«Դարի ամենացնցող դետեկտիվ պատմությունը․․․»:
ռեժիսոր՝ Ալան Ջ․ Պակուլա
սցենարի հեղինակներ՝ Ուիլյամ Գոլդման, Կառլ Բերնսթայն, Բոբ Վուդվորդ
օպերատոր՝ Գորդոն Ուիլիս
կոմպոզիտոր՝ Դևիդ Շայր
դերերում՝ Դասթին Հոֆման, Ռոբերտ Ռեդֆորդ, Ջեք Ուորդեն, Մարտին Բոլսամ, Ջեյն Ալեքսանդր, Ջեյսոն Ռոբարդս
արտադրությունը՝ ԱՄՆ, 1976թ
տևողությունը՝ 2ժ 18ր
«Վաշինգթոն փոստ» թերթի աշխատակիցների ձեռքում հայտնվում են նյութեր, որոնք փաստում են, թե նախագահ Նիքսոնի վարչակազմի ներկայացուցիչները կազմակերպել են գաղտնալսումներ իրենց քաղաքական հակառակորդների գլխամասային գրասենյակում։ Այս առանցքային իրադարձությանը հաջորդում է վկաների փնտրտուքի երկարատև ու մանրակրկիտ աշխատանքը, ինչպես նաև գտնված վկաներից պատմության անկեղծ մեկնաբանությունը կորզելու փորձերը։ Այն փուլում, երբ թվում է՝ հետաքննությունը հայտնվել է փակուղում, լրագրողներին աջակցում է թերթի պատասխանատու խմբագիր Հովարդ Սիմոնսը։ Արդյունքում՝ վկաներից մեկը, ում անունը գաղտնի է պահվում, հաղորդում է հույժ արժեքավոր տեղեկություններ, որոնք հետաքննող լրագրողներին հնարավորություն են տալիս թերթի էջերում հրապարակելու սկանդալային բացահայտումներ․․․
Օրիգինալ անվանումը` All the President's Men
Ժանրը՝ քաղաքական թրիլեր
Ժանրը՝ քաղաքական թրիլեր
Կինովերսուսի գնահատականը՝ 8.5/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի հիմքում լրագրողներ Կառլ Բերնսթայնի և Բոբ Վուդվորդի փաստավավերագրական գիրքն է։ 1973թ-ին նրանք «Վաշինգթոն փոստի» համար հետաքննում էին Ուոթերգեյթյան սկանդալը։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- 4 «Օսկար» մրցանակ՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման (Ջեյսոն Ռոբարդս), լավագույն ադապտացված սցենարի, լավագույն դեկորացիաների, լավագույն ձայնի համար։
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ