«Մենք այլևս չենք ունենա ավելի լավ ու ավելի քաղցր կյանք, քան այս մեկն է»։ «Քաղցր նոյեմբեր», ռեժ․՝ Փեթ Օ'Քոնոր, 2001թ
1 նոյեմբերի․
ծնվել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը (1923թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Սիրահարված է սեփական ցանկությամբ», «Մրցանակ», «Ընդունում եմ մարտը», «Միայն մեկ կյանք»։
2 նոյեմբերի․
ծնվել է իտալացի մեծ ռեժիսոր Լուկինո Վիսկոնտին (1906-1976թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ընտանեկան դիմանկար ինտերիերում», «Աստվածների կործանումը», «Լյուդվիգ», «Մահը Վենետիկում», «Ռոկկոն և իր եղբայրները», «Ընձառյուծը», «Ամենագեղեցիկը»։
Մելանի Գրիֆիթ, Անտոնիո Բանդերաս, Ռեբեքա Ռոմեյն |
ծնվել է ամերիկացի դերասան Չառլզ Բրոնսոնը (1921-2003թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մի անգամ Վայրի Արևմուտքում», «Հրաշալի յոթնյակը», «Անձրևի ուղևորը», «Կարմիր արև»։
ծնվել է լեհ դերասան Զբիգնև Ցիբուլսկին (1927-1967թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մոխիր և ալմաստ», «Խորհրդավոր ուղևորը», «Սարագոսայում գտնված ձեռագիրը», «Շաբաթվա ութերորդ օրը»։ 90-ամյա հոբելյան։
ծնվել է իտալացի դերասանուհի Մոնիկա Վիտին (1931թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Գիշեր», «Խավարում», «Կարմիր անապատ», «Արկած», «Ազատության ուրվականը»։
4 նոյեմբերի․
ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան Մեթյու ՄըքՔոնահին (1969թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Գնորդների դալասյան ակումբը», «Իսկական դետեկտիվ», «Սպանելու ժամանակը», «Ինտերսթելար», «Լինքոլն՝ փաստաբանի համար»։
5 նոյեմբերի․
ծնվել է բրիտանացի օսկարակիր դերասանուհի Վիվիեն Լին (1913-1967թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Քամուց քշվածները», «Ցանկություն տրամվայը», «Վաթեռլոո կամուրջը», «Լեդի Համիլթոն», «Հիմարների նավը»։
ծնվել է խորհրդային կինոյի ռեժիսոր Կիրա Մուրատովան (1934թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Կարճ հանդիպումներ», «Երեք պատմություն», «Երկար հրաժեշտ», «Ասթենիկ համախտանիշ»։
Ժան-Լյուկ Գոդար և Աննա Կարինա |
ծնվել է ամերիկյան կինոյի և թատրոնի օսկարակիր ռեժիսոր Մայք Նիքոլսը (1931թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», «Շրջանավարտը», «Գործարար կինը», «Բիլոքսի բլյուզ»։
ծնվել է մոլդովացի ռեժիսոր Էմիլ Լոտյանուն (1936-2003թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Աննա Պավլովա», «Թափառախումբը գնում է երկինք», «Իմ սիրելի, քնքուշ գազան»։
ծնվել է ռուս ռեժիսոր Ալլա Սուրիկովան (1940թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մարդը Կապուցինների պուրակից», «Ունայնություն ունայնությանց», «Եղեք իմ ամուսինը», «Փնտրեք կնոջը»։
ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Սալլի Ֆիլդը (1946թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ֆորեսթ Գամփ», «Միսիս Դաութֆայր», «Պողպատե մագնոլիաներ»։
ծնվել է ամերիկացի դերասան Իթան Հոուքը (1970թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Լուսաբացից առաջ», «Գատտակա», «Մեռած պոետների միությունը», «Սպիտակ ժանիք»։
7 նոյեմբերի․
ծնվել է խորհրդային կինոյի և թատրոնի դերասանուհի Ռինա Զելյոնայան (1901-1991թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները. Բասկերվիլների շունը», «Լուսավոր ուղի », «Տվեք բողոքի գիրքը», «Բուրատինոյի արկածները»։
ծնվել է խորհրդային կինոյի և թատրոնի դերասան Գեորգի Միլյարը (1903-1993թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Գայլաձկան հրամանով», «Ծուռ հայելիների թագավորությունը», «Անմահ Կաշչեյը», «Մորոզկո»։
Մառլեն Դիտրիխ և Էդիտ Պիաֆ |
ծնվել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը (1935թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Երկուսը քաղաքում», «Ռոկկոն և իր եղբայրները», «Խավարում», «Սամուրայը», «Վառ արևի տակ»։
ծնվել է իտալացի դերասանուհի Վիրնա Լիզին (1936-2014թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Սև կակաչ», «Մարգո թագուհին», «Տիկնայք և պարոնայք»։
ծնվել է կինոյի և թատրոնի ռուս դերասան Օլեգ Մենշիկովը (1960թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Սիբիրյան սափրիչը», «Բժիշկ Ժիվագո», «Արևից հոգնածները», «Պոկրովյան դարպասներ»։
9 նոյեմբերի․
ծնվել է ավստրիացի դերասանուհի Հեդի Լամարը (1914-2000թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Էքստազ», «Տարօրինակ կինը», «Սամսոն և Դալիլա», «Ռիսկային փորձ»։
10 նոյեմբերի․
ծնվել է խորհրդային կինոյի և թատրոնի դերասան Էրաստ Գարինը (1902-1980թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Աղջիկն առանց հասցեի», «Հարսանիք», «Մոխրոտը», «Երաժշտական պատմություն»։ 115-ամյա հոբելյան։
ծնվել է բրիտանացի դերասան Ռիչարդ Բարթոնը (1925-1984թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Կամակորի սանձահարումը», «Կլեոպատրա», «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», «Բեքեթ»։
ծնվել է իտալացի օսկարակիր կինոկոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն (1928թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Հեղափոխությունից առաջ», «Լավը, վատը, չարը», «Թեորեմ», «Հունձքի օրերը», «Պրոֆեսիոնալը», «Մի անգամ Ամերիկայում», «Պարադիզո նոր կինոթատրոնը»։
Պաբլո Պիկասո և Տատյանա Սամոյլովա |
ծնվել է բրիտանացի ռեժիսոր Ջոն Գիլերմինը (1925-2015թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մահը Նեղոսի վրա», «Քինգ-Քոնգ», «Վեր բարձրացող դժոխքը»։
ծնվել է ամերիկացի դերասանուհի Դեմի Մուրը (1962թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ուրվականը», «Մի քանի լավ տղաներ», «Անպարկեշտ առաջարկություն», «Ո՞վ եք Դուք, միսթր Բրուքս»։ 55-ամյա հոբելյան։
ծնվել է հոլիվուդյան օսկարակիր դերասան և պրոդյուսեր Լեոնարդո դի Կապրիոն (1974թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Սկիզբ», «Լրիվ խավարում», «Անիծվածների կղզին», «Լողափ», «Վերապրածը», «Ուրացողները», «Տիտանիկ», «Մեծն Գեթսբին», «Ավիատորը»։
12 նոյեմբերի․
ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Գրեյս Քելլին (1929-1982թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Սպանության դեպքում հավաքեք M», «Պատուհան դեպի բակ», «Ճիշտ կեսօրին», «Գյուղական աղջիկը»։
ծնվել է ռուս դերասան և ռեժիսոր Ռոլան Բիկովը (1929-1998թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ծառայում էին երկու ընկեր», «Բարև, ես եմ», «Կոմիսարը», «Խրտվիլակը», «Ընտանեկան հանգամանքներից ելնելով»։
ծնվել է խորհրդային կինոյի և թատրոնի դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն (1935-2011թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Կայարան երկուսի համար», «Սերը և աղավնիները», «Կառնավալային գիշեր», «Հինգ երեկո»։
ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Էնն Հեթեուեյը (1982թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Թշվառները», «Ջեյն Օսթին», «Կուզիկ լեռը», «Սատանան կրում է Պրադա»։ 35-ամյա հոբելյան։
Պեդրո Ալմոդովար և Պենելոպա Կրուս |
ծնվել է ամերիկացի ռեժիսոր և դերասան Գարի Մարշալը (1934-2016թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Սիրունիկը», «Ֆրենքին և Ջոնին», «Նավից դուրս»։
ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Վուփի Գոլդբերգը (1955թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ուրվականը», «Օվկիանոսի հատակում», «Կորինա, Կորինա»։
14 նոյեմբերի․
ծնվել է ուկրաինացի դերասանուհի Օլգա Կուրիլենկոն (1979թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Օբլիվիոն», «Փարիզ, ես սիրում եմ քեզ», «Գթասրտության քվանտը»։
17 նոյեմբերի․
ծնվել է ռուս-խորհրդային ռեժիսոր Իվան Պիրևը (1901-1968թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Կարամազով եղբայրներ», «Ապուշը», «Կուբանի կազակները»։
ծնվել է հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Մարտին Սկորսեզեն (1942թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ուրացողները», «Փառավոր տղաները», «Կատաղի ցուլը», «Կազինո», «Տաքսու վարորդը», «Անմեղության դարաշրջանը», «Նյու Յորքի ավազակախմբերը»։ 75-ամյա հոբելյան։
ծնվել է հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Դենի դե Վիտոն (1944թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Սիրավեպ քարի հետ», «Թռիչք կկվի բնի վրայով», «Երկվորյակները», «Դուրս նետիր մայրիկին գնացքից», «Բռնել կարճլիկին», «Լոս Անջելեսի գաղտնիքները»։
Ֆեդերիկո Ֆելինի և Ջուլյետա Մազինա |
18 նոյեմբերի․
ծնվել է խորհրդային կինոյի ռեժիսոր Էլդար Ռյազանովը (1927-2015թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ծառայողական սիրավեպ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Դաժան ռոմանս», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ», «Ծերունի ավազակները»։ 90-ամյա հոբելյան։
ծնվել է ֆրանսիական ծագումով ամերիկյան դերասանուհի Քլոե Սևինյին (1974թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Տղաները լաց չեն լինում», «Դոգվիլ», «Եթե այս պատերը կարողանային խոսել-2», «Դիսկոյի վերջին օրերը»։
19 նոյեմբերի․
ծնվել է խորհրդային սցենարիստ և դրամատուրգ Էմիլ Բրագինսկին (1921-1998թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ», «Ունայնություն ունայնությանց», «Ծառայողական սիրավեպ», Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար», «Կայարան երկուսի համար»։
Լուկինո Վիսկոնտի և Ռոմի Շնայդեր |
ծնվել է ամերիկացի դերասան Ադամ Դրայվերը (1983թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Դուք չգիտեք Ջեքին», «Սիրելի Ֆրենսիս», «Արահետներ»։
20 նոյեմբերի․
ծնվել է կինոյի ու թատրոնի ռուս դերասան և ռեժիսոր Միխայիլ Ուլյանովը (1927-2007թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ողջերն ու մեռածները», «Նախագահը», «Կարամազով եղբայրներ», «Վազք», «Վարպետը և Մարգարիտան», «Վորոշիլովյան հրաձիգը»։ 90-ամյա հոբելյան։
ծնվել է կինոյի և թատրոնի ռուս դերասան Ալեքսեյ Բատալովը (1928թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Թռչում են կռունկները», «Մեկ տարվա ինն օրը», «Շնիկով տիկինը», «Վազք», «Երեք հաստլիկները»։
22 նոյեմբերի․
ծնվել է լեհ ռեժիսոր Անջեյ Ժուլավսկին (1940-2016թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Գլխավորը սիրելն է», «Ցավագարը», «Իմ գիշերներն ավելի հիասքանչ են ձեր ցերեկներից», «Շամանուհին», «Հավատարմություն»։
ծնվել է դանիացի դերասան Մադս Միքելսենը (1965թ): Լավագույն ֆիլմերն են՝ «Կազինո Ռոյալ», «Թագավորական սիրավեպ», «Ադամական խնձորները»։
Դասթին Հոֆման և Փիթեր Օ'Թուլ |
ծնվել է հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը (1984թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Եվս մեկը Բոլեյնների տոհմից», «Վրիժառուները», «Մաթչ Փոինթ», «Թարգմանության դժվարությունները», «Սև խոլորձը», «Վիկի Քրիստինա Բարսելոնա»։
23 նոյեմբերի․
ծնվել է իտալացի դերասան Ֆրանկո Ներոն (1941թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Տրիստանա», «Ջանգո», «Նամակներ Ջուլյետային», «Բուն հայտնվում է ցերեկը»։
ծնվել է բրիտանացի դերասան Բորիս Կառլոֆը (1887-1969թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ֆրանկենշտեյն», «Մումիա», «Սպիավոր դեմքը»։ 130-ամյա հոբելյան։
ծնվել է ֆրանսիացի օսկարակիր դերասան Պիեռ Էտեքսը (1928-2016թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Գրպանահատը», «Մաքս, իմ սեր», «Հավր»։
ծնվել է ֆրանսիացի դերասան Վենսան Կասելը (1966թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Սև կարապը», «Բնակարան», «Ատելություն», «Դավաճանության գինը», «Բոսորագույն գետեր», «Գայլի եղբայրությունը»։
27 նոյեմբերի․
ծնվել է հոնկոնգյան և ամերիկյան կինոյի դերասան, ռեժիսոր Բրյուս Լին (1940-1973թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Վիշապի ուղին», «Ցասման բռունցքը», «Մեծ բոսսը», «Բրյուս Լի․ Ռազմիկի ուղին»։
Քըրք Դուգլաս և Բիլլի Ուայլդեր |
ծնվել է խորհրդային կինոյի և թատրոնի դերասանուհի Գալինա Պոլսկիխը (1939թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ես քայլում եմ Մոսկվայով», «Ընտանեկան հանգամանքներից ելնելով», «Ստվերներն անհետանում են կեսօրին», «Ունայնություն ունայնությանց»։
29 նոյեմբերի․
ծնվել է հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Ջոել Քոենը (1954թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մեծն Լեբովսկին», «Բարթոն Ֆինկ», «Միլերի խաչմերուկը», «Մարդը, ով չէր եղել», «Սա ծերուկների տեղը չէ»։
ծնվել է կինոյի և թատրոնի ռուս դերասան Եվգենի Միրոնովը (1966թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «44-ի օգոստոսին», «Լուսաբացից առաջ», «Ապուշը», «Առաքյալը», «Դոստոևսկի», «Մոխիր»։
30 նոյեմբերի․
ծնվել է բրիտանացի ռեժիսոր և պրոդյուսեր Ռիդլի Սքոթը (1937թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Գլադիատորը», «Օտարը», «Սայրի վրայով վազողը», «Թելման և Լուիզան», «Զինվոր Ջեյնը»։ 80-ամյա հոբելյան։
ծնվել է բրիտանացի ռեժիսոր Դեյվիդ Յեյթսը (1963թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Հարի Փոթերը և Մահվան ընծաները», «Զուտ անգլիական սպանություններ», «Տարզան․ Լեգենդ», «Բռնակալը»։
ծնվել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Բեն Սթիլերը (1965թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ծանոթություն ծնողների հետ», «Ծանոթություն Ֆաքերների հետ», «Բոլորը խենթանում են Մերիի համար», «Թենենբաումների ընտանիքը»։
COMMENTS