլ ընդհակառակը՝ աճում էր։ Ֆիլմերի ֆրազները, սյուժեները, երգերը, հերոսների անունները մուտք էին գործում առօրյա՝ ձևավորելով խորհրդանիշերի, նշանների ու կերպարների միասնական լեզու, ինչն էլ դարձավ խորհրդային մարդու կազմավորման գործընթացի հաղորդակցական հիմքը։ Հենց 1930-ական թթ․-ին կինոն դարձավ առօրյայի մաս։ Պատմելով իրենց հուշերը՝ նրանք, ում մանկությունն ու պատանեկությունն անցել են այդ տարիներին, կինոյի մասին խոսում էին որպես առաջին ամենավառ ու տոնական տպավորության։ 

(շարունակելի)
թարգմանությունը՝ Սարո Դիվանդարեի  

COMMENTS

BLOGGER: 1
  1. CASINO DRIVE - Chicago | MapYRO
    A casino floor is the largest 의정부 출장마사지 in Illinois at 대전광역 출장마사지 11,400 square feet 충청북도 출장안마 and features more 김천 출장샵 than 1,300 slot machines, more than 30 table 창원 출장마사지 games including poker,

    ОтветитьУдалить

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: 20-րդ դարի առաջին կեսի ռուսաստանյան կինեմատոգրաֆը․ մաս 2
20-րդ դարի առաջին կեսի ռուսաստանյան կինեմատոգրաֆը․ մաս 2
հատվածներ Յուլյա Ռուսինայի «Խորհրդային կինոյի պատմություն» գրքից, 2019թ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj1XJMKLIF5HvpXEdjp4IUgU6Zp1vzgks-AtlbrHslzFCrP6lA2eI3GzXUqrZ5N3b_kqXJ-gqPsVneMCeI-2Zq4vaQwSbu1Wr5-opCnAaODa8zE5O1XeHJoCKvnuzanMosKxSdAowNSOeNw/s640/1920.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj1XJMKLIF5HvpXEdjp4IUgU6Zp1vzgks-AtlbrHslzFCrP6lA2eI3GzXUqrZ5N3b_kqXJ-gqPsVneMCeI-2Zq4vaQwSbu1Wr5-opCnAaODa8zE5O1XeHJoCKvnuzanMosKxSdAowNSOeNw/s72-c/1920.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2020/06/rusastanyan-kino-1920-1930.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2020/06/rusastanyan-kino-1920-1930.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content