Մերիլին Մոնրո. հարցազրույց առանց դիմակի


«Մերիլինն իրականում այնպիսին չէ, ինչպիսին մենք սովոր ենք նրան պատկերացնել: Նա խելացի է, շփվող և անպաշտպան»։ Ժորժ Բելմոնտ


1960թ-ին Marie Claire հանրաճանաչ ամսագրի թղթակից Ժորժ Բելմոնտը երկու շաբաթ անցկացրեց ամերիկյան լեգենդար կինոաստղ և սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի հետ: Մերիլինի ծավալուն և սկանդալայնության աստիճան անկեղծ հարցազրույցը հանրությանը հնարավորություն տվեց ոչ միայն բացահայտելու մի շարք հետաքրքիր փաստեր նրա կենսագրությունից, այլև նորովի ճանաչելու նրան։ Ինչպիսի՞ն էր Մոնրոն իր ողբերգական մահից երկու տարի առաջ՝ առօրյայում, փոխհարաբերություններում, մտորումներում։ Կինոաստղն առանց դիմակի, գաղտնիքների և կեղծ խորհրդավորության պատասխանում է բոլոր հարցերին։

Մերիլին․- Ավելի լավ է՝ ես հարցերին պատասխանեմ: Չեմ կարող հենց այնպես ինչ-որ բան պատմել, դա ահավոր է: Ինչի՞ց սկսել: Այնքան տարբերակներ կան...

Marie Claire․- Այսպես թե այնպես՝ սկիզբ եղել է․ դա Ձեր մանկությունն է:


Մերիլին․- Այդ մասին ոչ ոք ոչինչ չգիտի, միայն կռահում են: Երկար ժամանակ իմ կյանքն ու իմ անցյալը մնում էին խոր մշուշի մեջ: Ես երբեք չեմ խոսել այդ մասին, քանի որ դա իմ անձնական գործն է: Այնուհետև ռեժիսոր Լեսթեր Քոուենը ցանկացավ նկարահանել ինձ «Երջանիկ սեր» ֆիլմում: Նա ինձ փոքր դեր առաջարկեց և պետք է ինձ հետ պայմանագիր ստորագրեր: Այդ ժամանակ ես դեռ շատ երիտասարդ էի, դրա համար նա ասաց, թե կուզենար զրուցել իմ հոր կամ մոր հետ: Ես ասացի, որ դա հնարավոր չէ։ «Ինչո՞ւ»,- պնդում էր նա: «Ես երբեք չեմ ապրել ծնողներիս հետ»,- բացատրեցի նրան իրավիճակը: Դա մաքուր ճշմարտություն էր, և ես երբեք չեմ հասկացել, թե ինչու է հարկավոր այդ փաստը սենսացիայի վերածել: Այդ ժամանակվանից ի վեր իմ մասին այնքան շատ անհեթեթություններ են գրել, որ, Աստված իմ, ինչո՞ւ հիմա չպատմել ճշմարտությունը:


MC.- Որո՞նք են Ձեր առաջին հիշողությունները այն ժամանակներից, երբ երեխա էիք:


Մերիլին (երկար լռելուց հետո).- Իմ առաջին հիշողություննե՞րը: Դե, որքան հիշում եմ՝ ես սայլակում եմ, երկար սպիտակ զգեստով, այն տան դիմացի մայթին, որտեղ ես ապրում էի ընտանիքիս հետ, որն իմ հարազատ ընտանիքը չէր: Այն, որ ես իմ մոր հարազատ երեխան եմ, փաստ է: Բայց այն, ինչ ասում են իմ հոր կամ իմ հայրերի մասին, անհեթեթություն է: Մորս առաջին ամուսնու ազգանունը Բեյքեր էր: Երկրորդինը՝ Մորտենսեն: Բայց երբ ես ծնվեցի, նա երկուսից էլ վաղուց բաժանվել էր: Ասում են, որ հայրս նորվեգացի էր, ինչի մասին վկայում է Մորտենսեն ազգանունը, և որ նա զոհվել է ավտովթարի հետևանքով՝ իմ ծնվելուց հետո: Ինչ վերաբերում է իսկական հորս անձին, ես երկու փաստ գիտեմ: Ծննդյանս վկայականում «հոր մասնագիտությունը» տողի առջև գրված է՝ «Բեյքեր»: Դա մորս առաջին ամուսնու ազգանունն է, բայց դա նաև նրա մասնագիտության անվանումն է՝ հացթուխ: Երբ ես ծնվեցի ամուսնությունից դուրս, մայրս պետք է ինձ ազգանուն տար: Հավանաբար, արագ որոշում կայացնելով, նա ասել է՝ «Բեյքեր»: Կամ էլ՝ դա տեղի է ունեցել գործավարի սխալի պատճառով: Ինչևէ, իմ անունն է Նորմա Ջին Բեյքեր: Այս անունը գրված է իմ բոլոր դպրոցական տետրակներում: Մնացածը հիմար հեքիաթներ են:

MC․- Ստացվում է՝ մայրը Ձեզ միայնակ էր դաստիարակում...


Մերիլին․- Ես երբեք չեմ ապրել մորս հետ: Ասում են, թե այդպես չէ, բայց դա ճշմարտություն է: Ես միշտ ուրիշ մարդկանց խնամքի տակ եմ եղել: Մայրս հոգեկան խնդիրներ ուներ: Նա մոնտաժող էր կինոստուդիայում: Հիմա նա ողջ չէ: Նրա ծնողները մահացել են հոգեբուժարանում: Մորս նույնպես հարկ եղավ տեղափոխել հոգեբուժարան: Երբեմն նրան ազատ էին արձակում, բայց հետո տեղի էր ունենում ռեցիդիվ: Այդպիսով, իմ պարագայում այսպես էր. երբ շատ փոքր էի, սենյակ մտնող առաջին իսկ կնոջը «մամա» էի կոչում և մտնող առաջին իսկ տղամարդուն՝ «պապա»: Բայց մի անգամ առավոտյան, այդ ժամանակ երևի երեք տարեկան էի, ինձ լողացնում էին, և ես «մայրիկ» անվանեցի այն կնոջը, ով զբաղվում էր ինձնով: Նա պատասխանեց․ «Ես քո մայրիկը չեմ, ինձ մորաքույր անվանիր»: «Բայց նա իմ հայրի՞կն է»,- հարցրեցի ես՝ ցույց տալով նրա ամուսնուն: «Ոչ,- պատասխանեց կինը,- մենք քո ծնողները չենք: Այն կարմրահեր կինը, ով երբեմն այցելում է քեզ, նա է քո մայրը»: Այն ժամանակ դա ինձ համար շոկ էր: Բայց քանի որ մայրս շատ հազվադեպ էր գալիս, նա ինձ համար հավերժ մնաց որպես «կարմրահեր կին»: Այնուամենայնիվ, ես գիտեի նրա գոյության մասին: Ճիշտ է՝ երբ ինձ որբերի համար նախատեսված մանկատուն տեղափոխեցին, դա հերթական շոկն էր: Ես արդեն կարողանում էի կարդալ: Սև ֆոնին ոսկե տառերով գրված «Մանկատուն» բառը կարդալուց հետո հիստերիկ վիճակում հայտնվեցի, և ինձ ստիպված եղան ուժով ներս քաշել: Ես բղավում էի․ «Ես որբ չե՜մ, ես մա՜յր ունեմ»: Ավելի ուշ մարդիկ ասում էին ինձ․ «Ավելի լավ է մոռանաս մորդ մասին»: «Բայց որտե՞ղ է նա»,- հետաքրքրվում էի ես: «Մի՛ մտածիր այդ մասին, նա մեռել է»: Որոշ ժամանակ անց ես լուր եմ ստանում նրա մասին: Եվ այդպես՝ մի քանի տարի շարունակ: Ստացվում է՝ ես հորինել էի նրա մահը, որովհետև չէի ուզում խոստովանել, թե որտեղ է նա գտնվում: Ապո՛ւշ: Ինչևէ, ես տասնմեկ խնամատար ընտանիքներում եմ ապրել: Առաջին ընտանիքը շատ կրոնապաշտ էր: Մենք ապրում էինք մի փոքրիկ քաղաքում, Լոս Անջելեսի արվարձանում (ես ծնվել եմ Լոս Անջելեսում): Ինձ հետ միասին կար ևս մեկ որդեգրված տղա:
Ես նրանց հետ ապրեցի մինչև գրեթե յոթ տարեկան դառնալս: Նրանք սարսափելի խիստ էին, բայց՝ առանց չարության: Դաստիարակում էին ինձ իրենց սեփական հայացքներին համապատասխան, կոշտ կաղապարների մեջ, իսկ իմ սխալներն ուղղում էին կաշվե գոտու օգնությամբ: Ի վերջո, դա բացահայտվեց, և ինձ հանձնեցին մի հոլիվուդաբնակ անգլիացի զույգի խնամակալությանը: Նրանք դերասաններ էին, ավելի ճիշտ՝ ստատիստներ, և նրանց մոտ իմ կյանքը զգալիորեն տարբերվում էր նախկինից: Նոր ծնողներս շատ էին աշխատում, երբ աշխատանք ունեին, իսկ մնացած ժամանակ հաճույք էին ստանում կյանքից՝ երգում էին, պարում, խմում, թղթախաղ խաղում, և նրանք շատ ընկերներ ունեին: Իմ կրոնական դաստիարակությամբ ես նրանց արդեն դժոխքում էի տեսնում՝ բոլոր մեղքերի համար: Ես ժամեր շարունակ աղոթում էի հանուն նրանց հոգիների փրկության: Այդ անգլիացիներն ինձ իրենց տանն էին պահում, որովհետև գումար էին ստանում մորս սեփականության վաճառքից: Նրանք ինձ ծանոթացրին կինոյի հետ: Դեռ ութ տարեկան չէի դարձել: Ունեի իմ սիրելի աստղերը: Ջին Հարլոուն: Մազերս պլատինե էին, դրա համար էլ ինձ անվանում էին «Խծուծ գլուխ»: Ես ատում էի իմ մազերն ու երազում էի ոսկեգույն վարսերի մասին, մինչև որ չտեսա նրան՝ այդքան գեղեցիկ և պլատինե մազերով, ինձ նման: Հետո՝ Կլարկ Գեյբլը: Հուսով եմ՝ նա չի զայրանա, եթե ասեմ, որ նրան իմ հոր դերում էի պատկերացնում: Ըստ Ֆրեյդի՝ դա վատ չէ, ընդհակառա՛կը: Հետաքրքիր է, բայց ես երբեք չեմ երազել, որ ինչ-որ մեկը լինի իմ մայրը: Ինչի՞ մասին էինք մենք խոսում:

MC.- Անգլիացի զույգի մասին: Երբ գումարը սպառվեց...


Մերիլին.- Այո, նրանք ինձ մանկատուն վերադարձրին: Ախ, սպասե՛ք: Ոչ, ես բնակության մեկնեցի այն մարդկանց մոտ՝ Հոլիվուդ, նրանք Նոր Օռլեանից էին: Սակայն ես այնտեղ երկար չմնացի: Երեք-չորս ամիս: Այնուհետև հայտնվեցի մանկատանը: Այնտեղ ես սկսեցի կակազել: Ինձ հետ դա մինչև հիմա էլ պատահում է, երբ հոգնում եմ կամ նյարդայնանում: Մանկատանը ես սկսեցի այցելել միջնակարգ դպրոց: Մեզ մատով էին ցույց տալիս և ասում էին․ «Օ՛, տեսե՜ք, որբե՛րը, որբե՛րը»: Մենք ամաչում էինք: Ես շատ բարձրահասակ աղջիկ էի: Ինձ տասնչորս տարեկան էին համարում, չնայած իրականում ինը տարեկան էի: Այն ժամանակ ես արդեն նույն հասակն ունեի, ինչ հիմա՝ 163 սմ: Մանկատանը ես մնացի մինչև տասնմեկ տարեկան դառնալս: Դրանից հետո ապրել եմ էլի շատ ընտանիքներում: Գուցե նրանց ինձ համար վճարո՞ւմ էին: Ոմանք ընդունում էին ինձ ուսումնական քառորդի ավարտին և պահում էին արձակուրդի ընթացքում: Վերջում ինձ խնամքի տակ վերցրեց Քալիֆոռնիա նահանգը: Այդպես ես հայտնվեցի «մորաքույր» Աննայի տանը: Նա տարեց կին էր, 60-65 տարեկան: Նա ինձ շատ էր սիրում, և ես դա զգում էի: Այս երջանիկ ժամանակահատվածի ավարտին ինձ ամուսնացրին: Այդ ամուսնության մասին ես առանձնապես ոչինչ չունեմ ասելու: Մորաքույրը պետք է մեկներ Վիրջինիա: Լոս Անջելեսում նա ինձ համար 20 դոլար ստացավ: Եթե ես մեկնեի նրանց հետ, նրան կդադարեին վճարել, իսկ սեփական միջոցներով նա ինձ չէր կարողանա պահել: Պետք էր ինձ տեղավորելու տարբերակ գտնել: Քալիֆոռնիայում աղջիկները կարող են ամուսնանալ տասնվեց տարեկան հասակում: Այդպիսով, ինձ ընտրության առաջ կանգնեցրին՝ կա՛մ պետական մանկատուն վերադառնալ մինչև տասնութ տարեկան, կա՛մ ամուսնանալ: Ես համարյա տասնվեց տարեկան էի և ընտրեցի ամուսնությունը: Նրա ազգանունը Դոգերթի էր, նա քսանմեկ տարեկան էր և աշխատում էր գործարանում: Որոշ ժամանակ անց սկսվեց պատերազմը և նրան զորակոչեցին գործող բանակ: Պատերազմի ավարտից քիչ առաջ ես մեկնեցի Լաս Վեգաս և ամուսնալուծվեցի: Ես քսան տարեկան էի: Հիմա նա ոստիկանության գործակալ է, բայց մենք իրար հետ շփում չունենք:

MC․- Դուք չե՞ք վախենում Ձեր մասին պատմել ողջ ճշմարտությունը:


Մերիլին․- Մտերիմ մարդիկ գիտեն, թե ինձ համար որքան դժվար է սուտ խոսելը: Երբեմն ես կարող եմ լռել, որպեսզի պաշտպանեմ ինձ կամ մյուսներին, բայց ես չեմ կարող սուտ խոսել: Մարդիկ զվարճալի էակներ են, նրանք ուղղում են Ձեզ այդ բոլոր հարցերը, իսկ եթե Դուք անկեղծ եք պատասխանում, նրանք ցնցվում են: Ինձ հարցնում են․ «Ի՞նչ եք Դուք հագնում, երբ անկողին եք մտնում՝ ննջազգե՞ստ, գիշերային տաբա՞տ, գիշերային շապի՞կ»: Ես պատասխանում եմ՝ «Chanel № 5 օծանելիքի մեկ կաթիլ», և նրանք մտածում են, թե ես սրամտեցի։ Մինչդեռ ես պարզապես ուզում էի պատշաճ ձևով պատասխանել անպատշաճ հարցին: Բացի այդ՝ դա ճշմարտություն է, բայց դրան ոչ ոք չի հավատում: Հասավ այն պահը, երբ ես հանրաճանաչ դարձա, և մարդիկ չէին կարողանում հասկանալ, թե ինչու ինձ չեն տեսել ոչ պրեմիերաների, ոչ էլ շնորհանդեսների ժամանակ: Իսկ ես սովորում էի: Ես ցանկանում էի ավարտել կրթությունս և ընդունվել էի Լոս Անջելեսի համալսարանի երեկոյան բաժին: Ցերեկը գումար էի վաստակում ապրելու համար՝ ֆիլմերում փոքրիկ դերեր խաղալով, իսկ երեկոյան հաճախում էի Ամերիկայի գրականության և պատմության դասընթացներին: Ես շատ էի կարդում: Մի ամբողջ աշխարհ էր բացվել ինձ համար: Դժվար էր ճիշտ ժամանակին դասի հասնելը: Հարկավոր էր անընդհատ շտապել: Նկարահանման հրապարակից ես հեռանում էի ժամը 18:30-ին, իսկ ժամը 9-ին հրապարակում կազմ ու պատրաստ լինելու համար հարկավոր էր շուտ արթնանալ: Մեր դասախոսը՝ մադամ Սիեյը, չգիտեր, որ ես դերասանուհի եմ, բայց նրան տարօրինակ էր թվում այն, որ մյուս դասարանների երիտասարդները մեզ այցելում էին հենց դասի ժամանակ, որպեսզի նայեն ինձ ու փսփսան: Մի անգամ նա այդ մասին հարցրեց իմ համադասարանցիներին, և նրան ասացին, որ ես նկարահանվում եմ կինոյում: Նա շատ զարմացավ․ «Իսկ ես մտածում էի, թե այդ աղջիկը հենց նոր է դուրս եկել մենաստանից»: Դա լավագույն հաճոյախոսությունն էր: Բայց մարդիկ նախընտրում էին ի դեմս ինձ տեսնել հիմար, կամակոր և սեքսուալ աստղիկի: Իմ հեղինակությունը միշտ էլ փոքր-ինչ ուշանում էր:

MC․- Դուք չե՞ք սիրում շտապել:


Մերիլին․- Կատարելությունը ժամանակ է պահանջում: Ես կցանկանայի մեծ դերասանուհի դառնալ՝ բառիս բուն իմաստով, և երջանիկ լինել այնքան, որքան հնարավոր է: Բայց ի՞նչ է երջանկությունը: Իսկ մեծություն դառնալու համար շատ ջանք և շատ ժամանակ է հարկավոր: Սերն ու աշխատանքը միակ ճշմարիտ արժեքներն են մեր կյանքում: Դրանք պետք է համաքայլ ընթանան, այլապես կյանքը կսկսի կաղալ: Մյուս կողմից՝ աշխատանքը ևս սիրո ձև է: Եվ եթե ես երազում էի սիրո մասին, ապա ուզում էի, որ այն լինի նույնքան կատարյալ, որքան հնարավոր է: Երբ ես 1954թ-ին ամուսնացա Ջո ԴիՄաջիոյի  հետ, նա արդեն բեյսբոլ չէր խաղում, բայց հիանալի մարզիկ էր և բացառիկ զգայունության տեր մարդ: Լինելով իտալացի գաղթականների որդի՝ պատանեկության տարիներին նա շատ դժվարություններ էր հաղթահարել։ Այդ պատճառով էլ մենք լավ էինք հասկանում միմյանց: Դա մեզ միավորում էր: Բայց դա էլ կատարյալ չէր։ Եվ դրա համար էլ, ցավոք, տասն ամսվա համատեղ կյանքից հետո մեր ամուսնությունը փլուզվեց:

MC․- Ինչպե՞ս եք ծանոթացել Արթուր Միլլերի հետ:


Մերիլին․- Առաջին անգամ մենք հանդիպեցինք տաղավարում, որտեղ ես նկարահանվում էի: Ես արտասվում էի, որովհետև իմացել էի ընկերուհուս մահվան մասին, իսկ նա այդ պահին իմ կողքով անցնում էր ռեժիսոր Էլիա Կազանի հետ: Մեզ ծանոթացրեցին։ Ես ամեն ինչ տեսում էի ինչպես մշուշում։ 1951 թվականն էր: Դրանից հետո մենք չենք հանդիպել չորս տարի: Երբեմն նամակներ էինք գրում միմյանց, և նա ինձ ուղարկում էր այն գրքերի ցանկը, որ հարկավոր էր ընթերցել: Հետո մենք դարձյալ հանդիպեցինք ստուդիայում: Այդ երեկո ես պետք է երկու դեր փորձեի և նկարահանման հրապարակում շատ էի ջանք թափում: Երբեք չեմ մոռանա, թե նա ինչ ասաց այդ օրը: Նրա կարծիքով՝ ես պետք է թատրոնում խաղայի, իսկ այն մարդիկ, ովքեր լսեցին դա, ծիծաղեցին: Բայց նա կրկնեց․ «Ոչ, ոչ, լուրջ եմ ասում»: Եվ նրա ձայնում ես խոր մարդկայնություն զգացի: Նա ինձ վերաբերվում էր ինչպես իրեն հավասարի: Եվ դա ինձ համար ամենակարևորն է: Այն ժամանակից, ինչ մենք ամուսնացել ենք 1955թ-ին, եթե ես չունեմ նկարահանումներ, մենք հանգիստ, երջանիկ կյանք ենք վարում Նյու Յորքում կամ մեր տանը՝ Քոնեքթիքութում: Ամուսինս սիրում է աշխատել վաղ առավոտյան: Սովորաբար նա վեցին է արթնանում: Կարող է նորից պառկել ճաշից հետո: Մեր բնակարանն այնքան էլ մեծ չէ, և ես հրահանգել եմ, որ նրա աշխատասենյակը ձայնամեկուսիչ վահանակներով պատեն: Երբ նա աշխատում է, նրան լիակատար մենություն է հարկավոր: Իսկ ես արթնանում եմ իննից երեսուն պակաս: Մենք հիանալի խոհարար ունենք: Երբեմն, մինչ նա նախաճաշ է պատրաստում, ես զբոսնելու եմ գնում իմ շան՝ Հյուգոյի հետ: Իսկ երբ խոհարարն արձակուրդում է, ես շուտ եմ արթնանում, որպեսզի նախաճաշ պատրաստեմ ամուսնուս համար: Ես կարծում եմ, որ տղամարդը չպետք է զբաղվի կերակուր պատրաստելով: Էթիկետի հարցերում ես շատ հնաոճ եմ: Ես նաև կարծում եմ, որ տղամարդը ոչ մի պարագայում չպետք է իր ձեռքով տանի այն, ինչը պատկանում է կնոջը՝ պայուսակ, բարձրակրունկ կոշիկներ և այլն: Ճիշտ է՝ պատահել է այնպես, որ ես պենյուար եմ թաքցրել ամուսնուս գրպանում, բայց՝ միայն այդքանը:
Նախաճաշից հետո ես լոգանք եմ ընդունում: Դա բացարձակ անհրաժեշտություն է: Հաճախ կարիք է լինում արթնանալ առավոտյան ժամը վեցին կամ նույնիսկ հինգին: Այդ ժամանակ կոնտրաստային ցնցուղն օգնում է ինձ արթնանալ: Իսկ Նյու Յորքում ես սիրում եմ պառկել լոգարանում և, երաժշտություն ունկնդրելով, ամսագրեր թերթել: Հետո ես հագնում եմ կիսաշրջազգեստ և վերնաշապիկ, հարթ կոշիկներ և պոլո-բաճկոն: Երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը տասնմեկին, ես սովորաբար գնում եմ դերասանական ստուդիա՝ Լի Սթրասբերգի մասնավոր դասերին: Վերադառնում եմ ճաշին, սովորաբար ամուսնուս հետ ճաշում և ընթրում ենք միասին: Ուտելու ընթացքում մենք ձայնասկավառակներ ենք լսում: Ամուսինս, ինչպես և ես, սիրում է դասական երաժշտություն: Կամ էլ՝ լավ ջազ, թեպետ ջազ մենք սովորաբար միացնում ենք այն ժամանակ, երբ մեզ այցելում են ընկերները, ովքեր պարել են սիրում: Հաճախ Արթուրն աշխատում է ճաշից հետո: Այդ ժամերին ես միշտ զբաղմունք ունեմ: Առաջին ամուսնությունից Արթուրը երկու երեխա ունի, ես փորձում եմ լավ խորթ մայր լինել նրանց համար: Տանը նույնպես միշտ շատ գործ կա: Ես սիրում եմ պատրաստել, բայց ոչ քաղաքում, որտեղ աղմուկը շատ է, այլ քաղաքից դուրս, ազատ օրերին: Հատկապես համեղ են ստացվում հացը և լապշան. գլորել, չորացնել, եփել և սոուսով համեմել: Սրանք իմ ֆիրմային ուտեստներն են: Բայց սիրում եմ նաև նորը հորինել: Ինձ դուր են գալիս համեմունքները: Սխտո՛րը: Այդ հարցում երբեմն ես չափն անցնում եմ: Ժամանակ առ ժամանակ Սթրասբերգի դասընթացներին ինձ հետ միասին հաճախող դերասաններն այցելում են մեր տուն՝ առավոտյան կամ ճաշից հետո, և ես նախաճաշ եմ պատրաստում նրանց համար կամ էլ թեյ եմ մատուցում: Մի խոսքով՝ իմ օրերը միշտ էլ ինչ-որ գործերով լի են: Բայց ընթրիքից առաջ ես պետք է միշտ ազատ լինեմ, որպեսզի ամուսնուս ժամանակ տրամադրեմ: Ընթրիքից հետո մենք երբեմն հաճախում ենք թատրոն կամ կինո, հյուր ենք գնում, հյուրեր ենք ընդունում։
Բայց ավելի հաճախ տանն ենք մնում, երաժշտություն ենք լսում, ընթերցում ենք կամ էլ զրուցում: Մենք սիրում ենք զբոսնել փողոցներում կամ Կենտրոնական այգում: Մեզ շատ է դուր գալիս քայլելը: Մեր կյանքում չկա ռեժիմ: Պատահում են պահեր, երբ մենք ուզում ենք լինել ավելի կազմակերպված, անել որոշակի գործեր որոշակի ժամանակում: Բայց ամուսինս ասում է, որ այսպես մենք գոնե չենք ձանձրանում: Այնպես որ՝ ամեն ինչ լավ է: Անձամբ ես երբեք չեմ ձանձրանում: Ձանձրանում եմ լոկ այն մարդկանց հետ, ովքեր իրենք էլ ձանձրանում են: Ես շատ եմ սիրում մարդկանց, բայց երբեմն ինձ հարց եմ տալիս՝ մի՞թե իրոք ուզում եմ լինել այդքան հանրային: Մենությունն ինձ ամենևին չի նեղում: Ես ինձ լավ եմ զգում, երբ մենակ եմ: Ինձ նույնիսկ դուր է գալիս, դա հանգստի ձև է։ Դա թույլ է տալիս ինքս ինձ հավաքելու, միտքս թարմացնելու։ 

MC․- Ձեր կյանքի այս փուլում Մերիլին Մոնրո լինելը Ձեզ համար ի՞նչ է:


Մերիլին․- Իսկ Ձեզ համա՞ր՝ լինել այն, ինչ կաք։ 

MC․- Երբեմն ես գոհ եմ ինձնից և աշխարհից, երբեմն՝ ոչ:


Մերիլին․- Եվ Դուք երջանի՞կ եք։ 


MC․- Ճիշտն ասած՝ այո՛:


Մերիլին․- Ես նույնպես, քանի որ հիմա երեսունչորս տարեկան եմ, ու առջևում ևս մի քանի տարի կա, հուսով եմ՝ բավականաչափ ժամանակ ունեմ, որ ավելի երջանիկ ու ավելի լավը դառնամ իմ աշխատանքում, ինչպես և անձնական կյանքում: Դա իմ միակ նպատակն է: Հնարավոր է՝ դա ավելի շատ ժամանակ պահանջի, քանի որ ես դանդաղկոտ մարդ եմ: Ես չեմ ուզում ասել, որ դա ամենահուսալի ճանապարհն է։ Բայց դա միակն է, որ ես գիտեմ: Եվ այդ նպատակին հասնելն ինձ հույսի զգացում է ներշնչում կյանքում:


թարգմանությունը՝ Հովհաննես Վարդումյանի 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն Քինգսլի Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երևանի «Գյոթե կենտրոն» Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլիո Պետրի Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լավագույն ֆիլմեր Լարս ֆոն Թրիեր Լեհական կինո Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լև Գրիշին Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Ռեյգադաս Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Ավետիսյան Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն Կինոիլյուստրացիաներ կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ կինոուղեցույց Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին Մեկ Կադր մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան ՆՓԱԿ Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պենելոպա Կրուս Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջ Օրուել Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիչարդ Աթենբորո Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: Մերիլին Մոնրո. հարցազրույց առանց դիմակի
Մերիլին Մոնրո. հարցազրույց առանց դիմակի
«Մերիլինն իրականում այնպիսին չէ, ինչպիսին մենք սովոր ենք նրան պատկերացնել: Նա խելացի է, շփվող և անպաշտպան»։ Ժորժ Բելմոնտ
https://3.bp.blogspot.com/-pCrm4uYyhcs/WeDtUf5d0wI/AAAAAAAAGj0/P05XeOvK7CckPx09hzbivuscSjEC0DA-QCLcBGAs/s640/monroe.jpg
https://3.bp.blogspot.com/-pCrm4uYyhcs/WeDtUf5d0wI/AAAAAAAAGj0/P05XeOvK7CckPx09hzbivuscSjEC0DA-QCLcBGAs/s72-c/monroe.jpg
KINOVERSUS
http://www.kinoversus.com/2017/10/marilyn-monroe.html
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/2017/10/marilyn-monroe.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy