«Երբ Աստված իջավ Երկիր, Նա միայն գնչուների հետ չկարողացավ լեզու գտնել ու ստիպված վերադարձավ երկինք...»:

ռեժիսոր՝ Էմիր Կուստուրիցա
սցենարի հեղինակներ՝ Էմիր Կուստուրիցա, Գորդան Միհիչ
օպերատոր՝ Վիլկո Ֆիլաչ
կոմպոզիտոր՝ Գորան Բրեգովիչ
դերերում՝ Դավոր Դույմովիչ, Բորա Տոդորովիչ, Լյուբիցա Աջովիչ, Հուսնիյա Հասիմովիչ, Սինոլիչկա Տրպկովա
արտադրությունը՝ Հարավսլավիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, 1988թ
տևողությունը՝ 2ժ 22ր
Պերհանն օժտված է առարկաները հայացքով տեղաշարժելու ունակությամբ, իսկ նրա տատիկը մարդկանց բժշկում է առանց դեղորայքի: Սակայն իրենց սեփական կյանքը նրանք կառավարել չեն կարողանում և իրենց երջանիկ չեն զգում: Պերհանն ուզում է ամուսնանալ սիրած աղջկա հետ, սակայն աղջկա ծնողները մերժում են, որովհետև նա ազնիվ է ու աղքատ: Ի վերջո, Պերհանը որոշում է փոխել իր կյանքը և գնչուական բարոն Ահմեդի հետ ճանապարհվում է Իտալիա, որպեսզի հարստանա, կառուցի իր մեծ տունը և ամուսնանա սիրած աղջկա հետ...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- «Գնչուների ժամանակը» ֆիլմի երաժշտությամբ է ամեն տարի բացվում Կաննի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագիրը:
- Մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար` Կաննի միջազգային կինոփառատոնում: