«Այս ֆիլմը նվիրվում է բոլոր նրանց, ում ես ատում եմ»։ Փիթեր Գրինուեյ
ռեժիսոր՝ Փիթեր Գրինուեյ
սցենարի հեղինակ՝ Փիթեր Գրինուեյ
օպերատոր՝ Սաշա Վիերնի
կոմպոզիտոր` Մայքլ Նայման
դերերում՝ Ռիշար Բորինժե, Մայքլ Գեմբոն, Հելեն Միրեն, Ալան Հովարդ, Թիմ Ռոթ
արտադրությունը՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, 1989թ
տևողությունը՝ 2ժ 4ր
Հանցավոր խմբավորումներից մեկի պարագլուխն ամեն երեկո կնոջ և մի քանի համախոհների հետ այցելում է ֆրանսիական ռեստորաններից մեկը, որը հանդիսանում է իր սեփականությունը։ Հոգնելով կոպիտ և ցինիկ ամուսնու անընդհատ ստորացումներից ու ծաղրից՝ կինը սիրավեպ է սկսում ռեստորանի հաճախորդներից մեկի հետ։ Նրանց սիրային հանդիպումների ականատեսն ու վկան է դառնում ռեստորանի խոհարարը, ով, սակայն, լռում է իր տեսածի մասին։ Իհարկե, գաղտնիքը երկար թաքցնել չի հաջողվում, սակայն Գրինուեյը, իր ոճին հավատարիմ, ֆիլմի համար հորինում է այնպիսի վերջաբան, որը գերազանցում է նույնիսկ ամենահամարձակ սպասումներն ու ամենասկանդալային պատկերացումները․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Դերասանների հագուստի հեղինակը ֆրանսիացի հայտնի դիզայներ և մոդելավորող Ժան-Պոլ Գոթիեն է։
- «Հոլանդացիներ» ռեստորանում կախված է հոլանդացի մեծ գեղանկարիչ Ֆրանս Հալսի «Սուրբ Գեորգի քաղաքացիական գվարդիայի սպաների ճաշկերույթը» կտավը։