«Դուք ուզում եք արթնանալ։ Ազատագրվել Եվրոպայի տեսիլքից։ Դա անհնար է»։ «Եվրոպա», ռեժ․՝ Լարս ֆոն Թրիեր, 1991թ
ԵՎՐՈՊԱ
ռեժիսոր՝ Լարս ֆոն Թրիեր
սցենարի հեղինակներ՝ Լարս ֆոն Թրիեր, Նիլս Վյորսել
օպերատորներ՝ Հենինգ Բենդտսեն, Էդվարդ Կլոսինսկի, Ժան-Պոլ Մերիս
կոմպոզիտոր` Յոահիմ Հոլբեկ
դերերում՝ Ժան-Մարկ Բար, Բարբարա Զուկովա, Ուդո Կիր, Էռնստ-Հուգո Յարեգորդ, Մաքս ֆոն Սյուդով
արտադրությունը՝ Դանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իսպանիա, 1991թ
տևողությունը՝ 1ժ 52ր
Ամերիկայից հետպատերազմյան Գերմանիա ժամանած երիտասարդ գերմանացի Լեոպոլդ Կեսլերը մտածում է, թե պատերազմն ավարտվել է, և ցանկանում է իր ներդրումն ունենալ երկրի վերականգնման գործում: Պատերազմի հետևանքով գոյացած հոգևոր ճահճից մարդկանց փրկելու` երիտասարդի իդեալիստական նկրտումներն ավարտվում են ողբերգականորեն: Չափազանց դժվար է ապրել ու աշխատել այնտեղ, որտեղ ողջ մնացածների ձեռքերն արյունոտ են: Թրիերն այս ֆիլմի մասին խոսելիս այն համարել է Եվրոպայի տեսլականը: Թերևս, այն առումով, որ Եվրոպան այլևս անհնար է փրկել, և անմեղ մարդիկ, շրջապատի ներգործության հետևանքով, այստեղ մի օր դառնում են «մեղավոր»:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

- «E» անվանմամբ եռագրության վերջին ֆիլմն է սա։ Եռագրությունը ներառում է նաև ֆոն Թրիերի «Հանցագործության տարր» և «Համաճարակ» ֆիլմերը։
- Ժյուրիի մրցանակ, տեխնիկական Գրան-պրի մրցանակ և հատուկ մրցանակ գեղարվեստական ներդրման համար՝ Կաննի միջազգային կինոփառատոնում։