Պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ Amazon-ի վիդեոտիրույթում։
Կես ժամ տևողություն ունեցող էպիզոդում, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Վուդի Ալենն ու Էլեն Մեյը, գործողությունները ծավալվում են արվարձանաբնակ պահպանողական մի զույգի շուրջ, որը 1960-ականների ենթամշակույթի չնախատեսված դասընթացներ է ստանում երիտասարդ հիպիի կողմից, ում կերպարը մարմնավորել է Մայլի Սայրուսը։ Թրեյլերում երևում է, թե ինչպես է Մեյի՝ հրեական ծագումով մայրիշխան կերպարը հակադարձվում Սայրուսի դեռահաս սանձարձակությանը։ Մայլիի հերոսուհին նաև առիթը բաց չի թողնում՝ Ալենի հերոսին պարբերաբար «տեղը դնելու» համար։