«Դու սիրում ես ոչ թե ինձ, այլ այն, ինչը ես քեզ մերժում եմ»:

ռեժիսոր՝ Լուիս Բունյուել
սցենարի հեղինակներ՝ Լուիս Բունյուել, Ժան-Կլոդ Կարիեր
օպերատոր՝ Էդմոն Ռիշար
դերերում՝ Ֆերնանդո Ռեյ, Կարոլ Բուկե, Անխելա Մոլինա, Ժյուլիեն Բերտո, Անդրե Վեբեր
արտադրությունը՝ Ֆրանսիա, Իսպանիա, 1977թ
տևողությունը՝ 1ժ 43ր
Տարեց տղամարդը սիրահարվում է երիտասարդ աղջկան, ով լավ է գիտակցում նրա սրտի վրա ունեցած իր ողջ իշխանությունը, տանջում ու ծաղրում է նրան` ամեն անգամ գայթակղելով և անհետանալով վերջին պահին: Աղջկա դերը կատարում են միաժամանակ երկու դերասանուհիներ` մարմնավորելով նույն անհատի երկու տարբեր էությունները...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Լուիս Բունյուելի վերջին ֆիլմը նկարահանվել է ըստ Պիեռ Լուիսի «Կինը և խեղկատակը» (1898) վեպի:
- Ամերիկյան կինոքննադատների միության մրցանակ` լավագույն ռեժիսուրայի և լավագույն օտարալեզու ֆիլմի համար: