Ինչպիսի՞ն կլիներ «Լա-Լա Լենդը», եթե այն նկարահաներ Դևիդ Լինչը։
32-ամյա ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա-Լա Լենդ» ֆիլմը 2016 թվականի լավագույն ֆիլմերից է, ինչը հաստատվեց փետրվարի 26-ին, երբ Ամերիկյան կինոակադեմիան Շազելին շնորհեց «Օսկար» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի համար։ Հոլիվուդի ոսկե տարիների մասին լուսավոր թախիծով լի այս հուզիչ ֆիլմը թաթախված է վառ գույների ներկապնակում, լի է հաճելի երաժշտությամբ, դասական մյուզիքլներին հղումներ անող գեղեցիկ տեսարաններով ու խորեոգրաֆիկ համարներով։
Իսկ ինչպիսի՞ տեսք կունենար «Լա-Լա Լենդը», եթե նկարահանվեր մեկ այլ՝ մռայլ և սյուրռեալիստական ոճում, իսկ ռեժիսորի դերում հանդես գար հանելուկների սիրահար, առեղծվածային պարոն Լինչը։ CineFix վիդեոբլոգի հեղինակները փորձել են մոնտաժել այդ երևակայական ֆիլմի թրեյլերը։