Սթենլի Կուբրիկ. Կինոմանը


«Կինոն ավելի շատ նման է երաժշտությանը, քան վիպագրությանը»: Սթենլի Կուբրիկ


Երաժիշտ, կինոգետ, The Masters of Cinema նախագծի հիմնադիր Նիք Ռիգլիի այս ուսումնասիրությունը նվիրված է Սթենլի Կուբրիկի սիրելի ֆիլմերի՝ հնարավորինս ամբողջական ցանկի հավաքագրմանը և մեծ ռեժիսորի՝ ֆիլմեր դիտելու սովորության առանձնահատկությունների բացահայտմանը: Ուսումնասիրության շրջանակներում Ռիգլին զրուցել է ռեժիսորի հարազատների, ընկերների, գործընկերների և, առաջին հերթին, Կուբրիկի 4 ֆիլմերի պրոդյուսեր, ռեժիսորի աներորդի և աջ ձեռք Յան Հարլանի հետ: Ուսումնասիրությունը հրատարակել է Բրիտանական կինոինստիտուտը:


ՎԱՂ ՇՐՋԱՆ

Երիտասարդ Կուբրիկն իր մեկ այլ սիրելի զբաղմունքին՝ շախմատի ամենօրյա պարտիաներին զուգահեռ ջանասիրաբար հաճախում էր Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվող կինոդիտումներին, որտեղ, ի թիվս այլ ֆիլմերի, նա դիտում էր համր կինոյի գլուխգործոցները: Նրա դպրոցական ընկեր Ալեքս Սինգերը հիշում է, թե ինչպես նրանք երկուսով գնացին «Ալեքսանդր Նևսկին» (1938թ) դիտելու, այնուհետև Կուբրիկը շտապեց գնել Պրոկոֆևի երաժշտության սկավառակը և անընդհատ միացնում էր այն, մինչև որ մի անգամ այնպես զայրացրեց քրոջը, որ վերջինս սկավառակը ջարդեց նրա գլխին: 


1987թ-ին թերթերից մեկի հետ ունեցած հարցազրույցում Կուբրիկն անդրադարձավ իր կյանքի այդ ժամանակահատվածին. 

«Կինոպատկերների իմ ընկալման ձևավորումը կայացավ Ժամանակակից արվեստի թանգարանում, երբ ես դիտում էի Շտրոհեյմ, Գրիֆիթ և Էյզենշտեյն: Այդ արտառոց ֆիլմերն ինձ շշմեցնում էին: Ես, իրոք, սիրահարվել էի այդ ֆիլմերին: Հիշում եմ՝ մտածում էի, որ շատ բան չգիտեմ ֆիլմերի մասին, բայց այնքան շատ եմ վատ ֆիլմեր դիտել, ու ինքս ինձ ասում էի. «Չնայած ես ոչինչ չգիտեմ, բայց չեմ հավատում, որ ի վիճակի չեմ գոնե այս որակի ֆիլմեր նկարել»:

Մեզ հայտնի միակ Թոփ-10 ցանկը, որ Կուբրիկը կազմել է երբևէ, ամերիկյան նորահայտ Cinema ամսագրին 1963թ-ին տրամադրված հետևյալ ցանկն է.


1. «Մամայի բալիկները» (Ֆեդերիկո Ֆելինի, 1953թ)

2. «Մորու բացատը» (Ինգմար Բերգման, 1957թ)
3. «Քաղաքացի Քեյնը» (Օրսոն Ուելս, 1941թ)
4.«Սիեռա Մադրեի գանձերը» (Ջոն Հյուսթոն, 1948թ)
5. «Մեծ քաղաքի լույսերը» (Չառլզ Չապլին, 1931թ)
6. «Հենրի 5-րդ» (Լոուրենս Օլիվիե, 1944թ)
7. «Գիշեր» (Միքելանջելո Անտոնիոնի, 1961թ)
8. «Բանկային խուզարկուն» (Էդվարդ Ֆ. Քլայն, 1940թ)
9. «Ռոքսի Հարթ» (Ուիլյամ Ուելման, 1942թ)
10. «Դժոխքի հրեշտակները» (Հովարդ Հյուզ, 1930թ)

Յան Հարլանն ասում է. «Տարիներ անց Սթենլին պետք է որ վերանայեր այս ցանկը. չնայած «Մորու բացատը», «Քաղաքացի Քեյնը», «Մեծ քաղաքի լույսերը» հաստատ կմնային, բայց նա Քենեթ Բրանայի «Հենրի 5-րդն» ավելի բարձր էր գնահատում, քան Օլիվիեի հին և հնաոճ տարբերակը»: Հետաքրքիր է, թե որքան շատ նշանավոր ռեժիսորներ են իրենց սիրելի ֆիլմերի ցանկերում ընդգրկել «Մեծ քաղաքի լույսերը»՝ Բերտոլուչի, Բրեսոն, Ֆորման, Կուբրիկ, Դևիդ Լին, Քերոլ Ռիդ, Տարկովսկի, Քինգ Վիդոր, Օրսոն Ուելս... Բոլորի ցանկերում այն կա:

Կուբրիկին նվիրված իր մենագրությունում Միշել Սիմանը մատնանշում է այն փաստը, որ 1963թ-ի ցանկում բացակայում են Մաքս Օֆյուլսն ու Էլիա Կազանը: «Կայե դյու սինեմային» 1957թ-ին տրված հարցազրույցում Կուբրիկն ասել է. «Բոլորից բարձր ես կգնահատեի Մաքս Օֆյուլսին, ով, ըստ իս, տիրապետում էր բոլոր հնարավոր որակներին: Նա լավ սյուժեներ գտնելու բացառիկ հոտառություն ուներ և դրանցից ստանում էր առավելագույնը: Նա նաև հրաշալի էր ղեկավարում դերասաններին»:


1957թ-ին Կուբրիկն անդրադարձել է նաև Կազանին. «... անկասկած՝ Ամերիկայի լավագույն ռեժիսորն է: Եվ նա ունակ է հրաշքներ գործել այն դերասաններով, ում հետ այդ պահին աշխատում է»:


1960-ականներին Կուբրիկն ասել է. «Ես հավատում եմ, որ Բերգմանը, դե Սիկան և Ֆելինին
աշխարհում միակ ռեժիսորներն են, ովքեր պարզապես օպորտունիստներ չեն: Նկատի ունեմ, որ նրանք չեն նստում և սպասում, որ մի լավ պատմություն կհայտնվի, ու իրենք կնկարահանեն այն: Նրանք ունեն տեսակետ, որը նորից ու նորից արտահայտվում է նրանց ֆիլմերում, և նրանք իրենք են գրում կամ ունեն հենց իրենց համար գրված օրիգինալ նյութ»:

Մեկ այլ բացառիկ մեկնաբանություն, այս անգամ՝ 1966թ-ից. «Կան շատ քիչ ռեժիսորներ, ում մասին կարելի է ասել, որ ինքնաբերաբար պարտավոր ես դիտել այն ամենը, ինչ նրանք ստեղծում են: Իմ առաջին ցանկի վերևում ես կնշեի Ֆելինիին, Բերգմանին և Դևիդ Լինին, իսկ հաջորդ մակարդակի վերևում կնշեի Տրյուֆոյին»:


Կուբրիկը հազվադեպ էր բացահայտ քննարկում այլ կինոգործիչներին, ուստի՝ այս մի քանի անգամները արժե հիշատակել: Չապլինի մասին. «Եթե էկրանի վրա ինչ-որ բան է տեղի ունենում, էական չէ, թե ինչպես է դա նկարահանվել: Չապլինի կինեմատոգրաֆիական ոճն այնքա՜ն պարզ է, բայց, միևնույն ժամանակ, մենք միշտ հիպնոսացած նայում ենք էկրանին՝ առանց մտածելու ոչ կինեմատոգրաֆիական ոճի մասին: Նա հաճախ էր օգտագործում էժանագին պարագաներ, հնացած լուսավորություն և այլն, բայց նա մեծ ֆիլմեր էր ստեղծում: Նրա ֆիլմերը հավանաբար ավելի երկար կապրեն, քան որևէ մեկինը»:


Աբել Գանսի «Նապոլեոնի» (1927թ) մասին. «Գիտեմ, որ ֆիլմը կինեմատոգրաֆիական նորարարության գլուխգործոց է և իր հետ բերել է այնպիսի նորարարություններ, որոնք մինչև օրս էլ 
այդպիսին են համարվում ամեն անգամ, երբ որևէ մեկը բավականաչափ համարձակություն է ունենում կրկնել դրանք: Մյուս կողմից, սակայն, պետք է ասեմ՝ որպես Նապոլեոնի մասին ֆիլմ այն ինձ միշտ հիասթափեցրել է»:

Երկու դերասանները, որոնք հմայել են Կուբրիկին. «Երբ մտածում ենք ֆիլմի լավագույն տեսարանների մասին, կարծում եմ՝ մենք գրեթե միշտ 
դրանք կապում ենք պատկերների և ոչ թե տեսարանների, առավել ևս` երկխոսությունների հետ: Լավագույնը, որ կարող է անել ֆիլմը, պատկերները երաժշտության հետ օգտագործելն է, և, իմ կարծիքով, այդ պահերն են ամենից լավ հիշվում: Մյուսը դերասանական խաղն է. ինչ ձևով է Էմիլ Յանինգսը «Երկնագույն հրեշտակում» հանում իր թաշկինակն ու քիթը սրբում, կամ այդ սքանչելի պտույտները, որ Նիկոլայ Չերկասովն անում է «Իվան Ահեղում»:

– նյութերը՝ Sight & Sound ամսագրին տրված հարցազրույցից, 1972թ


Էմիլ Յանինգս, Նիկոլայ Չերկասով

Կամ՝ անսպասելի ոգեշնչման մասին. «Կինոարվեստի ամենատպավորիչ օրինակներ կան նաև
լավագույն հեռուստագովազդներում»: – Կուբրիկ, «Ռոլինգ Սթոուն», 1987թ

Գոյություն ունեցող ցանկերից միակ վստահելին հայտնվեց համացանցում 1999թ-ին, երբ Կուբրիկի դուստրը՝ Կատարինա Կուբրիկ-Հոբսը ներկայացրեց այն՝ զգուշացնելով. «Մարդկանց մեջ զարմանալի կիրք կա՝ ամեն ինչ ցուցակավորելու: Կիսով չափ հիշված այս ցանկին շատ լուրջ մի՛ վերաբերվեք: Ֆիլմերը նա հավանում էր պայմանականորեն... Կարող եմ ասել, որ հավանում էր.

  • «Գնացքները խիստ հսկողության տակ» (Իրժի Մենցել, 1966թ)
  • «Ամերիկյան մարդագայլը Լոնդոնում» (Ջոն Լենդիս, 1981թ)
  • «Հրշեջների պարահանդես» (Միլոշ Ֆորման, 1967թ)
  • «Մետրոպոլիս» (Ֆրից Լանգ, 1927թ)
  • «Փեթակի ոգին» (Վիկտոր Էրիսե, 1973թ)
  • «Սպիտակամորթները չեն կարողանում ցատկել» (Ռոն Շելթոն, 1992թ)
  • «Գեղեցկուհին և հրեշը» (Ժան Կոկտո, 1946թ)
  • «Կնքահայրը» (Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա, 1972թ)
  • «Տեխասյան ջարդ բենզասղոցով» (Թոուբ Հուփեր, 1974թ)
  • «Շան կեսօր» (Սիդնի Լյումետ, 1975թ)
  • «Թռիչք կկվի բնի վրայով» (Միլոշ Ֆորման, 1975թ)
  • «Քաղաքացի Քեյնը» (Օրսոն Ուելս, 1941թ)
  • «Էբիգեյլի երեկույթը» (Մայք Լի, 1977թ)
  • «Գառների լռությունը» (Ջոնաթան Դեմմե, 1991թ)
Ու ես գիտեմ, որ նա ատում էր «Օզ երկրի հրաշագործը»: Հահա՛»:

Այս հոդվածի նպատակն է՝ փորձել կազմել մի սպառիչ ու ամբողջական ցանկ՝ քրոնոլոգիական հերթականությամբ, որը կներառի յուրաքանչյուր ֆիլմ, որի հանդեպ Կուբրիկն ինչ-որ ձևով իր հիացմունքն է արտահայտել: 



ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿ, 1921-1998


«Ընդհանուր առմամբ՝ Սթենլին հիասթափված էր կոմերցիոն կինոյից... այն կարող էր շատ ավելի արժեքավոր լինել... հիմար պատմությունների վրա մսխված բյուջեներ»: – Էնթոնի Ֆրյուին, Կուբրիկի օգնականներից, 2012թ


«Հերոսական կառնավալ» , 1935թ
«Կառապանը»
Վիկտոր Շյոստրյոմ, 1921թ

«Մետրոպոլիս»

Ֆրից Լանգ, 1927թ

«Դժոխքի հրեշտակները»

Հովարդ Հյուզ, 1930թ

«Երկնագույն հրեշտակը»

Ջոզեֆ ֆոն Շթերնբերգ, 1930թ

Հարլան․ «Այս մեկն անպայման․․․»։


«Մեծ քաղաքի լույսերը»

Չառլզ Չապլին, 1931թ

«Հերոսական կառնավալ»
Ժակ Ֆեյդեր, 1935թ

1968թ-ին Positif ամսագրի հետ զրուցելիս Կուբրիկը նշել է, որ այս «շատ գեղեցիկ ֆիլմը» տեսել է Ժամանակակից արվեստի թանգարանում։


«Բանկային խուզարկուն»

Էդվարդ Ֆ. Քլայն, 1940թ

«Քաղաքացի Քեյնը»

Օրսոն Ուելս, 1941թ

«Ռոքսի Հարթ»

Ուիլյամ Ուելման, 1942թ

«Հենրի 5-րդ»

Լոուրենս Օլիվիե, 1944թ

«Փոքրիկ դրախտի զավակները»

Մարսել Կառնե, 1945թ

«Գեղեցկուհին և հրեշը»

Ժան Կոկտո, 1946թ

«Սիեռա Մադրեի գանձերը»

Ջոն Հյուսթոն, 1948թ

«Պացիֆիկ 231»

Ժան Միտրի, 1949թ

Ֆրյուին․ «Սթենլին այս ֆիլմը համարում էր իր տեսած ֆիլմերի թվում ամենակատարյալ մոնտաժվածը։ Ոչ միայն դա, այլ նաև Հոնեգերի երաժշտության՝ մոնտաժի հետ միակցման ձևը։ Նրա կարծիքով՝ դա ցնցող էր»։


«Ռասյոմոն»

Ակիրա Կուրոսավա, 1950թ

Ֆրյուին․ «Սթենլին Կուրոսավային դասում էր մեծագույն ռեժիսորների շարքը և ուշադիր հետևում էր նրան։ Ոչ մի ուրիշ ռեժիսորի մասին նա այդպիսի հիացմունքով չի խոսել։ Ի՞նչ եք կարծում, եթե Կուբրիկը հայտնվեր անմարդաբնակ կղզում և հնարավորություն ունենար վերցնելու լոկ մի քանի ֆիլմ, որո՞նք կլինեին այդ ֆիլմերը։ Գրազ եմ գալիս՝ դրանք կլինեին «Ռասյոմոն», «Յոթ սամուրայներ», «Գահը արյան մեջ», «Ճակատամարտ Ալժիրի համար», «Դանտոն» ֆիլմերը»։


«Կարուսել» / «Վայելք» / «Մադամ դը...»

Մաքս Օֆյուլս, 1950թ / 1951թ / 1953թ

Հարլան․ «Կարուսելը»... նա Արթուր Շնիցլերի իսկական երկրպագու էր։  «Մադամ դը...»-ն՝ Դանիել Դարիոյի մասնակցությամբ, Սթենլին պաշտում էր այն»։


«Վայելք»,  1951թ

«Ֆրյոկեն Յուլիա»
Ալֆ Շյոբերգ, 1951թ

Կուբրիկ. «Ֆրյոկեն Յուլիայի» մասին հիշողություններս վառ են, այն կատարյալ ուշագրավ ոճով էր նկարահանված»։ — Cahiers du cinéma, 1957թ


«Էդուարդ և Կարոլին»

Ժակ Բեքեր, 1951թ

Կուբրիկ. «Ասում են՝ Բեքերը երկրորդական ֆիլմեր է ստեղծում, և, այնուամենայնիվ, «Էդուարդը և Կարոլինը» սքանչելի գործ է»։ — Cahiers du cinéma, 1957թ


«Ոսկե սաղավարտը»

Ժակ Բեքեր, 1952թ

Կուբրիկ. «Ես շատ եմ հավանում Բեքերին։ Թեթև ֆիլմեր ստեղծողի համբավը չի խանգարել նրան՝ 
ստեղծելու այս հոյակապ դրաման, որը ես շատ անգամներ եմ դիտել»։ — Cahiers du cinéma, 1957թ

«Մամայի բալիկները»

Ֆեդերիկո Ֆելինի, 1953թ

«Ճանապարհ»

Ֆեդերիկո Ֆելինի, 1954թ

Կուբրիկ. «Ֆելինիի ֆիլմերից միայն «Ճանապարհն» եմ դիտել, բայց դա էլ լիովին բավարար էր իտալական կինոյի ամենահետաքրքիր ու պոետիկ կերպարին բացահայտելու համար»։ — Cahiers du cinéma, 1957թ


«Յոթ սամուրայներ»

Ակիրա Կուրոսավա, 1954թ

Ֆրյուին․ «90-ականների վերջին Սթենլին Կուրոսավայից մի հիացական նամակ ստացավ, որը նրան շատ հուզեց։ Դա նրա համար շատ ավելին էր, քան ցանկացած «Օսկար»։ Նա շատ էր տանջվում, թե ինչպես պատասխանի, ու անհաշվելի թվով սևագրեր արեց, բայց ոչ մի կերպ չէր կարողանում համապատասխան բովանդակություն և դիմելաձև գտնել։ Շաբաթներ անցան, հետո՝ ամիսներ, նա շարունակում էր տանջվել։ Հետո նա որոշեց՝ բա՛վ է, պետք է պատասխանել, բայց նամակն ուղարկելուց առաջ լուր ստացավ, որ Կուրոսավան մահացել է։ Սթենլին խորապես ցնցված էր․․․»։ 


«Ամառային գիշերվա ժպիտները»

Ինգմար Բերգման, 1955թ

Կուբրիկ. «Մաքս Օֆյուլսից հետո երկրորդ ռեժիսորը, ումով ես հիանում եմ, անկասկած, Ինգմար Բերգմանն է, ում բոլոր ֆիլմերը դիտել եմ։ «Ամառային գիշերվա ժպիտները» անչափ շատ եմ սիրում»։ — Cahiers du cinéma, 1957թ

Ֆրյուին․ «60-ականներից սկսած՝ Սթենլիի համար Բերգմանի պաշտամունքը սկսեց թուլանալ»։

«Խաղամոլ Բոբը», 1956թ
«Խաղամոլ Բոբը»
Ժան-Պիեռ Մելվիլ, 1956թ

«Կատարյալ կինո»։ 
— Սթենլի Կուբրիկ


«Մորու բացատը»

Ինգմար Բերգման, 1957թ

«Գահը արյան մեջ»

Ակիրա Կուրոսավա, 1957թ

«Գիշեր»

Միքելանջելո Անտոնիոնի, 1961թ

«Շատ լավ, շատ լավ»

Արթուր Լիփսեթ, 1961թ

Ասում են՝ Կուբրիկն 
Արթուր Լիփսեթին խնդրել է ստեղծել «Դոկտոր Սթրեյնջլովի» թրեյլերը, սակայն վերջինս մերժել է։ Արդյունքում՝ ֆիլմի բացման տիտրերի դիզայներ Պաբլո Ֆերոն զբաղվեց թրեյլերի մոնտաժով, և այն շատ նման է «Շատ լավ, շատ լավ» ֆիլմում Լիփսեթի աշխատանքին։

«Մերի Փոփինս»

Ռոբերտ Սթիվենսոն, 1964թ

Կուբրիկ. «Մերի Փոփինսը» 3 անգամ եմ դիտել՝ երեխաներիս պատճառով, ու ես այնքան շատ եմ հավանում Ջուլի Էնդրյուսին, որ 3 անգամն էլ հաճույքով եմ դիտել»։ — The East Village Eye, 1968թ


«Մանչեսթերի պաշարումը»

Հերբերտ Ուայզ, 1965թ

Կուբրիկը ֆիլմից հատվածներ էր տեսել հեռուստաեթերում և հաջորդ օրը Հերբերտ Ուայզից խնդրել էր ֆիլմի ժապավենները։ Դիտելուց հետո Կուբրիկը հարցրել էր Ուայզին, թե ինչպես է նա ստացել այդպիսի դերասանական խաղ։ Տե՛ս Ուայզի հարցազրույցը։


«Ճակատամարտ Ալժիրի համար»

Ջիլո Պոնտեկորվո, 1966թ

Կուբրիկ. «Բոլոր ֆիլմերն էլ ինչ-որ իմաստով կեղծ փաստագրություններ են։ Մենք փորձում ենք իրականությանն առավելագույնս մոտենալ, բայց, միևնույն է, դա իրականություն չէ։ Կան մարդիկ, ովքեր շատ խելացի գործեր են անում, ինչն ինձ հրապուրում է և մոլորեցնում։ Օրինակ՝ «Ճակատամարտ 
Ալժիրի համար» ֆիլմը։ Այն շատ տպավորիչ է»։ — Positif-ի հարցազրույցից

Ֆրյուին․ «1965թ-ին, երբ ես սկսեցի նրա հետ աշխատել, նա ինձ ասաց, որ առանց Պոնտեկորվոյի
ֆիլմը դիտելու ես չեմ կարող պատկերացնել, թե կինոն ինչի է ունակ։ Նա մինչև մահ չէր դադարում հիանալ այդ ֆիլմով»։

«Գնացքները խիստ հսկողության տակ»

Իրժի Մենցել, 1966թ

«Հրշեջների պարահանդես»

Միլոշ Ֆորման, 1967թ

«Անդերսոնի դասակը»

Պիեռ Շյոնդյորֆեր, 1967թ

Կուբրիկ. «Սիրում եմ վավերագրական ֆիլմեր դիտել։ Այս ֆիլմը շատ հավանեցի, այն ստեղծվել է ֆրանսիացու կողմից՝ ամերիկյան դասակի մասին։ Բայց ինքս նման գործ ստեղծելու առումով հետաքրքրված չեմ»։ — Positif-ի հարցազրույցից


«Անանուխի կոկտեյլ սառույցով»

Կառլոս Սաուրա, 1967թ

Կուբրիկը քննարկում է իսպանական կինոն, 1980թ


«Սաուրայի աշխատանքների հետ ես առաջին անգամ առնչվեցի պատահաբար, երբ մի օր, ուշ ժամին, տուն եկա և միացրի հեռուստացույցը, իսկ այնտեղ մի իսպանական ֆիլմ էր՝ անգլերեն ենթագրերով, ու ես նրա մասին բացարձակապես ոչինչ չգիտեի, ընդ որում՝ ես բաց էի թողել առաջին կես ժամը։ Ինձ համար դժվար էր հետևելն ու հասկանալը, սակայն, միևնույն ժամանակ, ես վստահ էի, որ դա մեծ ռեժիսորի ֆիլմ է։


Ֆիլմի շարունակությունը ես դիտեցի էկրանից չկտրվելով, և երբ այն ավարտվեց, ես վերցրեցի հեռուստածրագիրն ու տեսա, որ դա Կառլոս Սաուրայի «Անանուխի կոկտեյլ սառույցով» ֆիլմն էր։ Հետագայում ես ճարեցի ֆիլմի մի պատճենը, որն, իհարկե, դիտեցի սկզբից մինչև վերջ՝ մեծագույն ոգևորությամբ, և, այդ պահից սկսած, Սաուրայի՝ իմ տեսած բոլոր ֆիլմերը հաստատեցին նրա աշխատանքի բարձր որակը։ Նա փայլուն ռեժիսոր է, և ինձ հիացնում է նաև դերասաններին օգտագործելու նրա հիանալի կարողությունը։


Ես կուզեի նաև նշել այն մեծ ազդեցությունը, որ ինձ վրա թողել է փոքրիկ Անա Թորենթը այն երկու դերակատարումներով, որ ես տեսել եմ Էրիսեի «Փեթակի ոգին» և Սաուրայի «Կերակրիր ագռավին» ֆիլմերում։ Մի քանի տարի հետո նա անզուգական գեղեցկության տեր կին կդառնա և մեծ դերասանուհի։ Բացի այս երկու ռեժիսորներից՝ ես, իհարկե, պետք է նշեմ Լուիս Բունյուելին, ումով ես շատ տարիներ խորապես հիացել եմ»։


— հարցազրույց El Pais Artes-ին, դեկտեմբերի 20, 1980թ

«Անանուխի կոկտեյլ սառույցով», 1967թ

«Եթե․․․»
Լինդսեյ Անդերսոն, 1968թ

«Ռոզմարիի երեխան»

Ռոման Պոլանսկի, 1968թ

«Մի անգամ Վայրի Արևմուտքում»

Սերջիո Լեոնե, 1968թ

«Կուբրիկը հիանում էր այս ֆիլմով։ Այնքան շատ, ըստ Լեոնեի, որ «Բարրի Լինդոնի» երաժշտության ընտրությունը նա կատարեց նախքան նկարահանումները կսկսվեին, որպեսզի փորձեր միաձուլել երաժշտությունն ու պատկերը։ Երբ նախապատրաստվում էր ֆիլմը, նա զանգահարել է Լեոնեին և ասել․ «Ես ունեմ Էնիո Մորիկոնեի բոլոր ալբոմները։ Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչո՞ւ եմ ես հավանում միայն այն ստեղծագործությունները, որոնք նա գրել է Ձեր ֆիլմերի համար»։ Լեոնեն պատասխանել է․ «Մի՛ անհանգստացեք, ես Ռիխարդ Շտրաուսին այնքան էլ բարձր չէի գնահատում, մինչև որ չտեսա Ձեր «2001»-ը»։


— Սերջիո Լեոնեի կենսագիր սըր Քրիսթոֆեր Ֆրեյլինգի «Մահվան հետ մի բան պետք է անել» գրքից։


«Օդալեն 31»

Բոու Վիդերբերգ, 1969թ

«Թորա՛, Թորա՛, Թորա՛»

Ռիչարդ Ֆլեյշեր, 1970թ

Հարլան․ «Հիշում եմ՝ Սթենլին նշեց․ «Որքան խելացի է մտածված, որ ճապոնացիներն այստեղ ճապոներենով են խոսում․ որքան բան է դա փոխում»։


«Ներգաղթյալները»

Յան Թրուել, 1970թ

Հարլան․ «Նա պաշտում էր «Ներգաղթյալները»։ Նա այնքան տպավորված էր, որ հետագայում «Բարրի Լինդոնի» հագուստների համար հրավիրեց 
այս ֆիլմի նկարիչ Ուլլա-Բրիտ Սյոդերլունդին։ Հիշում եմ, որ Սթենլին ուզում էր զրուցել Յան Թրուելի հետ, շնորհավորել և մի քանի հարց տալ։ Եվ երբ վերջապես հնարավորություն եղավ զանգահարելու՝ «Յան Թրուելի հե՞տ եմ խոսում», «Այո, ո՞վ է», «Սթենլի Կուբրիկն է», «Չէ մի չէ՛», ու կախեց լսափողը։ Եվ Սթենլին ստիպված էր կրկին զանգահարել․ «Մի՛ անջատեք», ու այդպես շարունակ․․․»։ 

«Վերացնել Քարթերին»

Մայք Հոդջես, 1971թ

(Ըստ Մայք Կապլանի՝ Կուբրիկն ասել է․ «Յուրաքանչյուր դերասան, ով դիտել է «Վերացնել Քարթերին» ֆիլմը, կուզենա աշխատել Հոդջեսի հետ»)։


«ՄըքՔեյբ և միսիս Միլլեր»

Ռոբերտ Օլթմեն, 1971թ

Կուբրիկը զանգահարել է Օլթմենին և հարցրել, թե ինչպես է վերջինս նկարահանել բացման տեսարանը, երբ ՄըքՔեյբը վառում է իր սիգարը։


«Հարոլդ և Մոդ»

Հել Էշբի, 1971թ

Հարլան․ «Նա սիրում էր «Հարոլդ և Մոդը», բայց ես չեմ հիշում՝ արդյոք նա երբևէ զրուցե՞լ է Հել Էշբիի հետ»։


«Փրկություն», 1972թ
«Կաբարե»
Բոբ Ֆոսի, 1972թ

Հարլան․ «Կաբարեն» հանգեցրեց Մարիսա Բերենսոնի՝ «Բարրի Լինդոնում» դեր ստանալուն»։

«Շշուկներ և ճիչեր»

Ինգմար Բերգման, 1972թ

Հարլան․ «Նա շատ տպավորված էր և ճնշված Բերգմանի ֆիլմից։ Նա հազիվ ավարտեց դիտումը, ես նրա հետ էի
»։

«Փրկություն»
Ջոն Բուրմեն, 1972թ

«Կնքահայրը»

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա, 1972թ

Մայքլ Հերր․ «Նա նորից էր դիտում 
«Կնքահայրը»․․․ և արդեն 10-րդ անգամ խոստովանում էր դժկամությամբ, որ այն, երևի թե, երբևէ նկարահանված լավագույն ֆիլմն է, և, անկասկած, այնտեղ լավագույն դերասանական կազմն է»։ — Vanity Fair, 1999թ

«Սոլյարիս»

Անդրեյ Տարկովսկի, 1972թ

«Շնորհավոր Նոր տարի»

Կլոդ Լելուշ, 1973թ

«Էկզորցիստը»

Ուիլյամ Ֆրիդկին, 1973թ

«Փեթակի ոգին»

Վիկտոր Էրիսե, 1973թ

«Ամերիկյան գրաֆիթի»

Ջորջ Լուկաս, 1973թ

Կուբրիկ․ «Եթե ես նույնքան փող վաստակեի, որքան Ջորջ Լուկասը, ես ստուդիայի բոսս չէի դառնա: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու նա այլևս չի ուզում ֆիլմեր նկարահանել, որովհետև «Ամերիկյան գրաֆիթին» և նույնիսկ «Աստղային պատերազմները» շատ լավն էին»։


«Տեխասյան ջարդ բենզասղոցով»

Թոուբ Հուփեր, 1974թ

«Մահաբեր մարդը»

Մայք Հոդջես, 1974թ

«Այն հիասքանչ է»։ —  
Guardian-ի հետ զրույցում Կուբրիկին է մեջբերում Մայք Կապլանը: Թերենս Մալիքն էլ է շատ սիրում այս ֆիլմը:


«Ավտոմեքենաները, որ կերան Փարիզը»

Փիթեր Ուիր, 1974թ

Ուիր․ «Սթենլին մի մարդ էր, ով 
ուներ ինտերնետ մինչև ինտերնետը. նա ուներ գիտելիք, մեծ կապեր... Նա իմ առաջին երկու ֆիլմերն էր դիտել՝ «Ավտոմեքենաները, որ կերան Փարիզը» և «Պիկնիկը կախված ժայռի մոտ»:

«Պիկնիկ կախված ժայռի մոտ»

Փիթեր Ուիր, 1975թ

Ուիր․ «Մի մեծ բան ես սովորեցի Կուբրիկից. դու կարող ես ստեղծել մեծամասշտաբ, կոմերցիոն կինո՝ միևնույն ժամանակ չզոհաբերելով գեղարվեստական արժեքները»:

«Պիկնիկ կախված ժայռի մոտ», 1975թ

«Կերակրիր ագռավին»
Կառլոս Սաուրա, 1975թ

«Շան կեսօր»

Սիդնի Լյումետ, 1975թ

«Թռիչք կկվի բնի վրայով»

Միլոշ Ֆորման, 1975թ

«Էննի Հոլ»

Վուդի Ալեն, 1977թ

«Երրորդ աստիճանի սերտ շփումներ» 

Սթիվեն Սփիլբերգ, 1977թ

«Էբիգեյլի երեկույթը»

Մայք Լի, 1977թ

«Ռետինե գլուխը»

Դևիդ Լինչ, 1976թ

[Լինչն անձամբ է պատմում իրողությունը]


«Ընկերուհիները»

Կլաուդիա Ուայլ, 1978թ

Կուբրիկ․ «Կարծում եմ՝ հոլիվուդյան, ես կասեի՝ ամերիկյան 
ամենահետաքրքիր ֆիլմերից է, որ վերջին ժամանակներս դիտել եմ: Ես սա կհամարեի այն հազվագյուտ ամերիկյան ֆիլմերից մեկը, որ կարելի է համեմատել լուրջ, ինտելիգենտ, նուրբ դրամատուրգիայի և ռեժիսուրայի հետ, որը մենք տեսնում ենք լավագույն եվրոպական ռեժիսորների մոտ»: — Վինսենթ Մոլինայի հետ հարցազրույցից, 1980թ

«Հիմարը»

Կառլ Ռայներ, 1979թ

Հարլան․ «Նա «Հիմարը» այնքան էլ լավ ֆիլմ չէր համարում, բայց ճշմարիտ է, որ նա (շատ կարճ ժամանակով) Սթիվ Մարտինին վերաբերվում էր որպես դերասանի: Վաղ շրջանում»։

«Մանհեթեն»
Վուդի Ալեն, 1979թ

Հարլան․ «Նրա ակնոցի սև ապակիների ետևում կծկվել էր վայրի կատվի սեքսուալ 
էներգիան», – մենք բարձրաձայն հռհռում էինք»։

«Ողջ այդ ջազը»

Բոբ Ֆոսի, 1979թ

«Օտարը», 1979թ
«Օտարը»
Ռիդլի Սքոթ, 1979թ

2007թ-ին Սքոթը նշել է, որ Կուբրիկը հիանում էր «Օտարը» ֆիլմով: Նա հիանում էր նաև Սքոթի ստեղծած գովազդային հոլովակներով:


«Ապոկալիպսիսն այսօր»

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա, 1979թ

Կուբրիկ․ «Կարծում եմ՝ Կոպոլան բախվել էր այն փաստի հետ, որ ինքը պատմություն հիշեցնող ոչինչ չուներ: Ուստի՝ նա ստիպված էր ամեն մի տեսարանը նախորդից ավելի տպավորիչ դարձնել՝ վերջում այն հասցնելով աբսուրդի:

Վերջաբանն այնքան անիրական և միանգամայն արհեստական է, կարծես Քինգ Քոնգի կատարելագործված տարբերակը լինի (ծիծաղում է): Ու Բրանդոն էլ, ենթադրաբար, պետք է ինտելեկտուալ կշիռ հաղորդի այդ ամենին...


Կարծում եմ՝ դա չի աշխատում, բայց ֆիլմը հիանալի է նկարված: Եվ մի քանի շատ ուժեղ տեսարաններ կան»։ — Միշել Հալբերշտադտի «Kubrick, enfin!» գրքից, 1987թ


«Ամերիկյան մարդագայլը Լոնդոնում»

Ջոն Լենդիս, 1981թ

«Արյունոտ հարսանիք»

Կառլոս Սաուրա, 1981թ

«Ժամանակակից ռոմանս»

Ալբերտ Բրուքս, 1981թ

[Բրուքսը Esquire-ին պատմում է, թե ինչպես է Կուբրիկը փրկել իր կյանքը, 1999թ]


«Այլմոլորակայինը»

Սթիվեն Սփիլբերգ, 1982թ

«Դանտոն»

Անջեյ Վայդա, 1984թ

Ֆրյուին. «Սթենլին «Դանտոնը» համարում էր քննադատությունից դուրս և «հավանաբար՝ երբևէ ստեղծված լավագույն պատմական ֆիլմը»: Այս ֆիլմի ամեն ինչն էր սիրում և ասում էր, որ երբեք չի հոգնի Ժերար Դեպարդիեի և Վոյցեխ Պշոնյակի մասնակցությամբ տեսարանները դիտելուց («Կուզենայի այդ լեհ դերասանին ինչ-որ մի ֆիլմում օգտագործել»)»։

«Հայրենիք»

Էդգար Ռայց, 1984թ

Հարլան․ «Սթենլին պարզապես տարված էր այս ֆիլմով: Մի խումբ հասարակ գյուղացիների աչքերով պատմությունը պատմելու գաղափարը նա համարում էր նոր և փայլուն: Առանց հատուկ էֆեկտների ցույց տալ դրախտը գյուղական հյուրատան ձեղնահարկում և մեռյալներին թույլ տալ մեզ հետևել․ նա խորապես տպավորված էր: Ու բազում նմանատիպ տեսարաններ կան: Նա այնքան էր տպավորվել, որ վարձեց այս ֆիլմի գեղարվեստական ղեկավարին ու հագուստի դիզայներին՝ «Արիական թղթեր» նախագծի համար (որն այդպես էլ չհաջողվեց կյանքի կոչել)»։

«Դասակ»

Օլիվեր Սթոուն, 1986թ

Կուբրիկ․ «Ինձ դուր եկավ, կարծում եմ՝ շատ լավն է: «Դասակի» ուժն այն է, որ առաջինն է օգտագործում մի հնարք, որը ես անվանում եմ «ռազմական ընթացակարգ», ինչն, իրոք, լավ է արված, և դու, իրոք, հավատում ես տեղի ունեցածին: Դերասանական խաղն էլ էր շատ լավը, ու դրամատիկորեն լավ գրված ֆիլմ էր: Սա է ֆիլմի հաջողության բանաձևը: Միայն վերջաբանը մի փոքր նուրբ թվաց ինձ՝ իր լավատեսական լինելու պատճառով
»: — հարցազրույց Chicago Tribune-ին, 1987թ: 

Մոտավորապես այդ նույն ժամանակաշրջանում Տորոնտոյի Globe & Mail-ի հետ ունեցած հարցազրույցում Կուբրիկն ասել է. «Ես հավանեցի «Ապոկալիպսիսն այսօր» ու «Եղջերուների որսորդը» ֆիլմերը, բայց «Դասակը» ես հավանեցի ավելի շատ»:

«Դասակ», 1986թ

«Զոհաբերություն»
Անդրեյ Տարկովսկի, 1986թ

Հարլան. «Շատ կարևոր է»:


«Բաբետայի խնջույքը»

Գաբրիել Աքսել, 1987թ

«Խաղերի տունը»

Դևիդ Մեմեթ, 1987թ

«Պելե Նվաճողը»

Բիլե Աուգուստ, 1987թ

«Ռադիոյի օրերը»

Վուդի Ալեն, 1987թ

Հարլան. «Սթենլին սիրում էր այս ֆիլմը ոչ թե այն պատճառով, որ մեծ ֆիլմ է, այլ, պարզապես, սա իր մանկության դարաշրջանն էր»:


«Անհետացում»

Ջորջ Սլոյզեր, 1988թ

Կուբրիկը երեք անգամ դիտել էր այս ֆիլմը և ասել էր Սլոյզերին, որ սա «իր տեսած ամենազարհուրելի ֆիլմն է»: Սլոյզերը հարցրել էր. «Փայլատակումից» էլ շա՞տ»: Կուբրիկը պատասխանել էր. «Իմ կարծիքով` այո՛»:


Հարլան. «Անհետացումն» իրականության սահմաններում է, իսկ «Փայլատակումը» ֆիլմ-տեսիլք է. տարբերությունը մեծ է»:

«Հենրի 5-րդ»

Քենեթ Բրանա, 1989թ

Հարլան. «Բրանայի տարբերակը Սթենլին ավելի շատ էր հավանում, քան Օլիվիեի հնաոճ տարբերակը, որը կա նրա 1963թ-ի ցանկում»:

«Ռոջերը և ես»

Մայքլ Մուր, 1989թ

Հարլան. «Նա մեծապես հիացած էր Մայքլ Մուրի քաջությամբ. փաստարկված բովանդակություն և ԱՄՆ-ի կարևորագույն գործիչներից մեկը»:

Կուբրիկի ներածությունը «Դեկալոգի» համար
«Դեկալոգ»
Կշիշտոֆ Կեսլևսկի, 1990թ

Հարլան. «Կարծում եմ՝ միակ ներածությունը, որ նա երբևէ գրել է որևէ գրքի համար, 
Կեսլևսկու «Դեկալոգի» սցենարի հրատարակության համար է եղել, և նա դա մեծ հաճույքով է արել: Մեծագույն գլուխգործոց է»:

«Գառների լռությունը»

Ջոնաթան Դեմմե, 1991թ

«Ամուսիններ և տիկնայք»

Վուդի Ալեն, 1992թ

«Սպիտակամորթները չեն կարողանում ցատկել» 

Ռոն Շելթոն, 1992թ

«Շիկահեր սկյուռիկը»

Խուլիո Մեդեմ, 1993թ

«Քրեական ընթերցվածք»

Քվենտին Տարանտինո, 1994թ

Այս տեսանյութում Ֆրեդերիկ Ռաֆայելը պատմում է, թե ինչպես է Կուբրիկն իրեն խորհուրդ տվել դիտել «Քրեական ընթերցվածքը».


«Գիշերներ բուգի ոճով»

Փոլ Թոմաս Անդերսոն, 1998թ

Երբ Կուբրիկն Անգլիայում նկարահանում էր «Լայն փակված աչքերով» ֆիլմը, Անդերսոնը այցելեց նրան: 2000թ-ին նա ասել է.


«Կուբրիկը դիտել էր իմ «Գիշերներ բուգի ոճով» ֆիլմը և շատ էր հավանել: Նրան դուր էր եկել այն, որ ես գրող ռեժիսոր եմ, և մեկնաբանել էր, որ ավելի շատ կինոգործիչներ պետք է գրեն ու նկարահանեն: Նա ասաց, որ հավանում է Վուդի Ալենին ու Դևիդ Մեմեթին, և նշեց նրանց «Խաղերի տունը» և «Ամուսիններ ու տիկնայք» ֆիլմերը. հետաքրքիր է, թե որքան նման են դրանք «Լայն փակված աչքերով» ֆիլմին»:


Հարլան. «1993-1999 թվականները շատ անհանգիստ էին, «Արիական թղթերի» ավելի քան 1 տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո այն «հետաձգվեց», նույնն էլ՝ «Արհեստական բանականությունը»: Դժվար ժամանակներ էին, և ֆիլմերը հիմնականում հետազոտական նպատակներով էինք դիտում: Նա այդ ժամանակ ավելի քիչ ֆիլմեր դիտեց, բայց, այնուամենայնիվ, իրեն չէր զրկում և, անկասկած, դիտել էր «Գառների լռությունն» ու Վուդի Ալենի բոլոր ֆիլմերը:  Բայց կոնկրետ անուններ այլևս չեմ կարող նշել»:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն Քինգսլի Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երևանի «Գյոթե կենտրոն» Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլիո Պետրի Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լավագույն ֆիլմեր Լարս ֆոն Թրիեր Լեհական կինո Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լև Գրիշին Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Ռեյգադաս Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Ավետիսյան Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն Կինոիլյուստրացիաներ կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ կինոուղեցույց Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին Մեկ Կադր մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան ՆՓԱԿ Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պենելոպա Կրուս Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջ Օրուել Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիչարդ Աթենբորո Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: Սթենլի Կուբրիկ. Կինոմանը
Սթենլի Կուբրիկ. Կինոմանը
«Կինոն ավելի շատ նման է երաժշտությանը, քան վիպագրությանը»: Սթենլի Կուբրիկ
https://4.bp.blogspot.com/-webSxNMunJM/WXe7UK0C2CI/AAAAAAAAPUA/tjHB03A6hl8qtTl824Jxo7bS9o4xmrZcACLcBGAs/s640/kubrick.jpg
https://4.bp.blogspot.com/-webSxNMunJM/WXe7UK0C2CI/AAAAAAAAPUA/tjHB03A6hl8qtTl824Jxo7bS9o4xmrZcACLcBGAs/s72-c/kubrick.jpg
KINOVERSUS
http://www.kinoversus.com/2017/07/stanley-kubrick-cinephille.html
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/2017/07/stanley-kubrick-cinephille.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy