Լուսանկարում` Չառլզ Չապլին, Մառլոն Բրանդո և Սոֆի Լորեն, 1966թ:
1966թ-ին Չապլինը նկարահանեց իր միակ գունավոր ֆիլմը` «Կոմսուհին Հոնկոնգից», որը դարձավ նրա վերջին ստեղծագործությունը: Ինքը` Չապլինը ֆիլմում գլխավոր դերակատարմամբ հանդես չեկավ, սակայն գլխավոր դերերը վստահեց երկու ամենասիրված աստղերի` Մառլոն Բրանդոյին և Սոֆի Լորենին, ովքեր իրական կյանքում ամենևին էլ չէին համակրում իրար, իսկ մեծ էկրանի վրա ստիպված էին պատկերել փոխադարձ սեր: Չապլինը նկարահանումների ողջ ընթացքում փորձում էր ջերմացնել նրանց հարաբերությունները, սակայն համոզիչ զգացմունք այդպես էլ չստացվեց, և նրա վերջին ֆիլմը բավականին սառն ընդունվեց հանրության կողմից, թեպետ սա նրա ամենամեծ բյուջե ունեցող կինոնկարն էր: Ֆիլմը 77-ամյա Չապլինի համար թանկ էր նաև այն պատճառով, որ այստեղ նկարահանվել էին նրա տասը երեխաներից չորսը` Սիդնի Էրլը, Ջերալդինը, Ջոզեֆինը և Վիկտորյան: