«Գարունը անցնում է, լալիս են հավքերը: Ձկների աչքերը արցունքով են լի»: Բասյո

ռեժիսոր՝ Յասուձիրո Օձու
սցենարի հեղինակներ՝ Կոգո Նոդա, Յասուձիրո Օձու
օպերատոր՝ Յուհարու Ացուտա
կոմպոզիտոր` Սենձի Իտո
դերերում՝ Տիսյու Ռյու, Սեցուկո Հարա, Յումեձի Ցուկիոկա, Հարուկո Սուգիմուրա
արտադրությունը՝ Ճապոնիա, 1949թ
տևողությունը՝ 1ժ 48ր
«Գարունը անցնում է,
Բայց ուշահաս բալենին
Հապաղում է»:
Բուսոն
27-ամյա Նորիկո Սոմիայի հայրը այրիացած տղամարդ է, համալսարանի պրոֆեսոր։ Թեպետ բոլորը աղջկան խորհուրդ են տալիս ամուսնանալ, սակայն նա չի ցանկանում միայնակ թողնել հորը։ Ի վերջո, Նորիկոյի տարեց հորաքույրը հայտարարում է, թե նրա համար գտել է ամուսնու հարմար թեկնածու, իսկ պրոֆեսորի համար՝ մի միայնակ կին։ Հիանալի լուծում, որը նրանց երկուսին էլ հնարավորություն կտար մենակ չմնալու։ Համոզվելով, որ հայրը համաձայն է այդ տարբերակին՝ անձնվեր Նորիկոն, թեպետ դժվարությամբ, սակայն ընդունում է երիտասարդ տղամարդու ամուսնության առաջարկը։ Նա ամուսնանում է, և հայրը հրաժեշտ է տալիս նրան։ Հրաժեշտ է տալիս՝ իմանալով, որ ինքն իրականում բոլորովին այլ կերպ է տնօրինելու իր ապագան և այլ կերպ է անցկացնելու իր ծերությունը․․․
- Ֆիլմը նկարահանված է ըստ Կացուո Հիրոցուի «Հայրը և դուստրը» վեպի:
- Սա այսպես կոչված «Նորիկոյի եռագրության» առաջին ֆիլմն է․ եռագրությունը ներառում է նաև «Վաղ ամառ» և «Մի պատմություն Տոկիոյում» ֆիլմերը:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
- «Կինեմա Ձյումպո» ամսագրի մրցանակ` լավագույն ֆիլմի համար, «Մայնիտի» մրցանակ` լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսուրայի, լավագույն սցենարի և կնոջ լավագույն դերակատարման համար: