«Նայի՛ր այդ գինու միջով ձմռան ցուրտ օրվան, և ձյունը կհալչի, կերևա խոտը, ծառերի վրա բյուրավոր թիթեռնիկների նման կկենդանանան թռչունները, տերևներն ու ծաղիկները։ Եվ անգամ սառն ու մոխրագույն երկինքը կդառնա երկնագույն։ Վերցրու ամառն ափերիդ մեջ, լցրու այդ ամառը գավաթի մեջ՝ ամենափոքր գավաթի, որը միայն մեկ ումպ կպարունակի, մոտեցրու շուրթերիդ ... և կզգաս, թե ինչպես ձմռան ցրտաշունչ սառնամանիքի փոխարեն երակներիդ միջով կիզիչ ամառն է հոսում...»։ Ռեյ Բրեդբերի, «Խատուտիկի գինին»
![]() |
Ալֆրեդ Հիչքոկ |
3 հունվարի․ ծնվել է իտալացի անվանի ռեժիսոր Սերջիո Լեոնեն (1929-1989թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Մի անգամ Ամերիկայում», «Լավը, վատը, չարը», «Մի քանի դոլարով ավելի», «Մի անգամ Վայրի Արևմուտքում»։
3 հունվարի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր ռեժիսոր և դերասան Մել Գիբսոնը (1956թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Քրիստոսի չարչարանքները», «Ապոկալիպսիս», «Խիզախ սիրտը», «Խղճի մտոք»։
![]() |
Ակիրա Կուրոսավա |
5 հունվարի․ ծնվել է ճապոնացի նշանավոր ռեժիսոր-անիմատոր Հայաո Միյաձակին (1941թ)։ Լավագույն մուլտֆիլմերից են՝ «Ուրվականներից քշվածները», «Քայլող ամրոցը», «Իմ հարևան Տոտորոն», «Արքայադուստր Մոնոնոկեն»։
5 հունվարի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Դայան Կիտոնը (1946թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Էննի Հոլ», «Մանհեթեն», «Կնքահայրը» «Սերը և մահը»։
![]() |
Բասթեր Կիտոն |
6 հունվարի․ ծնվել է ուկրաինացի տաղանդավոր ռեժիսոր Լարիսա Շեպիտկոն (1938-1979թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Հառնում», «Թևեր», «Դու և ես», «Տապ»։
6 հունվարի․ ծնվել է իտալացի դերասան Ադրիանո Չելենտանոն (1938թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Կամակորի սանձահարումը», «Բլեֆ», «Խելահեղորեն սիրահարվածը», «Սերաֆինո»։
6 հունվարի․ ծնվել է բրիտանացի օսկարակիր ռեժիսոր Էնթոնի Մինգելան (1954-2008թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ցուրտ լեռը», «Տաղանդավոր միսթր Ռիփլին», «Անգլիացի հիվանդը», «Ճշմարիտ, խելահեղ, խոր»։
6 հունվարի․ ծնվել է բրիտանացի օսկարակիր դերասան Էդդի Ռեդմեյնը (1982թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Դանիացի աղջիկը», «Թշվառները», «Սթիվեն Հոքինգի տիեզերքը», «Թռչնի երգը»։
![]() |
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա և Սոֆյա Կոպոլա |
8 հունվարի․ ծնվել է ամերիկացի հանրահայտ երգիչ և դերասան Էլվիս Փրեսլին (1935-1977թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Սիրիր ինձ քնքուշ», «Բանտային ռոք», «Քինգ Քրեոլ», «Քեզ սիրողները»։
8 հունվարի․ ծնվել է անգլիացի հանրահայտ երգիչ և դերասան Դևիդ Բոուին (1947-2016թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Երջանիկ Սուրբ Ծնունդ, միսթր Լոուրենս», «Լաբիրինթոս», «Մարդը, ով ընկել էր Երկիր», «Բասկիա»։
9 հունվարի․ ծնվել է հայ մեծ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը (1924-1990թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Աշուղ Ղարիբ», «Լեգենդ Սուրամի բերդի մասին»։
12 հունվարի․ ծնվել է իտալացի ճանաչված ռեժիսոր Լիլիանա Կավանին (1933թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Գիշերային բարապանը», «Ֆրանցիսկոս», «Բեռլինյան սիրավեպ», «Մորթի»։
![]() |
Աննա Մանիանի |
14 հունվարի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Ֆեյ Դանաուեյը (1941թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Բոնի և Քլայդ», «Չինական թաղամաս», «Թոմաս Քրաունի խարդախությունը», «Արիզոնյան երազանք»։
14 հունվարի․ ծնվել է ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի Աննա Սամոխինան (1963-2010թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Օրենքով գողերը», «Դոն Սեզար դե Բազան», «Տարտյուֆ», «Իֆ ամրոցի կալանավորը»։
17 հունվարի․ ծնվել է հոլիվուդյան դերասան Ջիմ Քերին (1962թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Թրումանի շոուն», «Մաքուր բանականության հավերժ փայլատակումը», «Դիմակ», «Ստախոս, ստախոս»։
18 հունվարի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան Քևին Քոստները (1955թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Գայլերի հետ պարողը», «Թիկնապահը», «Ռոբին Հուդ․ գողերի արքայազնը», «Ջոն Ֆ․ Քենեդի․ կրակոցներ Դալասում»։
![]() |
Բիլլի Ուայլդեր |
20 հունվարի․ ծնվել է իտալացի մեծ ռեժիսոր, «Օսկարի» 5-ակի մրցանակակիր Ֆեդերիկո Ֆելինին (1920-1993թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ճանապարհ», «Կաբիրիայի գիշերները», «Քաղցր կյանք», «Ութ ու կես», «Ամարկորդ», «Ջուլյետան և ոգիները», «Սատիրիկոն»։
20 հունվարի․ ծնվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Դևիդ Լինչը (1946թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ռետինե գլուխը», «Փիղ-մարդը», «Կապույտ թավիշ», «Վայրի սրտերը», «Մալհոլանդ Դրայվ»։
![]() |
Ինգմար Բերգման |
21 հունվարի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Ջինա Դևիսը (1956թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Թելմա և Լուիզա», «Ճանճը», «Հերոսը», «Թութսի»։
22 հունվարի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր ռեժիսոր, լեգենդար կինեմատոգրաֆիստ Դևիդ Ուորք Գրիֆիթը (1875-1948թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Անհանդուրժողություն», «Ազգի սկզբնավորումը», «Փշրված բողբոջներ, կամ Դեղնամորթ տղամարդը և աղջիկը», «Ճանապարհ դեպի Արևելք»։
![]() |
Ժան-Լյուկ Գոդար |
22 հունվարի․ ծնվել է ամերիկացի անվանի ռեժիսոր Ջիմ Ջարմուշը (1953թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Մեռյալը», «Օրենքից դուրս», «Ավելի տարօրինակ, քան դրախտում», «Գիշերը Երկրի վրա»։
23 հունվարի․ ծնվել է ռուս կինոռեժիսոր և դերասան Գրիգորի Ալեքսանդրովը (1903-1983թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Գարուն», «Ուրախ տղաները», «Վոլգա-Վոլգա», «Կրկես»։
![]() |
Օրսոն Ուելս |
24 հունվարի․ ծնվել է գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին (1961թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Փարիզ, Տեխաս», «Կնքամայրը», «Կեղծ շարժում», «Թեսս»։
26 հունվարի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան Փոլ Նյումենը (1925-2008թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Կատուն շիկացած տանիքին», «Խարդախություն», «Փողի գույնը», «Պատանեկության քաղցրաձայն թռչունը»։
26 հունվարի․ ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր Ռոժե Վադիմը (1928-2000թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Վտանգավոր կապեր», «Եվ Աստված ստեղծեց կնոջը», «Երեք քայլ զառանցանքի մեջ», «Բարբարելա»։
26 հունվարի․ ծնվել է ֆրանսիացի դերասան Պատրիկ Դևերը (1947-1982թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Վալս պարողները», «Պատրաստե՛ք ձեր թաշկինակները», «Խորթ հայրը», «Հաղթական քայլերգ»։
![]() |
Լուիս Բունյուել |
30 հունվարի․ ծնվել է բրիտանացի օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը (1974թ): Լավագույն ֆիլմերից են՝ «Արևի կայսրությունը», «Խարդախություն ամերիկյան ձևով», «Մարտիկը», «Մեքենավարը»։
31 հունվարի․ ծնվել է վրացի ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեն (1924-1994թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ապաշխարանք», «Աղերս», «Ցանկության ծառը», «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը»։