«Այս ֆիլմն ամբողջությամբ դեկորացիա է, ոչ այլ ինչ, քան նատյուրմորտ, որտեղ կենդանի տարրերը ոչնչացված են վրձնի հարվածով»։ Ժան Էպշտեյն

ռեժիսոր՝ Ռոբերտ Վինե
սցենարի հեղինակներ՝ Կառլ Մայեր, Հանս Յանովից
օպերատոր՝ Վիլի Համեյստեր
կոմպոզիտորներ` Ալֆրեդո Անտոնինի, Ջուզեպե Բեչե, Թիմոթի Բրոք, Ռիչարդ Մարիոթ, Լոթար Պրոքս, Ռայներ Ֆիրտելբյոկ
դերերում՝ Վերներ Կրաուս, Կոնրադ Ֆեյդտ, Ֆրիդրիխ Ֆեհեր, Լիլ Դագովեր
արտադրությունը՝ Գերմանիա, 1920թ
տևողությունը՝ 1ժ 11ր
Հանելուկային չարագործ Կալիգարին, հանդիսականներին կախարդելով իր մռայլաշունչ փորձարարություններով, հերթական ներկայացման ժամանակ հանրությանն է ցույց տալիս պայծառատես Չեզարեին, ով արդեն 23 տարի քնի վիճակում է և արթնանում է միայն Կալիգարիի հրամանով, որպեսզի մարգարեություններ անի ապագայի վերաբերյալ։ Երբ երիտասարդ Ալանը նրան հարցնում է, թե որքան է տևելու իր կյանքը, Չեզարեն ասում է, թե նա ապրելու է մինչև լուսաբաց։ Նույն գիշեր Ալանը սպանվում է, իսկ նրա ընկեր Ֆրանցը և նրա սիրեցյալ Ջեյնը հայտնվում են մահացու վտանգի մեջ։ Բժիշկ Կալիգարին, Չեզարեին հիպնոսացնելով, վերջինիս ձեռքերով է կատարում իր չարագործությունները։ Հետքերը հասցնում են մինչև հոգեբուժարան, սակայն «չար հանճար» Կալիգարին, թվում է, անորսալի է․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը» համարվում է առաջին լիարժեք սարսափ-ֆիլմը։
- Ֆիլմի յուրահատուկ գեղարվեստական ձևավորումը և օգտագործված դեկորացիաները ստեղծվել են էքսպրեսիոնիստ նկարիչներ Հերման Վարմի, Վալտեր Ռյորիգի և Վալտեր Ռայմանի կողմից, ովքեր առաջ քաշեցին մի նորարարական գաղափար, ըստ որի՝ ֆիլմերը պետք է դիտվեն որպես «կենդանացած կտավներ»։
ՖԻԼՄԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ