Կաննի կինոփառատոնը արդեն յոթ տասնամյակ շարունակում է հանդիսանալ փարոս ճշմարիտ կինոարվեստի համար։
Ժամանակները փոխվում են, կինոարդյունաբերությունը զարգանում է, սակայն բաղձալի «Ոսկե արմավենին» չի կորցնում իր արժեքն ու նշանակությունը՝ նախկինի պես հանդիսանալով ճաշակի, ոճի, հեղինակային խոսքի ու գեղարվեստականության խորհրդանիշ։ Կարմիր գորգի վրա այսօր էլ փայլում են տասնյակ աստղեր ու անվանի կինոգործիչներ, բայց այս գորգը, թվում է, դեռևս պահպանել է 20-րդ դարի մեծ կինոլեգենդների ոտնահետքերը։ Կաննում նրանց անմոռաց ներկայության հետքերը պահպանվել են նաև արդեն պատմական դարձած այս լուսանկարներում․․․
 |
Մարչելո Մաստրոյանի, Կատրին Դընյով, Ֆիլիպ Նուարե, Ուգո Տոնյացի, 1973թ |
 |
Պաբլո Պիկասո և Բրիջիտ Բարդո, 1956թ |
 |
Մարկո Ֆեռերի, Մարչելո Մաստրոյանի, Ժերար Դեպարդիե, 1978թ |
 |
Մարտին Սկորսեզե, Կլոդ Լելուշ, Բեռնարդո Բերտոլուչի, Պաոլո և Վիտորիո Տավիանիներ, Ժակ-Իվ Կուստո, Կոստա-Գավրաս, Անջեյ Վայդա, Սթիվեն Սոդերբերգ, Բիլե Աուգուստ, Ակիրա Կուրոսավա, 1990թ |
 |
Դերիլ Զանուկ, Ֆրանսուազ Սագան, Ժուլյետ Գրեկո, Օրսոն Ուելս, 1959թ |
 |
Ջիմ Ջարմուշ և Իգգի Փոփ, 2016թ |
 |
Ջին Սիբերգ և Սիդնի Պուատիե, 1961թ |
 |
Ժաննա Մորո, Յոկո Օնո, Ջոն Լենոն, 1971թ |
 |
Միխայել Հանեկե և Իզաբել Յուպեր, 2002թ |
 |
Մելինա Մերկուրի, Ֆեդերիկո Ֆելինի և Ժաննա Մորո, 1960թ |
 |
Ռոբերտ Ռեդֆորդ և Սիդնի Փոլաք, 1972թ |
 |
Լուկինո Վիսկոնտի, Կլաուդիա Կարդինալե և Բերթ Լանկաստեր, 1963թ |
 |
Մարինա Վլադի, 1962թ |
 |
Նաստասյա Կինսկի, 1989թ |
 |
Ժան Կոկտո և Ջինա Լոլոբրիջիդա, 1954թ |
 |
Ժաննա Մորո, 1958թ |
 |
Ռոման Պոլանսկի և Իզաբել Աջանի, 1976թ |
 |
Փիթեր Ֆոնդա և Դենիս Հոփեր, 1969թ |
(շարունակելի)
գլխավոր նկարը՝ Reuters-ի