«Մեկ անգամ խիզախելով՝ կարելի է երջանիկ մնալ ողջ կյանքի ընթացքում»: «Սիրեկանները», ռեժ.` Լուի Մալ

ռեժիսոր՝ Լուի Մալ
սցենարի հեղինակ՝ Լուիզա դը Վիլմորեն
օպերատոր՝ Անրի Դեկե
երաժշտությունը` Յոհանես Բրամսի
դերերում՝ Ժաննա Մորո, Ժան-Մարկ Բորի, Ժյուդիթ Մագր, Խոսե Լուիս դե Վիլյալոնգա, Գաստոն Մոդո
արտադրությունը՝ Ֆրանսիա, 1958թ
տևողությունը՝ 1ժ 30ր
- Ես անընդհատ քեզ խանգարո՞ւմ եմ:
- «Անընդհատ» բառը բնորոշ է միայն կանանց:
- Լա՞վ զվարճացար Փարիզում:
- «Զվարճանալ» բառը բնորոշ է միայն տղամարդկանց:
Ժաննա Տուրնիեն առաջին տարին չէ, որ ամուսնացած է։ Նա ունի քաղաքից դուրս գտնվող հրաշալի տուն, ունևոր ամուսին, հիասքանչ դուստր, փափկասուն սիրեկան, թանկարժեք զգեստներ, բարձրաշխարհիկ ժամանցով լի կյանք․․․ Եվ ձանձրույթ։ Մի օր Ժաննան պատահաբար ծանոթանում է հնագետ Բեռնարի հետ, ով բացարձակապես նման չէ նրա շրջապատի մյուս մարդկանց, ավելին՝ արհամարհում է նրանց և այն դատարկ կյանքը, որով ապրում են։ Այդ ծանոթությունը ճակատագրական է դառնում միջին տարիքի և ամեն ինչից հոգնած կնոջ համար․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ժաննա Մորոյի հագուստը պատրաստել է Կոկո Շանելը:
- Ժյուրիի հատուկ մրցանակ` Վենետիկի կինոփառատոնում: