Kinoversus֊ի հեղինակային ֆոտոշարքը՝ Փարաջանովի անվան տուն֊թանգարանից․ տուն, որտեղ նա չի ապրել, սակայն որտեղ ամենուր տիրում է նրա շունչը․․․
Նրա կոլաժները նման են խայտաբղետ պատառիկների՝ նրա կյանքի ու ֆիլմերի պես։ Պատառիկներ, որոնցում իրենց աններդաշնակության մեջ այնքան ներդաշնակորեն համադրված են ցավն ու սերը, արվեստն ու ազատությունը, հուշն ու կորուստը․․․ Նրա կոլաժները նման են գաղտնագրերի, որոնք անվերջ վերծանում ես՝ նորից ու նորից գտնելով նրա մեծության ու ողբերգության բանալին․․․