«Որքան էլ չքնաղ լինի կինը, առանց հմայքի նրա գեղեցկությունը խամրում է»։ Սոֆի Լորեն
«Կյանքում պարտադիր պետք է ամեն ինչ փորձել, իսկ հետո բարեհաջող կերպով և ընդմիշտ մոռանալ այդ փորձերից որոշների մասին»։
«Ամուսնական անհավատարմությո՞ւն։ Այդ խաղը ես չեմ խաղում»։
«Սեքսուալ գրավչությունը 50 տոկոսով բաղկացած է ձեզ ի բնե տրվածից, և 50 տոկոսով՝ այն ամենից, ինչը ձեզ տրված է՝ ըստ մյուս մարդկանց կարծիքի»։
«Կնոջը ոչինչ չի դարձնում այնքան գեղեցիկ, որքան հավատն իր սեփական գեղեցկության հանդեպ։ Կինը, ով վստահ է, որ գեղեցիկ է, ի վերջո, այդ վստահությունը կփոխանցի նաև մյուսներին»։
«Երիտասարդության աղբյուրը խելքն է, տաղանդը, արվեստը, որով լցնում եք ձեր և ձեզ համար սիրելի մարդկանց կյանքը։ Երբ սովորեք խմել այդ աղբյուրից, դուք իսկապես հաղթանակ կտոնեք ձեր տարիքի նկատմամբ»։
«Ֆիզիկական վարժությունները ձեզ դարձնում են ավելի նրբագեղ։ Երբ կանոնավոր մարզվում ես, սկսում ես քայլել ավելի հպարտ ու սահուն, ասես ամբողջ փողոցը քոնն է։ Դժվար է դառնալ անդիմադրելիորեն գրավիչ, եթե ծույլ ես»։
«Գեղեցկության համար արժե պայքարել»։
«Յուրաքանչյուր կին, նստելով զարդասեղանի առաջ, վերածվում է նկարչի և խորասուզվում է արվեստի աշխարհում։ Ավելի ճիշտ՝ նա հնարավորություն է ստանում»։
«Չկա ավելի կախարդական դեղ, քան սեփական ձեռքերով պատրաստված սովորական սուրճն է։ Եթե տղամարդն այն համտեսի, այլևս չի կարողանա հեռանալ»։
«Երբ ընկերներս հիշեցնում են, որ արդեն վաղուց վաթսունն անց եմ, ոչ մի կերպ չեմ կարողանում հավատալ։ Ինձ թվում է, թե դեռևս տասներկու տարեկան եմ։ Ես, հավանաբար, մնացել եմ այդ մանկական տարիքում և աշխարհին նայում եմ լայն բացված աչքերով։ Ինձ առաջվա պես հետաքրքիր է ապրելը։ Ես ճակատագրին երախտապարտ եմ ապրածս յուրաքանչյուր օրվա համար, մշտապես նորը բացահայտելու հնարավորության համար։ Եթե ձեզ բախտ է վիճակվել ձեր հոգում պահպանել մանուկին, նշանակում է՝ լավագույնը ձեր կյանքում դեռևս առջևում է»։
«Ես կլինեմ մեծ աստղ։ Ես ուզում եմ ունենալ այն ամենը, ինչն ունեն նշանավոր աստղերը, և պատրաստ եմ աշխատել առավելագույն համառությամբ։ Ես այլևս չեմ ցանկանում լինել չքավոր»։
«Լաբորատորիան սիրո համար չէ։ Սերը տարերային է և ի բնե դիպվածային։ Թող այն ոգեշնչի և վայելք պարգևի, ո՛չ թե ակնածական վախ։ Սերը դաշտային ամոթխած ծաղիկ է և ոչ թե պարտեզի վարդ։ Սերն իրեն լավ է զգում այնտեղ, որտեղ աճել է։ Եթե մենք տեղափոխենք այդ ծաղիկը, սկսենք ջրել, պարարտացնել և անհանգստացնել, այն կարող է թոշնել։ Շրջապատեք սերը ջերմությամբ, մի քաշքշեք դատարկ պատճառներով, և այն կծաղկի՝ նորից ու նորից զարմացնելով և ուրախացնելով ձեզ»։
«Ոչինչ գեղեցիկ չի թվում, երբ սկսում ես բոլոր տեսանկյուններից դիտարկել»։
«Մայրը որևէ քայլի դիմելիս պիտի մտածի երկու անգամ, առաջին անգամ՝ իր համար, երկրորդ անգամ՝ իր երեխայի»։
«Լավ ընտանեկան խոհանոցի ամենակարևոր բաղադրիչը սերն է, սերը նրանց հանդեպ, ում համար կերակուր ես պատրաստում»։
«Տղամարդու երևակայությունը կնոջ լավագույն զենքն է»։
«Կանացի զգեստը պիտի լինի փշալարի նման․ անի իր գործը՝ չփչացնելով պատկերը»։
«Չեն կարող գեղեցիկ լինել այն աչքերը, որոնք երբեք չեն արտասվել»։
«Սիրո համար անտանելի են անողոք վերլուծությունները։ Եթե սերը անընդհատ ստուգես, քննես, համեմատես, դիտարկես տարբեր լուսավորություններով, այն կնվազի և աստիճանաբար կմեռնի»։
«Սեքսուալ ձգողությունը բաղկացած է այնպիսի որակներից, ինչպիսիք են մագնիսականությունը, ձեր յուրաքանչյուր շարժումին որոշակի իմաստ հաղորդելու կարողությունը, բացի այդ՝ դա այնպիսի հակադիր որակների միաձուլում է, ինչպիսիք են ագրեսիվությունն ու հնազանդությունը։ Եթե դուք այդ ամենին ավելացնեք նաև անկեղծությունը, հումորի զգացումը և դուր գալու ձգտումը, ապա, վստահաբար, ոչ ոք չի կարողանա դիմադրել ձեր հմայքին»։
«Թարմ դեմքը, հմուտ դիմահարդարումը և վառ ընդգծված աչքերը գրավչության արվեստի գլխավոր գրավականը չեն։ Գեղեցկության առկայությունը պայմանավորված է այլ հատկանիշներով՝ բարությամբ, խելքով և, իհարկե, երևակայությամբ, առանց որոնց երբեք չես դառնա տպավորիչ կին»։
«Գեղեցկությունն ինքնազգացողություն է, և այն արտացոլվում է ձեր աչքերում։ Գեղեցկությունը ֆիզիկական երևույթ չէ»։
«Խելացի կանանց տղամարդիկ նկատում են, գեղեցիկ կանանց առանձնացնում են ամբոխից, և միայն հմայիչ կանանց է, որ նրանք երբեք չեն մոռանում»։
«Սանրվածքով է պայմանավորված, թե ինչպես է սկսվելու և ընթանալու քո օրը, իսկ արդյունքում՝ նաև ողջ կյանքը»։
«Եթե ձեր մարմինը հեռու է կատարելությունից, եթե մաշկը ձեր ցանկացածի պես թափանցիկ չէ, իսկ հասակը կարճ է, ապա դա դեռևս ողբերգություն չէ։ Գեղեցկության մեխանիզմներն այլ են, գեղեցկությունը բխում է բոլորովին այլ աղբյուրներից»։
«Այն կինը, ով չի սիրում իր տղամարդու թերությունները, չի սիրում նաև այդ տղամարդուն»։
«Եթե աղջիկը աներևակայելիորեն սիրունատես է դեռատիության շրջանում, բայց մտացրիվ է և ոչ մի գործն ավարտին չի հասցնում, ապա նրա գեղեցկությունն արագ կխամրի։ Իսկ եթե աղջիկը բավականին համեստ արտաքին տվյալներ ունի, բայց ունի նաև ուժեղ բնավորություն, ապա նրա հմայքը տարեցտարի կավելանա»։
«Նրբագեղության ձայնը երբեք բարձր չէ։ Պարզությունը նրբաճաշակության հիմքն է»։
«Հագուստը անհատականության բացահայտման ամենապարզ միջոցն է»։
«Ոչ ոք ի զորու չէ լցնել ձեր կյանքն ամբողջությամբ, միշտ էլ կլինեն մտքեր ու զգացմունքներ, որոնք դիմացինը պարզապես չի հասկանա։ Հենց այդ ժամանակ էլ ընկերությունը սկսում է հրաշքներ գործել»։
«Ես կարող եմ «ոչ» ասել տասներկու լեզվով։ Կնոջ համար այդքանը լիովին բավարար է»։