«Տղամարդը սովորում է սիրել այն կնոջը, ումով հրապուրված է: Կինն ավելի ու ավելի է հրապուրվում այն տղամարդով, ում սիրում է»:

ռեժիսոր՝ Սթիվեն Սոդերբերգ
սցենարի հեղինակ՝ Սթիվեն Սոդերբերգ
օպերատոր՝ Ուոլթ Լլոյդ
կոմպոզիտոր՝ Քլիֆ Մարտինես
դերերում՝ Ջեյմս Սփեյդեր, Էնդի ՄըքԴաուել, Փիթեր Գալահեր, Լորա Սան Ջակոմո
արտադրությունը՝ ԱՄՆ, 1989թ
տևողությունը՝ 1ժ 40ր
Իր վաղեմի ընկեր Ջոնի հրավերով՝ Գրեհեմը ժամանում է հայրենի քաղաք, որը լքել էր 9 տարի առաջ: Այստեղ Ջոնն ունի շքեղ առանձնատուն, գեղեցկուհի կին և կրքոտ սիրուհի: Աննան՝ Ջոնի կինը, տանջվում է ամուսնու հետ համատեղ կյանքում իրեն անընդհատ ուղեկցող չհասկացվածության և չբավարարվածության զգացումներից: Այս ամենին ի հավելումն՝ մի օր նա պարզում է, որ ամուսինն իրեն դավաճանում է, այն էլ իր հարազատ քրոջ՝ Սինթիայի հետ: Զուգահեռաբար աճում է նաև Աննայի և Գրեհեմի միջև առաջին իսկ հանդիպումից ծնված փոխադարձ համակրանքը...
Օրիգինալ անվանումը՝ Sex, Lies, and Videotape
Ժանրը՝ հոգեվերլուծաբանական դրամա
Ժանրը՝ հոգեվերլուծաբանական դրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 9/10
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- «Ոսկե արմավենի», Արծաթե մրցանակ՝ տղամարդու լավագույն դերակատարման համար, Կինոքննադատների միջազգային միության մրցանակ՝ Կաննի միջազգային կինոփառատոնում:
- «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ՝ «Սանդենս» կինոփառատոնում:
- 2006թ-ին ֆիլմն ընդգրկվել է ԱՄՆ ֆիլմերի ազգային ռեգիստրում:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի սցենարը 26-ամյա Սոդերբերգը գրել է ընդամենը երկու շաբաթվա ընթացքում։
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ