$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Ռոման Պոլանսկի. 8 դրվագ տարօրինակ մարդու կյանքից

«Անցյալը հերքելը նույնպիսի աբսուրդ է, ինչպիսին ապագան ծրագրելն է»: Ռոման Պոլանսկի


Դրվագ 1

«Դանակը ջրում»
Պոլանսկու իսկական անունը Ռայմունդ Ռոման Լիբլինգ է: Նա ծնվել է 1933թ-ի օգոստոսի 18-ին Փարիզում, լեհ նկարիչ Ռիշարդ Լիբլինգի և Ռուսաստանից գաղթած հրեուհի Բուլա Կացի ընտանիքում: 1937թ-ին նրա ծնողները որոշում են Ֆրանսիայից տեղափոխվել Լեհաստան, և նրանց տեղափոխվելուց երկու տարի անց նացիստական Գերմանիան գրավում է Լեհաստանը: Պոլանսկիների ընտանիքն այդ ժամանակ բնակվում էր Կրակովում: Ծնողներին հաջողվում է փոքրիկ Ռոմանին թաքցնել քաղաքից դուրս բնակվող մի ծանոթ ֆերմերի ընտանիքում, իսկ իրենք չեն հասցնում փախչել և հայտնվում են համակենտրոնացման ճամբարում: Պոլանսկու մայրը զոհվում է Օսվենցիմի գազախցերում, իսկ հորը տեղափոխում են Ավստրիայում գտնվող Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբար: Նա հրաշքով ողջ է մնում: Հայր ու որդի Պոլանսկիներն իրար գտնում են միայն պատերազմից հետո: Ռոմանը, ով մանկուց երազում էր կինոյի մասին, ընդունվում է Լոձի կինոդպրոց, որն ավարտում է 1959թ-ին: Դեռևս ուսանողության տարիներին նա գրավում է մասնագետների ուշադրությունը՝ նկարահանելով մի քանի կարճամետրաժ ֆիլմ: Սակայն նրա առաջին ուշագրավ աշխատանքը «Դանակը ջրում» լիամետրաժ հոգեբանական թրիլերն էր (1962թ): Ռեժիսորի հայրենիքում՝ Լեհաստանում, ֆիլմը բավականին սառն է ընդունվում. նորաթուխ ռեժիսորին մեղադրում են իրական կյանքից կտրվածության, թեմայի սխալ ընտրության, սոցիալիստական իրականության խեղաթյուրման համար: Փոխարենը՝ Արևմուտքում կինոնկարն այնպիսի հաջողություն է ունենում, որ նույնիսկ ներկայացվում է «Օսկարի»՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ:  
   
Դրվագ 2

«Վամպիրների պարահանդեսը»
«Դանակը ջրում» ֆիլմը, այդպիսով, Ռոման Պոլանսկուն պարգևում է միջազգային ճանաչում, սակայն, միաժամանակ, դարձնում է վտարանդի, մարդ՝ առանց հայրենիքի, ուր նա օտար էր և այլևս տեղ չուներ: Պոլանսկին, ով ազատ տիրապետում էր 6 լեզվի՝ լեհերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն, տեղափոխվում է Մեծ Բրիտանիա, որտեղ նկարահանում է երեք ֆիլմ, այդ թվում՝ «Վամպիրների պարահանդեսը» (1967թ)՝ իր իսկ գլխավոր դերակատարմամբ: Նկարահանումների ընթացքում սիրավեպ է սկսվում Ռոման Պոլանսկու և գլխավոր դերակատարուհի Շերոն Թեյթի միջև: Պոլանսկին ամուսնալուծվում է՝ թողնելով իր կնոջը՝ դերասանուհի Բարբարա Լասին, և ամուսնության առաջարկություն է անում Շերոնին: 1968թ-ի հունվարի 25-ին նրանք Լոնդոնում ամուսնանում են, սակայն գեղեցկուհի Շերոնը չի ցանկանում մնալ Մեծ Բրիտանիայում և Պոլանսկուն խնդրում է տեղափոխվել Ամերիկա: Ռեժիսորը համաձայնում է, քանի որ հենց այդ ժամանակ հետաքրքիր գործնական առաջարկ էր ստացել Հոլիվուդից՝ Այրա Լևինի «Ռոզմարիի երեխան» բեսթսելերն էկրանավորելու վերաբերյալ: 
  
Դրվագ 3

«Ռոզմարիի երեխան»
«Ռոզմարիի երեխան» աննկարագրելի հաջողություն է ունենում: Կինոքննադատներն ամենաբարձր գնահատականներն են շռայլում Պոլանսկու հասցեին, իսկ հանդիսատեսը հերթ է կանգնում կինոդահլիճների մուտքի մոտ, որպեսզի սեփական աչքերով տեսնի աղմկահարույց միստիկական թրիլերը, որը պատմում է այն մասին, թե ինչպես է մասնագիտությամբ դերասան ամուսինը գործարք կնքում սատանայի հետ և հանուն իր կարիերայի վերելքի թույլատրում, որ սատանայական սերմը դրվի իր երիտասարդ կնոջ արգանդում: Պրեմիերայից հետո Պոլանսկուն արվում են նոր ֆիլմերի անհամար առաջարկներ, նա անհամբերությամբ սպասում է առաջնեկի ծնվելուն... Հետագայում ռեժիսորն իր ինքնակենսագրական գրքում գրում է, որ Շերոնի հետ անցկացրած համատեղ կյանքի ամիսներն ամենաերջանիկն էին իր կյանքում: Այդ երջանկությունը կարճատև էր. 1969թ-ի օգոստոսի 9-ին Չառլի Մենսոնի աղանդավորական ավազակախմբի անդամները արյան մեջ խեղդում են Պոլանսկիների նորաստեղծ ընտանիքը: Մենսոնն իրեն համարում էր մարդկության նոր փրկիչ կամ սատանայի երկրային մարմնավորում: 

Դրվագ 4

Շերոն Թեյթ
Այդ օրը Պոլանսկին Լոս Անջելեսում չէր. նա գործնական այցով գտնվում էր Լոնդոնում: Ինը ամսական հղի Շերոնը երեկոյան հյուրընկալություն էր կազմակերպել, երբ Մենսոնի խմբի անդամները ներխուժեցին նրա տուն: Սկզբում նրանք սպանեցին դերասանուհու չորս հյուրերին: Թեպետ Թեյթը ծնկաչոք աղաչում էր խնայել իր և երեխայի կյանքը, սակայն ֆանատներն անողոք էին: Խմբի անդամ Սյուզան Աթքինսը Շերոնին պատասխանեց, թե ոչ մի պատճառ չունի նրան խնայելու և դանակի հարվածներ հասցրեց, իսկ հետո իր զոհի արյան մեջ թաթախված սրբիչով մուտքի դռան վրա գրեց՝ «խոզ»: Մարդասպանները վերադարձան Մենսոնի մոտ և պատմեցին, որ իրենց հանձնարարությունը հաջողությամբ իրականացրել են: Մենսոնը գոհ մնաց, սակայն առավոտյան պարզվեց, որ սխալմունք է տեղի ունեցել, քանի որ, նրա խոսքերով, ինքը հանձնարարել էր սպանել այդ տանն ապրող երաժշտական պրոդյուսեր Թերի Մելչերին, ով խանգարել էր իր կարիերային: Չառլի Մենսոնը չգիտեր, որ պրոդյուսերն ու նրա ընկերուհին՝ դերասանուհի Քենդիս Բերգենը դեռևս փետրվարին լքել են այդ առանձնատունը, որը վարձակալել է Պոլանսկին: Մելչերի հանդեպ նրա չարացածության պատճառն այն էր, որ վերջինս ցածր գնահատական էր տվել իր՝ Մենսոնի երգերին և հրաժարվել էր աջակցել դրանց ստուդիական ձայնագրությանը: Աղանդի ղեկավարն իր խմբի անդամներին մանրամասներ չէր հաղորդել, պարզապես հրահանգել էր ի կատար ածել «դատավճիռը»
հանցագործները՝ ձերբակալությունից հետո
Իմանալով ողբերգության մասին՝ Պոլանսկին անմիջապես վերադառնում է Լոս Անջելես: Սկզբում, երբ հանցագործության հեղինակները դեռևս անհայտ էին, Պոլանսկին գլխավոր կասկածյալի կարգավիճակում էր. ոստիկանությունն անընդմեջ հարցաքննում էր նրան, ոճրագործության դրդապատճառները փնտրում նրա և կնոջ հարաբերություններում: Մի քանի ամիս տևած դժոխային վիճակը, գուցեև, այդպես էլ չհանգուցալուծվեր, եթե Չառլի Մենսոնն ու իր աղանդի անդամները չձերբակալվեին բոլորովին այլ առիթով՝ մեքենա առևանգելու համար: Հենց այդ ժամանակ էլ նրա հանցախմբի անդամներից մեկը բանտախցում պարծեցել էր մեկ այլ հանցագործի մոտ, թե իրենք են կատարել աղմկահարույց սպանությունները: Պոլանսկին այդ ամենից հետո այլևս չէր կարող բնակվել Լոս Անջելեսում, որտեղ նրան ամեն ինչ հիշեցնում էր կնոջ մասին: Նա վերադառնում է Լոնդոն, սակայն Շերոնի մահվան պատմությունը ողջ կյանքում հետապնդում է նրան: Նույնիսկ տարիներ անց նա ափսոսանքով ասում է, որ այդ օրն ինքն էլ պիտի լիներ կնոջ կողքին և կիսեր նրա ճակատագիրը: 

Դրվագ 5

«Չինական թաղամաս» 
Պոլանսկու կյանքում սկսվեց մռայլ շրջան, որն արտացոլվեց նաև նրա ֆիլմերում: Մեծ Բրիտանիայում նա սկսեց նկարահանել Շեքսպիրի «Մակբեթը», որը մեծ էկրան բարձրանալուց հետո քննադատներին ու հանդիսատեսին ցնցեց արյունալի տեսարանների առատությամբ: Պոլանսկին, ասես, մեծ էկրան էր տեղափոխել կնոջ և ընկերների մահվան դրվագները: Նա Լոս Անջելես վերադարձավ միայն 1973թ-ին, երբ «Ռոզմարիի երեխան» ֆիլմի պրոդյուսեր Ռոբերտ Էվանսը նրան առաջարկեց մի նոր հետաքրքիր նախագիծ՝ «Չինական թաղամաս» հոգեբանական թրիլերը: Ֆիլմի գլխավոր հերոսի՝ մասնավոր խուզարկուի դերը վստահվեց Ջեք Նիքոլսոնին: Ռեժիսորն ու դերասանն անմիջապես ընկերացան: Ֆիլմն «Օսկարի» ներկայացվեց 11 անվանակարգում, բայց ստացավ միայն լավագույն սցենարի համար: Այդուհանդերձ, այս ֆիլմով Պոլանսկին ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեծ տաղանդով օժտված ռեժիսոր է, ով ունակ է ապահովել լեփլեցուն կինոդահլիճներ և, միաժամանակ, արժանանալ քննադատների ամենաբարձր գնահատականներին: Հոլիվուդյան խելահեղ կյանքը շուտով ընկղմեց նրան իր հորձանուտը. ձգտելով մոռացության տալ իր հետ կատարված ողբերգությունը՝ նա սկսեց մասնակցել Նիքոլսոնի կազմակերպած բոլոր աստղային երեկույթներին: Այդ երեկույթներից մեկի ժամանակ էլ նա ծանոթացավ տիկին Գեյլիի հետ, ով ցանկանում էր հանրաճանաչ դարձնել իր 13-ամյա դուստր Սամանթային: 
Սամանթա Գեյլի-Գեյմեր
Աղջիկը դուր էր գալիս 44-ամյա Պոլանսկուն. նա լրջորեն հրապուրվել էր: Երբ ֆրանսիական Vogue ամսագիրը նրան պատվիրեց մի քանի հոդված և լուսանկարներ, նա որոշեց լուսանկարել Սամանթային: Տարիներ անց, 2003թ-ին, Սամանթան, ով արդեն կրում էր ամուսնու ազգանունը՝ Գեյմեր, հեռուստալրագրող Լարի Քինգի հետ ունեցած անկեղծ հարցազրույցում մանրամասն պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել իր և Պոլանսկու միջև: «Առաջին իսկ նկարահանման ժամանակ Պոլանսկին ինձ հանկարծ խնդրեց զգեստափոխվել իր ներկայությամբ. այդ խնդրանքն ինձ դուր չեկավ, բայց ես կատարեցի: Երկրորդ նկարահանմանը ես առհասարակ չէի ցանկանում մասնակցել, սակայն մայրս ինձ հանգստացրեց՝ ասելով, թե ոչինչ չի պատահի...»,- վերհիշում էր Սամանթան: 1977թ-ի մարտի 10-ին Պոլանսկին և Սամանթան, ով արդեն դարձել էր 14 տարեկան, եկան Ջեք Նիքոլսոնի տուն: Տանտերը բացակայում էր, սակայն Պոլանսկին բանալի ուներ: «Մենք լուսանկարվում էինք և շամպայն խմում: Իմ գլուխը պտտվում էր, և ես սկսեցի վախենալ: Ես հանկարծ հասկացա, որ նա վատ նպատակ է հետապնդում, բայց չգիտեի, թե ինչպես վարվեմ, ինչպես փախչեմ այդ տնից... Երբ նա սկսեց դիպչել ինձ, ես մի քանի անգամ ողջ ուժով վանեցի նրան, բայց նա շարունակում էր: Ի վերջո, ես հանձնվեցի...»:

Դրվագ 6   

Պոլանսկին դատարանի դահլիճում
Պոլանսկուն ձերբակալեցին: Սկզբում նրան մեղադրանք ներկայացվեց անչափահասի բռնաբարության համար, սակայն փաստաբանը Պոլանսկուն խորհուրդ տվեց գործարք կնքել դատախազության հետ՝ հանցանքի մասնակի ընդունման միջոցով, ինչի արդյունքում «բռնաբարություն» բառը մեղադրանքում պիտի փոխարինվեր «անօրինական սեռական կապ անչափահասի հետ» ձևակերպմամբ: Երկու դեպքում էլ Պոլանսկուն սպառնում էր ազատազրկում, պարզապես՝ տարբեր ժամկետներով: Դատարանը որոշում ընդունեց նրան երեք ամսով հոգեբուժարան ուղարկելու վերաբերյալ, որպեսզի հետազոտություն անցնի: Այդ ժամանակ Պոլանսկու փաստաբանը դատարանին խնդրեց հետաձգել որոշման իրականացումը, որպեսզի նա հասցնի ավարտել իր նոր կինոնախագիծը: 42 օր բանտում անցկացնելուց հետո Պոլանսկին ազատ արձակվեց՝ պայմանով, որ դատարանի որոշումը կատարելու է և արտասահմանում աշխատանքն ավարտելուց հետո ներկայանալու է հոգեբուժարան: Օգտվելով առիթից՝ ռեժիսորը 1978թ-ին մեկնեց Լոնդոն, սակայն, մտավախություն ունենալով, թե բրիտանական իշխանություններն իրեն կհանձնեն Մ. Նահանգներին, անմիջապես տեղափոխվեց Ֆրանսիա, քանի որ այդ երկրի քաղաքացիություն ուներ և կարող էր չանհանգստանալ իր անվտանգության համար:  
  
Դրվագ 7

«Դաշնակահարը»
Նրա փախուստը ամերիկյան արդարադատությունից տևում է արդեն շուրջ 40 տարի: Այդ ընթացքում նա փորձել է չհայտնվել այն երկրներում, որոնք Մ. Նահանգների հետ պայմանավորվածություն ունեն հանցագործների արտահանձնման վերաբերյալ: Պոլանսկին նկարահանումների համար անվտանգ երկրներ է համարել Ֆրանսիան, Լեհաստանը, Չեխիան... Այդուհանդերձ, 2009թ-ին նրան ձերբակալում են Շվեյցարիայում, որտեղ նա ժամանել էր մրցանակ ստանալու: Այդ ձերբակալությունը առիթ է հանդիսանում, որ կինոաշխարհի ամենահեղինակավոր գործիչները՝ Վուդի Ալենը, Դևիդ Լինչը, Մարտին Սկորսեզեն, Վիմ Վենդերսը, Պեդրո Ալմոդովարը, Դարեն Արոնոֆսկին, Թերի Գիլիամը, Նիկիտա Միխալկովը և այլք իրենց կոչն ուղղեն ամերիկյան իշխանություններին՝ Պոլանսկու նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցնելու պահանջով: Շեշտվում էր հատկապես այն հանգամանքը, որ Սամանթա Գեյմերը բազմիցս հայտարարել էր, թե ներում է ռեժիսորին և որևէ պահանջ չունի: Պոլանսկու քրեական գործը ԱՄՆ-ում այսօր էլ փակված չէ, թեպետ շվեյցարական, ֆրանսիական և լեհական իշխանությունները հրաժարվել են նրա էքստրադիցիայից: Ռեժիսորը բացակայում էր «Օսկարի» մրցանակաբաշխությունից, երբ պարգևատրում էին նրա «Դաշնակահարը» ֆիլմը: Ինչ վերաբերում է Սամանթային, ապա նա հայտարարել է. «Պոլանսկին մեծ սխալ է գործել, սակայն նա այլևս չի կրկնի այդ սխալը: Ես չեմ կարծում, թե նա վտանգ է ներկայացնում հասարակության համար: Համոզված եմ, որ նա տառապում է այն պատճառով, որ վատ է վարվել ինձ հետ: Նա ինքն իրեն արդեն պատժել է, այնպես որ՝ կարիք չկա նրան ազատազրկելու: Ես ներել եմ նրան: Իհարկե, տհաճ է անցյալը հիշելը, բայց ես կարող եմ ապրել այդ հիշողության բեռով...»:   

Դրվագ 8

 Ռոման Պոլանսկի և Էմանուել Սենիե
1987թ-ին Պոլանսկին Ֆրանսիայում նկարահանեց «Խելագարության եզրին» հոգեբանական թրիլերը, որտեղ տղամարդու գլխավոր դերակատարմամբ հանդես եկավ փորձառու Հարիսոն Ֆորդը, իսկ կանացի գլխավոր դերը վստահվեց անփորձ ու երիտասարդ Էմանուել Սենիեին: Հենց այս ֆիլմն էլ դարձավ նրանց սիրավեպի և մինչ օրս շարունակվող համատեղ կյանքի սկզբնաքարը: Նրանք ամուսնացան 1989թ-ին և ունեն երկու երեխա: Էմանուել Սենիեն դարձավ հավերժ փախստական ու թափառական Պոլանսկու խաղաղ հանգրվանը: Նրանց տարիքային տարբերությունը 33 տարի է: Թեպետ կինոքննադատներից շատերը նշում են, թե Սենիեն բավականին համեստ դերասանական ընդունակություններ ունի, սակայն Պոլանսկին կնոջը մեծ սիրով նկարահանում է իր ֆիլմերում, որոնցից են «Դառը լուսինը»«Իններորդ դարպասը»«Վեներան մորթիների մեջ»

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Ռոման Պոլանսկի. 8 դրվագ տարօրինակ մարդու կյանքից
Ռոման Պոլանսկի. 8 դրվագ տարօրինակ մարդու կյանքից
«Անցյալը հերքելը նույնպիսի աբսուրդ է, ինչպիսին ապագան ծրագրելն է»: Ռոման Պոլանսկի
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgkZNCTmFNriqss2DmfoYqqMa-MriXFCiS4FLF5qy4aDTU1uu9PIBsK4kQAljz-aLtKxKk7W7k4sHoh2nH6_afoK1VQWRrM62wojNo6pUlszAIJTPl8ElEwEswf48MjlBQKM8lAAXGiqW8c/s640/14037842_2094442004113469_1165006658_o.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgkZNCTmFNriqss2DmfoYqqMa-MriXFCiS4FLF5qy4aDTU1uu9PIBsK4kQAljz-aLtKxKk7W7k4sHoh2nH6_afoK1VQWRrM62wojNo6pUlszAIJTPl8ElEwEswf48MjlBQKM8lAAXGiqW8c/s72-c/14037842_2094442004113469_1165006658_o.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/08/roman-polanski-8-epizod.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/08/roman-polanski-8-epizod.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content