Kinoversus-ի ողջ թիմը շնորհավորում է իր ընթերցողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և առաջարկում ներբեռնել Kinoversus հավելվածը:

Առաջին հերթին` հավելվածը հնարավորություն կտա պահպանել ձեր նախընտրած հոդվածները` հետագայում ընթերցելու համար, նույնիսկ երբ բջջայինը ինտերնետի հասանելիություն չի ունենա: Բացի այդ՝ դուք տեղյակ կլինեք կայքի վերջին հոդվածների մասին` հավելվածի ամենօրյա ծանուցումների շնորհիվ: Հավելվածը հնարավորություն է տալիս դիտել նյութերը երկու` «Նորմալ» և «Ֆոտո» ռեժիմներով, իսկ նկարները հնարավոր է ներբեռնել բջջայինի հիշողության մեջ: «Օրվա ֆիլմը» խորագիրը, Kinoversus-ի պատրաստած տեսանյութերն ու բացառիկ ֆոտոարխիվը անմիջապես ձեր աչքի առաջ են, և դուք երբեք չեք մտորի, թե ի՞նչ ֆիլմ դիտել երեկոյան. Kinoversus-ն ինքը կառաջարկի լավագույն ֆիլմերը:
Սրանք ընդամենը մի մասն էին այն օգտակար ֆունկցիաների, որ ունի Kinoversus-ի բջջային հավելվածը, իսկ մի շարք ֆունկցիաներ էլ դեռևս գտնվում են մշակման փուլում և շուտով հասանելի կլինեն: Հավելվածն առայժմ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի համար, իսկ iOS օգտատերերը ստիպված կլինեն մի փոքր սպասել:
Դե ինչ, ներբեռնեք Kinoversus-ի հավելվածը Google Play-ից հենց հիմա և սպասեք նոր անակնկալների...