$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Մարիա Կալաս. Լռությունից ծնված նամակներ

Կալասի նամակները և Կալասի մասին հուշերը



Մարիա Կալաս․ նամակ առաջին
Արիստոտել Օնասիսի հետ
«Դու չէիր հավատում, որ ես կարող եմ մեռնել սիրուց։ Ուրեմն իմացի՛ր․ ես մահացել եմ։ Աշխարհը խլացել է։ Ես այլևս չեմ կարող երգել։ Ո՛չ, դու սա չես կարդա։ Ես քեզ կստիպեմ։ Դու ամենուր կլսես իմ կորսված ձայնը․ այն քեզ կհետապնդի նույնիսկ երազում, այն կպարուրի քեզ, կզրկի բանականությունից, և դու կհանձնվես, որովհետև այն ի զորու է նվաճել ցանկացած ամրոց։ Այն կգտնի քեզ տիկնիկ Ժաքլինի (Ժաքլին Քենեդի․- խմբ․) վարդագույն գրկում։ Այն կլուծի իմ վրեժը։ Այս ձայնի առաջ պարտվել են հազարավորները, տասնյակ հազարավորները։ Այն տեղի տվեց քո կոպիտ ականջի առաջ, բայց ռևանշ կվերցնի։ Ո՛չ, դու չես ազատվի։ Դու մինչև վերջին կաթիլը կըմպես վշտից համրացած իմ կոկորդի մեծարանքից, այն ձայնից, որը հրաժարվեց հրապարակորեն կուլ տալ վիրավորանքը՝ անընդունելի համարելով բոլորին ի լուր լքված լինելը։ Այն ամենազոր էր, Արի՛ (Արիստոտել Օնասիս․- խմբ․), և այդ պատճառով հպարտ էր։ Արի՛, այն չդիմացավ քո ապտակի ստորությանը։ Այն հանձնվեց, բայց իմացիր, որ քեզ հանգիստ չի թողնելու։ Այն վրեժ կլուծի ինձ համար, իմ՝ հրապարակայնորեն խայտառակված լինելու համար, իմ այժմյան մենակության համար՝ առանց երեխայի, ում այդքան ուշ նվիրեց Աստված, և ում դո՛ւ, Արի, ինձ ստիպեցիր սպանել․․․ »։

Մարիա Կալաս․ նամակ երկրորդ
Մերիլին Մոնրոյի հետ
«Հիմա ես հարցնում եմ ինքս ինձ․ ինչպե՞ս կարող էի քեզ ավելի թանկ համարել, քան նրան։ Քե՛զ, ով նույնիսկ ցանկություն չուներ հաճախել իմ ներկայացումներին, ով ծիծաղում էր սեփական ձայնագրություններս նորից ու նորից ունկնդրելու իմ կրքի վրա։ Քե՛զ, ով բացարձակապես չէր հետաքրքրվում իմ կյանքով, ով ծուլացավ նույնիսկ լսել իմ դեբյուտային ելույթի ձայնագրությունը Arena di Verona-ից, որտեղ 25 հազար հանդիսատես 3,5 ժամ շարունակ, հիացմունքից խենթացած, ինձ հետ նույն ռիթմով էր շնչում։ Ես հարցնում եմ ինքս ինձ, թե ինչպես կարող էի ենթարկվել քեզ, ինչպես պատահեց, որ ես թույլ տվեցի կառավարել ինձ՝ ներկայացումից առաջ հնազանդորեն հանելով ոսպնյակները, այն ոսպնյակները, առանց որոնց ոչինչ չէի տեսնում, անել դա՝ լոկ քեզ հաճոյանալու համար։ Հիշո՞ւմ ես լուսաբացը զբոսանավում՝ մանուշակագույն առավոտը, երբ դու քո ափից ինձ խմեցնում էիր հունական դառը գինի։ Դու այդ ժամանակ ասացիր, որ ավելի լավ պահ երբևէ չես ապրել։ Աստված իմ, որքան ողորմելի ես դու։ Ես ունեցել եմ ավելի մեծ սեր, քան այն, որը դու ինձ համար բացահայտեցիր։ Այս աշխարհում կար իմ ձայնը, ձայն, որը բոլորն անվանում էին աստվածային, և որը դու լսում էիր՝ ձանձրույթից մաստակ ծամելով․․․»։

Կիկի Մուտսատսոս (Օնասիսի վերջին քարտուղարը)․ հուշեր
«1977թ-ի հունիսին Մարիա Կալասը գտավ իմ հեռախոսահամարը և խնդրեց իր համար ուղևորություն կազմակերպել դեպի Արիստոտել Օնասիսի գերեզման։ Հավանաբար գիտեք, որ Արիստոտել Օնասիսը վախճանվել էր դրանից երկու տարի առաջ՝ չդիմանալով իր միակ որդի Ալեքսանդրոսի ողբերգական կորստին (իմանալով որդու մահվան մասին՝ նա մի գիշերվա ընթացքում դարձավ ալեհեր)։ Ես ուղևորությունը կազմակերպեցի երկու ամսվա ընթացքում, և 1977թ-ի սեպտեմբերի 17-ին ես ու Մարիան ժամանեցինք Սկորպիոս կղզի, որտեղ գտնվում է Օնասիսների տոհմական դամբարանը։ Կալասը կղզի ժամանեց անթափանց սև ակնոցով և ճերմակ վարդերի փունջը ձեռքում։ Երբ մենք մոտեցանք դամբարանին, նա շրջվեց իմ կողմը և արհամարհանքով ասաց․ «Հեռացե՛ք։ Ես ցանկանում եմ միայնակ հրաժեշտ տալ նրան»։ Նա դամբարանում մնաց շուրջ կես ժամ։ Վերադարձի ճանապարհին՝ մինչև օդանավակայան, նա վերստին լուռ էր։ Միայն ինքնաթիռում հանեց ակնոցը, ինձ ուղղեց արցունքով լի աչքերը և ասաց․ «Գիտե՞ք, ես ու Արին այս աշխարհում ոչինչ չունեինք՝ բացի միմյանցից։ Ես նրան ողջ կյանքիս ընթացքում նամակներ եմ գրում։ Մենք միասին ենք եղել ընդամենը երեք տարի, բայց դա կբավականացներ մի ամբողջ կյանքի համար»։ Եվ երկար ընդմիջումից հետո նա ավելացրեց․ «Ոչինչ։ Քիչ ժամանակ է մնացել։ Շուտով մենք կհանդիպենք»։ Նա վախճանվեց մեր ուղևորությունից ճիշտ կես տարի անց»։

Մարիա Կալաս․ նամակ երրորդ 
«Արի՛, աշխարհում չկա ավելի հիասքանչ պահ, քան այն ակնթարթը, երբ ես պիտի սկսեի երգել․ ծնունդ առնող հնչյունի մասին ամբոխի մոխրացնող աղոթքի րոպեները։ Երդվում եմ, դա ավելին է, քան խելակորույս սերն Էգեյան ծովի ալիքներում, որովհետև նրանք, Արի՛, նրանք ինձ ցանկանում էին նաև այն ժամանակ, երբ դու ինձնից հրաժարվեցիր, և եթե դու գեթ ինչ-որ պատկերացում ունենայիր «թատրոն» կոչված մեծագույն երևույթի մասին, դու կհասկանայիր, թե ինչ է նշանակում մեկ երեկոյի ընթացքում խենթացնել 25 հազար հանդիսատեսի։ Նրանք խելքները կորցնում էին իմ «Նորմայից»՝ չհասկանալով, որ ես երգում եմ ինքս իմ մասին։ Ինձ երբեմն թվում էր, թե իմ կյանքը կրկնում է նրա տխուր ճակատագիրը։ Արի՛, ես, ինչպես և նա, չեմ ապրել, այլ ծառայել եմ Մեծագույնին։ Եվ դրա համար զոհաբերել եմ ամեն ինչ։ Ես քեզ ատում եմ, Արի։ Դու ինձ ստիպեցիր սպանել իմ մեջ ծնունդ առնող հույսը։ Եթե նա ծնվեր, դու չէիր հեռանա Ժաքլինի մոտ։ Նույնիսկ եթե հեռանայիր, մենք կմնայինք երկուսով․․․»։

Ֆրանկո Ձեֆիրելլի․ հուշեր
Ֆրանկո Ձեֆիրելլիի հետ
«Ես նրա հետ «Նորման» բեմադրեցի 1964թ-ին Փարիզում, երբ նա փորձում էր վերադառնալ բեմ։ Ներկայացումից հետո քննադատները գրում էին, որ նրա ոսկե ձայնը դարձել է բրոնզե։ Բայց ինձ չէր հետաքրքրում, թե ինչ վիճակում էր նրա ձայնը։ Հետո՞ ինչ, որ այն կտրվում էր բարձր նոտաներում։ Մի՞թե դա կարող էր համեմատվել նրա արտիստիկ ուժի պարգևած այն տպավորության հետ, որն, ըստ իս, ոչ ոք երբևէ չի գործել հանդիսատեսի վրա։ Իմ աչքերի առաջ մինչև հիմա այն տեսարանն է, երբ Նորման բացահայտում է, որ Պոլիոնը դավաճանել է իրեն, և որոշում է սպանել իր որդիներին, որպեսզի վրեժ լուծի նրանից։ Ես որոշեցի տեսարանը բեմադրել աշնանային գույներում․ բեմի անկյուններից մեկում անտառն էր և քարանձավանման մի խորշ՝ բալագույն հյուսվածքից վարագույրով ծածկված։ Այստեղ, մորթե փռվածքների վրա, թաքնված էին նրա երեխաները։ Մարիան՝ եգիպտական մետաքսից կարված մուգ մանուշակագույն զգեստը հագին, ետ է քաշում վարագույրը։ Նրա մարմնի ստվերն ընկնում է քնած երեխաների վրա։ Մարիան քայլ է անում երեխաների ուղղությամբ, հետո ետ է գալիս, նրա ձեռքերն անօգնական տարուբերվում են՝ արտահայտելով անտանելի ցավ, ապա նա նետվում է առաջ՝ ասես վճռականություն ձեռք բերելով սպանության համար, և այդ նույն պահին նրա՝ երեխաների գլխավերևում բարձրացված դաշույնով ձեռքը անուժ ցած է ընկնում։ Մայրական սերը ավելի զորեղ է գտնվում, քան խանդը․ Մարիան արտասվում է և գրկում երեխաներին։ Դա ապշեցուցիչ էր։ Մարիան նախքան փորձերի սկիզբը քիչ էր շփվում երեխաների հետ։ Ասում էր, որ ավելի լավ է նրանց շատ մոտ չթողնել։ Բայց պրեմիերայի ժամանակ նրանց նկատմամբ աննկարագրելիորեն քնքուշ էր։ Աներևակայելիորեն։ Իսկական մոր պես։ Աստված իմ, որքան տխրեցնող է այն, որ նա չուներ երեխաներ․․․»։

Մարիա Կալաս․ նամակ չորրորդ 
«Ես ամբողջ ժամանակ մտածում եմ՝ ինչո՞ւ է ինձ ամեն ինչն այդքան դժվարությամբ տրվել։ Իմ գեղեցկությունը։ Իմ ձայնը։ Իմ կարճատև երջանկությունը․․․ Եթե դու միայն իմանայիր, թե ինձ համար որքան դժվար էր երգին վերադառնալը քեզանից հետո․․․ Բարի քննադատները փորձում են ինձ քաջալերել, չարերը գոռում են, թե ես իմ ձայնը կորցրել եմ քո անկողնում։ Թքա՛ծ։ Թքա՛ծ, Արի, ես այնքան երջանիկ էի քեզ հետ․․․ Արի՛, Կալասն իրեն կարող է չափել միայն Կալասի չափանիշով։ Եվ ես հրաշալի հասկանում եմ, որ այդ չափանիշով չափելիս այսօրվա Կալասը ոչինչ է․․․»։

Մարիա Կալաս․ նամակ հինգերորդ
Պիեռ Պաոլո Պազոլինիի հետ
«Դու մոռացել ես․ այն բնակարանի պատուհանի տակ, որտեղ դու հիմա գոռում ես իմ անունը, դու ոտքերդ գետնին էիր խփում՝ պահանջելով, որ քեզ հանգիստ թողնեմ։ Դու մոռացել ես․ դու միակ տղամարդն էիր, ում ես խնդրել եմ ինձ հետ ամուսնանալ։ Դու մոռացել ես, թե ինչպես էիր տանջում ինձ, ինչպես էիր ատամներդ կրճտացնելով համաձայնություն տալիս և ինչպես էիր եկեղեցու մոտ, մեքենայում նստած, քմծիծաղով ասում․ «Ի՛նչ է, հասա՞ր ուզածիդ»։ Դու մտածում էիր, թե այդպիսի ստորացումից հետո ես կդառնամ քո կինը։ Դու անկեղծորեն զարմացար, թե ինչու ես դուրս թռա մեքենայից և հեռացա։ Դու մոռացել ես, Արի։ Ես Մարիա Կալասն եմ։ Մի՞թե մտածում էիր, թե կներեմ։ Ես երեք տարի եղել եմ քո սիրուհին։ Դու երեք տարի հրաժարվել ես ամուսնանալ ինձ հետ, իսկ հետո առանց երկար մտածելու պսակադրվել ես նախկին նախագահի հիմարիկ այրու հետ, ով իր կյանքն անցկացնում է բացառապես բարձրաշխարհիկ ընդունելություններում երևացող զգեստները քննարկելով։ Ես գիտեի․ դու ձանձրույթից կմեռնես նրա հետ։ Դու ինձ չլսեցիր, Արի։ Հիմա դու դժբախտ ես։ Ինձ համար ցավալի է։ Բայց ես քեզ թույլ չեմ տա վերադառնալ։
...
Լուկինո Վիսկոնտիի հետ
Ես կարող էի ընդդիմանալ։ Բոլորին՝ բացի քեզնից։ Ների՛ր, ես չեմ կարող քեզ մխիթարել։ Դու ասում էիր, որ Աստծուն չես հավատում։ Հիմա արդեն ես էլ գրեթե չեմ հավատում։ Պատանեկության տարիներին ես համարում էի, որ իմ աստվածը երաժշտությունն է։ Հետո մտածում էի, թե հավատքն այն է, որ չդավաճանես ինքդ քեզ։ Երաժշտությունը չբավականացրեց, որ պարզապես երջանիկ լինեմ։ Եվ ես քեզ հետ դավաճանեցի ինքս ինձ։ Ես չգիտեմ, թե քեզ ինչ ասեմ։ Ես չգիտեմ, թե ինչի մասին երգեմ։ Որովհետև ես լռել եմ։ Արի՛, իմ տղա՛։ Ես այս տարիների ընթացքում չեմ ունեցել գեթ մեկ մտերիմ մարդ, ում կկարողանայի բողոքել․ ես հետ եմ վարժվել մխիթարելուց։ Ես քեզ կարող եմ մխիթարել լոկ այս նամակներն ուղարկելով։ Քեզ հաճելի կլիներ իմանալ, որ այս տարիների ընթացքում ես ամեն օր հիշել եմ․․․ Բայց ես իմ նամակները չեմ ուղարկի։ Ես դրանք կայրեմ։ Մարիա Կալասը սիրային խոստովանություններ չի ուղարկում այն տղամարդուն, ով իրեն դավաճանել է։ Դե ինչ, Արի։ Համբերի՛ր։ Դիմացիր, ինչպես ես եմ դիմանում։ Ես արդեն գրեթե կես տարի է, ինչ լուռ եմ, և նույնիսկ երգեցողության դասեր չեմ տալիս։ Դիմացիր, իմ սեր։ Միայնությունը նույնպես սահման ունի։ Եվ դրա անունն է Մահ»։

Լեոնարդ Բերնսթայն․ հուշեր
Լեոնարդ Բերնսթայնի հետ
«Ես, Ֆրանկո Ձեֆիրելլին և Մարիան 1964թ-ին բեմադրեցինք «Նորման»։ Նա մեծ խնդիրներ ուներ վերին նոտաների հետ կապված, և ես ասում էի նրան, որ կարող է հեշտությամբ խուսափել քննադատությունից, եթե իր վոկալ դերերգը կատարի մի քանի տոնայնություն ցածր։ Միևնույն է՝ հանդիսատեսի զգալի մասը ոչինչ չի նկատի։ Ես խնդրում էի նրան։ Խնդրում էի լինել ողջամիտ։ Բայց նա հրաժարվեց։ «Ես չեմ կարող,- պատասխանեց նա,- ես պիտի երգեմ ամեն ինչ, եթե նույնիսկ դա հանգեցնելու է իմ կարիերայի վախճանին։ Կալասը պիտի պարտիտուրան երգի այնպես, ինչպես այնտեղ գրված է»։ Ոչ ոք չկարողացավ նրան համոզել։ Արդյունքում՝ ներկայացումներից մեկի ժամանակ նրա ձայնը դավաճանեց նրան և կտրվեց՝ երրորդ օկտավայի «դո»-ն հնչեցնելիս։ Գրանդ օպերայի դահլիճը սարսափից ճչաց։ Նվագախումբը քարացավ։ Մինչև հիմա հիշում եմ երաժիշտների աչքերում արտացոլված սարսափը։ Մարիան, ամբողջովին ճերմակած, կանգնած էր բեմում։ Գրեթե մեկ րոպե նա նայում էր հատակին, հետո պարզեց ձեռքը՝ լռություն խնդրելով, և հպարտորեն բարձրացնելով գլուխը՝ ինձ նշան արեց նորից սկսելու վերաբերյալ։ Նա երկրորդ անգամ երգեց նույն հատվածը։ Այս անգամ ամեն ինչ ստացվեց։ Ես լսում էի, թե դահլիճում ինչպես էին հեծկլտում մարդիկ։ Ինքս դժվարությամբ էի զսպում արցունքներս։ Ինչպիսի՜ ֆանտաստիկ խիզախություն։ Ֆանտաստի՛կ»։

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Մարիա Կալաս. Լռությունից ծնված նամակներ
Մարիա Կալաս. Լռությունից ծնված նամակներ
Կալասի նամակները և Կալասի մասին հուշերը
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh4t7TRrqY34kDwViF7GhSahu8U42A2dnjW5LeL0ZHssVpAjjsIOtpw9mFwrDgXQr8cAAqx-Q2Fio5w9Vfm5Bl9HP5EE8EuKBCOqPkO75yUTDIZ5g9iZ5pvpahQac7mC80WGim062En9rNU/s640/maria-callas.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh4t7TRrqY34kDwViF7GhSahu8U42A2dnjW5LeL0ZHssVpAjjsIOtpw9mFwrDgXQr8cAAqx-Q2Fio5w9Vfm5Bl9HP5EE8EuKBCOqPkO75yUTDIZ5g9iZ5pvpahQac7mC80WGim062En9rNU/s72-c/maria-callas.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2018/05/maria-callas-letters.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2018/05/maria-callas-letters.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content