«Դերասանն ու քաղաքական գործիչը գրեթե նույնն են․ Երկու դեպքում էլ դեր ես կատարում, երբեք չես տեղավորվում սահմանված ծախսերի մեջ և ամենուր ուշանում ես»։ Առնոլդ Շվարցենեգեր
1․«Դերասանն ավելի փոքր երևույթ է, քան տղամարդը, դերասանուհին ավելի մեծ երևույթ է, քան կինը»։ Ռիչարդ Բարթոն
2․«Երբեք չեմ մտածել՝ կնկարահանվեմ այսինչ ֆիլմում և կարժանանամ փառքի։ Կզբաղվեմ իմ ամենասիրելի գործով՝ ահա այդ մասին եմ միշտ մտածել»։ Քեյթ Ուինսլեթ
![]() |
Սոֆի Լորեն և Ջեյն Մենսֆիլդ |
4․«Դերասաններն ու մարմնավաճառները զբաղվում են աշխարհի երկու հնագույն մասնագիտություններով, որոնք անկման են հասցվել դիլետանտների պատճառով»։ Ալեքսանդր Վուլքոթ
5․«Դժբախտությունն այն է, որ Համլետի դերը ճիշտ խաղալու գաղտնիքը հասկանում ես յոթանասուն տարեկանում, մինչդեռ այն պետք է խաղալ տասնյոթ տարեկանում»։ Էռնեստո Ռոսսի
6․«Դերասանական արվեստում չկան կանոններ, ես խաղում եմ միայն բնազդներիս վրա հիմնվելով»։ Հիթ Լեջեր
7․«Ամեն մի երկիր ունի իր համր կինոն»։ Չառլզ Չապլին
8․«Կինոբիզնեսում հանրաճանաչությունը կարճ է տևում։ Այսօր ես հայտնի եմ, վաղը՝ ոչ։ Եվ դա բնական է։ Եթե դուք դերասան եք և տխրում եք այդ կարճատևության պատճառով, ուրեմն՝ սխալ մասնագիտություն եք ընտրել»։ Կիրա Նայթլի
![]() |
Ժան Ռենուար, Ինգրիդ Բերգման և Ռոբերտո Ռոսելինի |
10․«Դուք պետք է դադարեք խառնել երկու երևույթ՝ դերերն ու պիեսները գնահատելու և հասկանալու կարողությունը և դրանք խաղի միջոցով մարմնավորելու կարողությունը։ Դերասանի և հեղինակի հարաբերությունները մոտավորապես այնպիսին են, ինչպիսին հյուսնի կամ որմնադիրի հարաբերություններն են ճարտարապետի հետ։ Պարտադիր չէ, որ առաջինները հասկանան երկրորդներին»։ Ջորջ Բեռնարդ Շոու
11․«Մեծ է այն դերասանը, ով հանդիսատեսին ստիպում է մոռանալ դետալների մասին»։ Սառա Բեռնար
12․«Ռեժիսորի և դերասանի փոխհարաբերությունները ավելի սարսափելի են, քան տղամարդու և կնոջ փոխհարաբերությունները»։ Արմեն Ջիգարխանյան
![]() |
Բիլլի Ուայլդեր և Ջեք Լեմոն |
14․«Բանտում գտնվող շիկահերների մասին ֆիլմ նկարահանելն ինձ համար ոչ պակաս պատվաբեր է, քան Հենրի Ջեյմսի վեպերն էկրանավորելը։ Միայն մեկ տարբերությամբ․ Հենրի Ջեյմսի վեպերի էկրանավորումներն ինձ ամենևին դուր չեն գալիս, իսկ բանտում գտնվող շիկահերների մասին ֆիլմերը հրաշքի պես լավն են»։ Քվենտին Տարանտինո
15․«Լավ դերասանի համար գոյություն չունեն վատ դերեր»։ Ֆրիդրիխ Շիլլեր
16․«Բեմի միակ տերն ու տիրակալը տաղանդավոր դերասանն է»։ Կոնստանտին Ստանիսլավսկի
17․«Եթե մարդիկ ցանկանում են իմանալ, թե ով եմ ես իրականում, թող դիտեն իմ խաղը»։ Ալան Ռիքման
18․«Եթե ֆիլմը հաջողություն է ունենում, դա բիզնես է։ Եթե ֆիլմը հաջողություն չի ունենում, դա արվեստ է»։ Կառլո Պոնտի
19․«Ամեն անգամ, երբ սկսում եմ որևէ նոր ֆիլմում նկարահանվել, սկսում եմ զրոյից՝ չիմանալով, թե ինչպես պետք է խաղալ»։ Թոմ Քրուզ
![]() |
Ինգմար Բերգման և Լիվ Ուլման |
21․«Կինոն իմ միակ իրականությունն է»։ Սիլվեսթր Սթալոնե
22․«Կինոն պետք է առաջացնի մտածելու ցանկություն։ Ցավոք, այսօր ֆիլմերի մեծամասնությունն առաջացնում է ուտելու ցանկություն»։ Ռոբին Ռայթ
23․«Երբ չեմ կողմնորոշվում՝ ընդունե՞լ ինձ առաջարկված դերը, թե՞ ոչ, ես ռեժիսորի հետ սկսում եմ գարեջուր խմել։ Համատեղ անցկացրած մի քանի րոպեների ընթացքում արդեն հստակ գիտեմ՝ կաշխատե՞մ նրա հետ, թե՞ չեմ աշխատի։ Եթե պատվիրում եմ ևս մեկ շիշ գարեջուր, ուրեմն՝ դեմ չեմ առաջարկին, իսկ եթե պատվիրում եմ միանգամից երկուսը, ուրեմն՝ հաստատ նկարահանվելու եմ»։ Էմանուել Բեար
24․«Բոլորիս համար էլ պատրանքներն անհրաժեշտություն են։ Հենց այդ պատճառով էլ մենք սիրում ենք կինոն»։ Մոնիկա Բելուչի
25․«Քանի որ կինոն, այնուամենայնիվ, արվեստ է, այն չպիտի լինի ավելի հասկանալի, քան արվեստի մյուս տեսակները։ Ես մասսայականության մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում»։ Անդրեյ Տարկովսկի
26․«Ճշմարտությունն այն է, որ բազմաթիվ ֆիլմեր, որոնք բերում են մեծ շահույթ, հետո ոչ ոք չի հիշում»։ Ջեյք Ջիլենհոլ
![]() |
Էլիզաբեթ Թեյլոր և Ջոզեֆ Լեո Մանկևիչ |
28․«Նախկինում կանայք կրծքով կերակրում էին նորածիններին, հիմա կերակրում են կինոպրոդյուսերներին»։ Ժան Կոկտո
29․«Ռեժիսորն այն մարդն է, ում բախտը չի բերել դերասանական արհեստում, իսկ դերասանն այն մարդն է, ում բախտը չի բերել կյանքում»։ Գուստավ Հոլոուբեկ
30․«Ռեժիսորն այն մարդն է, ում տնօրինությունը վարձում է, որպեսզի հաստատի, որ դերասանները չեն կարողանում խաղալ»։ Ջեյմս Էյգաթ
31.«Ռեժիսորները լինում են երկու տեսակ․ մի մասը մտածում է, թե ինքն աստված է, մյուս մասն էլ դա հաստատ գիտե»։ Ռետա Հյուզ
32.«Ռեժիսորին անհրաժեշտ է, որ տնային տնտեսուհիները շաբաթ երեկոյան չձանձրանան, այդ իսկ պատճառով նա անճանաչելիության աստիճան փոփոխում է վեպը, ջարդուփշուր անում, շուռումուռ տալիս, դեն նետում հազարավոր էպիզոդներ, ներմուծում իր իսկ հորինած իրադարձությունները, նոր կերպարներ․․․ և այդ ամենը՝ սոսկ հետաքրքրաշարժ ֆիլմ ստանալու համար»։ Վլադիմիր Նաբոկով
![]() |
Ուոլթ Դիսնեյ և Սոֆի Լորեն |
34․«Մերօրյա կինոն վերածվել է մարզաձևի․ բոլորին ավելի շատ հետաքրքրում է փողը, քան ֆիլմերը, որոնք նկարահանվում են նույն շաբլոնով»։ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա
35․«Ֆիլմեր նկարահանելիս դուք միշտ պետք է մտածեք, թե ստացվելու է գլուխգործոց, եթե նույնիսկ ձեր ֆիլմը․․․ աղբ է»։ Թիմ Բարթոն
36․«Ես ալերգիա ունեմ տրաֆարետային կինոյից։ Եթե ես պետք է արտասանեմ բառեր, որոնք բազմաթիվ այլ գործող անձինք բազմաթիվ անգամ կրկնել են ինձնից առաջ, ես իսկույն հիվանդանում եմ»։ Ջոնի Դեփ
37․«Հոլիվուդում քո հաջողությունը պայմանավորված է այն «մանրուքով», թե գիտե՞ս, արդյոք, կանոնները։ Մի՛ կոնծիր և մի՛ վատնիր փողերդ, այլապես կյանքդ կավարտես աղքատության մեջ։ Նկարահանման հրապարակում երբեք ուշացումով մի՛ հայտնվիր։ Մի՛ քնիր ռեժիսորների հետ»։ Լանա Թերներ
38․«Կինոն առանց երաժշտության՝ ինչպես ինքնաթիռն առանց վառելիքի»։ Օդրի Հեփբերն
![]() |
Լորեն Բեքոլ, Համֆրի Բոգարտ և Մերիլին Մոնրո |
40․«Լավ կինոն, ինչպես և խելացի գիրքը, պիտի օգնի, որ լարես ուղեղիդ գալարները»։ Ջարեդ Լեթո
41․«Ինչո՞ւ պետք է մարդիկ գումար վճարեն տնից դուրս գալու և վատ ֆիլմ դիտելու համար, եթե կարող են մնալ տանը և անվճար դիտել վատ հեռուստատեսություն»։ Սեմուել Գոլդվին
42․«Քսանհինգ տարեկանում յուրաքանչյուրն էլ կարող է լինել հանճար։ Հիսուն տարեկանում դա արդեն պետք է գործով ապացուցել»։ Չառլզ Բուկովսկի
43․«Ես անկեղծորեն ատում եմ այն կինոն, որը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, համոզում է, թե կապիտալիզմը, ռասիզմը, ագահությունը, հաջողության բանաձևը, քրիստոնեությունը, ընտանիքը՝ որպես սպառողական միավորներ, իրերի բնական դրությունն են։ Ես այդպիսի կինոն համարում եմ վտանգավոր»։ Ջիմ Ջարմուշ
44․«Ես սիրում եմ նկարահանվել կինոյում, որովհետև այստեղ ամեն ինչ կախված է քեզնից։ Դա բիզնես չէ և քաղաքականություն չէ։ Դու կա՛մ լավ դերասան ես, կա՛մ՝ ոչինչ»։ Միքի Ռուրք
![]() |
Ջոն Հյուսթոն և Անժելիկա Հյուսթոն |
46․«Ես չեմ կարող փոխել կինոյի էությունը։ Էվոլյուցիոն ձևով դա կարելի է անել, թերևս, միայն ինչ-որ մի նոր արվեստ ծնելու միջոցով»։ Ալեքսանդր Սոկուրով
47․«Ես չէի ցանկանա կյանքս վատնել մի հիմար գաղափարի համար, որն ինձ հնարավորություն կտար ավելի մեծ թվով բուրգերներ վաճառել։ Ես ավելի մեծ հաճույքով կնկարահանեի մեյնսթրիմային ֆիլմեր, որովհետև դեմ չեմ, որ իմ ֆիլմերը դիտեն մեծ թվով մարդիկ։ Բայց դա ևս պետք է իմաստ պարունակի»։ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու
48․«Ես հուսահատությամբ հետևում եմ, թե կինոյից ինչպես են հեռանում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են գեղարվեստական կերպարը, գաղափարը, կարեկցանքը, գթասրտությունը, ոգեշնչվածությունը։ Անհետանալով կինոյից՝ դրանք անհետանում են նաև մարդկանց գիտակցությունից»։ Էլդար Ռյազանով
49․«Ես կինեմատոգրաֆը համարում եմ ավելի կարևոր, քան օդագնացությունը, վառոդը։ Կինեմատոգրաֆը հանդիսանում է նոր դարաշրջանի սկիզբ և կոչված է ունենալու մեծագույն դերակատարում»։ Լեոնիդ Անդրեև
50․«Ես լավ եմ խաղում այն մարդկանց դերերը, ում չեմ հավանում, և ովքեր ամենևին նման չեն ինձ»։ Ժերար Դեպարդիե
![]() |
Ֆրենկ Սինատրա և Յուլ Բրիներ |
52․«Արա ինչ ուզում ես, բայց ամեն գնով ստացիր քեզ անհրաժեշտ կադրը»։ Էլիա Կազան
53․«Կինոյում հնարավորություն է տրվում արտահայտել այն հույզերը, որոնք իրական կյանքում փորձում ենք թաքցնել»։ Ալիսիա Վիկանդեր
54․«Կինեմատոգրաֆը դադարել է հանդիսանալ մարդկային հոգու ճանաչման գործիք և վերստին դարձել է զվարճանք։ Ատրակցիոնների շքերթը և բլոքբասթերների ճարտար գերպրոֆեսիոնալիզմը սպանել են մարդուն հասկանալու ձգտումը»։ Անդրեյ Կոնչալովսկի
55․«Ֆիլմ նկարահանելը թանկարժեք զբաղմունք է։ Որպեսզի ֆիլմ նկարահանես, պիտի անկեղծ քամահրանք զգաս փողի հանդեպ»։ Ջոն Կասավետիս
COMMENTS