Ժան Կոկտո. «Բանաստեղծի արյունը»


«Ռեժիսորները լինում են երեք տեսակ` խելացի, հնարամիտ և մեծամասնություն»: Ժան Կոկտո


1932թ-ին Ժան Կոկտոն նկարահանեց իր ավանգարդիստական գլուխգործոցներից մեկը` «Բանաստեղծի արյունը» ֆիլմը: 1951թ-ին, գրեթե 20 տարի անց, նա գրող և քննադատ Անդրե Ֆրենոյի հետ ունեցած հարցազրույցում ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունն ու ընթացքը:

«Բացարձակապես ազատ ես ինձ զգացել եմ լոկ «Բանաստեղծի արյունը» ֆիլմում, որովհետև դա մասնավոր պատվեր էր (պատվիրատուն վիկոնտ դը Նոայն էր՝ Բունյուելի «Ոսկեդարի» հովանավորը), և որովհետև կինեմատոգրաֆի արվեստն ինձ բացարձակապես անհայտ էր։ Ես այն հորինում էի՝ հիմնվելով իմ սեփական տիպարի վրա, և գործում էի այնպես, ինչպես մատը առաջին անգամ չինական թանաքի մեջ մտցրած և թղթին դիպած նկարիչը: Շառլ դը Նոայն ինձ պատվիրեց մուլտիպլիկացիա։ Ես շատ արագ հասկացա, որ մուլտիպլիկացիան պահանջելու է հատուկ տեխնիկա և նկարահանող խումբ, ինչը Ֆրանսիայում դեռևս չկար։ Սակայն ես նրան առաջարկեցի ստեղծել նույնքան ազատ ֆիլմ, որքան մուլտիպլիկացիան է` դեմքերն ու վայրերն ընտրելով այն ազատությանը համահունչ, որով նկարիչ-անիմատորը ստեղծում է իր սեփական աշխարհը։ Կարող եմ նույնիսկ ասել, որ պատահականությունը կամ, համենայնդեպս, այն, ինչն անվանում են պատահականություն (որն այդպիսին չէ նրանց համար, ովքեր հիպնոսացված են աշխատանքային պրոցեսով) ինձ հաճախ է ծառայություն մատուցել։ Վերհիշեք ստուդիայի մանրախնդիր դիտողությունները, որոնցում ես ներկայացվում էի որպես խելագար, և ճնշումները, որոնց վկայությունը հետևյալ դեպքն է: Ես արդեն ավարտում էի «Բանաստեղծի արյունը» ֆիլմը։ Հավաքարարներին հրահանգված էր ստուդիան ավլել մեր վերջին նկարահանումների հենց ընթացքում։ Երբ ես բողոքեցի այդ առիթով, իմ օպերատոր Պերինալը խնդրեց ոչինչ չձեռնարկել. նա հանկարծ հասկացավ, որ պատկերը ծնվում է ավլողների բարձրացրած փոշու միջով առաջացող լույսից»:

«Մեկ այլ օրինակ։ Չիմանալով կինեմատոգրաֆի աշխարհին առնչվող և ոչ մի անուն` ես պնևմատիկ փոստով գրեթե բոլոր օպերատորներին ուղարկեցի հրավեր, որպեսզի հանդիպենք հաջորդ օրվա առավոտյան ժամը յոթին։ Ես որոշեցի ընդունել հենց առաջինին, ով կգա։ Դա Պերինալն էր, ում շնորհիվ «Բանաստեղծի արյան» բոլոր պատկերները կարող են մրցել մեր օրերի ամենահիասքանչ պատկերների հետ։ Ցավոք, այն ժամանակ ֆիլմերը թողարկվում էին արծաթի օգտագործմամբ, իսկ ցուցադրությունն իրականացվում էր այսօր չվերարտադրվող ռիթմով։ Ահա թե ինչու է կինեմատոգրաֆի արվեստն այդքան փխրուն։ «Բանաստեղծի արյան» շատ հին կրկնօրինակներից մեկը նույնքան փայլուն է երևում և նույնքան արտահայտիչ է, որքան որևէ ժամանակակից ամերիկյան ֆիլմ, մինչդեռ ավելի ուշ շրջանի ֆիլմերի կրկնօրինակները հին տեսք ունեն, ինչը խանգարում է ֆիլմի ընկալմանը»:

Ժան Կոկտո
«Բանաստեղծի արյունն» անվանում են սյուրռեալիստական ֆիլմ, թեպետ այն հակադրվում էր այդ ուղղության ժապավեններին։ Եվ օրերս Բունյուելն էլ ինձ ասում էր, որ արտասահմանում երբեմն իրեն են վերագրում «Բանաստեղծի արյունը» և ոչ թե «Անդալուզյան շունը»։ Կարճ ասած` մեր ոճերը, որ այն տարիներին այդքան տարբեր էին, ժամանակային տարածության մեջ այն աստիճան են միախառնվել, որ ձուլվել են իրար մեջ։ «Յոթերորդ արվեստին» նվիրված գրքերում հաճախ ասվում է, որ ինձ վրա ազդեցություն է թողել Բունյուելը։ Դա աբսուրդ է, որովհետև «Ոսկեդարն» ու «Բանաստեղծի արյունը» նկարահանվել են իրարից հսկայական հեռավորության վրա և միաժամանակ։ Եվ միայն հետագայում, երբ մենք շփվում էինք, Բունյուելն ինձ ցույց տվեց «Անդալուզյան շունը», որին ես ծանոթ չէի։ Մենախոսության վերածվող մեր երկխոսության այս հատվածում կարևոր է նշել, որ Նյու-Յորքում «Բանաստեղծի արյունը» ցուցադրում են տասնհինգ տարի շարունակ, միևնույն կինոթատրոնում։ Դա ամենաերկարատև էքսկլյուզիվ ցուցադրությունն է, որ երբևէ եղել է: Արտասահմանում ամենուր նորից ու նորից ցուցադրում են «Բանաստեղծի արյունն» ու «Անդալուզյան շունը», և ես ենթադրում եմ, որ նույն կերպ կցուցադրեին նաև «Ոսկեդարը», եթե հաշվի չառնեին Բունյուելի նրբանկատությունը։ Այնուամենայնիվ, ոչ մի պրոդյուսեր այսօր ռիսկի չի դիմում նմանօրինակ ֆիլմերի համար։ Փաստը, որ այս ֆիլմերը մնացել են իրենց տեսակի մեջ բացառիկ, դրա ապացույցն է։ Միևնույն ժամանակ` ճարպիկ պրոդյուսերների կողմից կոմերցիոն համարվող ֆիլմերից և ոչ մեկը չի կարող ապահովել ցուցադրության այսպիսի քանակություն: Ձեզ միշտ կասեն, որ մեր ֆիլմերը բացառություն են` չպատկերացնելով, սակայն, որ նման արտահայտությունների դրսևորման այլ ձևեր էլ կան»:

«Ես չգիտեի, որ միայնությունն իմ դրույթն է։ Քանզի այդ ժամանակներում քաղաքականությունը գրականության, արվեստի քաղաքականություն էր՝ բուն քաղաքականության հետ չառնչվող։ Դա է այժմյան ժամանակների հետ եղած մեծ տարբերությունը։ «Բանաստեղծի արյունն» ինձ համար այդ քաղաքականության ակտ էր և հակադրվում էր այն ժամանակ ամենակարող սյուրռեալիզմի քաղաքականությանը, քանի որ բացահայտ չէր արտահայտվում։ Իրավիճակն ավելի էր բարդանում այն պատճառով, որ մենք ոգեշնչվում էինք միևնույն արժեքներով և պայքարում էինք միևնույն մակարդակի վրա` այն դեպքում, երբ այսօր մակարդակների խառնաշփոթը ցանկացած պայքար դարձնում է անհասկանալի։ Ընդհարումներն արդեն իսկ դարձել են այդպիսին, քանզի, ինչպես արդեն նշեցի, Հարավային Ամերիկայում երիտասարդությունն իմ ֆիլմերը վերագրում է Բունյուելին, իսկ նրա` սյուրռեալիզմի էսթետիկայով ֆիլմերը վերագրում է ինձ»:

«Ոչ, ես չէի ցանկանում նկարահանել ֆիլմ-բողոք։ Ես ցանկանում էի արտահայտել ինքս ինձ` այլ ժամանակների բանաստեղծի համար անհասանելի միջոցի օգնությամբ»:

Դրվագ «Բանաստեղծի արյունը» ֆիլմից
«Ֆրեյդը ճիշտ էր, երբ «Բանաստեղծի արյան» մասին գրում էր, թե սա մի մարդ է, ում զուգահարդարմանը հետևում են բանալու անցքից։ Գոյություն ունեն «Բանաստեղծի արյան» անհամար մեկնաբանություններ. ոմանք այն նույնիսկ ընկալում են որպես քրիստոնեության մանրակրկիտ պատմություն։ Երբ ես այդպիսի մեկնաբանություն տարածող խմբից մի երիտասարդի հարցուփորձ էի անում, նա ինձ ասաց, որ իրեն շփոթմունքի է մատնել ֆիլմի առաջին արտահայտություններից մեկը` «… Այն ժամանակ, երբ հեռվում որոտում էին Ֆոնտենուայի հրանոթները…»: «Գրողը տանի,- ավելացրեց նա,- չէ՞ որ հենց Ֆոնտենուայում էր գումարվել Հաղորդության կոնգրեսը»: Եվ երբ ես ցուցաբերեցի նվազագույն համառություն, նա, փնտրելով անհերքելի ապացույց, գոչեց. «Դուք չեք կարող հերքել, որ մեռած երեխայի մարմնի հետքը ձյան վրա հենց այն նույն հետքն է, որը կար Վերոնիկայի սավանի վրա»: Մեկ այլ օրինակ. Հոգեվերլուծության կաթոլիկ կենտրոնի երեք հարյուր երիտասարդ աղջիկներ ֆիլմի սկզբում քանդվող և ֆիլմի ավարտին վերջնականապես փլուզվող գործարանային խողովակի պատկերն (որը ցույց էր տալիս, թե գործողության ժամանակը համարժեք է երազի տևողության ակնթարթին) ընկալել էին որպես առնանդամի խորհրդանիշ»:

«Մեկնաբանությունների մի մասում «Բանաստեղծի արյունը» համարվում է էրոտիկ ֆիլմ, մեկ այլ մասում էլ` սառը, աբստրակտ մի ստեղծագործություն, որին օտար է մարդասիրությունը: Հենց այդ փորձերն էլ ինձ հիմք են տալիս պնդելու. «Պոեզիան բխում է նրանցից, ում հոգը չէ այդ պոեզիան: Մենք կարմրափայտագործներ ենք: Հոգին գալիս է ավելի ուշ, և հենց վերջինիս խնդիրն է` ստիպել, որ սեղանը «խոսի», եթե հոգին ցանկանում է»:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն Քինգսլի Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երևանի «Գյոթե կենտրոն» Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլիո Պետրի Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լավագույն ֆիլմեր Լարս ֆոն Թրիեր Լեհական կինո Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լև Գրիշին Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Ռեյգադաս Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Ավետիսյան Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն Կինոիլյուստրացիաներ կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ կինոուղեցույց Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին Մեկ Կադր մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան ՆՓԱԿ Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պենելոպա Կրուս Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջ Օրուել Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիչարդ Աթենբորո Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: Ժան Կոկտո. «Բանաստեղծի արյունը»
Ժան Կոկտո. «Բանաստեղծի արյունը»
«Ռեժիսորները լինում են երեք տեսակ` խելացի, հնարամիտ և մեծամասնություն»: Ժան Կոկտո
https://4.bp.blogspot.com/-Z2ExbwXKR60/Vym3Oz_beMI/AAAAAAAAKSw/qN6fqFLG3Igqp_KcnsWaFBRHjCwvJBsXgCLcB/s640/%25D4%25B2%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A1%25D5%25BD%25D5%25BF%25D5%25A5%25D5%25B2%25D5%25AE%25D5%25AB%2B%25D5%25A1%25D6%2580%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B6%25D5%25A8.jpg
https://4.bp.blogspot.com/-Z2ExbwXKR60/Vym3Oz_beMI/AAAAAAAAKSw/qN6fqFLG3Igqp_KcnsWaFBRHjCwvJBsXgCLcB/s72-c/%25D4%25B2%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A1%25D5%25BD%25D5%25BF%25D5%25A5%25D5%25B2%25D5%25AE%25D5%25AB%2B%25D5%25A1%25D6%2580%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B6%25D5%25A8.jpg
KINOVERSUS
http://www.kinoversus.com/2016/05/jan-kokto-banasteghci-aryuny.html
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/2016/05/jan-kokto-banasteghci-aryuny.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy