«Մոռացի՛ր մոմի և փետուրների մասին ու ավելի լա՛վ թևեր պատրաստիր»:
1998թ-ին ամերիկացի մեծ ռեժիսոր Սթենլի Կուբրիկն արժանացավ ամերիկյան կինեմատոգրաֆի մեկ այլ լեգենդի` Դևիդ Ուորք Գրիֆիթի անունը կրող մրցանակին: Այդ պահին Կուբրիկը գտնվում էր Լոնդոնում. նա նկարահանում էր իր վերջին` «Լայն փակված աչքերով» ֆիլմը: Այդ պատճառով նա չկարողացավ ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, սակայն կազմակերպիչներին տեսաուղերձ հղեց...