Լուիս Բունյուել. սյուրռեալիզմի հանճարը


«Հիշողությունից զուրկ կյանքը կյանք չէ, ինքնարտահայտվելուց զուրկ բանականությունը բանականություն չէ»։ Լուիս Բունյուել


1900թ-ի փետրվարի 22-ին ծնվել է իսպանացի լեգենդար կինոռեժիսոր, համաշխարհային կինեմատոգրաֆում սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Լուիս Բունյուելը: Անդրադարձ կատարելով վարպետի կյանքին ու ստեղծագործությանը՝ փորձել ենք վերհիշել նրա լավագույն գործերը և վերլուծել դրանց ինքնատիպ գաղափարախոսությունը: 

Բունյուելը նկարահանման հրապարակում
Խոսելով Բունյուելի մասին՝ նախևառաջ հարկ է հիշել նրա կյանքի այն շրջանը, որը կարևորագույն դեր է խաղացել ապագա ռեժիսորի՝ որպես անհատականության և որպես մասնագետի ձևավորման հարցում: Խոսքը Մադրիդում ուսանելու տարիների մասին է: 17 տարեկանում Բունյուելը Սարագոսայից մեկնում է մայրաքաղաք՝ համալսարանական կրթություն ստանալու, և բնակություն է հաստատում ուսանողների հանրակացարանում՝ պատմական մի վայրում, որտեղ ծանոթանում ու ընկերանում էին երկրի ամենահայտնի արվեստագետները: Այստեղ անցկացրած յոթ տարիների ընթացքում Բունյուելը մի քանի մտերիմ ընկերներ է ձեռք բերում՝ ի դեմս Սալվադոր Դալիի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Ռաֆայել Ալբերտիի, Խուան Ռամոն Խիմենեսի ու Պեպին Բելյոյի: Դալիի, Լորկայի ու Բունյուելի լեգենդար եռյակը հատկապես աչքի էր ընկնում իր էքսցենտրիկ արարքներով ու արտասովոր գաղափարներով: 

Տրիստան Տցարա, Պոլ Էլյուար, Անդրե Բրետոն, Հանս Արպ,
Սալվադոր Դալի, Իվ Տանգի, Մաքս Էռնստ, Ռենե Կրևել, Ման Ռեյ
Համալսարանում Բունյուելն ի սկզբանե գյուղատնտեսություն էր սովորում, այնուհետև՝ միջատաբանություն, սակայն, ի վերջո, որոշում է մասնագիտանալ փիլիսոփայության ու պատմության, ինչպես նաև մայրենի լեզվի մեջ՝ հասկանալով, որ դրանք ավելի լայն դռներ կբացեն իր առջև և արտասահման մեկնելու ավելի մեծ հնարավորություն կապահովեն: Մադրիդի ուսանողական կյանքը բավականին ակտիվ էր. Բունյուելն ընկերների հետ միասին թատերական ու կինոխմբակի անդամ էր: Թատերական խմբակի շրջանակներում է Բունյուելը կատարում ռեժիսորական իր առաջին փորձը. բեմադրում է Տիրսո դե Մոլինայի լեգենդար «Դոն Խուանը»՝ Լորկայի և Դալիի դերասանական մասնակցությամբ: Այս շրջանում Բունյուելը սկսում է ճանաչել նաև ժամանակակից արվեստի ամենաակտուալ ուղղությունները՝ առավել հետաքրքրություն ցուցաբերելով դադաիզմի հանդեպ՝ հակապատերազմական ավանգարդիստական մի ուղղության, որն իր արտահայտչամիջոցներով շատ մոտ էր սյուրռեալիզմին: Դադաիզմը մերժում էր ընդունված բոլոր կանոնները, բոլոր կարծրատիպերը, սնվում էր ցինիզմի ու աբսուրդի տարրերով: Պատահական չէ, որ այս տարիներին Բունյուելն ընթերցում էր ֆրանսիացի գրողներ Լուի Արագոնի ու Անդրե Բրետոնի գործերը: Մյուս ուղղությունը, որին հակված էր ապագա կինոռեժիսորը, հատկապես իսպանախոս մշակույթում տարածված ուլտրաիզմն էր, որի գլխավոր գաղափարներից էր փոխաբերության՝ որպես գեղարվեստական ինքնուրույն ու ինքնաբավ արտահայտչամիջոցի «փառաբանումը»: 

Սալվադոր Դալի, Խոսե Մորենո Վիլյա, Լուիս Բունյուել,
Ֆեդերիկո Գարսիա Լորկա, Խոսե Անտոնիո Ռուբիո Սակրիստան 
Բունյուելն իրեն փորձում է որպես գրող ու լրագրող. հեղինակում է պոեմներ, արձակ ու չափածո բանաստեղծություններ, ինչպես նաև թղթակցում է մի քանի գրական ամսագրերի, որոնք աջակցում էին պատանի արվեստագետներին՝ «27-ի սերնդին» (նաև՝ «Լորկայի սերունդ»): Նա խմբագրում է իր հոդվածները, պատմվածքներն ու այլ գործերը «Անդալուզյան շուն» անվան տակ (այս անվանումը կրելու էր նաև ռեժիսորի առաջին ֆիլմը): Արդեն իսկ սյուրռեալիստական տարրերով օժտված այս գրական աշխատանքներից շատ հատվածներ հայտնվելու էին Բունյուելի ապագա ֆիլմերում: 1924թ-ին Բունյուելն ավարտում է համալսարանը, պատմության մասնագետի որակավորում ստանում ու որոշում տեղափոխվել Արևմուտքի մշակութային մայրաքաղաք՝ Փարիզ: Ֆրանսիայում կինոյի հանդեպ Բունյուելի սերն ավելի է ուժեղանում. նա օրական առնվազն երեք ֆիլմ էր դիտում: Այնուամենայնիվ, Բունյուելի և կինոյի վերջնական ու անխախտ կապն ապահովում է գերմանացի հայտնի կինոռեժիսոր, գերմանական էքսպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Ֆրից Լանգի «Հոգնած մահը» ֆիլմը, որը խոր տպավորություն է թողնում նրա վրա:

«Ծիր կաթին» ֆիլմը նկարահանելիս
Մի քանի շաբաթ անց Լուիսը ներկա է գտնվում ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Էպշտեյնի ֆիլմերից մեկի նկարահանումներին և վերջինիս իր ծառայություններն է առաջարկում որպես օգնական. նա պատրաստ էր կինոյի հետ թեկուզ չնչին կապ ունեցող ցանկացած աշխատանքի, միայն թե հնարավորություն ունենար որևէ բան սովորել Էպշտեյնից: Շուտով Բունյուելն աշխատանքի է անցնում վերջինիս նկարահանող խմբում՝ մասնակցելով Էպշտեյնի երկու համր ֆիլմերի ստեղծմանը: Այս ընթացքում Բունյուելը զուգահեռ թղթակցում է արվեստի ու կինոյի մասին տարբեր պարբերականների: Նա նաև փոքրիկ դերեր է ստանում մի քանի ֆիլմերում, օրինակ՝ Ժակ Ֆեյդերի «Կարմենում»: 1929թ-ի հունվարին Բունյուելն ու Դալին համատեղ ուժերով ավարտին են հասցնում «Անդալուզյան շունը» ֆիլմի սցենարը, իսկ նույն թվականի հուլիսի 6-ին Փարիզի կինոակումբներից մեկում տեղի է ունենում ֆիլմի պրեմիերան: 17 րոպե տևողությամբ այս համր ֆիլմի բյուջեն 25000 պեսետ էր, որը տրամադրել էր Բունյուելի մայրը: Ասում են՝ Բունյուելը պրեմիերայից առաջ մանր քարեր էր լցրել գրպանները, որպեսզի մարդկանց կատաղության դեպքում կարողանար պաշտպանվել: Նրա մտավախությունը, սակայն, ապարդյուն էր: Ֆիլմը մեծ հաջողություն է գրանցում ֆրանսիացի մտավորականների շրջանում և 9 ամիս շարունակ ցուցադրվում է ակումբում: 

«Տրիստանա» ֆիլմը նկարահանելիս
Ինչպես հետագայում նշել է ինքը՝ Բունյուելը, այս ֆիլմի գաղափարը ծնվել է երազների ազդեցության տակ. Դալին մի օր երազում տեսել էր ձեռքից դուրս եկող մրջյուններ, իսկ Բունյուելը՝ ինչ-որ մեկի աչքը կտրող դանակ: Ֆիլմը, որպես այդպիսին, սյուժե չունի. գործողությունները ներկայացվում են կտրտված ձևով՝ ճիշտ երազի պես, առանց տրամաբանական կապի ու ժամանակային հերթագայության: Անդրադառնալով ֆիլմին տրվող բազմաթիվ ու տարատեսակ վերլուծություններին՝ Բունյուելը հերքել է դրանցից յուրաքանչյուրը՝ նշելով, որ ինքն ու Դալին այս ֆիլմը ստեղծելիս առաջնորդվել են միայն իռացիոնալի, անտրամաբանականի սկզբունքներով. «Ֆիլմում չկա ոչ մի սիմվոլ. եթե նույնիսկ կա, ապա այն հնարավոր է վերլուծել միայն հոգեվերլուծության մեթոդներով»: Սյուրռեալիստական այս ֆիլմում նկարահանվել են և՛ Բունյուելը, և՛ Դալին: Ֆիլմի անվանումը մի քանի մեկնաբանություններ ունի. նախևառաջ՝ այն ընտրվել է, քանի որ ոչ մի տրամաբանական կապ չունի պատկերվող գործողությունների հետ: Շատերը այն կապում են իսպանական մի ասացվածքի հետ՝ «Անդալուզյան շունը հաչում է. մեկը մահացել է»: Բացի այդ՝ ուսանողական հանրակացարանում «անդալուզյան շուն» էին անվանում հարավից եկած ուսանողներին՝ հիմնականում բացասական, արհամարհական իմաստով: Ֆիլմի թողարկումից հետո Լորկան հայտարարել է, որ անդալուզցի շունն ինքն է, և որ վերնագիրն իրեն է ուղղված: Բունյուելը հերքել է այս կարծիքը, թեև շատերը համակարծիք էին բանաստեղծի հետ, քանի որ այդ տարիներին Լորկայի ու Բունյուելի հարաբերությունները լարված էին: 

Լուիս Բունյուել և Լուի Մալ
Այս ընթացքում Բունյուելը հասցրել էր մտերմանալ Փարիզի «սյուրռեալիստական խմբակի» հետ. Մաքս Էռնստը, Անդրե Բրետոնը, Պոլ Էլյուարը, Տրիստան Տցարան, Իվ Տանգին, Ռենե Մագրիտը, Լուի Արագոնը, Բունյուելը և այլք հաճախակի հավաքվում էին տարբեր սրճարաններում՝ զրուցելու, քննարկելու, կիսվելու մտքերով և կարդալու: 
1929թ-ի վերջերին Բունյուելն ու Դալին կրկին միավորվում են սցենարի աշխատանքի շուրջ՝ այս անգամ «Ոսկեդար» ֆիլմի համար: Այս գործը ևս հավատարիմ է մնում սյուրռեալիստական մեթոդներին. այն զուրկ է կապակցված սյուժեից ու ռեժիսորի նախորդ աշխատանքի պես աչքի է ընկնում արտասովոր արտահայտչամիջոցներով: Ֆիլմի շուրջ հնչած առաջին արձագանքները դրական անվանել չի կարելի. «Ոսկեդարը» որակում էին որպես «անբարո» աշխատանք, քանի որ ֆիլմում շոշափվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են բռնությունն ու եկեղեցականների դաժանությունը, ինչի պատճառով Բունյուելը խնդիրներ է ունենում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների հետ: «Ոսկեդարն» իր սկանդալային բնույթի շնորհիվ լեփ-լեցուն դահլիճներ է հավաքում կինոթատրոններում, սակայն եկեղեցական մի քանի խմբավորումներ շարունակ բողոքի ակցիաներ են կազմակերպում ֆիլմի ցուցադրման դեմ: 

«Վիրիդիանա» ֆիլմը նկարահանելիս
1936թ-ին Իսպանիայում բռնկվում է քաղաքացիական պատերազմը (1936-39թթ), և ֆրանկիստական իշխանությունն ի թիվս բազմաթիվ մտավորականների հարվածում է նաև Բունյուելին: Ի տարբերություն Դալիի, ով Ֆրանկոյի ու նացիոնալիստների կողմնակիցն էր, Բունյուելը մինչև վերջ հավատարիմ է մնում Երկրորդ հանրապետությանը: Այնուամենայնիվ, ռեժիսորը տարբեր իրավիճակներում բազմիցս օգնում է Ֆրանկոյի կողմնակից իր ընկերներին: Կյանքի հաջորդ փուլում Բունյուելը, աշխատանքային բարենպաստ պայմաններ փնտրելով, մեկնում է Մեքսիկա: Մեքսիկական շրջանի առաջին ֆիլմը՝ «Մեծ խաղատունը» (1946թ) լիակատար ձախողում է գրանցում: 1949թ-ին թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական ճգնաժամի պատճառով Բունյուելը կինոաշխարհից հեռանալու որոշման եզրին էր, սակայն ռեժիսոր Օսկար Դանսիգերսի կողմից ստացված նոր ֆիլմի առաջարկը փոխում է նրա մտադրությունը: «Մեծ խրախճասերը» ֆիլմի հաջողությունը ոգեշնչում է Բունյուելին: 1950թ-ին նա նկարահանում է «Մոռացվածները» ֆիլմը, որը դրական արձագանքի չի արժանանում մեքսիկացիների կողմից, քանի որ վառ ռեալիզմով արտացոլում էր արվարձանաբնակ ցածր խավի թշվառությունն ու աղքատությունը, ինչն իշխանությունները չէին ուզում նկատել: Այնուամենայնիվ, 1951թ-ին Կաննի կինոփառատոնի կողմից ստացած «Լավագույն ռեժիսոր» մրցանակը փոխում է այս ֆիլմի շուրջ հնչող կարծիքների բնույթը՝ նաև համաշխարհային ճանաչում բերելով ֆիլմին:

«Ազատության ուրվականը» ֆիլմը նկարահանելիս
1958թ-ին թողարկվում է «Նազարին» ֆիլմը (Կաննի «Ոսկե արմավենի» մրցանակի դափնեկիր): Ֆիլմի հիմքում իսպանական գրականության դասականներից մեկի՝ Բենիտո Պերես Գալդոսի համանուն վեպն է: Անդրեյ Տարկովսկու կարծիքով՝ սա Բունյուելի լավագույն աշխատանքն է: «Նազարինը» համարվում է Բունյուելի՝ «սրբերին» նվիրված եռագրության առաջին գործը («Վիրիդիանայի» և «Սիմեոն անապատականի» հետ միասին), որն արտացոլում է ռեժիսորի գաղափարախոսական ու կրոնական աշխարհայացքի իրական մի էվոլյուցիա: Տեխնիկապես այս ֆիլմը «խիստ» է, հասարակ, զուրկ արհեստական տարրերից, ինչն արտացոլվում է նախևառաջ պատմողական պլանի վրա: Այդուհանդերձ, «Նազարինը» գաղափարական տեսանկյունից, անկասկած, Բունյուելի ամենաբարդ գործերից մեկն է: Այս ֆիլմի շրջանակներում է կայանում Բունյուելի և իսպանացի դերասան Ֆրանսիսկո Ռաբալի առաջին համագործակցությունը: Ռեժիսորի ընդամենը 3 ֆիլմում նկարահանվելու փաստը Ռաբալին չի խանգարում դառնալ բունյուելյան կերպարները լավագույնս մարմնավորող դերասաններից մեկը (Ֆերնանդո Ռեյի հետ միասին):

Ռոբերտ Մալիգան, Ուիլյամ Ուայլեր, Ջորջ Կյուկոր, Ռոբերտ Ուայզ,
Ժան-Կլոդ Կարիեր, Սերժ Զիլբերման, Բիլլի Ուայլդեր, Ջորջ Սթիվենս,
Լուիս Բունյուել, Ալֆրեդ Հիչքոկ, Ռուբեն Մամուլյան
1961թ-ին Բունյուելը մեկնում է Իսպանիա՝ նկարահանելու իսպանա-մեքսիկական համատեղ արտադրության «Վիրիդիանա» ֆիլմը (ըստ Բ.Պ. Գալդոսի «Ալմա» վեպի), որը մեծ աղմուկ է բարձրացնում Կաննում. ինցեստի, սուիցիդի, կնոջ նկատմամբ բռնության, սրբապղծության և այլ արգելված թեմաների պատճառով Բունյուելը խնդիրներ է ունենում ինչպես ֆրանկիստական իշխանության, այնպես էլ Վատիկանի ու կաթոլիկ աշխարհի այլ ներկայացուցիչների հետ: Այս ֆիլմում Բունյուելը շոշափում է իր սիրելի գաղափարներից մեկը՝ այն համոզմունքը, որ կաթոլիկ ուսմունքը, «սուրբ կյանքը» ոչ այլ ինչ են, քան մարդու բանտարկություն. մարդը զրկվում է իր բնական վիճակից, բնական կարիքներից՝ գնալով դեպի դանդաղ կործանում: Հակադրելով իրական կյանքն ու քրիստոնեական աստվածաբանությունը՝ ռեժիսորը կասկածի տակ է դնում կաթոլիկ հավատի իրական էությունը, ինչպես նաև մի շարք լեգենդներ ու դոգմաներ, որոնք դարեր շարունակ իրենց կարևոր տեղն են զբաղեցրել իսպանացիների կյանքում: Տեսարաններից մեկում թափառականներն օգտվում են տանտերերի բացակայությունից և գինով լի խնջույք են կազմակերպում՝ վերջում լուսանկարվելով ճիշտ այնպես, ինչպես Լեոնարդո դա Վինչին իր «Խորհրդավոր ընթրիքը» կտավում պատկերել էր Հիսուսին ու 12 աշակերտներին: Թափառականների միջից միակ կույրը նստած է Հիսուսի տեղում։ 

«Բուրժուազիայի համեստ հմայքը» ֆիլմը նկարահանելիս
Կինոքննադատներն այս գործը հաճախ որակում են որպես «հակակրոնական պաթոսով լի» ֆիլմ, սակայն Բունյուելի համար եկեղեցու իշխանության դեմ բողոքը բնավ առաջնային չի եղել: Պարզապես առանց ներկայացնելու Իսպանիայի՝ կրոնական նախապաշարմունքներով, սրբապիղծ ավանդույթներով ու արյունալի սովորություններով լեցուն իրականությունը անհնար էր ներկայացնել երիտասարդ միանձնուհու՝ մաքրահոգի Վիրիդիանայի կյանքն այն աշխարհում, որտեղ տիրում են դաժանությունը, այլասերումն ու համընդհանուր աբսուրդը: Այս ֆիլմը կարելի է համարել, այսպես կոչված, «Վիրիդիանայի ավետարան», մի սրբի կյանքի պատմություն, որը անարգվում է շրջապատի դաժան մարդկանց կողմից, ինչպես շատ տարիներ առաջ Հիսուսն էր անարգվել ժամանակակիցների կողմից: Այնուամենայնիվ, Բունյուելի հերոսուհին ակամա նաև այն աշխարհի մարմնավորումն է, որից այդքան փորձում է խուսափել: Ճիշտ Իսպանիայի պես՝ նա միաժամանակ և՛ զոհ է, և՛ ակամա դահիճ: Սրբության քողը գաղտնի բռնություն է թաքցնում: Սյուրռեալիստական տարրերը Բունյուելն օգտագործում է որպես ռեալիստական դաժան արտահայտչամիջոցներ՝ այս անգամ նուրբ հղում կատարելով դեպի մասնատված Իսպանիան, որը դեռ չի կարողանում ազատվել իր «չարքերից»:  «Վիրիդիանան» Բունյուելի հայրենիքում արգելված էր ընդհուպ մինչև 1977թ-ը: Գեներալ Ֆրանկոյի մահվանից երկու հետո միայն այն ցուցադրվելու պաշտոնական թույլտվություն ստացավ:

Լուիս Բունյուել և Կառլոս Սաուրա 
1962թ-ին նկարահանվում է «Կործանիչ հրեշտակը» սյուրռեալիստական դրաման՝ Բունյուելի ամենատպավորիչ աշխատանքներից մեկը: Ֆիլմի սյուժեն ինքնին յուրահատուկ է. Մեխիկոյի բարձր խավի մի խումբ ներկայացուցիչներ օպերային ներկայացումը վայելելուց հետո հավաքվել են ընթրիքի: Իրենց աշխատանքը կատարելուց հետո տան սպասավորները հեռանում են՝ հյուրերին թողնելով մենակ: Ընթրիքի ավարտից հետո հյուրերը աստիճանաբար գլխի են ընկնում, որ անհասկանալի պատճառով չեն կարողանում դուրս գալ հյուրասենյակից, թեև դռներն ամբողջովին բաց են, և ելքին ոչինչ չի խանգարում։ Բունյուելը ցույց է տալիս փակ տարածության մեջ, կրիտիկական վիճակում մարդկային արատների, բուրժուական հարաբերությունների ողջ կեղծիքի բացահայտումը: Ժամանակն անցնում է, սնունդն ու խմիչքը սկսում են սպառվել, աղբը կուտակվում է, քաղաքավարությունն ու սիրալիրությունը հավասարվում են զրոյի. բուրժուաները վերածվում են իսկական վայրենիների: Ռեժիսորը պատկերում է «ազնվական» խավի դեգրադացիան իր ողջ ճոխությամբ: «Երբեմն ափսոսում եմ այս ֆիլմը Մեքսիկայում նկարահանելու համար: Այն ավելի շատ պատկերացնում էի Փարիզում կամ Լոնդոնում, եվրոպացի դերասաններով, հագուստների և ինտերիերի պատշաճ ճոխությամբ»,- հետագայում խոստովանել է ռեժիսորը: Հասարակությանը ոչնչացնող սարկազմի ենթարկող այս ֆիլմը որոշ քննադատներ համարում են նաև ապոկալիպսիսի կանխագուշակում: Ֆիլմի անվանումն իսկ ապացուցում է, որ Բունյուելը հանդես է գալիս կործանիչ հրեշտակի դերում՝ ազդարարելով «ոսկեդարի» անկումը: Այս ֆիլմը կարելի է ամփոփել ամերիկյան պարբերականներից մեկի կողմից տրված կարգախոսով. «Բունյուելյան սյուրռեալիզմի ճաշկերույթը»: 

Լուիս Բունյուել և Բիլլի Ուայլդեր
1966թ-ին՝ արդեն ֆրանսիական արտադրության էտապում, Բունյուելը նկարահանում է «Ցերեկային գեղեցկուհին» ֆիլմը: Այստեղ ռեժիսորը կրկին անդրադառնում է բուրժուական կյանքի իրականությանը՝ այս անգամ մի կնոջ կյանքի պատկերմամբ, ում մարմնավորում է Կատրին Դընյովը: Այս ընտրությունը միանգամայն արդարացվեց. ֆրանսուհին հիանալի ներկայացրեց «մեղավոր հրեշտակի»՝ Սևերին Սերիզիի կերպարը: Առաջին հայացքից օրինակելի տիկինը, ով ամուսնու հանդեպ վաղուց անտարբեր է, Փարիզի ամենահեղինակավոր հասարակաց տներից մեկի մարմնավաճառուհիներից է՝ հաճախորդների շրջանակներում հայտնի «Ցերեկային գեղեցկուհի» անունով: Այս մականունը պատահական չէ. ի տարբերություն մնացած կանանց՝ Սևերինը երեկոյան վերադառնում է տուն՝ ստանձնելու տանտիկնոջ իր դերը: Ժամանակակից բուրժուազիայի «համեստ հմայքն», ըստ Բունյուելի, առաջին հերթին դրսևորվում է այն իրողության մեջ, որ այլևս քողարկվելու կարիք չունի. ամենաթաքուն կրքերն անգամ իրենց խաղաղ արտահայտումն են գտնում արևի լույսի ներքո:

«Ցերեկային գեղեցկուհին» ֆիլմը նկարահանելիս
1970թ-ին Բունյուելը կրկին վերադառնում է հայրենիք՝ նկարահանելու «Տրիստանա» ֆիլմը՝ կրկին գեղեցկուհի Կատրին Դընյովի մասնակցությամբ և կրկին Բ.Պ. Գալդոսի վեպի հիման վրա: Սա Բունյուելի ամենահաջողված ու հայտնի ֆիլմերից է, որի մասին կինոքննադատներից մեկն ասել է. «Գաղթակղության ու վրեժի պատմություն, որն իր դաժանությամբ ու սարկազմով նմանը չունի կինոյի ողջ պատմության մեջ»: Երկու տարի անց նկարահանվում է «Բուրժուազիայի համեստ հմայքը» ֆիլմը, որը հաղթող է ճանաչվում «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Այս անգամ Բունյուելն իր սիրելի թեմային անդրադառնում է մեկ այլ ուշագրավ սյուժեի միջոցով. ֆիլմի վեց գլխավոր հերոսներն անընդհատ փորձում են ընթրել միասին (վայելել բուրժուա լինելու հաճույքը), սակայն ամեն անգամ մի իրադարձություն՝ լինի իրական թե երևակայական, խոչընդոտում է նրանց հանդիպմանը:

Լուիս Բունյուել, Ֆրանսուա Տրյուֆո, Կատրին Դընյով, Ֆրանկո Ներո
Եվս երկու տարի դադարից հետո իսպանացին ստեղծում է «Ազատության ուրվականը» ֆիլմը, որն իրենից ներկայացնում է սյուրռեալիստական պատմությունների մի շարք, որտեղ աշխարհը միանգամայն հակառակ տեսք է ստացել: Ֆիլմի անվանումը կապված է Կառլ Մարքսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում» նշվող «Եվրոպայում թափառող կոմունիզմի ուրվական» արտահայտության հետ: Բունյուելն ինքը խոստովանել է, որ սա իր ամենասիրելի ֆիլմերից մեկն է. «Իմ կարծիքով՝ ֆիլմի գաղափարը հետաքրքիր է: Ինձ դուր է գալիս մորաքրոջ ու զարմիկի սիրային տեսարանը, կորած, բայց ներկա գտնվող աղջկա փնտրտուքը, գազանանոցի ջայլամի (որի թարթիչներն արհեստական են թվում)՝ տեսախցիկին անթարթ նայող հայացքը»: Այս յուրօրինակ ֆիլմում Բունյուելն արծարծում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կրոնը, հասարակության բարձր խավի ապրելակերպը, ընդունված կարծրատիպերի ոչնչացումը, աշխարհը միանգամայն այլ տեսանկյունից դիտելու կարողությունը և այլն: 

Լուիս Բունյուել և Գաբրիել Գարսիա Մարկես
1977թ-ին Բունյուելը նկարահանում է իր վերջին ֆիլմը՝ «Ցանկության այդ անորոշ առարկան»: Ռեժիսորը վաղուց էր ցանկանում էկրանավորել Պիեռ Լուիսի «Կինն ու ծաղրածուն» վեպը և, ի վերջո, իրագործեց իր վաղեմի նպատակը: Տարեց կոմս Մաթիեն անհույս սիրահարվում է իր երիտասարդ սպասուհուն, ով անխնա ծաղրում է վերջինիս․ աղջիկը և՛ գայթակղում է, և՛, խուսափելով, փախչում է նրանից՝ ամեն անգամ պատճառաբանելով իր պահվածքն ու կրկին գերելով կոմսին: Պահպանելով սյուժետային այս հիմքը՝ Բունյուելն ու Ժան-Կլոդ Կարիերը՝ 60-70-ականների նրա մշտական սցենարիստը, գործողությունները ներկայացնում են հենց իր՝ Մաթիեի՝ գնացքի հարևաններին ուղղված պատմության միջոցով: Ներկայացվող իրավիճակների և առհասարակ կյանքի ամբողջ աբսուրդը Բունյուելը պատկերում է իրեն հատուկ արտահայտչամիջոցներով: 

նկարահանման հրապարակում «ձերբակալված» Բունյուելը
Կոնչիտային միաժամանակ մարմնավորում են երկու տարբեր ազգության դերասանուհիներ, իսկ ձայնը պատկանում է միանգամայն այլ՝ երրորդ մի կնոջ: Այս լուծումն իր պատճառն ունի. ի սկզբանե Կոնչիտայի դերում նկարահանվում էր Մարիա Շնայդերը, սակայն չկարողանալով ինչպես հարկն է մարմնավորել կերպարը՝ նա դուրս է մնում կազմից: Թիմը հայտնվում է ծանր վիճակում, իսկ նկարահանումները՝ դադարեցվելու վտանգի տակ: Բունյուելը չէր կողմնորոշվում, թե ում է ուզում տեսնել ֆիլմի գլխավոր հերոսուհու դերում՝ ֆրանսուհի Կարոլ Բուկեի՞ն, թե՞ իսպանուհի Անխելա Մոլինային: Ի վերջո, որոշվում է երկուսին էլ հնարավորություն տալ: Իհարկե, կնոջ երկակի էության, հրեշտակ-սատանա համակեցության թեման նոր չէր Բունյուելի համար (հիշենք «Տրիստանան» և «Ցերեկային գեղեցկուհին»): Ռեժիսորը մինչև իսկ վերջին ֆիլմում շարունակում է հիանալ կին արարածի այս անմեկնելի, գերբնական բնությամբ, որտեղ մշտապես պայքարում են հոգևորն ու մարմնականը: 

«Ցանկության այդ անորոշ առարկան» ֆիլմը նկարահանելիս
Կյանքի վերջին փուլում Բունյուելը լսողության ու տեսողության խնդիրներ ուներ. նա շտապում էր արարել: Այս ամենի արդյունքում վարպետը շարունակում էր իր ուրույն աշխարհում ապրել, մի աշխարհ, «որտեղ չկար Աստված, որտեղ անմեղ կույսերն իրականում անբարո էին, մեղավորներն ընդամենը զոհեր էին, որտեղ սատանան փրկչի կերպարանք ուներ, իսկ փրկիչը՝ չարախինդ ոճրագործի, որտեղ տեր հայրերն այլասերում էին տարածում, հանգուցյալները շրջում էին ողջերի միջավայրում, մի աշխարհ, որտեղ ոչինչ հստակ չէր, ամեն ինչ անորոշ ու փոփոխական էր»: Գրեթե 70 տարեկան հասակում Բունյուելը երազում տեսնում է Աստվածամորը, ինչը մեծ ազդեցություն է թողնում ռեժիսորի վրա. «Ես հստակ տեսա նրան: Նա խոսում էր երդվյալ աթեիստիս հետ ջերմությամբ լի ձայնով, իսկ կողքիս հնչում էր Շուբերտի երաժշտությունը: Ես ապշահար էի՝ արցունքն աչքերիս: Հանկարծ զգացի, թե ինչպես եմ հավատով լցվում: Երբ արթնացա, շարունակում էի շշնջալ՝ «այո՛, այո՛, Սուրբ Մարիամ, ես հավատում եմ»: Այս երազը նա արտացոլել էր «Ծիր կաթին» ֆիլմում:

կյանքի մեծ ճանապարհի ավարտին
Երբ Բունյուելը վերջնականապես կորցրել էր լսողությունն ու տեսողությունը, երևակայության մեջ ֆիլմ էր նկարահանում, որը միայն ինքը կարող էր տեսնել: Նա պատկերացնում էր, թե ինչպես էր ճախրում հավերժական խավարի մեջ: Խոր ծերության տարիներին Բունյուելը չէր կորցրել նաև հումորի զգացումը. նա որոշել էր իր մահվանից առաջ հրավիրել քահանային, ով պետք է իրեն ու ներկա գտնվող բոլոր աթեիստ ընկերներին օրհներ և մեղքերի քավություն շնորհեր: Այդ ժամանակ ինքը բոլորին հաջողություն կասեր ու կմահանար: Ի վերջո, ռեժիսորը հրաժարվեց այս մտահղացումից՝ հասկանալով, որ մահվան մահճում կատակելու ուժ չէր ունենա: Կյանքի մայրամուտին Լուիս Բունյուելը եկել էր հետևյալ եզրահանգմանը. «Հավատքով և առանց հավատքի ապրելու միջև տարբերությունը մեծ չէ: Ոչ մի իմաստ չկա ապրել մի պարզ աշխարհում, որտեղ բոլորս ծնվում ու մահանում ենք: Ես գտել եմ իմ տեղը. ապրում եմ մի աշխարհում, որը լի է գաղտնիքներով»: 

Արմինե Նազարյան 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն Քինգսլի Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լարս ֆոն Թրիեր Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Ավետիսյան Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիչարդ Աթենբորո Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: Լուիս Բունյուել. սյուրռեալիզմի հանճարը
Լուիս Բունյուել. սյուրռեալիզմի հանճարը
«Հիշողությունից զուրկ կյանքը կյանք չէ, ինքնարտահայտվելուց զուրկ բանականությունը բանականություն չէ»։ Լուիս Բունյուել
https://3.bp.blogspot.com/-gm5ud18S1L8/WK23BZGI_JI/AAAAAAAAEQQ/2Gq89tb42mQe70aFnN9oRETelwMJD-ppwCLcB/s640/16933960_2257996591091342_946061296_n.jpg
https://3.bp.blogspot.com/-gm5ud18S1L8/WK23BZGI_JI/AAAAAAAAEQQ/2Gq89tb42mQe70aFnN9oRETelwMJD-ppwCLcB/s72-c/16933960_2257996591091342_946061296_n.jpg
KINOVERSUS
http://www.kinoversus.com/2017/02/luis-bunuel-dimankar.html
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/2017/02/luis-bunuel-dimankar.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy